Սամվել Խաչատրյան (զինծառայող)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սամվել Խաչատրյան
Դիմանկար
Ծնվել էմարտի 27, 2002(2002-03-27)
ԾննդավայրԲենիամին, Շիրակի մարզ, Հայաստան
Մահացել էհոկտեմբերի 3, 2020(2020-10-03) (18 տարեկան)
Մահվան վայրԱրցախ
Քաղաքացիություն Հայաստան

Սամվել Անդրանիկի Խաչատրյան (մարտի 27, 2002(2002-03-27), Բենիամին, Շիրակի մարզ, Հայաստան - հոկտեմբերի 3, 2020(2020-10-03), Արցախ), 2020 թվականի 44-օրյա պատերազմի մասնակից, հրետանու լիցքավորող, զոհվել է մարտական գործողությունների ժամանակ[1]։ Հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սամվել Խաչատրյանը ծնվել է 2002 թվականի մարտի 27-ին Շիրակի մարզի Բենիամին գյուղում։ 8 տարի սովորել է տեղի միջնակարգ դպրոցում, ապա տեղափոխվել Գյումրու Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ։ Հաճախել է նաև ատլետիկայի, արժանացել մեդալների և պատվոգրերի։ Նպատակ ուներ ծառայությունն ավարտելուց հետո ընդունվել Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ՝ կյանքը շարունակելով սպորտում[1]։

2020 թվականի հուլիսի 28-ին ծառայության է անցել Մարտակերտի շրջանի Ներքին Հոռաթաղ գյուղում։ Պատերազմի առաջին օրվանից եղել է Հոռաթաղի դիրքերից մեկում՝ որպես հրետանու լիցքավորող։

Զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 3-ին՝ մարտական գործողությունների ժամանակ՝ զոհելով իր կյանքը հանուն հայրենիքի։ Ընտանիքը դեպքի մասին իմացել է հոկտեմբերի 8-ին։ Հուղարկավորությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 10-ին Բենիամին գյուղում։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սամվել Խաչատրյանն ամուսնացած չէր։ Հայրը Անդրանիկ Խաչատրյանն է, մայրը՝ Լալա Անտոնյանը, ունի մեկ եղբայր և մեկ քույր՝ Արթուր և Ջուլետա Խաչատրյաններ։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի դեկտեմբերի 2-ին ՀՀ Պաշտպանության նախարարի կողմից հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով[1]։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաչքարի և դասասենյակի բացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դասասենյակ

2021 թվականի սեպտեմբերի 18-ին Բենիամին գյուղի մշակույթի տան տարածքում տեղի է ունեցել 44-օրյա պատերազմում զոհված հայորդիների հիշատակը հավերժացնող խաչքարի բացումը։ Նույն օրը Բենիամինի միջնակարգ դպրոցի ռազմագիտության դասասենյակն անվանակոչվել է Սամվել Խաչատրյանի, Հակոբ Հովհաննիսյանի և Իշխան Պապիկյանի անուններով[2]։

20-ամյակ և գրքի շնորհանդես[խմբագրել | խմբագրել կոդը]

2022 թվականի մարտի 27-ին Բենիամին գյուղի մշակույթի տանը տեղի է ունեցել Սամվել Խաչատրյանի 20-ամյակին նվիրված հուշ-միջոցառում, որի ժամանակ հերոսի քույրը՝ Ջուլետա Խաչատրյանը, ներկայացրել է եղբոր մասին «Անվերջ սպասում» վերնագրով հեղինակային գիրքը[3]։

Հեղինակը նշել է, որ գրքում գրել է եղբոր կենսագրության, իրենց մանկության ու պատանեկության, եղբոր զոհվելու և այդ լուրն իմանալու մասին, ապա պատմել, թե ինչպես է շարունակում կյանքը դրանից հետո։

Հուշեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկությունից սիրում էինք աստղերին նայել։ Դուրս էինք գալիս պատշգամբ, երկար նայում աստղերին։ Երկնքում միշտ մի աստղ կար, շատ մեծ ու լուսավոր, ես ու Սամս կռվում էինք այս աստղի համար, ես միշտ ասում էի, որ այդ լուսավոր աստղը իմն է, Սամս էլ ասում էր, որ իրենն է։ Այնքան շատ էր սիրում աստղերն ու երկինքը, որ որոշեց ավելի մոտ լինել նրանց։ Հիմա այդ մեծ ու լուսավոր աստղի կողքին մի վառ աստղ էլ է ավելացել, գիտե՛մ, դու՛ ես Սամս...
- Ջուլետա, քույրը
Կուզեի, որ ինձ շրջապատող մարդիկ Սամվելի արժանիքների գոնե կեսն ունենային։ Սամի հետ հիմնականում ֆուտբոլի դաշտն ենք էղել, երկուսս էլ ֆուտբոլ շատ կսիրեինք, որ կսկսեինք խաղալ, ժամերը կմոռանայինք։
- Նարեկ, ընկերը
Սամվելին գրականություն եմ դասավանդել ութերորդ դասարանում։ Համեստ, սակավախոս, բարի տղա էր։ Տարիքին անհամապատասխան թախծոտ ու տխուր աչքեր ուներ։
- Ալինա Ոսկանյան, ուսուցչուհին
Սամը շատ համեստ էր, ժամերով կնստեինք, բառմ չէր խոսա, խելոք, կարգին տղա էր։ Ամեն իրիկուն Սամի հետ կերթայինք սնիկերս կառնեինք, գիշերը իրար հետ կուտեինք։
- Ֆրունզ, ծառայակից ընկերը
Մի թանկ մարդ ևս պակասեց իմ կյանքից։ Իմ ընկերը, եղբայրը, իմ մանուկ օրերի խաղընկերն ու թիմակիցը։ Սամվելս շատ ուրախ ու կյանքով լեցուն տղա էր, իրար հետ ամեն ինչ կիսում էինք, անգամ մի պատառ հացը։
- Տիգրան, ընկերը

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Անմահ հերոս Սամվել Խաչատրյան». banak.info. Զառա Թեյմուրազյան. 10-03-2021. Վերցված է 10-03-2021-ին.
  2. «Երեք կյանք՝ հանուն մեկ գաղափարի՝ հայրենիքի». tsayg.am. Հրաչ Սահակյան. 20-09-2021. Վերցված է 20-09-2021-ին.
  3. «Ծնվեց անձայն, հեռացավ նույնկերպ. Սամվել Խաչատրյանը կդառնար 20 տարեկան». tsayg.am. Lուսինե Պողոսյան. 28-03-2022. Վերցված է 28-03-2022-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]