Վիլյամ Պրեսկոտ
Վիլյամ Պրեսկոտ | |
---|---|
Ծնվել է | մայիսի 4, 1796[1][2][3][…] Սեյլեմ, Մասաչուսեթս, ԱՄՆ[4] |
Մահացել է | հունվարի 28, 1859[1][5][6] (62 տարեկան) Բոստոն, ԱՄՆ[4] բնական մահով |
Գերեզման | Մաունթ Օբերն գերեզմանատուն[7] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | պատմաբան, գրող և իրավաբան |
Գործունեության ոլորտ | պատմություն |
Անդամակցություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Պրուսիայի գիտությունների ակադեմիա, Phi Beta Kappa և Ամերիկայի հնավաճառության միություն |
Ալմա մատեր | Հարվարդի համալսարան և Հարվարդի քոլեջ |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[1][8] |
Պարգևներ | |
Երեխա(ներ) | Elizabeth Lawrence?[9] |
Հայր | William Prescott, Jr.?[9] |
Մայր | Catherine Greene Prescott?[9] |
Ստորագրություն | |
William Hickling Prescott Վիքիպահեստում |
Վիլյամ Հիքլինգ Պրեսկոտ (անգլ.՝ William Hickling Prescott, մայիսի 4, 1796[1][2][3][…], Սեյլեմ, Մասաչուսեթս, ԱՄՆ[4] - հունվարի 28, 1859[1][5][6], Բոստոն, ԱՄՆ[4]), ամերիկացի պատմաբան, Իսպանիայի պատմության XV-XVI դդ. աշխատությունների հեղինակ։
Կյանք և գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիլյամ Պրեսկոտը ծնվել է Սեյլեմում, ծնողների՝ Վիլյամ Պրեսկոտ Կրտսերի (սենատոր) և Քեթրին Գրին Հիքլինգի առաջնեկն է։ Վիլյամից բացի՝ ծնողներն ունեցել են ևս վեց երեխա, որոնցից չորսը մահացել են մանուկ հասակում։ Վիլյամի պապը՝ Վիլյամ Պրեսկոտը (1726-1795), ԱՄՆ անկախության համար մղված պատերազմի հերոսներից է։ Ղեկավարել է Բանկեր-Հիլլի ապստամբությունը և այստեղ էլ կրթություն է ստացել եպիսկոպոսական Սուրբ Երրորդություն եկեղեցու վանահայր դոկտոր Ջոն Գարդների մոտ։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1811 թվականի օգոստոսին Վիլյամն ընդունվել է Հարվարդի քոլեջի իրավաբանական ֆակուլտետի երկրորդ կուրս։ Դժբախտ պատահարի արդյունքում կորցրել է մեկ աչքի տեսողությունը, ինչն ամբողջ կյանքում հետապնդել է նրան։ Ծանրաբեռնված աշխատանքը հանգեցրել է տեսողության իսպառ կորստի։ Պրեսկոտն ստիպված է եղել օգտվել ընթերցողների ծառայությունից, իսկ իր գրքերը գրել է հատուկ շրջանակով տողացույցի միջոցով. միաժամանակ նա զարգացրել է գերմարդկային ընդունակություններ՝ կարողանալով տեքստից անգիր հիշել և վերարտադրել ավելի քան 60 էջ։ 1814 թվականին ավարտել է համալսարանը, ինչից հետո 1816-1817 թվականներին ճամփորդել է Եվրոպայում, եղել է Անգլիայում, Ֆրանսիայում, Իտալիայում։
1820 թվականին Պրեսկոտն ամուսնացել է Սյուզեն Էյմորիի հետ, նրանք ունեցել են չորս երեխա։ Ամուսնությունից հետո որոշել է նվիրվել գրականությանը։
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին հոդվածներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1821 թվականին Պրեսկոտը North American Review պարբերականում հրապարակել է լորդ Բայրոնի նամակների համառոտ ակնարկը, որը հասցեագրված էր Հռոմի պապին։ Սկզբում Վիլյամը ցանկացել է նվիրվել իտալական գրականությանը, սակայն, Ջորջ Թիքնորի (անգլ.՝ George Ticknor) հետ ընկերության շնորհիվ սկսել է ուսումնասիրել Իսպանիայի և Լատինական Ամերիկայի պատմությունը։ Ավելի ուշ Թիքնորը դարձել է Պրեսկոտի կենսագիրը և գրել է Վիլյամ «Պրեսկոտի կյանքը» (անգլ.՝ The life of William Hikcling Prescott ) գիրքը, որը հրատարակվել է Բոստոնում, 1864 թվական և վերահրատարակվել է 1875 թվականին։
