Վիքիպեդիա:Խորհրդարան/Արխիվ/Փետրվար 2021

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գլխավոր էջ

Շուռնուխ / լգբտ պատահար

New Wikipedia Library Collections Available Now (February 2021)

Hello Wikimedians!

The TWL owl says sign up today!

The Wikipedia Library is announcing new free, full-access, accounts to reliable sources as part of our research access program. You can sign up to access research materials on the Library Card platform:

  • Taxmann – Taxation and law database
  • PNAS – Official journal of the National Academy of Sciences
  • EBSCO – New Arabic and Spanish language databases added

We have a wide array of other collections available, and a significant number now no longer require individual applications to access! Read more in our blog post.

Do better research and help expand the use of high quality references across Wikipedia projects!

This message was delivered via the Global Mass Message tool to The Wikipedia Library Global Delivery List.

--12:57, 1 Փետրվարի 2021 (UTC)

Անտերություն գլխավոր էջում

Հարգելի խմբագիրներ, ցավոք մեր գլխավոր էջը անտեր վիճակի է մատնված, կաղապարները չեն թարմացվում։ Քանի որ գլխավոր էջը մեզ մոտ ամենաշատ դիտվողն է և ուղղակի ազդում է Վիքիպեդիայի վարկանիշի վրա, կխնդրեմ Աշոտին, բոտով եթե էջը դատարկ է մնում, կրկնել նախորդ շաբաթվա կաղապարները, մինչև կգտնվի համակարգող։--Սամվելքննարկում 13:18, 1 Փետրվարի 2021 (UTC)

Հարցը բաժինները միայն հին էջերի հաշվին թարմացնելը չէ, այլ նաև նյութերը թարմացնելը, իսկ բոլոր բաժիններում դա անելը ժամանակատար գործ է, ու մեկ հոգու բան չէ։ Գլխավոր էջի համար մեկ համակարգող բավական չէ։ Յուրաքանչյուր բաժնով զբաղվող առնվազն երկու հոգի է պետք, որ իրար փոխարինելու հնարավորություն լինի։--ԲեքոՔննարկում 18:29, 1 Փետրվարի 2021 (UTC)

Նոր դիզայնով Գլխավոր էջ

Հարգելի՛ վիքիհամայնք, խնդրում եմ ուշադրություն դարձնել վերևում բացված քննարկմանը։ Շատ ցանկալի է լսել բոլորիդ կարծիքը, որպեսզի ունենանք ներկայանալի Գլխավոր էջ։--∑ίγμα (քնն.) 19:43, 7 Հունվարի 2021 (UTC)

∑ίγμα ջան, օրինակ իմ կարծիքով լուսանկարները գլխավոր էջում այնքան փոքր են, որ իրենց նշանակությունը կորցնում են։ Իմ կարծիքով եթե լուսանկարների չափսերը գլխավոր էջում այլ լիներ ավելի լավ կլիներ։ Բացի դա, կցանկանայի, որ բացի օրվա միջազգային լուսանկարից ևս մեկ լուսանկար լիներ Հայաստանից։ Դա իմ կարծիքն է։--Soghomon Matevosyan (քննարկում) 20:53, 7 Հունվարի 2021 (UTC)
Հարգելի ԱշոտՏՆՂ, շնորհակալություն նոր դիզայնով գլխավոր էջի համար։ Այն ինձ դուր է գալիս, պարզապես ունեմ հետևյալ նկատառումը. եթե էջն արված է ֆրանսերենի օրինակով, ապա, կարծում եմ, ճիշտ կլինի պահպանել նաև այդ էջին հատուկ կոկիկությունը` այսինքն երկու սյունյակները սեղմել էջի կենտրոնում` աջից թողնելով բաց տարածություն։ Որպեսզի պարզ լինի, ինչի մասին եմ խոսում, ստորև տեղադրրում եմ սքրինշոթը։

--Rob (քննարկում) 07:23, 2 Փետրվարի 2021 (UTC)

Հարգելի Rob, նման ձևով դարձնելու համար պետք է Սպասարկող:Նախընտրությունները#mw-prefsection-rendering էջում անջատել «Use Legacy Vector»֊ը։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 14:07, 3 Փետրվարի 2021 (UTC)

Wiki Loves Folklore 2021 is back!

