Քննարկում:Սերժ Սարգսյան

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Չհասկացա մի բան՝ --» Ամուսին՝ Ռիտա Սարգսյան ՞՞՞ միգուցե Կին՝ Ռիտա Սարգսյան՞՞՞ —Նախորդ չստորագրված մեկնաբանությունը ավելացրել էր հետևյալ մասնակիցը՝ Styop (քննարկումներդրում) 15:36, 31 Մարտի 2011.

Ողջույն, այստեղ «ամուսին» spouse բառի իմաստով է, ոչ թե husband բառի իմաստով: Chaojoker 15:42, 31 Մարտի 2011 (UTC)[reply]

Իսկ ես չհասկացա, թե ու՞ր է նրա կուսակցական պատկանելության և գործունեությունների ցանկը։ Նա եղել է և՛ կոմկուսի, և՛ ՀՀՇ անդամ։ Կարծում եմ, այս հոդվածի հավաստիությունն արժի դնել կասկածի տակ։ – Այս անստորագիր գրառման հեղինակն է Վահրամ Մարտիրոսյան (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Հարգելի մասնակից, շնորհակալություն Վիքիպեդիայում ներդրումներ կատարելու համար։ Ընդհանրապես Վիքիպեդիան ազատ հանրագիտարան է, և այստեղ խմբագրումներ/ուղղումներ կարող է կատարել ցանկացած ոք։ Ասածս ինչ ասել կուզե. եթե տեսնում եք որևէ բացթողումներ, վրիպակներ, տառասխալներ կամ անճշտություններ, կարող եք հենց ինքներդ էլ դա ուղղել։ Այդպես ավելի արդյունավետ կլինի։ Եվ պետք չի որևէ որակումներ տալ։ --ջեօ. 08:50, 1 Փետրվարի 2013 (UTC)

Ինչպես նաև,

Այսպես պետք է ստորագրել

Խնդրում ենք չմոռանալ ստորագրել` Ձեր մեկնաբանությունների վերջում ավելացնելով 4 ալիքանշաններից ('''~~~~''') կազմված նշանագիրը կամ սեղմելով կապույտ մատիտի նշանով սեղմակին (խմբագրման պատուհանիկի վերևում)։։ Հարգանքներով --ջեօ. 08:50, 1 Փետրվարի 2013 (UTC)

աղբյուր թե ...[խմբագրել կոդը]

հարգելի Gardmanahay, ո՞նց եք, մի բան եմ ուզում ասել, ուրեմն այս հոդվածում մի կարևոր փաստի հետ կապված որպես աղբյուր նշել եք araratnews.am, մի կողմ դնենք անձնական կարծիքները այս թեմայի շուրջ, ուղղակի այդ կայքը Հայաստանում իր այցելիության թվով 363-րդն է, ուզում եմ Ձեր կարծիքը լսել այդ թեմայով, արժի նման աղբյուրը նման կարևոր փաստի համար աղբյուր նշել, նորից եմ ասում, ինչ-որ տեղ մի կողմ դնենք անձնական կարծիքները, անձնապես ինքս էլ դեմ չեմ նմանատիպ փաստերին, բայց աղբյուրը ավելի կարևոր է, կուզեմ լսել ոչ միայն Ձեր, այն նաև մյուս հետաքրքրված մասնակիցների կարծիքները: --ERJANIK քննարկում: 05:35, 22 Սեպտեմբերի 2014 (UTC)[reply]

