Վիքիպեդիա:Խորհրդարան/Արխիվ/Ապրիլ 2022

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արցախի Հանրապետության քարտեզ

Հարգելի՛ խմբագիրներ, ցավոտ հարց եմ ցանկանում քննարկել, որը վաղ թե ուշ քննարկելու ենք։ Հարցը Արցախի Հանրապետության բնակավայրերի հոդվածներում կիրառվող քարտեզի մասին է, որը, ենթադրում եմ՝ կհամաձայնեք, որ իրականությանն այնքան էլ չի համապատասխանում։ Իսկ իրականությունը սա է (տե՛ս աջ կողմում տեղադրված քարտեզը). մուգ մոխրագույնով՝ Արցախի Հանրապետության նախկին տարածքներն են, որոնք այժմ գտնվում եմ Ադրբեջանի վերահսկողության ներքո, բաց դեղինով՝ Արցախի Հանրապետության ներկայիս տարածքը՝ 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ, կետագծերով՝ ԼՂԻՄ տարածքը։

Մենք ունենք շատ տարբեր հոդվածներ, որտեղ կիրառվում են միանգամայն տարբեր քարտեզներ. օրինակ Ադրբեջան հոդվածում այլ քարտեզ է (առանց Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող շրջանների), Արցախի Հանրապետություն հոդվածում՝ մեկ այլ (Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող շրջանների նշումով)։ Առաջարկում եմ մեկ ընդհանուր հայտարարի գալ։ Նաև կարծում եմ, որ այս փոփոխությունները պետք է դիտարկել միայն այն դեպքում, եթե կան տեղեկաքարտերում լեգենդի նշման տեխնիկական հնարավորություններ, հակառակ պարագայում կողմնակից եմ այս տեսքով թողնելուն։ --ջեօ 🌱 20:26, 26 Մարտի 2022 (UTC)[reply]