Please help translate to your language

You are humbly invited to participate in the Wiki Loves Folklore 2021 an international photography contest organized on Wikimedia Commons to document folklore and intangible cultural heritage from different regions, including, folk creative activities and many more. It is held every year from the 1st till the 28th of February.

You can help in enriching the folklore documentation on Commons from your region by taking photos, audios, videos, and submitting them in this commons contest.

Please support us in translating the project page and a banner message to help us spread the word in your native language.

Kind regards,

Wiki loves Folklore International Team

MediaWiki message delivery (քննարկում) 13:25, 6 Փետրվարի 2021 (UTC)

Այլ կիրառումների էջեր, էջերի տեղափոխում

Խնդրում եմ ուշադրություն դարձնել մասնակցի խմբագրումներին։--Voskanyan (քննարկում) 05:27, 4 Փետրվարի 2021 (UTC)

Գոնե իմ կողմից բարելաված էջերը դրեք ներկայիս հոդվածների մեջ: Սա աբսուրդ է, մարդու կատարած աշխատանքին այսպես վերաբերվելը: --46.71.134.18 14:23, 4 Փետրվարի 2021 (UTC)
Նախապես զգուշացվել էր, որ պետք չէ էջերի բովանդակությունը տեղափոխել։ Եթե մասնակցային էջ ստեղծելու հետ կապված խնդիր կա, կարող եք ուղղակի գրել, որ նման խնդիր կա (պարտադիր չէ ներկայացնել բուն պատճառը, չնայած չեմ պատկերացնում, թե ինչը կարող է խանգարել գրանցվել կեղծանունով) և խնդրել, որ ուրիշ մասնակիցներ տեղափոխեն էջերը՝ ներկայացնելով համապատասխան աղբյուրներ։
Մասնակիցն իր քննարկման էջում ապաարգելափակման հայտ է բացել, խնդրում եմ արձագանքել, բայց նշեմ, որ ես իր հետ որևէ կոնֆլիկտ չեմ ունեցել, այդ պատճառով արգելափակման համար որևը խոչընդոտ չեմ տեսել, չնայած լավ կլիներ, որ այլ մասնակիցներ էլ ժամանակին արձագանքած լինեին։--Voskanyan (քննարկում) 15:04, 4 Փետրվարի 2021 (UTC)
այստեղ դրված էջերից միայն երկու հոդված քննարկման կարիք ունի, 3 օրվա մեջ որևէ մեկի, թեկուզ Ձեզ, համար ին՞չ դժվարություններ էին ներկայացնում դրանք անվանափոխելը: Էլ չեմ ասում, որ ադմինը պետք է հսկի հոդվածների անվանումները և եթե սխալ են վերանվանի այն: Եվ երկրորդ այո, տեղի են ունեցել խմբագրական կոնֆլիկտներ, հետ են շրջվել խմբագրումներ և դա արդեն իսկ խոչընդոտ է: --46.71.134.18 15:37, 4 Փետրվարի 2021 (UTC)
Քանի որ անվանափոխման հիմնավորում չի ներկայացվել, իսկ ես ինքն ծանոթ չեմ այդ թեմատիկային, ես էջերն անվանափոխել չեմ կարող։ Իսկ կոնֆլիկտ չի եղել, քանի որ ես այդ թեմայով ընդհանրապես չեմ հետաքրրքվում, և ինձ համար առանձնակի տարբերություն չկա, թե որ տարբերակը կմնա։ Ուղղակի նկատել եմ կանոնի խախտում, զգուշացրել եմ, որովհետև չէի կարող չզգուշացնել։--Voskanyan (քննարկում) 17:22, 4 Փետրվարի 2021 (UTC)
Եթե ծանոթ չեք հարցնեիք, կպատասխանի, հիմա հիմնավորումը՝ եթե ստեղծվում է կուսակցության մասնաճյուղի մասին էջ, այն պետք է ստանդարտ ձևով լինի, օրինակ՝ en:Armenian Revolutionary Federation in Lebanon, տվյալ դեպքում խոսքը գնում է ՀՅԴ Լիբանանի մասնաճյուղի մասին, հետևաբար հայերեն անվանումը պետք է լինի «Հայ Յեղափոխական Դաշնակցություն (Լիբանան)» և այդպես շարունակ: Սրանք շատ պարզ բաներ են և իրոք զարմանալի է որ ադմինը տեղյակ չէ դրանից, իսկ կոնֆլիկտ եղել է խմբագրական պատերազմների տեսքով, թեկուզ Հայաստանի նախագահական ընտրություններ, 1991 հոդվածի շուրջ: Բացի այդ, դուք արգելափակել եք IP-ն հետևյալ հավելմամբ՝ «մասնակցային հաշվի ստեղծումը արգելված է», այսինքն տեսականորեն չէի կարող հաշիվ ստեղծել, և այնուհետև կոչ եք արել հաշիվ ստեղծելու 😂: --46.71.134.18 21:11, 4 Փետրվարի 2021 (UTC)
Արգելափակվում է մասնակիցը, ոչ թե այ-փին, այդ պատճառով պետք է սպասեիք արգելափակման ժամանակի ավարտին, հետո շարունակեիք խմբագրել--Voskanyan (քննարկում) 10:08, 5 Փետրվարի 2021 (UTC)
այո, իսկ ո՞վ ասաց որ անժամկետ էր: --46.70.254.19 14:22, 5 Փետրվարի 2021 (UTC)

