Jump to content

Կամո Աղաջանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Աղաջանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Կամո Աղաջանյան
դեկտեմբերի 13, 1971(1971-12-13)[1] (52 տարեկան) -
ԾննդավայրՈւխտաձոր, Հադրութի շրջան, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Կոչումգեներալ-լեյտենանտ
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ, Արցախա-ադրբեջանական սահմանային պատերազմ (2016) և 44-օրյա պատերազմ
Պարգևներ
Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշան

Կամո Աբգարի Աղաջանյան (դեկտեմբերի 13, 1971(1971-12-13)[1], Ուխտաձոր, Հադրութի շրջան, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), պետական և ռազմական գործիչ, գեներալ-լեյտենանտ[2], Արցախի Հանրապետության նախկին ոստիկանապետ (2013 թվականի մարտի 25[3]-2018 թվականի հունիսի 6[4]), 2020 թվականին նշանակվել է ԱԱԾ տնօրեն (2020 թվականի մայիսի 29 - 2020 թվականի դեկտեմբերի 22)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1971 թվականի դեկտեմբերի 13-ին ԼՂԻՄ-ի Ուխտաձոր գյուղում։ 1989-1991 թվականներին ծառայել է ԽՍՀՄ Զինված ուժերում։ 1991 թվականից կամավոր անդամակցել է Արցախի ազատագրման պայքարին, ակտիվ մասնակցություն է ունեցել հայրենի Ուխտաձորի, Հադրութի շրջանի, Մարտակերտի շրջանի, Վարանդայի շրջանի, Ջրականի շրջանի, Կովսականի շրջանի, Քաշաթաղի շրջանի և Քարվաճառի շրջանների ազատագրման մարտերին։ 1992 թվականի փետրվարի 1-ին նշանակվել է ԼՂՀ-ի ինքնապաշտպանական ուժերի Ուխտաձորի ջոկատի հրամանատար, 1993թվականի փետրվարի 1-ից ՝ պաշտպանական շրջանի հրամանատարի տեղակալ՝ այնուհետեվ հրամանատար։ 1994 թվականի հունվարի 4-ին մարտական գործողությունների ընթացքում վիրավորվել է, ապաքինվելուց հետո վերադարձել շարք։

Ակտիվ մասնակցություն է ունեցել 2016 թվականի քառօրյա պատերազմին և 2020 թվականի 44-օրյա պատերազմին։

1997 թվականին ընդունվել և 2001 թվականին ավարտել է Աբովյանի «Գրիգոր Նարեկացի» համալսարանը։

Աշխատանքային գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1991-1994 թվականներին մասնակցել է Հադրութի, Մարտակերտի, Մարտունու, Լաչինի, Քարվաճառի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։
  • 1992-1993 թվականներին եղել է՝ ՊԲ դասակի, 1993-1995 թվականներին՝ վաշտի հրամանատար, 1995-1996 թվականներին՝ գումարտակի հրամանատարի տեղակալ, 1996-1997 թվականներին՝ հրամանատար, 1997-1999 թվականներին՝ Հադրութի ՊՇ հրամանատարի տեղակալ, 1999-2003 թվականներին՝ հրամանատար, 2003-2004 թվականներին՝ № դիվիզիայի հրամանատարի տեղակալ, 2004 - 2008 թվականը՝ հրամանատար։
  • 2008 թվականի հուլիսի 14-ից 2010 թվականի օգոստոսի 12-ը՝ ՊԲ հրամանատարի տեղակալ։
  • 2010 թվականի օգոստոսի 12-ից 2013 թվականի մարտի 21-ը՝ ՀՀ ԶՈՒ 1-ին բանակային կորպուսի հրամանատար։
  • 2013 թվականի մարտի 21-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության առաջին բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից[5]։
  • 2013 թվականի մարտի 25-ից 2018 թվականի հունիսի 6-ը՝ ԼՂՀ ԿԱ ոստիկանության պետ։
  • 2019 թվականի փետրվարի 15-ին նշանակվել է ԱՀ նախագահի ներկայացուցիչ՝ Հատուկ հանձնարարությունների գծով։
  • 2020 թվականի մայիսի 26-ից մայիսի 29-ը՝ ԱՀ Ոստիկանության պետի տեղակալ։
  • 2020 թվականի մայիսիս 29-ից 2020 թվականի դեկտեմբերի 22-ը՝ ԱՀ ԱԱԾ տնօրեն[6]։
  • 2020 թվականի մայիսիս 29-ին ԱՀ նախագահի հրամանագրով շնորհվել է գեներալ-լեյտենանտի բարձրագույն զինվորական կոչում։
  • 2020 թվականի դեկտեմբերի 2-ից նշանակվել է ԱՀ նախագահի ներկայացուցիչ՝ Հատուկ հանձնարարությունների գծով Հայաստանի Հանրապետությունում։