GeoO ջան, կարծում եմ՝ առաջարկածդ տարբերակը հնարավորինս չեզոք է։ Ամեն դեպքում պիտի ինչ-որ կերպ արտացոլել երևույթը հանրագիտարանում։--A.arpi.a (քննարկում) 12:58, 28 Մարտի 2022 (UTC)[reply]
Արցախի բնակավայրերի, քարտեզի վերաբերյալ 2021 թվականի սկզբին քննարկում եղել է և որոշում կայացվել նաև քարտեզի մասով։ Այստեղ իմ կարծիքը վերաշարադրեմ։ Արցախի Հանրապետության քարտեզը պետք է ներկայացված լինի մոտավորապես GeoO-ի առաջարկած քարտեզի տեսքով (մոտավոր նույնը ներկայացվել է հին քննարկման մեջ։ Ինչո՞ւ մոտավորապես, որովհետև մի քանի սկզբունքային, տեխնիկական դիտարկումներ կան։ Օրինակ՝ Արցախի Հանրապետությունն իր տարածքը չի համարում նախկին ԼՂԻՄ տարածքը կամ այսպես ասած չի սահմանափակում միայն նախկին ԼՂԻՄ տարածքի սահմաններով, ուստի որպես այդ երկրի տարածք որևէ իմաստ կամ տրամաբանություն չկա ցույց տալ նախկին ԼՂԻՄ տարածքը թեկուզ կետագծերով։ Եթե որևէ հոդվածում պետք է ներկայացված լինի նաև ԼՂԻՄ քարտեզը, ապա դա առանձին դեպք է, և պետք չի ներդնել բոլոր բնակավայրերի հոդվածներում։ Բացի այդ, Արցախի Հանրապետությունը ոչ մի տարբերություն չի դնում 1992 թվականին գրավված իր տարածքների և 2020 թվականին գրավված կամ հանձնված իր տարածքների միջև, ուստի այսպես ասած, կարիք չկա/իմաստ չկա այս դեպքում բաժանարար գիծ տանել Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի 1992 թվականին գրավված մասի և 2020 թվականին հանձնված Շահումյանի շրջանի քարվաճառյան մասի, ինչպես նաև Մարտակերտի շրջանի գրավյալ հատվածների միջև։ Նույնն էլ, վերաբերում է մյուս երկու տարածքներին, որոնք 1991-1994 թվականների պատերազմի ժամանակ են անցել Ադրբեջանի վերահսկողությանը (տես Մարտակերտի շրջանի արևելքը և Մարտունու շրջանի արևելքը)։ Բացի այդ, եթե նշում ենք Արցախի տարածքը, ապա հասկանալի է, թե ինչի համար է արցախա-ադրբեջանական շփման գիծը կետագծերով նշված (կետագծերի մասը ճիշտ կլինի քննարկել), բայց անհասկանալի է, թե ինչի՞ է այդ դեպքում հոծ գծով գծված այսպես ասած Հայաստան-Արցախ «սահմանը»։ Միգուցե ասենք, որ իրանք միացված չեն, բայց այդ դեպքում, ինչի՞ հիման վրա ենք «սահմանը» գծում։ Եթե գուգլի քարտեզի, ապա օրինակ Շուռնուխ գյուղի մի մասը, որը ներկայում Ադրբեջանի վերահսկողության ներքո է, Սյունքի մարզի բնակավայր է։ Այս օրինակը գրեցի, որ ակնհայտ լինի, թե որքան խոցելի է այդ սահմանը հոծ գծով գծելը, քանզի որևէ ընդհանրական սահմանագծում չկա, ինչպես նաև պարզ չէ, թե լինելու դեպքում օրինակ ի՞նչ քարտեզներով են առաջնորդվելու։ Տարբեր տարիների քարտեզները տարբեր սահմանագծում են ենթադրում։ Բացի այդ, Արցախի Հանրապետությունը գրեթե ամեն հարցով կապված է Հայաստանի հետ և վերջինս էլ հանդիսանում է այդ հակամարտության անբաժանելի մաս և սխալ է առանձնացնել, «հեռացնել»։ Առաջարկս այն է, որ եթե խոսքը միայն Արցախի բնակավայրերի մասին հոդվածներն են, ապա նույն հոծ գծով տարանջատել նաև արցախա-ադրբեջանական գիծը (խոսքը մինչև 2020 թվականի պատերազմն է)։ Բացի այդ, որպես քարտեզների ընթերցելու որոշակի փորձ ունեցող մարդ, ասեմ, որ ներկայացված քարտեզի գունային համադրությունը մեղմ ասած այդքան էլ ճիշտ չէ (եթե հաշվի առնենք մեր տեսակետը), քանզի Արցախի Հանրապետության գրավյալ և ոչ գրավյալ տարածքները գունային առումով իրար համադրելի չէն։ Լավ կլինի նույն գույնի ավելի բաց և ավելի մուգ տարբերակն ընտրվի։ Առաջարկում եմ քարտեզում նշել միայն Արցախի Հանրապետության շրջանների (գրավյալ և ոչ գրավյալ տարածքները ներառյալ) վարչական սահմանները, գրավյալ տարածքները մի գույնով, ոչ գրավյալները՝ նույն գույնի մեկ այլ երանգով։ Քարտեզից հեռացնել նախկին ԼՂԻՄ վարչական միավորի սահմանագիծը։ --Գարդմանահայ (քննարկում) 08:40, 29 Մարտի 2022 (UTC)[reply]

Ադրբեջանի քարտեզ

Առաջարկում եմ այս քննարկմամբ որոշենք նաև, թե Ադրբեջանի բնակավայրերի տեղեկաքարտերում ի՞նչ քարտեզ է դրվելու (խոսքը բնականաբար վերաբերում է առանց Արցախի Հանրապետության տարածքի) և վերջնականապես փակենք այս բացը։--Գարդմանահայ (քննարկում) 17:05, 31 Մարտի 2022 (UTC)[reply]

Այս պահին Ադրբեջանի բնակավայրերի համար օգտագործվում է այս քարտեզը, իսկ Ադրբեջան հոդվածում սա, որտեղ չի երևում Արցախի Հանրապետության տարածքը։ Ադրբեջանի համար ունենք այս տարբերակը, որում էլ սակայն արտահայտված չէ վերջին պատերազմից հետո շփման գծի փոփոխությունը։--Ավետիսյան91 (քննարկում) 11:39, 2 Ապրիլի 2022 (UTC)[reply]

Սերժ Սարգսյան

Հարգելի խորհրդարան, խնդրում եմ ծանոթանալ այս քննարկմանը՝ Քննարկում:Սերժ Սարգսյան#Ի ծնե անուն և գրել ձեր կարծիքը։ Խմբագիրներից մեկը գտնում է, որ «Սերժիկ» անվանումը ենթակա է հեռացման և մի քանի անգամ հեռացրել է, ինքս հակված եմ պահելու տարբերակին։ Այնտեղ լուծում չգտանք, այստեղ քննարկենք ։Դ։--Ավետիսյան91 (քննարկում) 20:46, 28 Մարտի 2022 (UTC)[reply]