Հարգելի 46.70.254.19, Հայերեն Վիքիպեդիայում ագրեսիվ, անհարգալից (թեկուզ թաքնված) տոնը չի ողջունվում, իսկ յուրաքանչյուրի գործողությունները պետք է կատարվեն այս հանրագիտարանի կանոնակարգերին չհակասելով։ Ինչ է նշանակում «հիմա ես շատ պարզ բան կասեմ՝ գոյություն ունի սեղանատախտակ (clipboard), եթե հոդվածի պատմության մասին է խոսքը, ուրեմն այն հնարավոր է պատճենել (copy) հոդվածից և փակցնել (paste) սկզբնական հոդվածում, այնուհետև ջնջել, հետո՝ անվանափոխել կամ ոչ: Կան նաև ադմինական այլ գործիքներ: Կան նաև ադմինական այլ գործիքներ: Դե սևագրության մասին լռեմ, դուք գիտեք,», «անհապաղ վերադարձրեք Հնչակ (այլ կիրառումներ) հոդվածը», «այսինքն տեսականորեն չէի կարող հաշիվ ստեղծել, և այնուհետև կոչ եք արել հաշիվ ստեղծելու 😂», «Սրանք շատ պարզ բաներ են և իրոք զարմանալի է որ ադմինը տեղյակ չէ դրանից»։ Չեմ կարծում թե Ձեզ հաճելի կլիներ, եթե այս հարթակում որևէ մեկը Ձեզ հետ այդպես խոսեր։ Կոչ եմ անում այսուհետ խուսափել նման ոճով այլ խմբագիրների հետ խոսելիս։ Հոդվածների հետ կապված խնդիրը/ները չհասկացա, եթե դժվար չէ առավել կոնկրետ ներկայացրեք (օրինակ ինչն է ջնջվել, որ չպետք է ջնջվեր, կամ ինչը պետք է անվանափոխվեր, որ չի արվել և այլն)--Գարդմանահայ (քննարկում) 17:31, 5 Փետրվարի 2021 (UTC)

