Վիքիպեդիա:Սևագիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կանոնակարգն ուժի մեջ է 2020 թվականի օգոստոսի 9-ից

Սևագիր, Վիքիպեդիայի ադմինիստրատիվ էջեր «Սևագիր» անվանատարածքում, որտեղ նոր հոդվածները ստեղծվում և զարգացվում են սահմանափակ ժամանակի ընթացքում[Ն 1]։ Այս էջերը օգնում են, որպեսզի նոր հոդվածները զարգացվեն և խորհուրդների միջոցով բարելավվեն նախքան Վիքիպեդիայի հիմնական տարածք տեղափոխվելը։ Գրանցված մասնակիցները կարող են հոդված ստեղծել առանց Սևագիր ստեղծելու։ Մասնակիցները կարող են Սևագիր ստեղծել իրենց ավազարկղում կամ միանգամից հիմնական անվանատարածքում։

Ինչպես են Սևագրերը աշխատում[խմբագրել կոդը]

Գտնել Սևագրերը[խմբագրել կոդը]

Որոնողական համակարգերի մեծ մասը (այդ թվում Գուգլը) չեն ինդեքսավորում Սևագրերը[Ն 2], ինչը նշանակում է, որ ընթերցողների մեծ մասը չեն գտնի դրանք։ Վիքիպեդիայի որոնման միջոցով ցանկացած մասնակից կարող է գտնել և խմբագրել ցանկացած Սևագիր (անհրաժեշտ է «Ընդլայնված» որոնում դաշտում նշել «Սևագիր» անվանատարածքը, օրինակ՝ [1])։ Բոլոր սևագրերը կարելի է գտնել Special:AllPages կամ Special:PrefixIndex սպասարկող էջերում։ Դուք նաև կարող եք դիտել այս անվանատարածքի վերջին փոփոխությունները, նոր էջերը կամ տեսնել պատահական սևագիր։

Սևագրերի ստեղծում[խմբագրել կոդը]

Ցանկացած մասնակից, այդ թվում չգրանցված մասնակիցները, կարող են ստեղծել և խմբագրել Սևագիր էջեր։ Յուրաքանչյուր սևագիր ունի կից քննարկման էջ։ ՎիզուալԽմբագրիչ ակտիվացրած մասնակիցները կարող են խմբագրել սևագիր էջերը այնպես, ինչպես սովորական հոդվածները։ «Սևագիր» անվանատարածքի էջերը հիմնական անվանատարածք կարող են տեղափոխել ավտովավերացված մասնակիցները։ Տեխնիկական խնդիրների դեպքում կարող են դիմել Ադմինիստրատորների տեղեկատախտակ:


Ստեղծել նոր սևագիր

Սևագրի պատրաստում[խմբագրել կոդը]

  • (Պարտադիր չէ) սևագրի վերևում ավելացրեք {{Սևագիր հոդված}} կաղապարը:
  • Սևագրերում չի թույլատրվում տեղադրել կատեգորիաներ։ Կատեգորիաները սևագրից հանելու համար անհրաժեշտ է կատեգորիայի սկզբում ավելացնել «:» նշանը, օրինակ՝ [[Կատեգորիա:Ղրիմահայ մաթեմատիկոսներ]-ի փոխարեն [[:Կատեգորիա:Ղրիմահայ մաթեմատիկոսներ]]:
  • Սևագրերում չի թույլատրվում տեղադրել ոչ ազատ պատկերներ։ Խնդրում ենք ոչ ազատ պատկերները Վիքիպեդիա բեռնել հոդվածը հիմնական անվանատարածքում ստեղծելուց հետո։

Սևագրի հիմնական տարածք տեղափոխում[խմբագրել կոդը]

Սևագիրը հիմնական անվանատարածք կարելի է տեղափոխել, եթե՝

Չգրանցված և չավտովավերացված մասնակիցները կարող են սևագրի քննարկման էջում տեղադրել {{Սևագրի հրապարակում}} կաղապարը, որից հետո Վիքիպեդիայի ակտիվ մասնակիցները կստուգեն և կտեղափոխեն հոդվածը։

Հոդվածների սևագիր տեղափոխում[խմբագրել կոդը]

  1. Հոդվածը տեղափոխել կարելի է, եթե սխալները էական են, համակարգային, և/կամ երբ ավելի արագ է տեղափոխելը, քանի բազմաթիվ սխալները վերացնելը: Exclamation mark red.png Կարևոր է՝ պետք է խուսափել «թեթև» սխալների համար հոդվածը տեղափոխելուց: Ընդ որում՝ տեղափոխողը պետք է պատրաստ լինի ցուցել որոշակի սխալներ, որպեսզի հոդվածագիրն իմանա՝ ինչ ուղղությամբ գնա: Տեղափոխելուց հետո քայլերը ըստ կանոնակարգի:
  2. Հոդվածը կարող են տեղափոխել բոլոր մասնակիցները, որովհետև դա ադմինական գործիք չէ: Ադմինները հոդվածը սևագիր տեղափոխում են առանց վերահղում թողնելու, իսկ մասնակիցները վերահղումը պիտակում են {{արագ}} կաղապարով:

Ջնջում[խմբագրել կոդը]

Սևագրերը ենթակա են արագ ջնջման, եթե պարունակում են հեղինակային իրավունքի խախտումներ, վանդալիզմ, ապրող անձանց կենսագրության կանոնակարգը խախտող նյութեր, փորձեր են կամ ստեղծվել են գովազդային նպատակով։ Սևագիրը ենթակա է արագ ջնջման, եթե վերջին վեց ամիսների ընթացքում խմբագրում չի արվել սևագրում։

Սևագրից հոդվածին վերահղում[խմբագրել կոդը]

Վերահղում մնացած սևագրերը պարբերար հեռացվելու են Վիքիպեդիայից:

Նշումներ[խմբագրել կոդը]

  1. Եթե վերջին բովանդակային խմբագրումից անցել է վեց ամիս, սևագիրը ջնջվում է։
  2. Այն որոնողական համակարգերը կամ հայելի կայքերը, որոնք հաշի չեն առնում robots.txt ստանդարտը կարող են ինդեքսավորել Սևագրերը։