Վիքիպեդիա:Ադմինիստրատորների տեղեկատախտակ/Արխիվ/2022

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Gardmanahay մասնակիցը և անհիմն հետշրջումներ

Ողջույն բոլորին։ Ուզում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել երկու փաստի վրա՝ Այգեստան և Մարաղա գյուղերը ադրբեջանցիները գրավել ու հայաթափել էին դեռ 1992 թվականին, իսկ մասնակիցը պարբերաբար հետ է շրջում և տանում նրան, որ դրանք գրավվել են 2020 թվականին։ Սա անհերքելի, անշրջելի փաստ է, որ 24 գյուղ՝ Շահումյանի բոլոր 16 և Մարտակերտի 8 գյուղեր (Այգեստան, Հայկաջուր, Հացավան (Յարմջա), Մարալյան Սարով, Մարաղա, իսկ Կարմիրավան, Ջրաբերդ և Սեյսուլան բնակավայրերը` չեզոք գոտի), այդպես էլ չեն ազատագրվել։ Եթե պետք է մասնակիցը տանի «միևնույնն է իմ ասածն է» դաշտը, ուրեմն սա հերթական անգամ կապացուցի Վիքիպեդիայի՝ բլոգի վերածվելը։ Վստահ եմ, որ կայքի գոնե մեկ ադմինիստրատոր ուշադրություն կդարձնի։ --37.252.81.123 17:41, 14 Նոյեմբերի 2021 (UTC)[reply]

37.252.81.123, այստեղ իմ կատարած խմբագրման մեջ սխալը ո՞րն է։--Գարդմանահայ (քննարկում) 19:12, 14 Նոյեմբերի 2021 (UTC)[reply]
Իսկ այստեղ ի՞նչն եմ սխալ փոխել բացի 2020 թվականի պատերազմի բաժինը վերականգնելը, որը հետ շրջելուց ավտոմատ վերականգնվել էր։ Ի դեպ, այդ բաժինը հոդվածում ես չեմ ավելացրել։ Մնացածի մասով ի՞նչն եմ սխալ արել։--Գարդմանահայ (քննարկում) 19:46, 14 Նոյեմբերի 2021 (UTC)[reply]
Ենթադրում եմ, որ խնդրո առարկան այս քարտեզն է, որը տեղադրվել է քարտեզի հետ կապ չունեցող հոդվածում։ --ջեօ (✡) 06:44, 18 Նոյեմբերի 2021 (UTC)[reply]
Մարաղա և Այգեստան բնակավայրերը հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության ներքո 1992 թվականին՝ չնայած Արցախի Հանրապետությունը դրանք համարում է իր բնակավայրերը (եթե չեմ սխալվում, դրանք նաև ԼՂԻՄ-ի տարածքում են)։ Մինչև 2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմը կարծում եմ կհիշեք, որ քարտեզներում Արցախի Հանրապետության տարածքը հաճախ ներկայացվում էր 2 գույնով (մեծ մասը Արցախի վերահսկողության ներքո, փոքր մասը՝ Ադրբեջանի)։ Ադրբեջանի վերահսկողության տարածք էր նշվում հյուսիսում (բուն Շահումյանի շրջանը առանց Քարվաճառի հատվածի), հյուսիս-արևելքում (փոքր տարածք) և հարավ-արևելքում (փոքր տարածք)։ Նշված գյուղերը գտնվում են հյուսիս-արևելքում նշված այդ փոքր տարածքում, և ըստ Արցախի՝ դրանք իր բնակավայրերն են (կարող եք նայել «Տեղեկատու ԼՂՀ վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի» գիրքը)։ Այսինքն՝ իմ կարծիքով այդ քարտեզը տվյալ հոդվածներում դնելը ճիշտ է, եթե իհարկե ԱյՓի-ով խմբագրող մասնակցի խնդիրը քարտեզն է։--Գարդմանահայ (քննարկում) 08:48, 18 Նոյեմբերի 2021 (UTC)[reply]

Շնորհակալություն արձագանքների համար։ Gardmanahay մասնակիցը նշում է այս հղումը և հարցնում, թե ինչն է սխալ արել իմ այն հարցից հետո, երբ ես ասում եմ՝ որ ադրբեջանցիները գրավել ու հայաթափել էին դեռ 1992 թվականին, իսկ մասնակիցը պարբերաբար հետ է շրջում և տանում նրան, որ դրանք գրավվել են 2020 թվականին։ Հենց այդ իսկ հղման մեջ հստակ երևում է, որ նախ՝ հանել է «և գտնվում է Ադրբեջանի հսկողության ներքո 1992 թվականից» բառերը, ապա նաև՝ դարձյալ նույն հղման մեջ, երևում է որ հանել է «Ի պատասխան 1992 թվականի Խոջալուի արյունահեղության և Շուշիի ազատագրման» բառերը, ինչը խիստ կարևոր է և ցույց է տալիս պատճառը, թե ինչու են նրանք սկսել կոտորածը հենց այդ ժամանակ։ Այնուհետև նշում է, որ Ադրբեջանին մնացին «նաև ամբողջ Շահումյանի շրջանի մեծ մասը» արտահայտությունը. ինչ է նշանակում ամբողջ շրջանի մեծ մասը։ Լինում է կամ ամբողջ շրջան, կամ շրջանի մեծ մասը։ Իսկ իրականում եղել է ամբողջ շրջանը, որովհետև 1992 թվականի դրությամբ Շահումյանը ամբողջությամբ մտավ Ադրբեջանի կազմի մեջ, ու ոչ թե դրա մեծ մասը։ Իսկ եթե մասնակիցը ուզում է նշել մեծ մասը՝ ի նկատի ունենալով Արցախի 2006 թվականի Շահումյանի շրջանը (մինչ այդ՝ Քարվաճառ կամ Քելբաջար), ապա այստեղ դա կիրառելի չէ, քանի որ խոսքը 90-ականներին է վերաբերում։ Իսկ վերջում, նույն այդ հղման մեջ, Այգեստանը նշվում է որպես «Ադրբեջանի բնակավայրեր, Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներ» կատեգորիաներում։ Ադրբեջանի բնակավայրերն են Բաքուն, Սումգայիթը և մյուսները, բայց Այգեստանը Ադրբեջանի բնակավայր չէ, այլ Մարտակերտի շրջանի բնակավայր՝ օկուպացված Ադրբեջանի կողմից։ Ադրբեջանի օկուպացրած տարածքները Արցախն ու Ուտիքը, Նախիջևանն ու Շիրվանն են, կոնկրետ վերջին երեսուն տարում՝ ԼՂԻՄ, ապա նաև ԱՀ տարածքները, բայց ոչ՝ գյուղը։ Գյուղը օկուպացված տարածք չէ, այլ օկուպացված բնակավայր։ Անցնեմ երկրորդ հղմանը։ Ավելացվել է 2020 թվականի մասին մի ենթավերնագիր, ու նշվում է, որ 2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի հետևանքով գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո։ Մարաղան 1992 թվականից երբեք այլևս չի եղել հայերինը, և չէր կարող գրավվել ադրբեջանցիների կողմից 2020 թվականից, եթե 1992-ից արդեն հայերինը չէր։ Դեռ մի բան էլ՝ նշվում է ազատություն ռադիոկայանի հղումը, որը առհասարակ վերաբերում է բոլոր բնակավայրերին։ Մարաղան գրավվել էր 1992-ից, ու դրա փաստերը հարյուրավոր են ու լցված ինտերնետում, դրանցից միայն մեկը արդեն լիուլի հերիք կլինի։ Ի դեպ, այդ ցուցակում Ադրբեջանին է անցել նաև Թաղավարդը, իսկ բոլորս գիտենք, որ այն առնվազն կիսով չափ Արցախինն է, Հացավանը, Սեյսուլանը, Ջրաբերդը։ Հիմա քարտեզին, և վերջ։ Քարտեզը, իրականում՝ պատկերը, որպես շաբլոն ստեղծված, չեմ կարծում, որ իմաստ ունի հարյուրներով տարածել։ Վիքիպեդիայում նույն բանը հազար անգամ չեն գրում։ Արդեն իսկ հարյուր հոդվածում դրված է այս պատկերը՝ տակի նույն բովանդակությամբ։ Հիմա միայն ԼՂԻՄ-ում հաշվվում էր 310 բնակավայր, իսկ «յոթ շրջաններում»՝ ևս 780 բնակավայր։ Այս պատկերը արժե՞ արդյոք դնել բոլոր 1090 հոդվածներում։ Կարծում եմ՝ բաց հարցեր չթողեցի և բոլոր կետերին անդրադարձա։ --37.252.81.123 16:55, 19 Նոյեմբերի 2021 (UTC)[reply]

Հարգելի՛ մասնակից, շնորհակալություն պարզաբանելու, ինչպես նաև խմբագրելու և հոդվածների որակի բարելավմանն ուղղված Ձեր աշխատանքի համար։ --Voskanyan (քննարկում) 05:38, 20 Նոյեմբերի 2021 (UTC)[reply]

