Ստրելեցյան ապստամբություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստրելեցյան ապստամբություն
ՎայրՌուսական թագավորություն
Թվական1698-ին
Ստրելեց
Վասիլի Սուրիկով - «Ստրելեցների մահապատժի առավոտը»

Ստրելեցյան ապստամբություն, Ստրելեցյան խռովություն (ռուս.՝ Стрелецкий бунт), մոսկովյան ստրելեցների զորագնդի կազմակերպած ապստամբությունն ընդդեմ Ցարական Ռուսաստանի կառավարության։ Պետրոս I-ի Ազովյան արշավանքներին (1665-1696) մասնակցած մոսկովյան ստրելեցները տեղակայվել էին Ազովում՝ որպես կայազոր, իսկ 1697 թ. ստրելեցյան 4 գունդ ուղարկվեց Վելիկիե Լուկի՝ ճանապարհին կրելով մեծ զրկանքներ։

1698 թվականի մարտին 175 ստրելեցներ բողոքագրեր հանձնելու նպատակով փախան դեպի մայրաքաղաք Մոսկվա, որտեղ նրանց հաջողվեց գաղտնի կապ հաստատել Նովոդևիչի վանքում արգելափակված արքայադուստր Սոֆյա Ալեքսեևնայի հետ՝ ակնկալելով նրա աջակցությունը։ Չնայած դիմադրությանը, նրանք ետ են ուղարկվել իրենց գնդերը, որոնցում սկսվել են հուզումներ։

Հունիսի 6-ին ստրելեցներն իրենց հրամանատարներին փոխարինեցին յուրաքանչյուր գնդից ընտրված չորսական պատվիրակներով և շարժվեցին դեպի մայրաքաղաք։ Ապստամբները (մոտ 4 հզ․ մարդ) մտադիր էին գահ բարձրացնել արքայադուստր Սոֆյային կամ, վերջինի հրաժարվելու դեպքում, աքսորում գտնվող նրա ֆավորիտ Վասիլի Գոլիցինին։ Այնուամենայնիվ, հունիսի 18-ի Նովոիերուսալիմսկի (Վոսկրեսենսկի) վանքի մոտ (Մոսկվայից 40 վերստ արևմուտք) ստրելեցները ջախջախվեցին։

Կառավարությունը դաժան դատաստան տեսավ ապստամբների հետ (հետաքննությունը և մահապատիժները շարունակվեցին մինչև 1707 թվականը)։ Մոսկվայի ստրելեցյան գնդերը՝ որոնք չէին մասնակցել ապստամբությանը, արձակվեցին, ստրելեցներն ու նրանց ընտանիքներն արտաքսվեցին Մոսկվայից։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 153