Շատ կարևոր են վստահելի աղբյուրները։ Համաձայն եմ Երջանիկի հետ, որ նման հոդվածներում ինֆո գրելուց պետք է վստահելի աղբյուր ներկայացնել, ինչը araratnews.am չեմ համարում։ --Լիլիթ (քննարկում) 06:45, 22 Սեպտեմբերի 2014 (UTC)[reply]
Ողջո՜ւյն, լավ եմ շնորհակալություն։ Համաձայն եմ բոլորիդ հետ։ Այդ և այլ հղումներ փոխարինելու եմ, դեռ չեմ ավարտել։--Գարդմանահայ (քննարկում) 07:22, 22 Սեպտեմբերի 2014 (UTC)[reply]
Գարդմանահայ ջան, նմանատիպ տեղեկատվություն ավելացնելու համար Սարգսյանի և Քոչարյանի հոդվածներում, հարկավոր է լուրջ աղբյուր, ուղղակի ժամանակավոր չենք կարող ավելացնել, քանի որ Վիքիպեդիայի ինդեկսացիան շատ բարձր է, էլ չեմ ասում որոշ կայքեր կարող են ավտոմատ այս նյութերից օգտվել, դա կլինի քարոզչական նյութերի տարածում, ես անկեղծ ինքնս առաջին անգամ եմ լսում ռուսների հետ կապված: Հիմա առաջարկ ունեմ, քանի որ սովորաբար մարդկանց վերաբերյալ հոդվածները համարվում կենսագրական, ապա չի կարելի այդ ամբողջ պրոցեսը այդքան մանարամասն ներկայացնել այս հոդվածում, որ ժամին մտան,. երբ դուրս եկան, հարկավոր է ավելի հակիրճ ներկայացնել, իսկ ենթավերնագրի տակ նշել հիմնական հոդվածը՝ այսինչ հոդված: Ինչ վերաբերում Լրագիր.ամ -ին ապա այս տարվա դրությամբ ինքը արդեն դեղին մամուլի մակարդակի է հասել, օրինակ ինչպես 7օր.ամ-ը:--6AND5 (քննարկում) 07:51, 22 Սեպտեմբերի 2014 (UTC)[reply]
6AND5 ջան, գրեցի չէ, որ աղբյույրների մասով զարգացնելու եմ տվյալ բաժինը, կտեղադրեմ նաև այն գրքերը, որտեղից օգտվել եմ (կարդացել եմ մի երկու տարի առաջ)։ Իսկ ինչ վերաբերում է անձի մասին հոդվածում միայն նրա կենսագրականը գրելը, ապա թույլ տուր չհամաձայնվել քեզ հետ, քանի որ այդ տեսքով այն կլինի թերի ու ընթերցողին չի տա ամբողջական տեղեկատվություն։ Մարտի մեկը անմիջականորեն կապված է Ռ․Քոչարյանի հետ։ Չեմ ասում, թե նա է մեղավոր կամ ոչ, դա իմ գործը չէ։ Ես փորձում եմ համադրել տարբեր տեսակետներ ու այդ իրադարձությունների մասին ինֆորմացիա տեղադրել։ Բաժնի բովադնակության որոշակի փոփոխություններ դեռ անելու եմ։ Ես քաղաքական որևևէ թևի կամ քաղաքական գործչի ո՛չ հետևորդ եմ, ո՛չ էլ համակիր։ Նկատել եմ, որ ՀՀ ներկա և անցած քաղաքական գործիչների մասին հոդվածները խայտառակ վիճակում ու որոոշել զբաղվել դրանցով, որինակ Սուրիկ Խաչատրյան, Լևոն Տեր–Պպետրոսյան, Մանվել Գրիգորյան, Վանո Սիրադեղյան, Սաշիկ Սարգսյան, Վահան Հովհաննիսյան, աԼամ ։)) Կարապետյան և այլն։ --Գարդմանահայ (քննարկում) 08:15, 22 Սեպտեմբերի 2014 (UTC)[reply]
Հարգելի Գարդմանահայ ջան ես զարմացա, երբ Քոչարյանի հոդվածում որոշ տվյալներ գրված էին իսկ նշված աղբյուրներում դրանց մասին չկար, այսինքն այդ հատվածների զագալի մասը օրիգինալ հետազոտությունների տպավորություններ են թողնում, Ռ. Ք. -ի հոդվածում զոհերի թիվը 12 , այս հոդվածում 11, Ք.-ի հոդվածում նշված էր ոչ պաշտոնականով 100 զոհ, երբ նշված աղբյուրներում չկային, հետո նշված էր զոհերի մասին, հետո նոր արտակարգ դրության այսինքն մինչև արտակարգ դրությունն են զոհվել բոլոր դրա համար կոնկրետ աղբյուր պիտի նշվի, նմանատիպ հոդվածներում չի կարելի առանց կոնկրետ ու լուրջ աղբյուրի նյութ ավելացնել--6AND5 (քննարկում) 20:20, 22 Սեպտեմբերի 2014 (UTC)[reply]