@Gardmanahay, մասնակցի դիտարկումներին պատասխանելու՞ եք։ --ջեօ (✡) 11:48, 25 Նոյեմբերի 2021 (UTC)[reply]
Այո, արձագանքելու եմ, քանի որ իր նախնական մեղադրանքն ու իր վերջին մեկնաբանությունը, իմ կարծիքով, իրար հետ չեն համընկնում։ Բացի այդ, տվյալ խմբագիրը որոշ պնդումներ է կատարում, որոնք ես չեմ արել կամ իմ խմբագրումների հետ ընդհանրապես կապ չունեն։ Առայժմ կխնդրեմ 37.252.81.123 այփի հասցեով խմբագրող մասնակցին, որպեսզի այնուամենայնիվ պատասխանի, թե այստեղ իմ կատարած խմբագրման մեջ սխալը ո՞րն է, ինչո՞ւ է իմ խմբագրումից հետո Մարտակերտի շրջանը դարձրել Թարթառի շրջան։ Բացի այդ, մասնակիցը պնդում է, որ ադրբեջանցիները իրականացրել են Մարաղայի կոտորածը ի պատասխան 1992 թվականին տեղի ունեցած Խոջալուի արյունահեղության և Շուշիի ազատագրման։ Այդ պնդման համար աղբյուր է պետք նշել։ Չի կարելի հենց այնպես նման պնդումներ կատարել, քանի որ այդ ձևակերպմամբ տվյալ խմբագիրը կասկածի տակ է դնում այն հանգամանքը, որ հայկական ստորաբաժանումներն ուղղակի կերպով կարող է և կապ չեն ունեցել Խոջալուի դեպքերի հետ ինչպես ներկայացված է համապատասխան հոդվածում Ադրբեջանի նախագահ Այազ Մութալիբովի մեկնաբանության տեսքով։ Բացի այդ, կրկնեմ տվյալ խմբագրի համար, որ ես քննարկվող հոդվածում չեմ ավելացրել 2020 թվականին տեղի ունեցած հայ-ադրբեջանական բաժինը։ Տվյալ խմբագիրը նշում է, թե իմաստ չունի այս քարտեզը իր բառերով ասած «հարյուրներով տարածել»։ Նախ եթե կարծում է, որ իմաստ չունի, ապա պետք է բացի համապատասխան (առանձին) քննարկում։ Այդ քարտեզը ուղիղ կապ ունի քննարկվող գյուղերի հետ, քանի որ դրանք Արցախի Հանրապետության վարչատարածքային բաժանմամբ համարվում են այդ երկրի բնակավայրեր, իսկ քարտեզն էլ ներկայացնում է Արցախի Հանրապետության քարտեզը և ներկայում գոյություն ունեցող ռազմաքաղաքական իրավիճակը։ Այստեղ որևէ կապ չունի թե որ բնակավայրը երբ է գրավվել կամ ազատագրվել, քանի որ քարտեզում ներկայացված է Արցախի տեսանկյունից գրավված տարածքները (բոլոր ժամանակների) և Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները։ Ակընկալում եմ, որ տվյալ խմբագիրը առավել հստակ արձագանքի ասվածին և չներկայացնի թե որ բնակավայրը երբ է գրավվել կամ ազատագրվել, համենայն դեպս ես շատ լավ գիտեմ այդ տեղեկությունները։--Գարդմանահայ (քննարկում) 12:13, 25 Նոյեմբերի 2021 (UTC)[reply]

Քանի որ երկար ժամանակ արձագանք չեղավ, կատարեցի որոշ փոփոխություններ, որպեսզի հոդվածները համապատասխանեն Հայերեն Վիքիպեդիայում ընդունված չափորոշիչներին։--Գարդմանահայ (քննարկում) 10:15, 11 Հունվարի 2022 (UTC)

To All Armenian Wikipeidan

Please Inform All Armenian Wikipedians to protect Articles about Armenia and Armenians in English Wikipedia Cyberattack happened

Pan Turks and Azeris attack to Articles about Armenia and Armenians For example

https://en.wikipedia.org/wiki/Armenia%E2%80%93United_States_relations

They Change Armenia Flag with LGBT Flag

Please inform to All Armenian Wikipedians to protect Articles about Armenia and Armenians

Luckie Luke (Talk)

Բարև ձեզ։ Մենք ունենք էջ, որը ջնջվել է, չի պահպանվել նաև էլ.փոստը։ Կարող ենք վերականգնել էջը` փոխելով էլ.փոստը։ Նախապես շնորհակալություն։ Էլ.փոստ եմ թողնում կապվելու համար sukiasyantaguhi@gmail.com

IP-ի արգելափակում

Հարգելի ադմինները, խնդրեմ նայել այս վերջին քննարկումը։ Մասնակիցը ցանկանում է նոր անունով գրանցվել, բայց կարծես չի ստացվում։--Ավետիսյան91 (քննարկում) 17:30, 27 հունվարի 2022 (UTC)[reply]

Պատասխանել եմ քննարկման էջում։ --23artashes (քննարկում) 17:51, 27 հունվարի 2022 (UTC)[reply]

Քարտեզներ

Հարգելի ադմիններ, ողջույններ։ Խնդրում եմ ուշադրություն դարձնել շուրջ մեկ տարի առաջ կատարված այս խմբագրմանը [1]: Մասնակիցը Արցախի հայերեն քարտեզը փոխարինել է ադրբեջաներեն տեղանուններից բաղկացած քարտեզով։ Հաշվի առնելով, որ սա հայերեն Վիքիպեդիա է, պետք է հայերեն տեղանունները գերակա դիրք ունենան։ Ճիշտ է այդ քարտեզը վիզուալ ավելի լավ է պատկերում իրավիճակային դրվագները, բայց դա չի նշանակում, որ պետք է այդ քարտեզը տեղադրել, պետք է հայերեն համարժեք քարտեզ ստեղծել։ Շնորհակալություն։ ---Հայորդի (քննարկում) 18:51, 28 հունվարի 2022 (UTC)[reply]

Շնորհակալություն դիտարկման համար, գուցե խմբագիրներից մեկը կարողանա ստեղծել ավելի հարմար քարտեզ (նախկինում քարտեզներով զբաղվող մասնակիցները հիմա չեն խմբագրում), իսկ մինչ այդ թող մնա հայերենը։ --Voskanyan (քննարկում) 10:52, 30 հունվարի 2022 (UTC)[reply]

Sophy Abrahamyan մասնակցի գործողություններ

Հարգելի' ադմիններ, կխնդրեմ հետևեք այստեղ բացածս քննարկմանը։--Armen (քննարկում) 10:23, 30 հունվարի 2022 (UTC)[reply]

Հավանաբար Հայերեն Վիքիպեդիայի ադմինները կարող են միայն զգուշացնել Վիքիպահեստ բեռնվող նկարների վերաբերյալ։ Դրանից առաջ նկարը բեռնվելէր այստեղ, ես եմ առաջարկել բեռնել Վիքիպահեստ, բայց նշել եմ, որ այն պետք է լինի իր լուսանկարը։ Կարծում եմ՝ կանոնների չիմացության հարց է, ոչ թե միտումնավոր։--Voskanyan (քննարկում) 10:56, 30 հունվարի 2022 (UTC)[reply]

Արմեն ջան, եթե գտնում ես հեղինակային իրավունքի հարց կա, ապա կարող ես ջնջման առաջարկել հենց Վիքիպահեստում։ Այստեղ ադմինները չեն կարող արգելափակել Վիքիպահեստում լուսանկար ներբեռնելու համար։ Ուրիշ հարց է, որ մասնակցին կարելի է զգուշացում տալ, որ ՀՎՊ-ի հոդվածներում այդ լուսանկարները չօգտագործի, բայց ավելի տրամաբանական է հենց Վիքիպահեստում այդ հարցը կարգավորել։ Իհարկե նախ պետք է ճշտել արդյո՞ք մասնակիցը կապ ունի լուսանկարի հետ, արդյո՞ք ինքն է լուսանկարել, կամ թույլատրություն ստացել է կամ այդ կայքում ինչ կարգավիճակով է լուսանկարը հրապարակվել և այլն։ ...Հայորդի (քննարկում) 18:49, 30 հունվարի 2022 (UTC)[reply]
Հարգելի' Մասնակից:Ankax Hayastan, ես տեղյակ եմ այդ ընթացակարգից, դրա համար նշել եմ, որ եթե ադմին են նաև Վիքիպահեստում, կխնդրեմ ջնջել։ Եթե մտնեք այդ լուսանկարներից ցանկացածը կտեսնեք, որ հեղինակը որևէ կապ չունի լուսանկարի հետ, բեռնել է ազատ արտոնագրով, հեղինակը նշել է՝ անհայտ, կայքն էլ նշել, թե որտեղից է քաշել։ Այնպես որ այդտեղ ուսումնասիրելու հավելյալ բան չկա։ P.S. Մասնակցին խնդրել եմ ինքը ջնջման ներկայացնի, այլապես ես կանեմ։ --Armen (քննարկում) 06:27, 31 հունվարի 2022 (UTC)[reply]

Հոդվածի վերնագրի տեխնիկական հարց

Հարգելի ադմինիստրատորներ, Ղարաքիլիսայի ճակատամարտ (1918) հոդվածը անհրաժեշտ է վերանվանել Ղարաքիլիսայի ճակատամարտ, քանի որ այդ անունով մեկ այլ կռիվ կարծես թե չի եղել, հետևաբար իմաստ չկա փակագծերում տարեթիվը նշել։ Ինքս չեմ կարող անել, քանի որ Ղարաքիլիսայի ճակատամարտ անունով էջ արդեն գոյություն ունի վերահղվում է Ղարաքիլիսայի ճակատամարտ (1918) հոդվածին։--Գարդմանահայ (քննարկում) 11:58, 31 հունվարի 2022 (UTC)[reply]

Արված է։ --ջեօ 🌱 12:00, 31 հունվարի 2022 (UTC)[reply]
Շնորհակալություն։--Գարդմանահայ (քննարկում) 12:03, 31 հունվարի 2022 (UTC)[reply]