Հարգելի Գարդմանահայ, իսկ ինչո՞ւ չեք անդրադառում Voskanyan-ի ադմինական գոծողություններին, նա շուրջ 10 հոդված է ջնջվել առանց նույնիսկ զգուշացման, արգելափակումներին և այլն: Ձեր գրառումը այլ կերպ չեմ կարող որակել քան կողմնակալ և թաքնված սադրանքի տողատակներով: Եթե այդպես ուշադիր դիտարկել եք իմ գրառումները, հենց այդ էջում գրված են հոդվածները: Իսկ այդտեղ ին՞չ անհարգալից տոն կար, որևէ քաղվածք «օդից» անհարգալից որակելուց առաջ կոչ եմ անում դիտարկել քննակման ամբողջ նախապատմությունը: --46.70.254.19 18:52, 5 Փետրվարի 2021 (UTC)
Հարգելի 46.70.254.19, եթե իմ գործողություններում որևէ հակականոնադրական արարք եք նկատել, ապա առաջարկում եմ կոնկրետ նշել այն և պարզաբանել մեղադրանքի բնույթը ոչ թե այստեղ, այլ իմ քննարկման էջում, որպեսզի այս քննարկումը իր սկզբնական թեմայից չհեռանա։ Եթե չեք ցանկանում ինձ հետ քննարկել, ապա կարող եք դիմել ադմինիստրատորներին համապատասխան հարթակում։ Ընդհանրապես, այդքան էլ կառուցողական չէ դիտարկումներին հստակ առարկայական արձագանքելու փոխարեն մեղադրանքների սլաքն ուղել Ձեզ հետ քննարկման մեջ գտնվող մեկ այլ խմբագրի։ Վերջիվերջո, եթե նա նույնիսկ սխալ գործողություն արած լինի, ապա այդ հանգամանքը Ձեզ իրավունք չի վերապահում դիմացինի հետ խոսել հրամայական (օրինակ՝ «անհապաղ վերադարձրեք Հնչակ (այլ կիրառումներ) հոդվածը»), հեգնական (օրինակ՝ «այսինքն տեսականորեն չէի կարող հաշիվ ստեղծել, և այնուհետև կոչ եք արել հաշիվ ստեղծելու 😂»)։ Որպեսզի քննարկումը չվերածվի բանավեճի, առաջարկում եմ երկուստեք խուսափել միջանձնային մեղադրանքներից և նշել, թե հոդվածների մասով խնդիրն ինչո՞ւմն է։ --Գարդմանահայ (քննարկում) 19:24, 5 Փետրվարի 2021 (UTC)
Հարգելի Գարդմանահայ, սադրանքի տողատակը հենց կայանում է նրանում, որ դուք դիտարկել եք քննարկման Էջը, նախադասություններ եք մեջ բերում և նույնիսկ նախադասության մեջ այդ հոդվածներից մեկն է, և հարց եք տալիս թե որ հոդվածների մասին է խոսքը։ Իսկ որտե՞ղ է հրամայական տոն։ Իմ հեղինակած հոդվածները` մինչ այդ եթե չեմ սխալվում 3/4, ջնջվել են առանց զգուշացման. նշում եմ որ վերդարձրեք, քննարկենք։ Կամ հեգնականը, արգելափակում է IP-ն «մասնակցային հաշվի ստեղծումը արգելված է» հավելմամբ, որը հանդիսանում է կոպտագույն խախտում, և այնուհետև կոչ է արվում գրանցվելու։ Իսկ կառուցողակա՞ն է հոդվածների մասին քննարկման ժամանակ մեջբերել նախադասություններ անհիմն որակելով որպես անհարգալից։ --46.70.254.19 19:44, 5 Փետրվարի 2021 (UTC)