Ավելացնեմ, որ առաջարկում եմ «ի ծնե» գրվածքը փոխել «նաև» կամ «կամ»-ով կամ պարզապես դա հանել։--Ավետիսյան91 (քննարկում) 07:29, 29 Մարտի 2022 (UTC)[reply]
Քննարկման մեջ օրինակ բերված կոմերիտմիության անդամության տոմսը իմ կարծիքով կեղծիք է, կնիքի վրայից կպցված լուսանկարը ամեն ինչ արժի, տարեթվերն էլ կասկածելի են, բայց ազգային ժողովի կայքը հեղինակավոր աղբյուր է, իսկ այնտեղ կա Սերժիկ տարբերակը ։ Մինչև 1996 թվականի փաստաթղթերում էլ Սերժիկ է եղել, օրինակ՝ այս հրամանը, այնպես որ ոչ մի վատ բան չկա, որ անվան նախկին տարբերակն էլ նշվի։ Ու կողմ եմ «Սերժ կամ Սերժիկ» տարբերակին։--ԲեքոՔննարկում 10:23, 1 Ապրիլի 2022 (UTC)[reply]

Մամուլի այս երկու հրապարակումները (aniarc և civilnet) լիովին բավական է անգամ առանձին բաժին ունենալու համար, որտեղ կարող է ներկայացված լինել անձնական տվյալների, այդ թվում՝ անվան փոփոխման մասին տեղեկությունները։ Ինքս չեմ անում թեմայով բավարար հետաքրքրված չլինելու պատճառով։ Խնդիրն այն է, որ հոդվածում այդ անվան հավաստիությունը վիճարկող խմբագիրը, հավանական է, որ շահերի լուրջ բախում ունի և իր անձնական շահագրգռվածությունը թույլ չի տալիս օբյեկտիվ մոտենալ քննարկող հարցին։ Իսկ անդամության տոմսի կեղծված լինելու մասին եթե վստահելի աղբյուրներ կան, ապա կարելի է և հեռացնել դա։--Ավետիսյան91 (քննարկում) 10:38, 1 Ապրիլի 2022 (UTC)[reply]

Վիքին սիրում է պատմություն նախագծի հոդվածների վերաբերյալ խնդիր

«Վիքին սիրում է պատմություն» նախագծի հարգելի կազմակերպիչներ, կրկին ձեր ուշադրությունն եմ հրավիրում այդ նախագծի շրջանակներում էականորեն խմբագրված հոդվածներում առկա խնդիրներին։ Խորհրդարանում չէի գրի, եթե այդ նախագծի համապատասխան մասում գրածս հաշվի առնվեր։ Կոչ եմ անում սխալների, թերությունների վերացման ուղղությամբ աշխատանքներ իրականացնել։ Հոդվածների մի մասի թերությունների առկայությունը հուշում են այդ հոդվածներում տեղադրված զգուշացնող կաղապարները, իսկ մյուս մասի սխալներն ու թերությունները գրեթե նույնանման են ինչ նշածս «1-ին խմբինը» պարզապես առանց զգուշացնող կաղապարների։ Մի քանի դիտարկում անեմ․ չի կարելի X գրքից տեքստը նույնությամբ (շատ հաճախ առանց որևէ տառ փոխելու) վերցցնել ու դնել Հայերեն Վիքիպեդիայի հոդվածում։ Սա փաստում է, որ տվյալ խմբագրումները կատարվում են պարզապես ծավալ ավելացնելու կամ ինչ-որ բան անելու համար։ Եթե այդպիսի բան անի նորեկը, ով չունի որևէ համակարգող/ուսուցիչ/օգնող, դեռ ինչ-որ տեղ կարելի է հասկանալ։ Այդ արարքը ոչ միայն Վիքիպեդիայի կանոնակարգին հակասող է, այլև առանց տեքստի մեջ «խորանալու» պատճենելը հանգեցնում է օրինակ հոդվածում Հայերեն Վիքիպեդիային հակասող ոճի (ոչ հանրագիտարանային ոճի) ներդրմամբ։ Բացի այդ, պատճենելիս շատ հաճախ կետարդական նշանների տեղերը խախտվում են, որի հետևանքով ունենում ենք նաև վիքիֆիկացման խնդիր։ Մեկ այլ խնդիր վերաբերում է աղբյուրներին․ չի կարելի մեծ (ծավալուն) պարբերության վերջում նշել Y աղբյուր՝ իբր այն վերաբերում է ամբողջ պարբերությանը, բայց ստուգելու դեպքում պարզվում է, որ այդ աղբյուրը վերաբերում է միայն այդ մեծ (ծավալուն) պարբերության միայն վերջին 2-3 նախադասությանը։ Այդ քայլը ոչ այլ ինչ է, քան խաբեություն։ Այսպիսի բազում սխալներ ու թերություններ են առկա, որոնք սպասում են ուղղումների։ Հուսով եմ նշածս և չնշածս խնդիրները արագ կհարթվեն, և այդ շատ կարևոր պատմական թեմաները ներկայացնող հոդվածները կուղղվեն՝ առավել ևս որ դրանք խմբագրվել/խմբագրվում են Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի Պատմության ֆակուլտետի ներկայացուցիչների կողմից։--Գարդմանահայ (քննարկում) 13:15, 1 Ապրիլի 2022 (UTC)[reply]