Նվազագույն ծավալի հոդվածների վերաբերյալ

Հարգելի ադմինիստրատորներ, անհրաժեշտ է ուշադրություն դարձնել այս ԱյՓից կատարվող խմբագրումներին։ Մասնակիցը ստեղծում է իսկապես կարևոր հոդվածներ (որպես աղբյուր կարծես թե ՀՍՀ-ն է վերցնում), սակայն դրանցից շատերը 3000 բայթից քիչ ծավալ ունեն։ Որպեսզի չխախտվի Հայերեն Վիքիպեդիայի կանոնակարգը, անհրաժեշտ է ինչ-որ քայլ կատարել։--Գարդմանահայ (քննարկում) 08:08, 22 փետրվարի 2022 (UTC)[reply]

Հայերեն Վիքիպեդիայի օրենքներով կարելի է կարճ հոդված գրել՝ մինչև 3000 բայթ, եթե հոդվածը կարևոր է, բայց որևէ տեղ այլ աղբյուրներ չկան, ու հնարավոր չէ աղբյուրներով հաստաված նյութ ավելացնել։ Տվյալ դեպքում աղբյուրները պիտակվում են որպես կարճ, ու եթե մեկ շաբաթվա ընթացքում տեքստը չի ավելացվում, ապա ջնջվում են։ Եթե ինչ-որ հոդված կարճ լինելու դեպքում չի պիտակվել, ապա կարող եք պիտակել և այն մեկ շաբաթից ավելի չի մնա Վիքիպեդիայում, եթե չուղղվի։--ԲեքոՔննարկում 08:26, 22 փետրվարի 2022 (UTC)[reply]

Գլխավոր էջի խնդիր

Հարգելի ադմինիստրատորներ, ՀՎ-ի գլխավոր էջի Շաբաթվա հոդված բաժնի կաղապարը սխալ է․ գրված է «Կաղապար:Գիտեի՞ք որ/Շաբաթ 52, 2022 թ.‎», այնինչ Շաբաթվա հոդված նախագծի մեջ հերթական շաբաթն ունի «Կաղապար:Շաբաթվա հոդված/Շաբաթ 01, 2022 թ.» վերնագիրը։ Անհրաժեշտ է Գլխավոր էջում փոփոխություն կատարել այնպես, որ կաղապարի վերնագիրը լինի ոչ թե «․․․Շաբաթ 52, 53, 54․․․ 2022 թ.‎», այլ՝ «․․․Շաբաթ 01, 02, 03 ․․․15, 16․․․ 2022 թ.»։ Հակառակ դեպքում խառնաշփոթ է լինում․ նախագծի էջում լրացված է բաժինը, իսկ Գլխավոր էջում՝ դատարկ (կարմիր հղում)։ Ես երկուսն էլ՝ «․․․Շաբաթ 52, 2022 թ.‎» և «․․․Շաբաթ 01, 2022 թ.» լրացրել եմ նույն տեքստով, բայց ամեն անգամ այդպես անելն անտրամաբանական կլինի։--Գարդմանահայ (քննարկում) 08:04, 1 Հունվարի 2022 (UTC)

Հավանաբար խնդիրը միայն այս երկու օրը կլինի, հետո կլինի առաջին շաբաթվանը։--Voskanyan (քննարկում) 09:03, 1 Հունվարի 2022 (UTC)
Այո, տեխնիկական խնդիր էր, հաջորդ շաբաթվանից նորմալ կգնա։ Ես նախապես բոլոր 1-ին շաբաթվա կաղապարները սարքել էի, բայց ծրագիրը որոշեց իր ձևով շարունակել։ Շնորհակալություն ուշադիր լինելու համար։--ԲեքոՔննարկում 10:49, 1 Հունվարի 2022 (UTC)

Խնդիրն ավտոմատ կերպով չլուծվեց։ «Շաբաթվա հոդված» նախագծի էջում հոդվածները թվագրված են «Կաղապար:Շաբաթվա հոդված/Շաբաթ 02, 03, 04, 05․․․ 2022 թ.», իսկ գլխավոր էջում կաղապարի անունը «Կաղապար:Շաբաթվա հոդված/Շաբաթ 2, 2022 թ.» (ենթադրելի է հետագայում էլ կլինի «Շաբաթ 3, 2022 թ.», «Շաբաթ 4, 2022 թ.» և այլն)։ Գլխավոր էջը կարծես միայն ադմինիստրատորները կարող են խմբագրել, այդ իսկ պատճառով ինքս չեմ կարող լուծել այդ հարցը։ Անհրաժեշտ է գլխավոր էջի թվագրումը/դասակարգումը փոխել և 2, 3, 4, 5-ից դարձնել 02, 03, 04, 05։--Գարդմանահայ (քննարկում) 22:28, 9 Հունվարի 2022 (UTC)

Գլխավոր էջում կաղապարը ման է գալիս «Կաղապար:Շաբաթվա հոդված/Շաբաթ 2, 2022 թ.», ««Կաղապար:Շաբաթվա հոդված/Շաբաթ 3, 2022 թ.» և այլն։ Դա ոչ միայն շաբաթվա հոդվածի համար է ճիշտ, այլ մնացած դեպքերի համար, նույն մոտեցումն է։ Քանի որ ընդհանուր մոտեցում է, խառնաշփոթը միայն կշատանա, եթե մի տեղ մի ձև լինի, այլ տեղ այլ ձև։ Առայժմ եկեք վերահղումներ օգտագործենք այդ 9 էջի համար, մինչև միասնական ու օպտիմալ լուծումը հասկանալու ժամանակ լինի։--Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 11:38, 10 Հունվարի 2022 (UTC)

Հավանաբար կապված է այս խմբագրման հետ, քանի որ նախկինում նման խնդիր չի եղել։--Voskanyan (քննարկում) 12:30, 10 Հունվարի 2022 (UTC)

Այստեղ հենց վերականգնել էի սա, քանի որ նախկինում իմ արած ձևով էր, մինչ այս խմբագրումը 2019–ին։ 2021-ի առաջին ամիսներին, մուտք չգրոծած այցելութները ուղակի չէին տեսնում Շաբաթվա հոդվածը։ Ինչ–որ տարբերություն կա այս հարցում մուտք չգործած ու գործած մասնակիցնեիրի դեպքում։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 19:27, 10 Հունվարի 2022 (UTC)
Արված է, սակայն եղածի ամեն ինչի հետ համատեղելիությունը պահելու համար տեխնիկապես ոչ օպտիմալ, «տապոռային» ձևով։--Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 12:11, 13 Հունվարի 2022 (UTC)
Շնորհակալություն, այս դեպքում կարևորը արդյունքն է։--Գարդմանահայ (քննարկում) 13:31, 13 Հունվարի 2022 (UTC)

Նախագծեր բաժին

Հարգելի ադմինիստրատորներ, քանի որ Գլխավոր էջը Հայերեն Վիքիպեդիայի «դեմքն է» և պետք է պատշաճ կերպով ներկայացվի, ուստի առաջարկում եմ թարմացնել Գլխավոր էջի «Մասնակցի՛ր այս ամիս կազմակերպվող նախագծերին» բաժինը՝ հեռացնելով վաղուց ավարտված, այդ թվում՝ վաղուց մասնակիցներ չունեցող նախագծերի անուններն իրենց հղումներով։ Իմ ուսումնասիրությամբ դրանք են՝ «Վիքիդասընթաց, 2021» (ավարտվել է 22․12․2021թ․), «Զբոսանք աշխարհով» (ավարտվել է 2021թ․-ի դեկտեմբեր), «Շաբաթը մեկ հոդված» (կարծես ավարտվել է 2021 թվականի սկզբին, վերջին մասնակիցը գրանցվել է 05․08․2021թ․-ին)։ Հետևյալ նախագծերը կարծես թե նույնպես վաղուց ավարտված են՝ «Հայերեն Վիքիպեդիայի ստուգաթոն» (վերջին անգամ մասնակից է գրանցվել 07․09․2021թ․-ին, իսկ ցանկեր բաժնում ստորագրել 03․10․2021թ․-ին), «Ամենադիտվող հոդվածների բարելավում» (կարծես նախագիծն ավարտվել է 2020թ․-ին, իսկ վերջին անգամ էջը խմբագրվել 27․04․2021թ․-ին), «50000 կարևորագույն հոդվածներ» (վերջին անգամ նախագծի էջերը խմբագրվել են հիմնականում 2020թ․-ին, իսկ 2021թ․-ին հիմնականում կատարվել են տեխնիկական խմբագրումներ), «Բժշկական կարևորագույն հոդվածներ» (2021թ․-ի կեսերից հետո գրեթե չի խմբագրվել)։ Քանի որ վերջին 3-ը ցանկեր են պարունակում, ապա կարելի է պարզապես դրանց հղումները դնել «Այլ նախագծեր» բաժնում «Ցանկեր» կետի մեջ։ Առաջարկում եմ «Այլ նախագծեր» բաժինը վերանվանել «Ցանկեր» և այնտեղից հեռացնել նաև հետևյալ ավարտված նախագծերը՝ «Գյումրու Վիքիմարաթոն» (կարծես ավարտվել է 2019թ․-ին), «Կարճ էջերի բարելավում» (վերջին անգամ մասնակից է գրանցվել 23․06․2019թ․-ին, իսկ ցանկում վերջին խմբագրումը կարելի է ասել կատարվել է 2019թ․-ին), «ՀՍՀ հոդվածների վիքիֆիկացում» (կարծես ավարտվել է 2014թ․-ին, ցանկերում ստորագրություններ դնելը մեծամասամբ ավարտվել է 2014թ․-ին), «Համագործակցություն ՀՊԹ-ի հետ» (կարծես ավարտվել է 2017թ․-ին), «Շաբաթը մեկ հոդված» (կարծես ավարտվել է 2021 թվականի սկզբին, վերջին մասնակիցը գրանցվել է 05․08․2021թ․-ին), «Վիքիընկեր» (կարծես ավարտվել է 2021թ․-ի կեսերին)։ «Այլ նախագծեր» բաժնի «Առաջարկվող ցանկեր», «Տարբեր ցանկեր» կետերը միավորել։--Գարդմանահայ (քննարկում) 15:14, 11 Հունվարի 2022 (UTC)