Արմեն Սարգսյան[խմբագրել կոդը]

Խնդրում եմ փոփոխել հոդվածը, Արմեն Սարգսյանը նոր նախագահն է արդեն: 217.76.1.22 11:53, 9 Ապրիլի 2018 (UTC)[reply]

Ի ծնե անուն[խմբագրել կոդը]

Հարգելի Ani Makaryan, Ձեր վերջին խմբագրման հետ կապված մի նկատառում. իհարկե Սիվիլնեթի հոդվածը և տեսանյութը, որտեղ անձը իրեն նույնականացնում է այդ անվան հետ, բավական են հղում լինելու համար, սակայն առկա է նաև այս փաստաթուղթը։ Չգիտեմ Ադրբեջանի նախագահը երբ և ինչ է ասել, սակայն Սերժիկ անունը հոդվածում է առնվազն 2017թ սեպտեմբերից, ահա՝ ապացույցը։--Ավետիսյան91 (քննարկում) 06:29, 9 Դեկտեմբերի 2021 (UTC)[reply]

Հարգելի Ani Makaryan, Դուք կատարել եք այս խմբագրումը, այդ փոփոխության համար արդեն իսկ քննարկում էր բացվել։ Նախ և առաջ նշեմ, որ եթե համապատասխան քննարկում է բացված, ապա այդքան էլ ճիշտ չէ այն անտեսել և կատարել խնդրո առարկա փոփոխությունները։ Այնուամենայնիվ 2 հարց ունեմ։ Արդյո՞ք Ավետիսյան91 մասնակցի ներկայացրած փաստաթուղթը կեղծ է։ Եթե կեղծ չէ, ապա ո՞րն է խնդիրը, որ չեք ուզում հոդվածում Սերժ Սարգսյանի ի ծնե անունը ներկայացվի։ Իմ կարծիքով շատ էլ լավ անուն է, ո՞րն է խնդիրը (չնայած Հայերեն Վիքիպեդիան չի նայում մարդու անունը «լավ է», թե «վատ է»)։ --Գարդմանահայ (քննարկում) 09:37, 11 Դեկտեմբերի 2021 (UTC)[reply]