Պատմական աշխատություններ։ Վախճան
[խմբագրել | խմբագրել կոդը]1837 թվականին լույս է տեսել «Ֆերդինանդի և Իզաբելլայի պատմությունը» (անգլ.՝ History of Ferdinand and Isabella)՝ Պրեսկոտի տասնամյա աշխատանքի արդյունքը։ Դրանից հետո նա հայտնի է դարձել որպես պատմաբան և ճանաչման է արժանացել ընթերցողների կողմից։ 1843 թվականին լույս է տեսել «Մեքսիկայի նվաճման պատմությունը» (գրվել է իսպանացի պատմաբան Պասկալ դե Գայանգոսա Արսեի աջակցությամբ) և 1847 թվականին՝ «Պերուի նվաճման պատմությունը»։ Նրա վերջին աշխատությունը՝ «Ֆիլիպ II-ի պատմությունը», մնացել է անավարտ (հատոր I և II 1855 թվական, հատոր III 1858 թվական)։ 1858 թվականին Պրեսկոտը կաթվածահար է եղել, իսկ մեկ տարի անց պատահած երկրորդ կաթվածը դարձել է նրա մահվան պատճառը։
1859 թվականին լույս են տեսել նրա՝ դեռևս անտիպ կենսագրական նյութերը և նամակագրությունը։
1870-1874 թվականներին Ջ. Կիրկի (J. F. Kirk) խմբագրությամբ 16 հատորով լույս է տեսել Վիլյամ Պրեսկոտի երկերի լիակատար ժողովածուն։ Հետագայում ժողովածուն լրամշակել է Ու. Մունրոն (W. H. Munro) և 1904 թվականին լույս է տեսել 22 հատորով, վերահրատարակվել՝ 1968 թվականին։ Պրեսկոտի Նամակաները ժողովել է Ռոջեր Ուոլքոթը (Roger Wolcott) (1925 թվական), իսկ Գեղարվեստական գրառումները՝ Հարվի Գարդիները (C. Harvey Gardiner) (1961 թվական)։
Նրա գրքերը թարգմանվել են բազմաթիվ լեզուներով և XIX դարում մեծ ճանաչում են վայելել։
Գիտական ժառանգություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պրեսկոտը XIX դարի պոզիտիվ պատմագրության դասական ներկայացուցիչ է։ Նա ձգտել է ստեղծել պատմաէպիկական աշխատություններ։ Պրեսկոտը գիտական շրջանառության մեջ է դրել իսպանական արխիվի մինչ այդ անհայտ փաստաթղթեր։ Նրա ճանաչման գործում մեծ դերակատարում է ունեցել կուրության փաստը։ Պրեսկոտի աշխատությունները ոգևորել են ամերիկացի երկաթուղային մագնատ Էդվարդ Այերին (1841-1927)։ Նա սկսել է հավաքել հնդկական մշակույթի և գրականության մեծ հավաքածու, որոնցում կային գաղութային շրջանին վերաբերող բացառիկ ձեռագրեր, որոնք համալրել են Չիկագոյի Նյուբերրիի գրադարանի և Չիկագոյի բնական պատմության թանգարանի հիմնական հավաքածուները։
Հարգանքի տուրք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ի պատիվ պատմաբանի՝ Արիզոնա նահանգում Պրեսկոտի անունով քաղաք է անվանակոչվել։
- Բոստոնում է գտնվում Պրեսկոտի տուն-թանգարանը (նա ապրել է այդ տանը 1845-1859 թվականներին), որն ընդգրկվել է ԱՄՆ ազգային պատմական հուշարձանների ցանկում[10]։
- Արեկիպայում (Պերու), ի պատիվ Պրեսկոտի, անվանակոչվել է անգլոիսպանական քոլեջ[11]։
Ուշագրավ փաստ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հարվարդի համալսարանում սովորելու տարիներին Պրեսկոտը վարձակալել էր այն բնակարանը, որը ժամանակին վարձակալել էր ավագ Պրեսկոտը։ Տարիներ անց Պրեսկոտի որդին վարձակալել է նույն սենյակը[12]։
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- The History of the Reign of Ferdinand and Isabella the Catholic
- Spain’s Conquest of the Moors, 1840
- History of the Conquest of Mexico, գուտենբերգի նախագիծ
- Biographical and Critical Miscellanies (1845).