Քանի որ արձագանք չեղավ, ամփոփեմ բացված քննարկումը։ Իմ գրելուց հետո Beko-ն որոշ փոփոխություններ կատարեց Գլխավոր էջի «Մասնակցի՛ր այս ամիս կազմակերպվող նախագծերին» բաժնում։ Ես էլ որոշ փոփոխություններ կատարեցի ըստ վերևում ներկայացվածի։--Գարդմանահայ (քննարկում) 23:34, 15 Հունվարի 2022 (UTC)
Բժշկական կարևորագույն հոդվածներ, 50000 կարևորագույն հոդվածներ, Ամենադիտվող հոդվածների բարելավում նախագծերի վերաբերյալ հարցը բաց մնաց։ Եթե նշվածները ընթացիկ նախագծեր չեն, իսկ ես կարծես ներկայացրեցի, որ ընթացիկ չեն, վաղուց ավարևտված են, ապա դրանց ցանկեր ենթաբաժինները նույնպես կտեղափոխեմ Գլխավոր էջի «Այլ նախագծեր» բաժնի «Ցանկեր» էջ։ Գլխավոր էջում չպետք է թողնել վաղուց ավարտված նախագծերի հղումները։ --Գարդմանահայ (քննարկում) 23:43, 15 Հունվարի 2022 (UTC)
Առաջարկում եմ քննարկումը տեղափոխել Խորհրդարան։ Ճիշտ է, գլխավոր էջում խմբագրում անելու իրավունք միայն ադմինները ունեն, բայց բովանդակությունը պետք է համայնքը որոշի, ոչ թե միայն ադմինները։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 00:39, 16 Հունվարի 2022 (UTC)

Հոդվածի պաշտպանություն

Հարգելի ադմինիստրատորներ, խնդրում եմ ժամանակավորապես պաշտպանել նոր և չգրանցված մասնակիցներից Ռուբեն Ռուբինյան հոդվածը։ Կարող եք կարդալ նաև հոդվածի քննարկման էջում իմ գրածը։--Գարդմանահայ (քննարկում) 19:48, 19 Հունվարի 2022 (UTC)

Արված է։ --ջեօ (✡) 20:42, 19 Հունվարի 2022 (UTC)
Շնորհակալություն--Գարդմանահայ (քննարկում) 21:12, 19 Հունվարի 2022 (UTC)

Արված է--Voskanyan (քննարկում) 13:02, 27 հունվարի 2022 (UTC)[reply]

ԱյՓի արգելափակման դիմում

Հարգելի ադմինիստրատորներ, խնդրում եմ արգելափակել այս ԱյՓի հասցեն պարբերաբար կատարվող վանդալությունների համար։--Գարդմանահայ (քննարկում) 18:53, 2 Դեկտեմբերի 2021 (UTC)[reply]

Արված է --23artashes (քննարկում) 19:09, 2 Դեկտեմբերի 2021 (UTC)[reply]
Հոդվածը պաշտպանեցի երեք օրով։ Հուսամ՝ վանդալությունը կդադարեցնի։ --ջեօ (✡) 12:16, 13 Դեկտեմբերի 2021 (UTC)[reply]

Արված է--Voskanyan (քննարկում) 05:37, 28 Դեկտեմբերի 2021 (UTC)[reply]

Արված է--Voskanyan (քննարկում) 13:29, 1 Փետրվարի 2022 (UTC)

Ջնջման սպասող հոդված

Անհրաժեշտ է ավարտին հասցնել փակված այս քննարկումը։ Նաև ազատ ժամանակ ունենալու և հետաքրքրված լինելու դեպքում անհրաժեշտ է որոշում կայացնել այս քննարկման վերաբերյալ (ինքս չեմ անում, քանզի ակտիվ մասնակիցներից մեկն եմ եղել)։--Գարդմանահայ (քննարկում) 09:26, 15 Փետրվարի 2022 (UTC)

Արգելափակման հայտ

Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել այս ԱյՓի հասցեին։--Գարդմանահայ (քննարկում) 09:39, 13 Փետրվարի 2022 (UTC)

Քանի որ այփի հասցեով խմբագիրը միայն այսօր է սկսել վանդալություններ անել, հոդվածը երեք օրով պաշտպանեցի։ --ջեօ 🌱 09:55, 13 Փետրվարի 2022 (UTC)

Արգելափակվել է մեկ օրով։--Voskanyan (քննարկում) 09:54, 13 Փետրվարի 2022 (UTC)

Շնորհակալություն բոլորին։--Գարդմանահայ (քննարկում) 10:18, 13 Փետրվարի 2022 (UTC)

Այս օգտատիրոջ խմբագրումը։ --Narek75 (քննարկում) 22:42, 19 փետրվարի 2022 (UTC)[reply]

5.197.252.175, ակնհայտ վանդալություն։--Գարդմանահայ (քննարկում) 15:54, 23 փետրվարի 2022 (UTC)[reply]

Վիրավորանք, վանդալություն։--Գարդմանահայ (քննարկում) 16:28, 1 Մարտի 2022 (UTC)[reply]

Հոդվածի վերնագրի վերականգնում

Հարգելի ադմինիստրատորներ, Aramjan11 մասնակիցը Ռուս-ուկրաինական պատերազմ (2022) հոդվածը առանց անվանափոխման առաջադրման և առանց հիմնավոր պատճառի վերանվանել է Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա (2022)։ Խնդրում եմ հետ շրջել այս խմբագրումը։ Եթե մասնակիցը ցանկանում է հոդվածը վերանվանել, ապա առաջարկում եմ Անվանափոխման առաջադրված հոդվածների էջում բացել համապատասխան քննարկում։--Գարդմանահայ (քննարկում) 13:48, 2 Մարտի 2022 (UTC)[reply]

Արված է--Voskanyan (քննարկում) 14:03, 2 Մարտի 2022 (UTC)[reply]

Շնորհակալություն։--Գարդմանահայ (քննարկում) 15:54, 2 Մարտի 2022 (UTC)[reply]

Պաշտպանված էջի հասանելիության վերաբերյալ

Հարգելի ադմինիստրատորներ, անհրաժեշտ է ուշադրություն դարձնել այս էջի 2-րդ քննարկմանը։ ԱյՓիով խմբագրումներ կատարող մասնակիցը չի կարողանում իր դիրքորոշումն արտահայտի այստեղ, քանի որ, ըստ նրա, այդ էջը պաշտպանված է և ինքը չի կարողանում խմբագրել։--Գարդմանահայ (քննարկում) 11:45, 4 Մարտի 2022 (UTC)[reply]

Հարցում է եղել, որով որոշվել է, թե ովքեր կարող են մասնակցել քննարկումներին։ Ըստ այդ հարցման արդյունքի էլ պաշտպանվել է էջը։ --ջեօ 🌱 12:00, 4 Մարտի 2022 (UTC)[reply]
Շնորհակալություն պատասխանի համար։--Գարդմանահայ (քննարկում) 12:06, 4 Մարտի 2022 (UTC)[reply]

Խմբագրական պատերազմ

Հարգելի ադմինիստրատերներ խնդրում եմ ևս մեկ անգամ ուշադրություն դարձնել մասնակցի խմբագրումներին, քանի որ նա արդեն որերորդ անգամն է խմբագրական պատերազմ է վարում նույն հոդվածի շուրջ: Դեռևս ոչ մի հստակ տվյալ չկա Եվրատեսիլ 2022 երգի մրցույթ հոդվածում հայաստանյան ներկայացուցչի որոշման մասին: Հիշեցնեմ, որ մասնակիցը այս խնդրի համար արգելափակվել էր 3 օրով, բայց նա դեռևս շարունակում է խմբագրական պատերազմը: Խնդրում եմ այս հարցին վերջնական լուծում տալ՝ պաշտպանել հոդվածն ու արգելափակել մասնակցին, քանզի մարդկանց մոտ թյուրիմացություն է առաջանում:--Sophy Abrahamyan (քննարկում) 19:13, 6 Մարտի 2022 (UTC)[reply]

Շնորհակալ եմ տեղեկացման համար, կզբաղվեմ հարցով։ --ջեօ 🌱 19:18, 6 Մարտի 2022 (UTC)[reply]
Մասնակցին զգուշացում տվեցի, նախկինում արգելափակված չի եղել։ Կարո՞ղ եք ներկայացնել արգելափակման ծանուցումը։ --ջեօ 🌱 19:24, 6 Մարտի 2022 (UTC)[reply]
@GeoO ջան, երկու անգամ եղել է արգելափակված։ Առաջինը մեկ օրով Ոսկանյանն է արգելափակել, երկրորդը` երեք օրով դու հենց խմբագրական պատերազմի համար։ 23artashes (քննարկում) 19:48, 6 Մարտի 2022 (UTC)[reply]
@GeoO ջան, նոր նայեցի, ուրիշ մասնակցի ես զգուշացրել :-)։ 23artashes (քննարկում) 19:53, 6 Մարտի 2022 (UTC)[reply]
Ուփս, բայց կարծես թե հենց այնպես չեմ զգուշացրել, էլի ավելացնում էր Աթենայի անվանումը։ Հիմա «սխալս» կուղղեմ ։) Շնորհակալ եմ տեղեկացնելու համար @23artashes ջան։ --ջեօ 🌱 ջեօ 🌱 06:26, 7 Մարտի 2022 (UTC)[reply]