Հարգելի Գարդմանահայ, ըստ երևույթին, փոփոխությունը կատարել եմ որպես մեխանիզմ` քննարկումը շարունակելու և հարցը խմբագիրների շրջանում բարձրացնելու համար: Տեխնիկապես ոչ վիզուալ խմբագրով չկողմնորոշվեցի ինչպես անել դա և արդյունքը տեսնում եք: Այսինքն, տեխնիակական իմաստով գործիքակազմին քիչ տիրապետելն էր խնդիրը և որևէ կերպ նպատակ չունեմ հատուկ ջնջել-վերադարձնել` քանի դեռ հարցը քննարկման փուլում է:
Վերադառնալով խնդիր, նորից ցանկանում եմ նշել հետևյալը.
  1. Անձի ի ծնե անվանումը զուտ տեղեկատվական ու փաստագրական իմաստով արժանի է հիշատակման... քանի դեռ արժանապատվության ու նվաստացման համատեքստ այն չի ստանում: Անձնական տվյալների ներկայացման իրավունքը "Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի մաս է", որը սահմանում է "Մարդու արժանապատվությունը" /Human dignity/ որպես հիմնարար իրավունք և "Մարդու արժանապատվությունը" անձի մասին սեփական տեղեկատվության տնօրինումն է:
  2. Տեղեկատվական շտեմարանների կարգավորման համար և մարդու արժանապատվությունը պաշտպանվելու համար ԵՄ և ասոցացման համաձայնագրի երկրներում հեռահարում հաստատվել է "Մոռացվելու իրավունքը" /The right to be forgotten/ - այն դեպքերի համար, եթե անձը որևէ պատճատով իր կենսագրության որևէ հատված ցանկանում է մոռացության մատնել և այդ հատվածը չի վնասում որևէ մեկի հիմնարար իրավունքների ու ազատություններին:
Սա սկզբունքների մասին, թե որ համատեքստում պիտի դիտարկենք հարցը:
Հիմա բուն ձևակերպումը:
  1. Արդյոք ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ի ծնե ունեցել է "Սերժի Սարգսյան" անունը: Առկա է համացանցում "սցան" արված փաստաթուղթ/կուսակցական անդամակցության/, որը ցույց է տալիս, որ նման ձևակերպում առկա է: Համացանցում առկա է նաև վիդեո նյութ/կուսակցական ժողով/, որտեղ անվան այդ տարբերակը բանավոր հնչում է:
  2. Արդյոք սա նշանակում է, որ Սերժ Սարգսյանը ի ծնե ունեցել է "Սերժի" անունը: Ըստ երևույթի միայն ծննդյան վկայականով կարելի է դա հասկանալ, որովհետև կուսակցական անդամատոմսը պետական փաստաթուղթ չէ:
  3. Արդյոք էական է "Սերժ" կամ "Սերժիկ" անվանումը: Ըստ երևույթին երկուսն էլ բավարար գեղեցիկ անուններ են և չկա օբյեկտիվ հասարակական գնահատական այդ մասին դատելու, քանի դեռ անվանումներից որևէ մեկը չի ներկայացվում որևէ բացասական համատեքստում, որը կարող է դիտարկվել որպես անձի արժանապատվության ոտնահարում:
  4. Նշված դեպքում ես "Սերժիկ"-ի "ԻԿ" միջադեպում դիտարկվել է նվաստացման համատեքսում, ընդ որում ոչ միայն անձի, այլև ինստիտուտի , երկրի արժանապատվության ոտնահարում (Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հոկտեմբերի 4, 2021-ի հայտարարությունը): Ու քանի որ խմբագրումը կատարվել էր Վիկիպեդիայում նույնական ժամանակներում, կարելի է օբյեկտիվ տպավորություն ստանալ, որ սա քարոզչական պրոցեսի մաս է, և ոչ տեղեկատվական խմբագրում, որը միտված է ոտնահարելու անձի արժանապատվությունը:
Կարծում եմ հաջորդ քայլերով արժի դիմել Երրորդ նախագահի գրասենյակին, ըստ երևույթին, բոլոր պաշտոնաթող նախագահները իրենց գրասենյակներն ունեն և հարցնել իրենց պաշտոնական դիրքորոշումն այս հարցով: Բայց, իհարկե, չեմ պատեկարցնում, ազատ խմբագրման հարթակը ինչպես պետք է անի դա, կամ ես ինչով կարող եմ օգտակար լինել պրոցեսին:
Այս պահին, ակներև է, որը նշված կոնոտացիան ոչ թե տեղեկատվական, այլ անձի արժանապատվության և քարոզչական թեզերը հասարակական գիտակցությունում ամրապնդելու խնդիր է լուծում, ինչը թույլ տալը ոչ հարիր է ազատ հանրագիտարանին` գիտակցմամբ, թե անզգուշությամբ: Ani Makaryan (քննարկում) 13:08, 11 Դեկտեմբերի 2021 (UTC)[reply]