Անվանափոխման առաջադրված հոդված

Հարգելի վիքիհամայնք, երկար ժամանակ է այս քննարկումն անավարտ է մնում։ Լավ կլինի խմբագիրներից որևէ մեկը ընթերցի այն և համապատասխան որոշում կայացնի։ Նախկին որոշումն ակնհայտ «անհասկանալի» էր և բողոքարկվել է իմ կողմից։--Գարդմանահայ (քննարկում) 06:29, 16 Ապրիլի 2022 (UTC)[reply]

Movement Strategy and Governance News – Issue 6

Movement Strategy and Governance News
Issue 6, April 2022Read the full newsletter


Welcome to the sixth issue of Movement Strategy and Governance News! This revamped newsletter distributes relevant news and events about the Movement Charter, Universal Code of Conduct, Movement Strategy Implementation grants, Board of trustees elections and other relevant MSG topics.

This Newsletter will be distributed quarterly, while the more frequent Updates will also be delivered weekly. Please remember to subscribe here if you would like to receive future issues of this newsletter.

  • Leadership Development - A Working Group is Forming! - The application to join the Leadership Development Working Group closed on April 10th, 2022, and up to 12 community members will be selected to participate in the working group. (continue reading)
  • Universal Code of Conduct Ratification Results are out! - The global decision process on the enforcement of the UCoC via SecurePoll was held from 7 to 21 March. Over 2,300 eligible voters from at least 128 different home projects submitted their opinions and comments. (continue reading)
  • Movement Discussions on Hubs - The Global Conversation event on Regional and Thematic Hubs was held on Saturday, March 12, and was attended by 84 diverse Wikimedians from across the movement. (continue reading)
  • Movement Strategy Grants Remain Open! - Since the start of the year, six proposals with a total value of about $80,000 USD have been approved. Do you have a movement strategy project idea? Reach out to us! (continue reading)
  • The Movement Charter Drafting Committee is All Set! - The Committee of fifteen members which was elected in October 2021, has agreed on the essential values and methods for its work, and has started to create the outline of the Movement Charter draft. (continue reading)
  • Introducing Movement Strategy Weekly - Contribute and Subscribe! - The MSG team have just launched the updates portal, which is connected to the various Movement Strategy pages on Meta-wiki. Subscriber to get up-to-date news about the various ongoing projects. (continue reading)
  • Diff Blogs - Check out the most recent publications about Movement Strategy on Wikimedia Diff. (continue reading)

Also, a draft of the 2022-23 Wikimedia Foundation Annual Plan has been published. Input is being sought on-wiki and during several conversations with Wikimedia Foundation CEO Maryana Iskander.