Շնորհակալ եմ շատ արձագանքելու համար, բայց վերոհիշյալ մասնակիցը նոր էջ է բացել Pavlik Star մասնակցային անվամբ և շարունակում է խմբագրական պատերազմը:--Sophy Abrahamyan (քննարկում) 19:42, 7 Մարտի 2022 (UTC)[reply]

Շնորհակալ եմ տեղեկացնելու համար։ Հոդվածը մեկ ամսով պաշտպանվեց չգրանցված և նոր գրանցված մասնակիցների խմբագրումներից, իսկ Pavlik Star մասնակցային հաշիվն արգելափակվեց անժամկետ։ --ջեօ 🌱 22:26, 7 Մարտի 2022 (UTC)[reply]

Քննարկման փակում

Հարգելի ադմիններ, խնդրում եմ ըստ կանոնակարգի որոշում կայացնել այս հոդվածի հետ կապված։ Վերջին խմբագրումից անցել է ավելի քան 30 օր։ Ինքս չեմ ամփոփում, քանզի դիրքորոշում եմ հայտնել քննարկման մեջ։--Ավետիսյան91 (քննարկում) 17:34, 9 Մարտի 2022 (UTC)[reply]

Ես իհարկե կարող եմ ամփոփել քննարկումը, սակայն հաշվի առնելով, որ հոդվածը ես եմ ջնջման առաջադրել, այս դեպքում ձեռնպահ կմնամ։ --ջեօ 🌱 07:28, 10 Մարտի 2022 (UTC)[reply]

Բայց այսպես էլ թողնել չենք կարող, կամ պիտակը հանենք, կամ ջնջենք։--Ավետիսյան91 (քննարկում) 10:42, 18 Մարտի 2022 (UTC)[reply]

Remove and delete

please remove and delete adding like this in english wikipedia. this user with any source adding yezidi settlement to Armenia villages and towns

all the editions in english wikipedia around 17:01, 14 December 2021 of this user without any sources add yezidi setthlemt to the articles Luckie Luke (քննարկում) 15:32, 23 Մարտի 2022 (UTC)[reply]

Արգելափակման հայտ 37.252.93.76 մանսկցի

Եվ ծածկել խմբագրումնըրը։ - Kareyac (քննարկում) 10:50, 27 Մարտի 2022 (UTC)[reply]

Նաև սա։--Գարդմանահայ (քննարկում) 15:42, 27 Մարտի 2022 (UTC)[reply]

Արցախի Հանրապետության քարտեզ

Հարգելի՛ ադմիններ, Խորհրդարանում Հայերեն Վիքիպեդիայում օգտագործվող Արցախի Հանրապետության քարտեզի փոփոխության վերաբերյալ քննարկում եմ բացել։ Կցանկանայի ձեր կարծիքն էլ լսել։ --ջեօ 🌱 07:56, 28 Մարտի 2022 (UTC)[reply]

Արգելափակում

Հարգելի ադմիններ, խնդրում եմ ծանոթանալ այս քննարկմանը և անհրաժեշտության դեպքում մասնակցի նկատմամբ կիրառել համապատասխան արգելափակում։ Քննարկումներով մասնակցին չկարողացա համոզել, որ ամեն ինչ կանոնակարգով է, վերջինս կրկին հեռացրեց՝ անտեսելով քննարկումը։--Ավետիսյան91 (քննարկում) 17:29, 29 Մարտի 2022 (UTC)[reply]

Հարգելի Ավետիսյան91, կխնդրեմ իմ մասնակցային հաշվի արգելափակման հայտ ներկայացնելուց, ճիշտ ներկայացնել հարցը։ Ես չեմ անտեսել ոչ մի քննարկում։ Նաև պետք չէ ինձ համոզել ինչ որ հարցում, ուղղակի պետք էր ներկայացնել այն ճիշտ տեղեկատվությունը, որը կփաստեր Ձեր ասածներ։ Հարգանքներով՝ --Dejong25 (քննարկում) 22:01, 29 Մարտի 2022 (UTC)[reply]

Խնդրում եմ ուշադրություն դարձնել այս մասնակցի վերջին խմբագրումներին։--Ավետիսյան91 (քննարկում) 10:05, 1 Ապրիլի 2022 (UTC)[reply]

Իմ չստեղծած հոդվածներ

Ողջույններ։ Չգիտեի՝ որտեղ է ճիշտ գրելը։ Իմ ստեղծած հոդվածների ցանկում կան որոշները (որպես ջնջված և վերստեղծված), որոնց հետ կարծես թե առնչություն չունեմ, օրինակ՝ Ստրելեցյան ապստամբություն, Լատիշերեն, Հայնրիխ ֆոն Քլայսթ, Անթոնի Մարսիալ և այլն։ Ուզում էի պատճառը հասկանալ, նաև եթե հնարավոր է՝ էլ չբերի ցանկումս :) --A.arpi.a (քննարկում) 12:58, 11 Ապրիլի 2022 (UTC)[reply]

@A.arpi.a ջան, այստե՞ղ է նշված, որ հեղինակը դու ես։ --ջեօ 🌱 14:15, 11 Ապրիլի 2022 (UTC)[reply]
Այո, GeoO (քննարկումներդրում) ջան։--A.arpi.a (քննարկում) 16:41, 11 Ապրիլի 2022 (UTC)[reply]
Ամենայն հավանականությամբ ինր-որ տեխնիկական խնդիր է։ @ԱշոտՏՆՂ ջան, կնայե՞ս մի հատ։ --ջեօ 🌱 19:19, 11 Ապրիլի 2022 (UTC)[reply]
Ողջույն, ժողովուրդ ջան (@A.arpi.a, @GeoO)։ Այս խնդրի մասին Արմենն էլ էր գրել։ Խնդիրը առաջանում է այն դեպքում, երբ հոդվածը անվանափոխում ենք, հետո հին տարբերակը ջնջման դնում (ավելի մանրամասն)։ Վերևի հոդվածներից երեքը առաջացել են, որովհետև Արփինեն սկզբում ստեղծել է վերհղում այդ անվամբ, հետո ինչ-որ մեկը որոշել է, որ ճիշտ անվանումը հենց այդ վերահղումն է ու տեղափոխել է (Վիքիպեդիան այդ դեպքում ջնջում է հին վերահղումը՝ տեղափոխման տեղ ազատելու համար), իսկ Անթոնի Մարսիալի դեպքում չգիտեմ։ Որտե՞ղ է երևում, որ դա դու ես ստեղծել, Արփինե ջան։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 08:12, 12 Ապրիլի 2022 (UTC)[reply]

Տեղափոխումից հետո մնացած վերահղման էջերը ջնջելիս նման խնդիր չի առաջանում, դա լինում է միայն որպես վերահղում ստեղծված էջերի դեպքում։ Իսկ չորրորդը Անտոնի Մարսյալ էջն է, որն էլի ստեղծվել է որպես վերահղում։--Voskanyan (քննարկում) 09:57, 12 Ապրիլի 2022 (UTC)[reply]

Այստեղի համարյա բոլոր հոդվածները (բացի այլ կիրառումների էջերից) իմ ստեղծած ու ջնջված է ցույց տալիս։ Ուղղակի պատմության մեջ անգամ չի երևում, որ ես կապ եմ ունեցել վերահղման, վերանվանման հետ։--A.arpi.a (քննարկում) 11:05, 12 Ապրիլի 2022 (UTC)[reply]

Ջնջված խմբագրումները կարող են տեսնել ադմինները։--Voskanyan (քննարկում) 14:28, 12 Ապրիլի 2022 (UTC)։[reply]

Արգելափակում

Հոդվածի անվանափոխում

Անհրաժեշտ է այս քննարկմանը տալ համապատասխան տեխնիկական լուծում։--Գարդմանահայ (քննարկում) 11:44, 4 Մայիսի 2022 (UTC)[reply]

Նաև այս քննարկման համար։--Գարդմանահայ (քննարկում) 11:58, 4 Մայիսի 2022 (UTC)[reply]

Հարգելի ադմինիստրատորներ, հիշեցնում եմ, որ անհրաժեշտ է այս քննարկման հետ կապված կատարել տեխնիկական բնույթի գործողություն, այն է՝ գործող վերնագիրը փոխել և դարձնել Վիշապաքար։--Գարդմանահայ (քննարկում) 09:22, 5 Մայիսի 2022 (UTC)[reply]

Արված է--Voskanyan (քննարկում) 10:12, 5 Մայիսի 2022 (UTC)[reply]

Please review

Sorry for writing in English. Can someone please review the latest edits on Հոբիթ։ Անսպասելի ճանապարհորդություն. Yahya (քննարկում) 11:39, 8 Մայիսի 2022 (UTC)[reply]

Hi @Yahya. Thank you for your attention. It was vandalism and I turned over all the edits of this user. --ջեօ 🌱 11:50, 8 Մայիսի 2022 (UTC)[reply]

Հոդվածի ձուլում

Ունենք Չափնի (Շահումյանի շրջան) և Չափնի (Արցախ) հոդվածներ։ Ես ձուլեցի 2021 թվականին գրված հոդվածը 2019 թվականին գրվածին։ Սակայն ունենք վերնագրի խնդիր, այն է՝ հոդվածի վերնագիրը պետք է լինի ոչ թե Չափնի (Արցախ), այլ ընդունված ձևով՝ Չափնի (Շահումյանի շրջան)։ Ուստի անհրաժեշտ է Չափնի (Արցախ) հոդվածը վերանվանել Չափնի (Շահումյանի շրջան)-ի, որն արդեն գոյություն ունի։ Մի խոսքով զուտ տեխնիկական հարց է։ Իսկ ինչո՞ւ Չափնի (Շահումյանի շրջան), այլ ոչ թե Չափնի։ Որովհետև Սյունիքի մարզում ևս կա այդ անունով հոդված։--Գարդմանահայ (քննարկում) 09:41, 11 Մայիսի 2022 (UTC)[reply]