Հարգելի Ani Makaryan, եթե անձը իրեն նույնականացնում է անվանման հետ, կան վստահելի երկրորդական հեղինակավոր աղբյուրներ դա փաստող, անգամ կա փաստաթուղթ, մամուլում կան բազում հրապարակումներ, խնդիրն ինչո՞ւմ է։ Ունենք Վաչիկ, Խաչիկ, Հրաչիկ անունները, սրանց կողքին նաև Սերժիկը, որը Սերժ անվանման փաղաքշական ձևն է՝ ըստ բառարաններ։ Տեսեք՝ Անձնանունների ցանկ հղումը և Սարգիս (անուն) հոդվածը («Ֆրանսիացիներ» բաժին)։ Ինչո՞ւ եք Դուք այն վիրավորանք համարում և ի՞նչ հիմնավորմամբ պետք է Վիքիհամայնքը այն հիմք ընդունի։ Նորից նշեմ, որ խմբագրումը կատարվել է առնվազն 2017 թվականի սեպտեմբերին, Ձեր նշած երկրի նախագահի հայտարարությունից 3 տարի առաջ (հղումը վերև տեղադրել եմ)։ Անգամ եթե համընկներ ժամանակագրությունը, ոչ մի խնդիր չէր լինի։ Նշեմ նաև, որ անձի կամ անձի գրասենյակի դիրքորոշումը որևէ ձև չի կարող անդրադառնալ այս քննարկման վրա (եթե լինի պաշտոնական հայտարարություն, կարելի է այն նույնպես ներկայացնել հոդվածում՝ որպես անձի կողմից իր անվանման մասին դիրքորոշում)։ Որևէ անձ չի կարող պահանջել, որ Վիքիպեդիայից հեռացվի իր կենսագրականից որևէ հատված, օրինակ դատվածություն, քրեական գործով անցնել, քննադատություն, մականուն, էլ չեմ ասում ի ծնե անունը։ Մոռացվելու իրավունքի մասին. կտա՞ք Վիքիպեդիայի այն կանոնակարգի հղումը, որտեղ խմբագրման համար պետք է հիմք ընդունել այդ իրավունքը։ Միաժամանակ չեք ներկայացրել փաստ, որ անձը ցանկանում է մոռացության մատնել այդ ինֆորմացիան։ Հարգանքներով՝--Ավետիսյան91 (քննարկում) 14:14, 11 Դեկտեմբերի 2021 (UTC)[reply]


Հարգելի Ավետիսյան91, նկատում եմ հոդվածում երկրորդ անգամ ավելացնում եք ի ծնե անունը մասը։ Կարդացել եմ քննարկումը ու համարում եմ Ձեր նշած հղումները բավական ապացույց չէ, ի ծնե անուն համարվելու համար։ Հոդվածում Ձեր դրած հղումներից մեկը չի աշխատում իսկ մյուս հղումը 2000 թվականի վիդեո է, ինչը կարծում եմ շատ քիչ փաստարկ է ի ծնե անուն լինելու համար։ Նաև քննարկման մեջ տեսել եմ փաստաթղթի նկարը, որը պետական փաստաթուղթ չէ և 1988 թվականն է նշված այնտեղ, որը նույնպես շատ քիչ փաստարկ է։--Dejong25 (քննարկում) 19:29, 28 Մարտի 2022 (UTC)[reply]