Հարգելի մասնակից, արդեն նշել եմ, որ արգելափակվում է մասնակիցը (անձը), այսինքն արգելափակումը ենթադրում էր, որ Դուք պետք է շարունակեք խմբագրումները միայն արգելափակման ժամկետի լրանալուց հետո։ Պետք չէ անընդհատ կրկնել նույն նախադասությունը, այ-փիներն արգելափակելիս ավտոմատ արգելափակվում է նաև մասնակցային էջի ստեղծումը, այո, ես չեմ հանել տվյալ նշումը, բայց դրա կարիքը չկար էլ, փոխարենը մնացել է քննարկման էջը խմբագրելու հնարավորությունը։ Եթե ուզում եք մասնակցային հաշիվ ստեծել, ստեղծեք այն այ-փիից, որով հիմա խմբագրում եք, կամ դիմեք և արգելափակումը կհանվի, բայց եթե չեք պատրաստվում մասնակցային հաշիվ ստեղծել ու այդ նախադասությունն անընդհատ գրում եք իբր իմ սխալները բոլորին ներկայացնելու համար, նորից նշեմ, որ դա այդպես չէ։ Այնուամենայնիվ, նույնիսկ եթե դա լիներ իմ կողմից թույլ տրված մեծ սխալ, ստեղծված հոդվածների վերականգնումը դրա հետ կապ չունի։--Voskanyan (քննարկում) 04:42, 6 Փետրվարի 2021 (UTC)
Voskanyan, այդ նախադասության մեջ առկա է «տեսականորեն» բառը: Այլ արգելափակման ընթացակարգերի, օրինակ՝ զգուշացման ժամանակ չի շեշտվել թե որքան ժամկետի մասին է խոսքը գնում և այլն և այլն, իսկ արգելաբացման դիմումը տրված է, որը մնացել է անարձագանք: Իսկ վերականգնման մասով կարծում եմ քննարկման ավելի ճիշտ տեղ է Ադմինական տեղեկատախտակը, քանի որ չեմ կարծում թե մեծաքանակ մասնակիցներ են տեսել այդ հոդվածները: --46.70.254.19 16:16, 6 Փետրվարի 2021 (UTC)
Չհասկացա՝ ինչ կապ ունի այդ բառը։ Այ-փին արգելափակվել էր երեք օրով, բայց դա ոչ մի նշանակություն չուներ, Դուք շարունակում եք խմբագրել, չնայած մասնակիցներից մեկը կարող էր նկատել, որ դա արգելափակման շրջանցում է, այդ դեպքում հավանաբար կարգելափակվեին նաև մյուս այ-փիները երևի ավելի երկար ժամանակով, բայց եթե այդպես չէ, ինչո՞ւ եք շարունակում քննարկումը այդ արգելափակման մասին։ Ինչի՞ց է եզրակացվել, որ արգելափակելը IP-ն «մասնակցային հաշվի ստեղծումը արգելված է» հավելմամբ, որը հանդիսանում է կոպտագույն խախտում, ես արգելափակելուց հետո՞ եմ կոչ արել (արդեն չեմ հիշում, որովհետև մի քանի անգամ գրել եմ), անգամ եթե այդպես է, արդեն գրել եմ, որ դա ավտոմատ դրվում է, ես հատուկ չեմ ավելացրել, դա մեջ հեգնական ի՞նչ կա։
Ի՞նչ կապ ունի քննարկման տեղը հոդվածները տեսած մասնակիցների թվի հետ։ Որտեղ ուզում եք, այնտեղ էլ կարող եք քննարկել, առանձնապես մեծ տարբերություն չկա։ --Voskanyan (քննարկում) 16:36, 6 Փետրվարի 2021 (UTC)
Այն կապն ունի որ տեսականորեն հնարավոր չէ: Այո, միգուցե ՀՎ-ում դա ճիշտ պրակտիկա է սակայն անգլերեն Վիքիպեդիայում պարզ նշվում է որ մի քանի ժամից ավել ցանկալի չէ արգելափակել: Իսկ վերականգնման մասին ին՞չ քննարկենք այդ դեպքում: --46.70.254.19 17:07, 6 Փետրվարի 2021 (UTC)
Տվյալ դեպքում պարզ է, որ ոչ թե պատահական մարդ է իր անունը գրել հոդվածում կամ ջնջել որևէ բառ, այլ կոնկրետ անձ (ակնհայտորեն Վիքիպեդիայից բավական տեղյակ) զգուշացումից հետո շարունակել է կատարել կանոնակարգին հակասող խմբագրում, այդ պատճառով Անգլերեն Վիքիպեդիայի՝ այ-փիներին վերաբերող կանոնը կարող ենք դրա վրա չտարածել։