Դատարկ էջը ջնջեցի, կարող եք տեղափոխել։--Voskanyan (քննարկում) 10:08, 11 Մայիսի 2022 (UTC)[reply]

Շնորհակալություն։--Գարդմանահայ (քննարկում) 10:19, 11 Մայիսի 2022 (UTC)[reply]

Հոդվածի ձուլում 2

Խրխափոր և Խարխափուտ հոդվածները ձուլեցի, քանի որ դրանք նույն բնակավայրի մասին են։ Հոդվածը պետք է ունենա Խարխափուտ վերնագիրը, այլ ոչ թե Խրխափոր, քանի որ Արցախի Հանրապետության պետական թղթերում, դրանց հղում տրված բնակավայրերի մասին հեղինակավոր գրքում Խարխափուտ է գրված։ Խրխափորն ավելի հին անուն է կարծես (շատ չեմ ուսումնասիրել, որ հստակ ասեմ) և օգտագործվում է առավելապես պատմամշակութային ուղղվածություն ունեցող հեղինակավոր գրքում։ Ես ձուլել եմ հոդվածները, որքանով որ առկա բովանդակությունը թույլ էր տալիս, բայց մի տեխնիկական խնդիր կա։ Խրխափոր հոդվածն ավելի շուտ է գրված (2021-06-02), քան Խարխափուտը (2021-07-06), ուստի, ըստ ընդունված կարգի, պետք է հոդվածի բովանդակությունը թողնել ավելի շուտ գրված էջում (Խրխափորում), բայց վերնագիրը դարձնել Խարխափուտ։ Այսքան մանրամասն գրեցի, որպեսզի փոփոխություն կատարող ադմինի համար հստակ լինի պատճառաբանությունը։--Գարդմանահայ (քննարկում) 14:13, 27 Մայիսի 2022 (UTC)[reply]

Արված է--Voskanyan (քննարկում) 17:03, 27 Մայիսի 2022 (UTC)[reply]

Շնորհակալություն։--Գարդմանահայ (քննարկում) 07:43, 28 Մայիսի 2022 (UTC)[reply]

Զանգվածային սխալներ

Հարգելի՛ ադմիններ, խնդրում եմ ուշադրություն դարձնել Զոր Ջան (քննարկումներդրում)-ի ստեղծած զանգվածային հոդվածներին, որոնք մեքենայական թարգմանության նմուշներ են։ Մի քանի անգամ զգուշացվել է այդ մասին, բազմաթիվ հոդվածներ պիտակվել են կամ տեղափոխվել սևագրություն, սակայն կրկին վերստեղծվել են աննշան փոփոխություններով։ Փորձելու համար թարգմանած որոշ հոդվածների բնօրինակներ նայել եմ ավտոմատ թարգմանչով, նույնական են իր ստեղծածների հետ։ --A.arpi.a (քննարկում) 08:14, 30 Մայիսի 2022 (UTC)[reply]

Բարև ձեզ, կարող եք էջի անուները ա՞սեք։ Զոր Ջան (քննարկում) 09:34, 30 Մայիսի 2022 (UTC)[reply]
@Զոր Ջան, հոդվածները ձեր քննարկման էջում դրված են։ --ջեօ 🌱 18:52, 30 Մայիսի 2022 (UTC)[reply]
Զոր Ջան, բացածս բոլոր հոդվածները մեքենայական թարգմանության օրինակ էին և ենթակա արագ ջնջման, բոլո՞րը նշեմ։--A.arpi.a (քննարկում) 19:31, 30 Մայիսի 2022 (UTC)[reply]


Հարգելի՛ ադմիններ, մասնակցի ստեղծած հոդվածները խառը նայում եմ, բոլորում նույն պատմությունն է։ Հոդվածների թիվը գրեթե 200-ն է, մեքենայական թարգմանությամբ։ Խնդրում եմ դիտարկել և որոշել, միգուցե ավելի ճիշտ լինի ամբողջությամբ ջնջել։--A.arpi.a (քննարկում) 06:02, 3 Հունիսի 2022 (UTC)[reply]

185.79.2.174

խնդրեմ ուշադրություն դարձրեք այս գործողություններին։ ERJANIK (քննարկում) 22:24, 9 Հունիսի 2022 (UTC)[reply]

Շնորհակալ եմ, @ERJANIK ջան, արգելափակեցի: ∑ίγμα (քնն.) 00:39, 10 Հունիսի 2022 (UTC)[reply]

Վերնագրի վերափոխում

Հարգելի ադմինիստրատորներ, անհրաժեշտ է այս հոդվածի ներկա վերնագիրը այն է՝ «Անի (գյուղ, Արցախ)»-ը, դարձնել վերահղում, իսկ որպես հոդվածի վերնագիր դարձնել «Անի (Քաշաթաղի շրջան)»-ը: Արցախի Հանրապետության այն բնակավայրերի մասին հոդվածներում օգտագործվում է (ճիշտ է օգտագործել) ոչ թե փակագծերում երկրի անունը կրճատ գրելը, այլ տվյալ շրջանի, մարզի անունը, եթե այդ անունով այլ վայրերում նույնպես բնակավայրեր կան։ Օրինակ՝ Գետամեջ (Քաշաթաղի շրջան), Արծվաշեն (Քաշաթաղի շրջան) և այլն։--Գարդմանահայ (քննարկում) 11:15, 16 Հունիսի 2022 (UTC)[reply]

Ջնջվել է։--Voskanyan (քննարկում) 11:19, 16 Հունիսի 2022 (UTC)[reply]

Շնորհակալություն։--Գարդմանահայ (քննարկում) 11:21, 16 Հունիսի 2022 (UTC)[reply]

Move two files

Hello!

Sorry for writing in English. These two files have the file extension .jpg eventhough the MIME is image/png and they thus need to be renamed:

Thanks! Jonteemil (քննարկում) 18:48, 9 Հուլիսի 2022 (UTC)[reply]

Hi, Jonteemil, Արված է։ --ջեօ 🌱 19:03, 9 Հուլիսի 2022 (UTC)[reply]

Ձուլման հետ կապված տեխնիկական հարց

Քանի որ բնակավայրի մասին Հարար (գյուղ, Արցախ) հոդվածը գրվել էր ավելի շուտ, քան Հարար հոդվածը, ուստի 2-րդը միաձուլեցի 1-ինին ինչպես կարգն է պահանջում։ Սակայն վերնագիրը պետք է լինի Հարար, ուստի անհրաժեշտ է այն վերնագիրը ջնջել ու տեղ ազատել, որպեսզի Հարար (գյուղ, Արցախ)-ը վերանվանենք։--Գարդմանահայ (քննարկում) 11:42, 15 Հուլիսի 2022 (UTC)[reply]

Արված է--Voskanyan (քննարկում) 11:48, 15 Հուլիսի 2022 (UTC)[reply]

Շնորհակալություն։--Գարդմանահայ (քննարկում) 11:49, 15 Հուլիսի 2022 (UTC)[reply]

Ռուդիկ Ղարիբյան

Սևագիր էջեր

Ադմինիստրատորներ ջան, կոլեգաներ, այստեղ եմ գրում, որովհետև հիմնականում հարցը վերաբերում է մեզ և փոփոխությունները մենք պետք է անենք։
Խոսքս Սևագիր հարթակի կամ անվանատածքի մասին է, որտեղ դեռևս անցյալ տարվա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներից մոտ 150 հոդված էր հավաքվել։ Անվանատարածքում ստեղծում են սևագիր էջ հոդվածի հեղինակները՝ սա շատ քիչ, մի մասը վերահղում են ակտիվ մասնակիցները, իսկ հիմնական մասը ադմիններս ենք տեղափոխում հիմնական հարթակից։
Հարցը չափորոշիչներն են, և թե ինչո՞ւ ենք տեղափոխում։ Հոդվածներ կան որոնք պիտակվել են ստանդարդ «կարճ էջ, անաղբյուր էջ» պիտակներով, որոնք մեկ շաբաթ են տալիս թերությունը ուղղելու համար, բայց հետո տեսնում ես դրանք հեռացվել են ու հոդվածը տեղափոխվել է սևագիր։ Կարծում եմ եթե հոդվածը հնարավոր է պիտակել ստանդարտ պիտակներով, ապա սևագիր տեղափոխել պետք չէ։ Նույնը նաև Արագ ջնջման ենթակա հոդվածներն են, որնք կարծում եմ պետք է ջնջենք, և ոչ թե տեղափոխենք սևագիր։ Ամեն պիտակավորում իր բախտին պետք է արժանանա։
Սևագիր տեղափոխելուց հետո, որպես կանոն չենք հետևում հոդվածին։ Հոդվածների մի մասը տեղափոխվում է հիմնական հարթակ, բայց մնում է սևագրությունում, կամ էլ մնում է վերահղումը; Հոդվածը արագ ջնջման ենթակա էր, տեղափոխվել է սևագիր այն հույսով, որ մասնակիցը կշտկի, չի արել ու էլի մնացել է։ Հոդվածներ կան, որ մասնակիցն աշխատել է , ուղղումներ է արել ու էլի է մնացել, որվհետև չենք տեսել։
Մեր Սևագիրը միջազգայինի Draft-ն է, որը նախ պարտադիր առաջարկվում է նորեկներին, իսկ հետո հնարավոր է այնտեղ տեղափոխել, ինչո՞ւ մենք նորեկներին չենք պարտադրում այնտեղ գրել, կարծում եմ գլխացավանքը ավելի քիչ կլինի, քան այստեղից այնտեղ տեղափոխել, հեռացրած պիատակները նորից վերադարձնել և այլն։ Իհարկե, ասենք հիմնական տարածքում պայմանական 5 հոդվված ունեցողը արդեն կկարողանա միանգամից այնտեղ էլ ստեղծել։ Սա նաև կխթանի, որ նորմալ գրեն դրաֆտում և գոնե մեկ հոդվածով չբավարարվեն։ Պետք է չափորոշիչներ հաստատենք, թե ով կարող է սևագրից հիմնական տարածք տեղափոխել։
Այժմ սևագիրը կարիք ունի առաջարկվող ժամկետի, որի ընթացքում հոդվածը ավտոմատ կհայտնվի արագ հեռացման ենթակա էջերի կատեգորիայում, այսպես 7-8 ամսվա հոդվածներ չեն կուտակվի։ Եթե մարդ այդքան ժամանակ խմբագրում չի անում, ապա չի էլ անի հետագայում։ Կարևոր է, որ կարողանանք նայել նաև կատեգորիայով, ինչպես մյուս պիտակված հոդվածները։
Եթե նորեկ մասնակիցը հոդվածը պարտադիր ստեղծի սևագրում, վատ հոդվածները չենք տեղափոխի հիմնական տարածք ու ոչ թե մենք կսկսենք խնդրել իրեն, որ մի տեղափոխիր հիմնական տարածք, նորից ուղղիր, այլ ինքը մեզ կդիմի։ Իսկ այս պահին մասնակից ունենք, որ երևի 50 հոդված է լցրել՝ բառիս բուն իմաստով, ու չի էլ մտածում ուղղումներ անելու մասին։ Դրա համար կարող ենք սևագրի էջի ժամկետ սահմանել, որից հետո կջնջվի։