Հարգելի Dejong25, քանի որ կարդացել եք քննարկումը, նորից չգրեմ, պարզապես նշեմ՝ այս հոդվածը, որն ավելացրեմ եմ որպես հղումը։ Կայքը վստահելի երկրորդական աղբյուր է և հիմք է նախագծում խմբագրումների համար։ Եթե այսքանն էլ փաստարկ չէ, ավելին ասել չեմ կարող։--Ավետիսյան91 (քննարկում) 19:42, 28 Մարտի 2022 (UTC)[reply]
Հարգելի Ավետիսյան91, կայքը լրատվական է, իսկ կայքում նշված հղումը, որը պետք է տաներ պաշտոնական կենսագրության էջ, չի աշխատում։ Իսկ լրատվական կայքում գրվածը դեռ փաստ չէ ի ծնե անուն լինելու համար։ Եթե դուք բերեք պաշտոնական փաստաթուղթ, որտեղ նշվում է ի ծնե անունը, այդ ժամանակ Ձեր խմբագրումը ճիշտ կլինի։ Հարգանքներով՝ --Dejong25 (քննարկում) 19:52, 28 Մարտի 2022 (UTC)[reply]
Բարի, այդ դեպքում առաջարկում եմ «ի ծնե»-ն փոխարինել «նաև»-ով կամ «կամ», կամ պարզապես փակագծերում նշել, ինչպես որ կար 2017 թվականին՝ ահա։ Ի՞նչ կասեք։--Ավետիսյան91 (քննարկում) 19:57, 28 Մարտի 2022 (UTC)[reply]
Ճիշտ անուն ազգանունը պաշտոնական տարբեր կայքերում նշված է։ Եթե այլ պաշտոնական աղբյուր նշեց անվան այլ տարբերակ, այդ ձևով կավելացնենք։--Dejong25 (քննարկում) 20:07, 28 Մարտի 2022 (UTC)[reply]
Պաշտոնականի համար կա պաշտոնական կայք, պաշտոնական տեղեկագրեր, գրասենյակի հայտարարություն, այս նախագիծը էականորեն տարբերվում է պաշտոնական կայքերից։ Այստեղ տեղ են գտնում նաև անձանց մականունները, նրանց մասին քննադատությունները, որոնք հավանաբար չկան Ձեր նշած պաշտոնականներում։ Եթե առաջարկս ընդունելի չէր Ձեր համար, ապա այդ հատվածը կմնա այս տեսքով, չնայած ինքս հակված եմ «ի ծնե» գրվածը հեռացնելուն։--Ավետիսյան91 (քննարկում) 20:13, 28 Մարտի 2022 (UTC)[reply]
Հարգելի Ավետիսյան91, Վիքիպեդիան ազատ հանրագիտարան է և այստեղ պետք է տեղ գտնեն միայն ճշգրիտ տեղեկատվություններ։ Պաշտոնայան աղբյուրը համարվում են ճշգրիտ տեղեկատվության հաղորդողներ ու պետք է օգտվել միայն ճիշտ ինֆորմացիայից։ Խնդրեմ ներկայացրեք այս հարցի հետ կապված ճշգրիտ ինֆորմացիա և այդ ժամանակ կքննարկենք ինչպես գրվելու հարցը, հակառակ դեպքում կխնդրեմ հեռացնել Ձեր կողմից կատարած խմբագրումը։ Հարգանքներով՝ --Dejong25 (քննարկում) 20:19, 28 Մարտի 2022 (UTC)[reply]
Խմբագրումը իմ կողմից չի կատարվել, ինքս վերականգնել եմ Ձեր և քննարկման նախորդ մասնակցի կողմից հեռացված հատվածը։ Թեմայի մասին բավական գրել եմ արդեն, առաջարկել եմ նաև տարբերակներ, որոնք մերժել եք, ուստի նպատատակահարմար չեմ գտնում այլևս իմ մասնակցությունն այս քննարկմանը։ Դիմեք խորհրդարան, եթե գտնում եք, որ կա կանոնակարգի խախտում. այ էտ քննարկմանը կմասնակցեմ։ Հարգանքներով՝--Ավետիսյան91 (քննարկում) 20:26, 28 Մարտի 2022 (UTC)[reply]
Շատ լավ, եթե Դուք չեք կատարել խմբագրումը, ես ինքս կհեռացնեմ, իսկ խորհրդարան դիմելու կարիք չեմ տեսնում, որովհետև հեռացնում եմ սխալ տեղեկություն։ Շնորհակալություն քննարկմանը մասնակցելու համար։ Հարգանքներով՝ --Dejong25 (քննարկում) 20:37, 28 Մարտի 2022 (UTC)[reply]
Հարգելի Ավետիսյան91, Ձեր խմբագրման մեջ նշել եք՝ «Զերծ մնացեք խմբագրական պատերազմից», բայց Դուք եք այդպես վարվում։ Ես Ձեզ ասեցի, որ այդ խմբագրումը սխալ տեղեկություն, որովհետև չկա ապացուցող ոչ մի աղբյուր, իսկ դուք հետ եք շրջել իմ կողմից կատարած խմբագրումը առանց ներկայացնելու համապատասխան ապացույցները։ Կխնդրեմ մանրամասնել։ Հարգանքներով՝ --Dejong25 (քննարկում) 20:49, 28 Մարտի 2022 (UTC)[reply]