Վերականգնման վերաբերյալ պետք է քննարկեինք այն, որ սևագրում վերականգնվեին այն հոդվածները, որոնք վրա զգալի վիքիֆիկացման աշխատանք է կատարվել, Դուք բովանդակությունը սևագրից տեղափոխեիք հոդվածի էջ, հետո սպասեինք անվանափոխման քննարկման ավարտին, կամ Դուք ստեղծեիք Մասնակցային հաշիվ ու ինքներդ տեղափոխեիք այն հոդվածները, որոնց վերնագրերն ակնհայտ սխալ են։--Voskanyan (քննարկում) 17:21, 6 Փետրվարի 2021 (UTC)
Այդ կանոնակարգում ոչ մի տեղ «տեղյակության» մասին գրված չէ: Իհարկե շնորհակալ եմ ինձ «Վիքից բավականին տեղյակ» համարելու համար, բայց չեմ հասկանում, պետք է չվիքիֆիկացված հոդվածներ գրե՞ի, որ զգուշացում չստանայի, թե թելադրություն ՀՍՀ-ից կամ նմանատիպ հանրագիտարաններից: Իսկ վերականգնաման մասին ամենճիշտ որոշումն ըստ իս կլինի այդ հոդվածների բովանդակությունը հոդվածի ներկայիս անվանումներ տեղափոխելը և այնուհետև քննվարկումը շարունակելը կամ հոդվածների վերականգնումը՝ ներկայիս հոդվածները այդ անվանումով վերանվանման և այնուհետև բովանդակության տեղափոխման տեսքով: --46.70.254.19 17:35, 6 Փետրվարի 2021 (UTC)
Արդեն ասել եմ՝ ես իմ անունով այդ խմբագրումներն անել չեմ ուզում, որովհետև չեմ ուզում ինձ վրա վերցնել դրանց պատասխանատվությունը։ Եթե ինքներդ չեք ցանկանում խմբագրել, ես սևագրում վերականգնելուց բացի այլ կերպ օգնել չեմ կարող։ --Voskanyan (քննարկում) 17:42, 6 Փետրվարի 2021 (UTC)
Խնդրում եմ զերծ մնալ գնահատողական արտահայտություններից, ոչ մեկն էլ թելադրություն չի գրել, ընդհակառակը, մարդիկ օգտվել են վստահելի աղբյուրներից։ Ոչ ոք վիքիֆիկացման համար զգուշացում չի տալիս, զգուշացումն ու արգելափակումը եղել են կանոնների խախտման համար։--Voskanyan (քննարկում) 17:45, 6 Փետրվարի 2021 (UTC)
իսկ ին՞չ էր խանգարում ջնջելու փոխարեն տեղադրել {{միաձուլում}} պիտակը, եթե «կրկնօրինակ էջ է»: Ստացվում է որ ջնջման պատասխանատվությունը վեր է այն խմբագրելու, վերականգնելու, միաձուլելու, բարելավելու պարտասխանատվությունից: ՀՍՀ-ի վստահելի աղբյուր լինելը առավելագույնս դրսևորվում է Փետրվարյան հեղափոխություն հոդվածում, որտեղ մտքերն այնքան չեզոք են: Իսկ թելադությունները ակնառու են գրեթե բոլոր հոդվածներում, օրինակ՝ Արժեձև, Աշխատանքը Հայաստանում, Կալկուլյացիա և հազարավոր այլ հոդվածներ: Եվ դրանք բարելավելու. թեկուզ ստեղծման այնուհետև գործող հոդվածի վերահղման ձևով անվանափոխման համար հնարավոր է արգելափակվել: Իսկ ջնջման մասին զգուշացում եղե՞լ է, շուրջ 8-10 հոդված է ջնջվել, թեկուզ մեկի վերաբերյալ, զգուշացնել և արգելափակել մասնակիցներին միշտ էլ հնարավոր է, անհիմն նույնպես, առարկայական զգուշացումը, կամ թեկուզ {{ջնջում}} պիտակը բացակայել է:
Վերականգնման մասին. կներեք, սակայն չէի արխիվացրել այդ հոդվածների տեքստը, սա «խմբագրել ցանկանալու» մասին, այո, սևագրում վերականգելը նույնպես կհամարվի մասնակի վերականգնում: --46.70.254.19 21:07, 6 Փետրվարի 2021 (UTC)