Հիմնական սա էի ուզում ասել, մնացածը կարող ենք քննարկել։ --ԲեքոՔննարկում 19:02, 22 Հուլիսի 2022 (UTC)[reply]

Քանի որ մի կողմից անընդհատ նշում են, որ մասնակիցները ու հատկապես նոր գրանցվածները (որոնց ստեղծածներն էլ մեծ մասամբ տեղափոխվում են) հոդվածի ջնջումը շատ ծանր են տանում, մյուս կողմից էլ Աշոտը գրել էր, որ բոտով ջնջում է վեց ամիս չխմբագրված հոդվածները, ես նախընտրում եմ որոշակի տեքստ ունեցող հոդվածները (օրինակ՝ եթե պիտակվել է անաղբյուր) տեղափոխել սևագիր, բայց եթե բոտն էլ չի ջնջում հոդվածները, կարող ենք որոշակի չափանիշներ սահմանել։--Voskanyan (քննարկում) 13:15, 23 Հուլիսի 2022 (UTC)[reply]

Voskanyan ջան, երեկ ջնջել եմ անցյալ տարվա ստեղծած 3 կամ 4 հոդված, ստուգեցի պիտակվել էին ստեղծման ժամանակ՝ անցյալ տարի։ Անաղբյուր պիտակված հոդվածին մեր կանոնադրությամբ մեկ շաբաթ է հասնում, իսկ երբ տեղափոխում ենք սևագիր ամիսով մնում է։ Դրա համար էլ առաջարկում եմ սևագիր տարածքում խմբագրելը նորեկների որոշակի քանակի հոդվածների համար սարքել պարտադիր, իսկ եթե օրինակ՝ 5 հոդված ստեղծելուց հետո էլ խմբագիրը չի պատկերացնում հոդված ստեղծելու պահանջները, ապա ավելի լավ է չխմբագրի, թե չէ համառ խմբագիրներ կան, որոնց ձեռքին մենք ենք կրակն ընկնում։--ԲեքոՔննարկում 16:08, 23 Հուլիսի 2022 (UTC)[reply]
Ընդհանրապես ինչ թվում է՝ սխալ է ընկալվել «Սևագիր» անվատարածքը: Սրա ստեղծման գաղափարն այն էր, որ մեծ հոդվածների վրա աշխատելիս մի քանի հոգով կարողանային հանգիստ խմբագրել: Իսկ եթե հոդվածը ուզում ենք տեղափոխել սևագիր, կար ավազարկղը, որը մասնակցային էջի ենթաէջերից էր (Օրինակ՝ Մասնակից:Մասնակից/Ավազարկղ): Կարելի է սահմանել հենց այսպես, որ վերանայման ենթակա հոդվածները գնում են ոչ թե սևագիր, այլ ավազարկղ:--∑ίγμα (քնն.) 19:28, 24 Հուլիսի 2022 (UTC)[reply]
Կողմնակից եմ որոշակի ժամանակահատվածից հետո սևագրության (անվանատարածքի մասին է խոսքը) պարունակությունը ջնջելուն, հատկապես, երբ սևագրություն տեղափոխված հոդվածը ստեղծած մասնակցի համար միևնույն է։ @Beko-ն @Զոր Ջան մասնակիցի՝ սևագրություն տեղափոխված հոդվածների մասին հիշատակեց, ես ցանկանում եմ ավելացնել, որ մասնակիցը նույնիսկ չի արձագանքում սևագրության վերաբերյալ հարցիս և շարունակում է խմբագրումներ անել։ Սա վերաբերմունք է նախագծի նկատմամբ և պետք է հաշվի առնենք։ @ԱշոտՏՆՂ ջան, կհիշեցնե՞ս, թե որքան ժամանակ հետո է սևագրության պարունակությունը ջնջվում։ --ջեօ 🌱 09:17, 2 Օգոստոսի 2022 (UTC)[reply]
Ողջույն, ժողովորդ ջան,
  • Ջնջելու մասով։ Ըստ կանոնակարգի՝ վեց ամիս պասիվությունից հետո պետք է ջնջել։ Իմ բոտը ժամանակին ջնջում էր, բայց խնդիրներ էր առաջացել ու չէի նկատել։ Շնորհակալություն ինձ բզելու համար :) Արդեն նախկինի նման կաշխատի (օրինակ՝ Սևագիր:Բջջային հավելվածների մշակումը)։ Կարծում եք ժամկետը փոքրացնելու կարիք կա՞, ասենք երեք ամիս։
  • Անգլերեն Վիքիպեդիայի նման խիստ դարձնելու մասով։ Չգիտեմ, իրոք։ Սա հավանաբար խորհրդարանում քննարկելու թեմա է, որովհետև ինչքան հասկանում եմ, մենք պետք է դիմենք ու վիքին դարձնենք այնպես, որ նորեկ մասնակիցները չկարողանան հոդված ստեղծել։ Որակը կբարձրանա, բայց իմ կարծիքով մենք բավարար ադմինիստրատորական ռեսուրսներ չունենք այդքան հոդված ստուգելու համար։ Արդյունքում լիքը հոդվածներ կմնան Սևագրում ու հոդված չեն դառնա։
  • Վատ հոդվածները սևագրի փոխարեն մասնակցի ավազարկղ տեղափոխելու մասով։ Ես հիշում եմ, որ Սևագրի թեման ժամանակին բացվեց, որովհետև անհանգստություն կար, որ ընթերցողները կմտնեն անձնական ավազարկղ, կմտածեն, որ իսկական հոդված է ու վատ կարծիք կկազմեն Վիքիպեդիայի մասին։ Իսկ ուրիշի ավազարկղը պասիվության համար ջնջելը այդքան էլ լավ միտք չէր թվում։ Եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, այս թեմայի մասին Ոսկանյանն էր գրել Խորհրդարանում։
  • Սևագրից հոդված տեղափոխելու մասով։ Այս թեմայով էլի ենք խոսել մի քանի անգամ ու արդեն չեմ հիշում, թե ինչ ենք որոշել։ Տեխնիկապես կարող ենք դա արգելել կամ ադմիններից բացի բոլորի համար արգելել։ Ժամանակին փակել էի, բայց հետո բացեցի, որովհետև քոփի-փեսթով հոդված ստեղծելու դեպքում պատմությունը կորում է, ինչև կարևոր է որոշ մասնակիցների համար։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 12:48, 2 Օգոստոսի 2022 (UTC)[reply]

Interwiki Women 6

Հարգելի՛ ադմինիստրատորներ,
Խնդրում եմ 2022 թվականի օգոստոսի 8-ից մինչև օգոստոսի 21-ը Հայերեն Վիքիպեդիայի բաներային հատվածում և Գլխավոր էջի Մասնակցի՛ր այս ամիս կազմակերպվող նախագծերին մասում տեղադրել Interwiki Women 6 արշավի մասին տեղեկատվություն և արշավի պատկերանշանը: Հարգանքով՝ --Armineaghayan (քննարկում) 20:42, 7 Օգոստոսի 2022 (UTC)[reply]

@Armineaghayan ջան, Արված է։ --ջեօ 🌱 07:28, 8 Օգոստոսի 2022 (UTC)[reply]
@ GeoO ջան, շնորհակալ եմ --Armineaghayan (քննարկում) 12:33, 8 Օգոստոսի 2022 (UTC)[reply]

Կաղապարի խմբագրում

Ողջույն։ Խնդրում եմ հնարավորության դեպքում փոխել այս կաղապարի մասշտաբը՝ Կաղապար:Վիքիպեդիաների մրցույթ։ Ինքս չեմ կարող անել պաշտպանված լինելու պատճառով։ Շնորհակալ եմ։-- Ավետիսյան91 (քննարկում) 06:32, 14 Սեպտեմբերի 2022 (UTC)[reply]