Դիմել եմ խորհրդարան։ Հարցեր ունենաք, գրեք այնտեղ։ Նախքան քննարկումը փակվելը խնդրում եմ այդ հատվածում խմբագրում չկատարել։ Հարգանքներով՝--Ավետիսյան91 (քննարկում) 20:52, 28 Մարտի 2022 (UTC)[reply]

Հայերեն Վիքիպեդիան պաշտոնական հաղորդագրությունների, տեղեկագրերի արտատպման հարթակ չէ։ Որևէ երկրի պետական կառույցի պաշտոնական աղբյուրը նույնպես կարող է աղբյուր դառնալ, բայց լրատվական կայքերը և այլ ընդունելի աղբյուրները նույնպես տեղեկատվության հավաքման աղբյուր են, այնպես որ եթե առկա են օրինակ լրատվական կայքեր, որոնք Սերժ/Սերժիկ Սարգսյանի անվան մասին գրել են, ապա դրանք կարելի է աղբյուր ընդունել։ Հարգելի Dejong25, եթե Դուք պաշտոնական աղբյուր եք ուզում, ապա Հայաստանի ազգային ժողովի կայքում ներկայացված Սերժ Սարգսյանի կենսագրության մեջ գրված է «Սերժիկ Ազատի Սարգսյան»։ Հայերեն Վիքիպեդիայի հոդվածներում մարդու ներկա անվան հետ կարող է ներկայացվել նաև նախկին, այլընտրանքային անունները։ Օրինակ Հայաստանի ներկայիս նախագահ Վահագն Խաչատուրյանի նախկին ազգանունը Խաչատրյան է եղել, այդ մասին կան աղբյուրներ, ուստի այդ մասին գրվել է հոդվածում։ Դա նորմալ պրակտիկա է։ Միգուցե Դուք կարծում եք, որ Սերժիկ անվան «իկ»-ը վիրավորանք է, ապա այդպես չէ, Սերժիկ անունը նույն կերպ կիրառելի անուն է, որքան Սերժ անունը (օրինակ՝ Սերժիկ Ավետիսյան, Սերժիկ Սրապիոնյան և այլն)։--Գարդմանահայ (քննարկում) 09:04, 29 Մարտի 2022 (UTC)[reply]