Voskanyan, կարծում եմ հոդվածի վերականգնման շուրջ փոխհամաձայնությունն առկա է, այդ իսկ պատճառով առաջարկում եմ վերականգնել հոդվածի պարունակությունը սևագրում, ես կտեղափոխեմ այն հոդվածի ներկայիս անվանումների էջեր, անվանումների վերաբերյալ քննարկումը կշարունակվի այնուհետև: --46.70.254.19 16:01, 8 Փետրվարի 2021 (UTC)

Սևագիր:Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցություն (Կանադա), Սևագիր:Ռամկավար ազատական կուսակցություն (ԱՄՆ), Սևագիր:Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցություն (ԱՄՆ)--Voskanyan (քննարկում) 16:17, 8 Փետրվարի 2021 (UTC)

շատ օգտագործվող չթարգմանված տարրեր

Ողջույն։ Հիշո՞ւմ եք Մասնակից:ԱշոտՏՆՂ/ցանկեր/շատ օգտագործվող չթարգմանված տարրեր ցանկը։ Էլի կա, կարող եք թարգմանել :)։ Հիմա նաև կա Մասնակից:ԱշոտՏՆՂ/ցանկեր/շատ օգտագործվող չթարգմանված տարրեր/կատեգորիա ցանկը, որտեղ կան այն կատեգորիաները, որոնք եթե ստեղծեք, ավտոմատ կավելանան հոդվածներում։ Շնորհակալություն :)։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 12:50, 14 Փետրվարի 2021 (UTC)

Feminism & Folklore 1 February - 31 March

Please help translate to your language

Greetings!

You are invited to participate in Feminism and Folklore writing contest. This year Feminism and Folklore will focus on feminism, women's biographies and gender-focused topics for the project in league with Wiki Loves Folklore gender gap focus with folk culture theme on Wikipedia. folk activities, folk games, folk cuisine, folk wear, fairy tales, folk plays, folk arts, folk religion, mythology, etc.

You can help us in enriching the folklore documentation on Wikipedia from your region by creating or improving articles centered on folklore around the world, including, but not limited to folk festivals, folk dances, folk music, women and queer personalities in folklore, folk culture (folk artists, folk dancers, folk singers, folk musicians, folk game athletes, women in mythology, women warriors in folklore, witches and witch-hunting, fairy tales and more. You can contribute to new articles or translate from the list of suggested articles here.

You can also support us in translating the project page and help us spread the word in your native language.

Learn more about the contest and prizes from our project page. Thank you.

Feminism and Folklore team,

Joy Agyepong (talk) 02:40, 16 Փետրվարի 2021 (UTC)

Proposal: Set two-letter project shortcuts as alias to project namespace globally

Please help translate to your language

Hello everyone,

I apologize for posting in English. I would like to inform everyone that I created a new global request for comment (GRFC) at Meta Wiki, which may affect your project: m:Requests for comment/Set short project namespace aliases by default globally.

In this GRFC, I propose that two-project shortcuts for project names will become a default alias for the project namespace. For instance, on all Wikipedias, WP will be an alias to the Wikipedia: namespace (and similar for other projects). Full list is available in the GRFC.

This is already the case for Wikivoyages, and many individual projects asked for this alias to be implemented. I believe this makes it easier to access the materials in the project namespace, as well as creating shortcuts like WP:NPOV, as well as helps new projects to use this feature, without having to figure out how to request site configuration changes first.

As far as I can see, Վիքիպեդիա currently does not have such an alias set. This means that such an alias will be set for you, if the GRFC is accepted by the global community.

I would like to ask all community members to participate in the request for comment at Meta-Wiki, see m:Requests for comment/Set short project namespace aliases by default globally.

Please feel free to ask me if you have any questions about this proposal.

Best regards,
--Martin Urbanec (talk) 14:12, 18 Փետրվարի 2021 (UTC)

COVID-19 համավարակի վահանակի հեռացում

Ողջույն։ Ժամանակին քննարկման արդյունքում {{ԸԻ/Հատուկ}} կաղապարը տեղադրեցինք նորությունների կաղապարում (գլխավոր էջ)։ Այժմ համավարակի կարևորության աստիճանը զգալի թուլացել է և առաջարկում եմ հեռացնել կաղապարը՝ COVID-19 համավարակ հոդվածը թողնելով շարունակվող իրադարձությունների մեջ։--Ավետիսյան91 (քննարկում) 13:08, 16 Փետրվարի 2021 (UTC)