Ողջույն, @Ավետիսյան91, կմանրամասնե՞ս, ինչը ինչով փոխարինենք։ --ԲեքոՔննարկում 07:06, 14 Սեպտեմբերի 2022 (UTC)[reply]
max-ը մեծացնել այնքան, որ հաշվարկը կարողանա անել։ Այս պահին մալայերենը 360 401 հոդված է, իսկ max-ը 360 000, կարանք դարձնենք 365 000 օրինակ։-- Ավետիսյան91 (քննարկում) 08:40, 14 Սեպտեմբերի 2022 (UTC)[reply]
Պարզ է։ «Ավելի քան 401 հոդվածների, որ անհրաժեշտ է փոխել մասշտաբների!» այսպիսի տարօրինակ տեքստով տող կար, որը հեռացրի։ --ԲեքոՔննարկում 08:46, 14 Սեպտեմբերի 2022 (UTC)[reply]
Արված է--ԲեքոՔննարկում 09:07, 14 Սեպտեմբերի 2022 (UTC)[reply]
Այ հիմա էղավ, մերսի։ Իսկ էդ ձևակերպումը կարանք հասկանալի դարձնենք, օրինակ ուղղակի՝ «Անհրաժեշտ է փոխել կաղապարի մասշտաբը»։ Գերազանցող հոդվածների քանակ նշել պետք չի։-- Ավետիսյան91 (քննարկում) 09:09, 14 Սեպտեմբերի 2022 (UTC)[reply]
Երևի այդպես հայերեն կլինի, մեկ էլ «Հայերեն և մոտակա Վիքիպեդիաների միջև հոդվածների թվով մրցույթ» տողը երևի փոխենք «Հայերեն և մոտակա Վիքիպեդիաների հոդվածների քանակ», թեև այդ «մոտական» էլ հաջող չի։--ԲեքոՔննարկում 09:17, 14 Սեպտեմբերի 2022 (UTC)[reply]

Ապարգելափակման դիմում

Ողջույն, հարգելի ադմինիստրատորներ: Դիմում եմ Ձեզ իմ Վիքիպահեստի էջը ապարգելափակելու խնդրանքով: Խնդրում եմ նաև միաժամանակ ապարգելափակելուն պես թույլատրել վերականգնել ամիների ընթացքում տեղադրած իմ ֆայլերը:


Հ.Գ. Սխալ դիմելու հարցում (սխալ հասցեով դիմելու պահով) կանխավ հայցում եմ Ձեր ներողամտությունը:

Կանխավ շնորհակալ եմ:

Հարգանքներով՝ Arman Militosyan քննարկում 00:39, 24 Սեպտեմբերի 2022


Arman Militosyan (քննարկում) 20:39, 23 Սեպտեմբերի 2022 (UTC)[reply]

Բարև Ձեզ, Արման։ Ձեր հաշիվն արգելափակել են վիքիպահեստում, և Հայերեն Վիքիպեդիայի ադմինները չեն կարող հանել արգելափակումը։ Դիմեք այնտեղ՝ ներկայացնելով հիմնավորումը։ -- Ավետիսյան91 (քննարկում) 05:30, 24 Սեպտեմբերի 2022 (UTC)[reply]
Նկատեցի, որ նման խնդիրներով բեռնումներ կատարում եք նաև Հայերեն Վիքիպեդիայում։ Արդյո՞ք ծանոթ եք հեղինակային իրավունքի մասին օրենքին և վիքիպեդիայի համապատասխան կանոնակարգին։ Ձեր քննարկման էջում բազում քննարկումներ անպատասխան են Ձեր կողմից։ Ավետիսյան91 (քննարկում) 08:33, 25 Սեպտեմբերի 2022 (UTC)[reply]

Bot?

Արդյոք այս մասնակցի մասնակցային անունը համապատասխանում է կանոնակարգին՝ GeoBotCaucasus։ Ինքս վստահ չեմ, բոտի տպավորություն է թողնում։ Ավետիսյան91 (քննարկում) 08:30, 25 Սեպտեմբերի 2022 (UTC)[reply]

@Ավետիսյան91 ջան, շնորհակալ եմ տեղեկացնելու համար։ Արգելափակեցի մասնակցային հաշիվը և ծանուցեցի այդ մասին։ --ջեօ 🌱 12:54, 25 Սեպտեմբերի 2022 (UTC)[reply]
Շնորհակալ եմ ջեօ ջան։ Ավետիսյան91 (քննարկում) 13:14, 25 Սեպտեմբերի 2022 (UTC)[reply]

Արգելափակման անհրաժեշտություն

Ակնհայտ վանդալիզմ, վիրավորանք ip37.252.80.150-ից:--Գարդմանահայ (քննարկում) 11:49, 30 Հուլիսի 2022 (UTC)[reply]

62.217.188.172: --Գարդմանահայ (քննարկում) 10:41, 5 Օգոստոսի 2022 (UTC)[reply]

Արված է--Voskanyan (քննարկում) 13:53, 5 Օգոստոսի 2022 (UTC)[reply]

Շնորհակալություն։--Գարդմանահայ (քննարկում) 15:27, 5 Օգոստոսի 2022 (UTC)[reply]
Արված է Հարգելի Jeltyj (Մանե Մ), նոր հայտի համար նոր վերնագիր ստեղծեք ներքևում, որ հեշտ երևա։--ԲեքոՔննարկում 10:32, 29 Սեպտեմբերի 2022 (UTC)[reply]

Հոդվածի վերնագրի փոփոխություն

Գոյություն ունի Փամբակ (գետ, թափվում է Սևանա լիճ) հոդված և Փամբակ (գետ, Գեղարքունիքի մարզ) էջ։ 2-րդը վերահղվում է 1-ին։ Ճիշտ կլինի հոդվածի վերնագիր դարձնել 2-րդը, այն է՝ Փամբակ (գետ, Գեղարքունիքի մարզ)-ը։ Քանի որ Լոռու մարզում կա համանուն գետ, իսկ Գեղարքունիքի մարզում էլ կա համանուն գյուղ, ուստի ճիշտ վերնագիրը հենց Փամբակ (գետ, Գեղարքունիքի մարզ)-ն է։ Խնդրում եմ կատարել անվանափոխությունը։ Գարդմանահայ (քննարկում) 19:32, 25 Հոկտեմբերի 2022 (UTC)[reply]

Ջնջվել է, կարող եք անվանափոխել։--Voskanyan (քննարկում) 09:36, 26 Հոկտեմբերի 2022 (UTC)[reply]

Շնորհակալություն։--Գարդմանահայ (քննարկում) 08:45, 27 Հոկտեմբերի 2022 (UTC)[reply]

Հոդվածների միացում

Առաջարկում եմ՝ Պորտասար և Պորտասարի առեղծվածը հոդվածները միացնել իրար, թողնելով միայն առաջինը։ Ինքս կարող եմ կատարել միավորումը։ Atheist Armenian (քննարկում) 03:23, 15 Նոյեմբերի 2022 (UTC)[reply]

Արգելափակում

Հարգելի ադմիններ, խնդրում եմ արգելափակել 87.241.184.139 IP-ին` Ալբանիա հոդվածում վանդալիզմ իրականացնելու համար։--Soghomon Matevosyan (քննարկում) 10:17, 26 Նոյեմբերի 2022 (UTC)[reply]

Հարգելի՛ Soghomon Matevosyan, քանի որ խմբագրումները կատարվել են օրեր առաջ և հետագայում չեն շարունակվել, այլևս իմաստ չունի արգելափակելը։--Voskanyan (քննարկում) 10:20, 26 Նոյեմբերի 2022 (UTC)[reply]

ջնջել

առաջարկում եմ ջնջնել այս հոդվածը՝ Վալյա Կառնավալ: Տվյալ անձի «ձեռքբերումնեռը» կառելի է վերագրել միլիոնավոր բլոգերների։ 35.129.94.133 06:23, 30 Նոյեմբերի 2022 (UTC)[reply]

Հարգելի մասնակից, հոդվածը ջնջման առաջադրելու համար խնդրում եմ բացել համապատասխան քննարկում։-- Ավետիսյան91 (քննարկում) 07:48, 30 Նոյեմբերի 2022 (UTC)[reply]

Արգելափակում

Ավետիսյան91 (քննարկում) 07:41, 30 Նոյեմբերի 2022 (UTC)[reply]

Արված է--Voskanyan (քննարկում) 08:11, 30 Նոյեմբերի 2022 (UTC)[reply]

Օրվա պատկեր

Ողջույն։ Կստուգե՞ք օրվա պատկերի այսօրվա կաղապարը, կարծես խնդիր կա։ Շնորհակալություն։ Ավետիսյան91 (քննարկում) 09:37, 5 Դեկտեմբերի 2022 (UTC)[reply]

Ստացվեց դզել։--Ավետիսյան91 (քննարկում) 09:40, 5 Դեկտեմբերի 2022 (UTC)[reply]

Անվանափոխում

Ողջույն։ Խնդրում եմ կատարել այս անվանափոխումը՝ Վիքիպեդիա:Անվանափոխման առաջադրված հոդվածներ#Ղազախ (քաղաք)։ Ավետիսյան91 (քննարկում) 09:12, 27 Դեկտեմբերի 2022 (UTC)[reply]

Արված է--Voskanyan (քննարկում) 11:20, 27 Դեկտեմբերի 2022 (UTC)[reply]

Արգելափակում

Խնդրում եմ արգելափակել այս մասնակցին։ Ամբողջական պատճենումներ այլ կայքերից՝ առանց հղումների։ Ավետիսյան91 (քննարկում) 17:34, 30 Դեկտեմբերի 2022 (UTC)[reply]

Արված է--Voskanyan (քննարկում) 04:11, 31 Դեկտեմբերի 2022 (UTC)[reply]