Բողոքի ակցիաներ Ստեփանակերտում և մեղադրանքներ Կամո Աղաջանյանի նկատմամբ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ ականատեսների վկայությունների հիման վրա ԶԼՄ-ներում տարածված տեղեկության՝ 2018 թվականի հունիսի 1-ին Ստեփանակերտում ԱՀ ԱԱԾ մի խումբ աշխատակիցներ ծեծի են ենթարկել երկու քաղաքացու՝ ոստիկանների լռելյայն ներկայությամբ, որից հետո ոստիկանները բերման են ենթարկել ծեծվածներին, այլ ոչ թե ծեծողներին։ Դրանից հետո նույն օրը երեկոյան տասնյակ դժգոհ քաղաքացիներ փակել են Ստեփանակերտի ավտոկայանի հարակից կենտրոնական փողոցը՝ դրանով մեկնարկելով Արցախում հունիսյան բողոքի ակցիաները[7]։ Ցուցարարների հիմնական պահանջն է Արցախի Հանրապետության բանակից բացի բոլոր ուժային կառույցների ղեկավարների՝ Արշավիր Ղարամյանի (ԱՀ ԱԱԾ պետ), Կամո Աղաջանյանի (ԱՀ ոստիկանապետ), Արթուր Մոսիյանի (ԱՀ գլխավոր դատախազ)[7]։

2018 թվականի հունիսի 4-ին լրատվամիջոցները տարածել են ցույցին մասնակցելու նպատակով Հադրութից Ստեփանակերտ ժամանած մի խումբ երիտասարդների հետ հարցազրույց, որտեղ նրանք բողոքել են ծագումով հադրութեցի Արցախի Հանրապետության ոստիկանապետ Կամո Աղաջանյանից և նրա ազգականներից։ Երիտասարդների ներկայացմամբ՝ ոստիկանապետ Աղաջանյանի մերձավորները իրենց և իրենց ընկերներին սպառնացել են «աշխատանքից ազատել, եթե իրենք մասնակցեն բողոքի ցույցերին, տարբեր ճնշումներ են բանեցրել, և դա նորություն չէ»։ Ըստ երիտասարդների՝ «Եթե Հայաստանում Սերժիկ-Սաշիկ-Լևոն ախպերությունն էր, ապա Հադրութում Աղաջանյան ախպերությունն է»[8]։

Ամուսնացած է, ունի երեք զավակ[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 http://am.hayazg.info/index.php?curid=14005
  2. «Կամո Աղաջանյանին շնորհվել է գեներալ- լեյտենանտի զինվորական կոչում». president.nkr.am. 2020 թ․ մայիսի 29. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 3-ին.
  3. 3,0 3,1 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 4-ին.
  4. Արցախի ոստիկանապետը հրաժարական է տվել
  5. Կ. Աղաջանյանին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության առաջին բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից ազատելու մասին
  6. ՉԻՉԱԿՅԱՆ, Ամի (Մայիս 29,2020 11:03). «Կամո Աղաջանյանը նշանակվել է Արցախի ԱԱԾ տնօրեն». www.aravot.am.
  7. 7,0 7,1 LIVE BLOG. Բողոքի ցույց Ստեփանակերտում(չաշխատող հղում)
  8. Արցախի ոստիկանապետի մերձավորները սպառնում են բողոքի ցույցերին մասնակցողներին․ հադրութեցի երիտասարդներ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։