See full announcement on Meta-wiki. Xeno (WMF) 01:45, 22 Ապրիլի 2022 (UTC)[reply]

Անավարտ քննարկում

Հարգելի վիքիհամայնք, Զինվորականների նշանակալիության կանոնակարգի փոփոխության վերաբերյալ այս քննարկումն այդպես էլ անավարտ մնալով արխիվացվել է։ Խնդրում եմ ձեր ուշադրությունը՝ ևս մեկ անգամ անդրադառնալ հարցին և որևէ որոշում կայացնել, քանի որ թե՛ որպես վիքիակումբի համակարգող, և թե՛ որպես վիքիխմբագիր անընդհատ բախվում եմ այս հարցին։ Վստահ եմ՝ ինձ նման նաև շատերը։

Ամփոփելով արդեն հնչած կարծիքներն ու դիտարկումները՝ առաջարկում եմ կանոնակարգում նշանակալիության պայմանների մեջ ավելացնել հետևյալ կետը՝ «ՀՀ և ԱՀ նախագահների կողմից շնորհված մեդալներ և շքանշաններ, եթե տվյալ անձի մասին առկա են վստահելի երկրորդական աղբյուրներ, և/կամ անձը զգալի լուսաբանվել է համացանցում վստահելի աղբյուրների կողմից»։ --Նարինե Մուրադյան (քննարկում) 18:53, 19 Ապրիլի 2022 (UTC)[reply]

Հարգելի @Նարինե Մուրադյան եթե «տվյալ անձի մասին առկա են վստահելի երկրորդական աղբյուրներ, և/կամ անձը զգալի լուսաբանվել է համացանցում վստահելի աղբյուրների կողմից», ապա տվյալ անձը կարող է համարվել նշանակալի, կարիք չկա կանոնում փոփոխություն անելու, հիշեցնեմ նաև, որ Վիքիպեդիան հայկական չէ, այն հայերեն է, չենք կարող մի երկրի շքանշաններին ավելի մեծ նշանակություն տալ մյուս երկրների նկատմամբ։ Սամվելքննարկում 04:43, 20 Ապրիլի 2022 (UTC)[reply]
Հարգելի Սամվել, շնորհակալ եմ արձագանքի համար։ Շատ են դեպքերը, երբ զինվորականը զգալի լուսաբանվում է վստահելի աղբյուրների կողմից, սակայն այս կամ այն պատճառով չունի կանոնակարգում նշված շքանշաններից, և այդ հիմքով հոդվածը համարվում է ոչ նշանակալի։ Առաջարկվող փոփոխությունը դրա հետ է կապված։ Իսկ ինչ վերաբերում է Ձեր նշած երկրորդ դիտարկմանը, մասնավորեցնեմ, որ խոսքը հայերեն վիքիպեդիայում հայ զինվորականներին վերաբերող հոդվածների մասին է, ուստի ուշադրություն պետք է դարձնել հենց մեր երկրի շքանշաններին։ --Նարինե Մուրադյան (քննարկում) 11:15, 20 Ապրիլի 2022 (UTC)[reply]
Շքանշանի հիմքով չի կարող համարվել ոչ նշանակալի, կարող է համարվել վստահելի աղբյուրներով նշանակալիությունը չապացուցելու հիմքով։ Մյուս կողմից նշված շքանշաններով միայն (առանց վստահելի աղբյուրներ) հոդվածը չի կարող լինել նշանակալի։ Կանոնակարգում հաստակ գրված է, փոփոխելու իմաստ չեմ տեսնում։ Սամվելքննարկում 13:41, 20 Ապրիլի 2022 (UTC)[reply]
Պատկերացրեք՝ համարվում է։ Ամենաթարմ դեպքը Ռուդիկ Ղարիբյանի մասին հոդվածի ջնջումն էր, երբ մի շարք վստահելի աղբյուրներով անձը լուսաբանվել էր, բայց հոդվածը համարվեց ոչ նշանակալի և առանց պիտակվելու անմիջապես ջնջվեց։ Եվ դա միակ դեպքը չէր։ Ուստի կարծում եմ, որ կանոնակարգում որոշ հստակեցումը կօգնի ստեղծել զինվորականների մասին կարևոր հոդվածներ։ --Նարինե Մուրադյան (քննարկում) 16:56, 21 Ապրիլի 2022 (UTC)[reply]