Համաձայն եմ։--ԲեքոՔննարկում 15:52, 18 Փետրվարի 2021 (UTC)
Ես էլ եմ համաձայն։ Տեղափոխել Շարունակվող իրադարձություններ բաժին։--Գարդմանահայ (քննարկում) 21:20, 18 Փետրվարի 2021 (UTC)

Շնորհակալություն կարծիքների համար։ Ընթացիկ շաբաթվանից կաղապարը հեռացված է։--Ավետիսյան91 (քննարկում) 07:08, 22 Փետրվարի 2021 (UTC)

@Ավետիսյան91 ջան, բոտով էլ չպետք է թարմացնեմ չէ՞։ ԱշոտՏՆՂ (քննարկում) 07:46, 22 Փետրվարի 2021 (UTC)
Չէ, ԱշոտՏՆՂ ջան։ Կարիք չկա ու հուսանք չի էլ լինի ։Դ։ Մերսի--Ավետիսյան91 (քննարկում) 07:48, 22 Փետրվարի 2021 (UTC)

Արցախի Հանրապետություն

Յուպիտեր (այլ կիրառումներ)

համաձայն չեմ, որ յուպիտեր հոդվածը վերահղում լինի, թող Յուիպտեր միանգամ դառնա միայն մոլորակը, դա շատ շատ ավելի տարածված է, ռուսերեն և անգլերեն վիքիներում իմ առաջարկած ձևով է: --ERJANIK (քննարկում) 16:28, 25 Փետրվարի 2021 (UTC)

Համաձայն եմ, բայց ամեն դեպքում պետք է ստուգել այս էջերի հղումները փոխելուց առաջ ԱշոտՏՆՂ (քննարկում) 20:31, 25 Փետրվարի 2021 (UTC)
կստուգեմ, --ERJANIK (քննարկում) 22:47, 25 Փետրվարի 2021 (UTC)

էներգաարդյունավետությանը և վերականգնվող էներգիային նվիրված խմբագրաթոն

Հարգելի համայնք, «Վիքիմեդիա Հայաստանը» և Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոնը մարտի 1-ից մեկնարկում են էներգաարդյունավետությանը և վերականգնվող էներգիային նվիրված խմբագրաթոն։

Խմբագրաթոնին ընդառաջ՝ մարտի 1-ից 10-ը, խմբագրաթոնին միացած նոր մասնակիցների համար կանցկացվի առցանց դասընթաց, որի ընթացքում կսովորեցնեն Վիքիպեդիայում աշխատելու հմտությունները և կներկայացվեն էներգիային առնչվող հիմնական տեղեկություններն ու եզրույթները։ Մարտի 10-ից 25-ը նոր և փորձված խմբագիրները Վիքիպեդիայում կստեղծեն ու կբարելավեն էներգիայի արդյունավետ ծախսի ու էներգախնայողության թեմայով նյութեր և հոդվածներ։

Խմբագրաթոնի նպատակն է ավելացնել Հայերեն Վիքիպեդիայի որակյալ հոդվածները, ինչպես նաև նպաստել հանրության շրջանում վիքիպեդիայի հանդեպ հետաքրքրությանը և էներգաարդյունավետության վերաբերյալ իրազեկության մակարդակի բարձրացմանը։ Մասնակիցները կստանան հավաստագրեր, իսկ ծավալով և որակով աչքի ընկած հոդվածների հեղինակներին սպասում են նաև խրախուսական մրցանակներ։--ԲեքոՔննարկում 16:54, 25 Փետրվարի 2021 (UTC)

WikiGap 2021

Հարգելի խմբագիրներ,
Կանանց միջազգային տոնին նվիրված՝ մարտի 7-14-ը Հայերեն Վիքիպեդիայում կմեկնարկի WikiGap 2021 արշավը (առցանց), որն այս տարի միտված է ստեղծելու կին ակտիվիստների մասին հոդվածներ: Մարտի 8-ին կարող եք միանալ նաև միջազգային WikiGap – Kicking Off the Global Campaign-ին: --Armineaghayan (քննարկում) 20:29, 25 Փետրվարի 2021 (UTC)