- History of the Conquest of Peru (1847).
- History of the Reign of Philip II (1855-58) — անավարտ
- The Correspondence of William Hickling Prescott (1833—1847). Ed. by Roger Wolcott. Massachusetts Historical Society, 1925.
- The Literary Memoranda of William Hickling Prescott. 2 vols. Ed. by C. Harvey Gardiner. Oklahoma, 1961.
- The Papers of William Hickling Prescott. Ed. by C. Harvey Gardiner. Illinois, 1964.
Սկզբնաղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Gardiner, Clinton Harvey (1969), William Hickling Prescott, a Biography. Introd. por Allan Nevis, Austin:Texas University Press. ISBN 0-292-70005-9
- The life of Edward E. Ayer. — Chicago, IL, 1929.
- Necrology of Alumni of Harvard College, 1851-52 to 1862-63. — Boston, MA: J. Wilson and Son, 1864.
- Papers discussing the comparative merits of Prescott’s and Wilson’s histories, pro. and con.: As laid before the Massachusetts Historical Society. — Boston: s.n., 1861.
- A New History of the Conquest of Mexico: In which Las Casas' denunciations of the popular historians of that war are fully vindicated. — Philadelphia, PA: James Challen & Son, 1859.
- Cortés and his Companions: Critical essay on the documentary sources of Mexican history // Narrative and Critical History of America, Vol. 2 / Justin Winsor, (ed.). — unabridged facsimile of edn. published 1866 [Boston:Houghton, Mifflin & Co.]. — Boston, MA: Adamant Media Corporation, 2006. — С. 397—430. — (Elibron Classics series). — ISBN 0-543-98914-3
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Jacobs W. R. Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Прескотт Уильям Хиклинг // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 Encyclopædia Britannica Inc. — 1768.
- ↑ 6,0 6,1 6,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ CONOR.Sl
- ↑ 9,0 9,1 9,2 Geni(բազմ․) — 2006.
- ↑ William Hickling Prescott House Արխիվացված 2009-02-01 Wayback Machine
- ↑ «Prescott Daily News — Home». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 5-ին.
- ↑ Sullivan, Wilson. New England Men of Letters. New York: The Macmillan Company, 1972. P. 156. ISBN 0-02-788680-8
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պրեսկոտի տուն-թանգարան
- 1844 թվականի գրախոսություն «Մեքսիկայի նվաճման պա'տմության» վերաբերյալ Վիքիդարանում
- Վիլյամ Պրեսկոտ Դեկտեմբեր 20, 2008
- familysearch.org Դեկտեմբեր 20, 2008
- Johnson, Rossiter, and John Howard Brown. The Twentieth Century Biographical Dictionary of Notable Americans. Boston: Biographical Society, 1904. googlebooks Retrieved August 26, 2009
- Դևիդ Լևին Ռոմանտիկ արվեստի պատմություն։ Բանքրոֆթ, Պրեսկոտ, Մոթլի և Պարկման
- Կենսագրություն 1911 թվականի Հանրագիտարանում
- Կոլումբիայի հանրագիտարանի հոդված
- Վիլյամ Պրեսկոտի գործերը Գուտենբերգ նախագծում
- Կենսագրությունը Անգլիական գրականության կենսագրական համառոտ հանրագիտարանում
- History of the Conquest of Mexico, with a Preliminary View of Ancient Mexican Civilization, and the Life of the Conqueror, Hernando Cortes, by William H. Prescott, full-text online reproduction by Electronic Text Center, University of Virginia Library
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիլյամ Պրեսկոտ» հոդվածին։ |
|
- Մայիսի 4 ծնունդներ
- 1796 ծնունդներ
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Հունվարի 28 մահեր
- 1859 մահեր
- Բոստոն քաղաքում մահացածներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Պրուսիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Հարվարդի համալսարանի շրջանավարտներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Ամերիկացի պատմաբաններ
- Իսպանացի պատմաբաններ
- Կաթվածից մահացածներ
- Իսպանիայի պատմագիրներ
- Պերուի պատմագիրներ
- Մեքսիկայի պատմագիրներ
- Ամերիկացի գրողներ
- Ամերիկացի իրավաբաններ