Աղբյուրների հետ կապված խնդիր

Հարգելի խմբագիրներ, տարբեր նախագծերի, խմբերի ղեկավարներ, համակարգողներ, ձեր ուշադրությունն եմ հրավիրում մի շատ տարածված խնդրի վրա, որի առկայությունը Հայերեն Վիքիպեդիայում որքան հասկանալի է, այնքան էլ անտրամաբանական։ Հավանաբար այն ուշադիր չլինելու կամ այդ հանգամանքին կարևորություն չտալու հետևանք է։ Այսպես, օրինակ Ռուսերեն Վիքիպեդիայից հոդված թարգմանելիս հաճախ առանց հաշվի առնելու, որ բուն աղբյուրը օրինակ ֆրանսերեն է, «քոփի-փասթ» է արվում տեքստն ու Հայերեն Վիքիպեդիայում ունենում ենք ռուսերեն նկարագրությունով, բայց բուն աղբյուրում ֆրանսերեն լեզվով գրված աղբյուր/ծանոթագրություն։ Օրինակ այսպես՝ [https://www.elysee.fr/la-presidence/cabinet-du-president-de-la-republique-et-services-de-l-elysee Команда президента Франции]։ Նախ տվյալ կայքն ընդհանրապես ռուսերեն լեզվով տարբերակ չունի, և հետո էլ ռուսերեն գրվածը տրամաբանական է, եթե այն գտնվում է Ռուսերեն Վիքիպեդիայի տարածքում, բայց երբ թարգմանվում է հոդվածը ռուսերենից, ապա պետք է նաև աղբյուրների լեզվին ուշադրություն դարձնել։ Տվյալ օրինակի դեպքում պետք է կա՛մ գրել ֆրանսերեն, կա՛մ թարգմանել հայերեն, օրինակ այսպես՝ [https://www.elysee.fr/la-presidence/cabinet-du-president-de-la-republique-et-services-de-l-elysee Ֆրանսիայի նախագահի թիմ։]{{ref-fr}}: Այսպիսի բազմաթիվ սխալներ եմ նկատում այլ լեզուներով Վիքիպեդիաներից թարգմանություններ կատարող խմբագիրների ստեղծած հոդվածներում։ Խնդրում եմ ուշադիր լինել և հոդվածը թարգմանելիս համապատասխանեցնել նաև աղբյուրները։--Գարդմանահայ (քննարկում) 08:11, 25 Ապրիլի 2022 (UTC)[reply]

New Wikipedia Library Collections Available Now - April 2022

Hello Wikimedians!

The TWL owl says sign up today!

The Wikipedia Library has free access to new paywalled reliable sources. You can these and dozens more collections at https://wikipedialibrary.wmflabs.org/:

  • Wiley – journals, books, and research resources, covering life, health, social, and physical sciences
  • OECD – OECD iLibrary, Data, and Multimedia​​ published by the Organisation for Economic Cooperation and Development
  • SPIE Digital Library – journals and eBooks on optics and photonics applied research

Many other sources are freely available for experienced editors, including collections which recently became accessible to all eligible editors: Cambridge University Press, BMJ, AAAS, Érudit and more.

Do better research and help expand the use of high quality references across Wikipedia projects: log in today!
--The Wikipedia Library Team 13:16, 26 Ապրիլի 2022 (UTC)

This message was delivered via the Global Mass Message tool to The Wikipedia Library Global Delivery List.

Սևագիր:Հունաստանի ավտոմոբիլային արդյունաբերություն

Բարև հայերեն Վիքիպեդիայի ադմիններ:

Ես ուզում եմ այս նախագիծը դարձնել հոդված: https://hy.m.wikipedia.org/wiki/%D5%8D%D6%87%D5%A1%D5%A3%D5%AB%D6%80:%D5%80%D5%B8%D6%82%D5%B6%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%AB_%D5%A1%D5%BE%D5%BF%D5%B8%D5%B4%D5%B8%D5%A2%D5%AB%D5%AC%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6_%D5%A1%D6%80%D5%A4%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%A1%D5%A2%D5%A5%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6 . Ես այն նախկինում ստեղծել եմ այս հղումով: https://hy.m.wikipedia.org/wiki/%D5%80%D5%B8%D6%82%D5%B6%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%AB_%D5%A1%D5%BE%D5%BF%D5%B8%D5%B4%D5%B8%D5%A2%D5%AB%D5%AC%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6_%D5%A1%D6%80%D5%A4%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%A1%D5%A2%D5%A5%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6 բայց ջնջվել է. Դա հոդված է հունական ավտոարտադրող Hellenic Vehicle Industry-ի համար: Եթե նախագիծը լավ է, խնդրում ենք այն դարձնել հոդված.– Այս անստորագիր գրառման հեղինակն է RHAXHIJA (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Coming soon: Improvements for templates

-- Johanna Strodt (WMDE) 11:13, 29 Ապրիլի 2022 (UTC)[reply]