Հարգելի Gardmanahay, ամենայն հարգանքով՝ բայց կարծում եմ պետք չի անել ենթադրություններ, երբ դրանք սխալ են և անտեղի, քանի որ ես չեմ ասել «անվան «իկ»-ը վիրավորանք է»։ Դա սխալ ենթադրություն է։ Ես Ձեր հետ համաձայն եմ, որ և՛ պաշտոնականները և՛ լրատվականները կարող են համարվել աղբյուր, բայց մարդուն ի ծնե կամ այլ անունով անվակակոչելու համար շատ քիչ է լրատվականում գրվածը եթե չկա ոչ մի այլ ապացույց տվյալ նյութում։ Ձեր նշած կայքը ըստ վեբ անվտանգության պրոտոկոլի համարվում է չպաշտպանված և խոցելի կայք, կարծում եմ պետք չէ վստահել այդպիսի կայքի։ Իսկ Ձեր բերած օրինակի համար էլ ասեմ, որ ներկայիս նախագահը խոսել է այդ մասին և բացատրություն է տվել, թե ինչու է այդպես։ Իսկ Սերժ Սարգսյանի դեպքում այդպես չէ, քանի որ չկա ոչ մի ապացուցող փաստ։ Հարգանքներով՝ --Dejong25 (քննարկում) 10:27, 29 Մարտի 2022 (UTC)[reply]
Իհարկե ըստ կանոնակարգի, լրատվականն էլ բավական էր, ինչպես վերև նշել եմ, սակայն Ձեր պահանջած պաշտոնականն էլ տրամադրվեց, հիմա էլ պրոտոկոլի խնդիրն եք փորձում տեղավորել Ձեր պահանջում։ Սա ՀՀ Ազգային Ժողովի պաշտոնական կայքն է parliament.am, փորձեք պրոտոկոլի հարցերը Ազգային Ժողովի հետ լուծել, վիքիպեդիան այդ հարթակը չէ։ Ամեն դեպքում, ևս մեկ հղում տրամադրեմ. ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրամանագիրը, ահա` Սերժիկ Ազատի Սարգսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար։ Սա էլ պաշտպանված է՝ «Connection is secure», կայքն էլ՝ «Հայաստանի Իրավականա Տեղեկատվական Համակարգ», ավելին իմանալու համար այցելեք կայքի «Մեր մասին» բաժինը: Եթե այսքանից հետո էլ չեք տեսնում ոչ մի ապացույց, ապա փորձեք այլ հարթակներում հասնել Ձեր նպատակին։ Նախագծի կանոնակարգը այլ բան չի նախատեսում, ցավոք։--Ավետիսյան91 (քննարկում) 11:07, 29 Մարտի 2022 (UTC)[reply]
Հարգելի Ավետիսյան91, ես ոչ մի բան չեմ փորձում տեղավորել, ես փաստում եմ այն ինչ կա։ Եթե, այսպես ասած «ապացույց» ներկայացնում եք հրամանագիր, այդ հրամանագիրը պետք է կնքված և ստորագրված լինի, բայց ինչը տեսնում եմ չկա Ձեր նշված հղման մեջ։ Եվ Ձեզ նույնպես կխնդրեմ զերծ մնալ ինչ որ ենթադրություններից իմ մասին, քանի որ դրանք նույնպես սխալ են և անտեղի։ Եվ այստեղ գտնվելով ու այսքան քննարկում ծավալելով փորձում եմ զարգացնել Հայերեն Վիքիպեդիան և զերծ պահել սխալ տեղեկատվությունից։ Ամեն դեպքում այսօր կսպասեմ հստակ ինչ որ հղման, որտեղ Ձեր ասածները կհաստատվեն։ Եթե դրանք չլինեն կխմբարգեմ հոդվածը՝ ավելի լավը դարձնելու համար։ Շնորհակալություն։ Հարգանքներով՝ --Dejong25 (քննարկում) 12:42, 29 Մարտի 2022 (UTC)[reply]
Հիմա էլ կնիք եք պահանջում ։Դ Բարի։ Միայն տեղեկացնեմ, որ նախքան քննարկումով համաձայնությանը գալը այդ հատվածը հեռացնելու դեպքում ստիպված կլինենք միջոցներ ձեռնարկել Ձեր մասնակցային հաշվի հնարավորությունների մասնակի կամ ամբողջական սահմանափակման հետ կապված։--Ավետիսյան91 (քննարկում) 12:53, 29 Մարտի 2022 (UTC)[reply]
Խմբագրումը Դուք չեք կատարել, քննարկման մեջ նշում եմ, որ սխալ տեղեկատվություն է և կհեռացնեմ հոդվածից։ Եթե դուք բերեք այն ճշգրիտ ինֆորմացիան, որտեղ կփաստեք Սերժ Սարգսյանի ի ծնե անունը, այդ ժամանակ հետ կշրջեք իմ խմբագրումը։--Dejong25 (քննարկում) 13:04, 29 Մարտի 2022 (UTC)[reply]
ուրեմն parliament.am և arlis.am կայքերը պաշտոնական կայքեր են, ու դրանք միանշանակ արժանահավատ կայքեր են, կնիք կամ նման խնդիր չկա: --ERJANIK (քննարկում) 14:46, 29 Մարտի 2022 (UTC)[reply]