Ստեֆան Տուրչակ
Ստեֆան Տուրչակ | |
---|---|
Բնօրինակ անուն | լեհ.՝ Stefan Turczak |
Ծնվել է | փետրվարի 28, 1938 Մացկովիչի, Q11825709?, Լվովի վոեվոդություն, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն |
Երկիր | ԽՍՀՄ |
Մահացել է | հոկտեմբերի 23, 1988 (50 տարեկան) Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Բայկովո գերեզմանատուն |
Մասնագիտություն | դիրիժոր և երաժշտության ուսուցիչ |
Աշխատավայր | Լվովի Նիկոլա Լիսենկոյի անվան ազգային երաժշտական ակադեմիա |
Կրթություն | Լվովի Նիկոլա Լիսենկոյի անվան ազգային երաժշտական ակադեմիա |
Պարգևներ |
Ստեպան (Ստեֆան) Վասիլևիչ Տուրչակ (ուկրաիներեն՝ Степан (Стефан) Васильович Турчак, փետրվարի 28, 1938, Մացկովիչի, Q11825709?, Լվովի վոեվոդություն, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն - հոկտեմբերի 23, 1988, Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային, ուկրաինացի դիրիժոր, մանկավարժ։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1988)։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1977)։ Ուկրաինական ԽՍՀ Շևչենկոյի անվան պետական մրցանակի (1980) և Վրացական ԽՍՀ Զ. Պալիաշվիլի անվան պետական մրցանակի դափնեկիր (1973)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ստեֆան Տուրչակը ծնվել է 1938 թվականի փետրվարի 28-ին Պերեմիշլի մոտ գտնվող Մացկովիչի գյուղում (այժմ՝ Լեհաստանի Պոդկարպատիե վոևոդության Պերեմիշլի գավառի Ժուրավիցա համայնքում)։ Մանկությունն ու երիտասարդությունն անցել են Դուբլյանիում։ 1955 թվականին ավարտել է Լվովի Ֆիլարետ Կոլեսսայի անվան երաժշտա-մանկավարժական ուսումնարանը։ Ուսումնարանն ավարտելուց հետո աշխատել է Սոկալի մանկավարժական ուսումնարանում որպես երաժշտության և երգեցողության ուսուցիչ։ 1957 թվականին ընդունվել է Լվովի Նիկոլայ Լիսենկոյի անվան կոնսերվատորիա (այժմ՝ Լվովի Նիկոլայ Լիսենկոյի անվան ազգային երաժշտական ակադեմիա) Նիկոլայ Կոլեսսայի դիրիժորական դասարան, որն ավարտել է 1962 թվականին։ Ուսման տարիներին՝ 1960-1962 թվականներին, եղել է Լվովի Ի. Ֆրանկոյի անվան օպերային թատրոնի դիրիժոր։ 1962 թվականին տեղափոխվել է Կիև։ 1963-1967 թվականներին և 1973-1977 թվականներին եղել է Ուկրաինական ԽՍՀ պետական սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր։ Նվագախմբի երգացանկում կարևոր տեղ է հատկացվել Նիկոլայ Լիսենկոյի, Բորիս Լյատոշինսկու, Ստանիսլավ Լյուդկևիչի, Լև Ռևուցկու ուկրաինական երաժշտությանը, ինչպես նաև խորհրդային կոմպոզիտորներ՝ Դմիտրի Շոստակովիչի (7-րդ, 8-րդ, 15-րդ սիմֆոնիաներ), Սերգեյ Պրոկոֆևի (5-րդ սիմֆոնիա), Տիխոն Խրեննիկովի, Արամ Խաչատրյանի, Անդրեյ Շտոգարենկոյի և մյուսների ստեղծագործություններին։ 1967-1973 թվականներին և 1977 թվականից եղել է Կիևի Տարաս Շևչենկոյի անվան օպերայի և բալետի թատրոնի գլխավոր դիրիժորը։ Թատրոնում աշխատանքի տարիների ընթացքում նրա նախաձեռնությամբ բեմադրվել են շուրջ երկու տասնյակ օպերային ու բալետային նոր ներկայացումներ։ Հատկանշական է նրա դիրիժորական եռանդուն խառնվածքը։ Նա մեծ ուշադրություն է դարձրել ինչպես դասական երաժշտությանը, այնպես էլ իր ժամանակակիցների, հատկապես ուկրաինացի հեղինակների ստեղծագործություններին[1]։
1966 թվականից եղել է Կիևի կոնսերվատորիայի (այժմ՝ Ուկրաինայի Չայկովսկու անվան ազգային երաժշտական ակադեմիա) սիմֆոնիկ նվագախմբի ղեկավար և օպերային ու սիմֆոնիկ դիրիժորության ամբիոնի վարիչ (1973 թվականից՝ դոցենտ, 1986 թվականից՝ պրոֆեսոր)։ Հյուրախաղերով հանդես է եկել արտասահմանում (Մեծ Բրիտանիա, Ճապոնիա, Իտալիա, Բուլղարիա, Լեհաստան, Հունգարիա, Իսպանիա)[2]։
Մահացել է 1988 թվականի հոկտեմբերի 23-ին (այլ տվյալներով՝ նոյեմբերի 23[3]) Կիևում՝ գլխուղեղի քաղցկեղից։ Թաղված է Բայկովո գերեզմանատուն։
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կինը` Գիզելլա Ալբերտովնա Ցիպոլա (ծն.՝ 1944), ուկրաինացի խորհրդային օպերային երգչուհի (քնարական-դրամատիկական սոպրանո), մանկավարժ։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1988)։
Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սոցիալիստական աշխատանքի հերոս (1988)
- Ուկրաինական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1964)
- Ուկրաինական ԽՍՀ ժողովրդական արտիստ
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1977)
- Ուկրաինայի Տարաս Շևչենկոյի անվան ազգային մրցանակ (1980)՝ Մ. Ի. Գլինկայի «Իվան Սուսանին», Պյոտր Չայկովսկու «Պիկովայա դամա», Գ. Ի. Մայբորոդի «Միլանա» օպերային ներկայացումների դիրիժորության համար։
- Վրացական ԽՍՀ Զ. Պ. Պալիաշվիլիի անվան Պետական մրցանակ (1973) - Կիևում Զ. Պալիաշվիլիի «Աբիսողոմ և Էթերի» օպերայի բեմադրության համար։
- Ուկրաինական ԽՍՀ Լենինյան կոմերիտմիության Ն. Ա. Օստրովսկու անվան մրցանակ (1968)
- Լենինի շքանշան (1988)
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան
- Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան
- «Կիևի 1500-ամյակի» մեդալ
- Մեդալներ
Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Օպերային ներկայացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1967 - Ջուզեպպե Վերդիի «Օթելլո»
- 1967 - Վիտալի Գուբարենկոյի «Նավատորմի վախճանը»
- 1970 - Վիտալի Գուբարենկոյի «Մամայ»
- 1974 - Դմիտրի Շոստակովիչի «Կատերինա Իզմայիլովա»
- 1975 – Գեորգի Մայբորոդի «Յարոսլավ Իմաստուն»
- 1985 - Ալեքսանդր Բիլաշի «Պրապորոնցի»
- Մոդեստ Մուսորգսկու «Բորիս Գոդունով»
- Մոդեստ Մուսորգսկու «Խովանշչինա»
- Նիկոլայ Լիսենկոյի «Տարաս Բուլբա»
- Զաքարիա Փալիաշվիլիի «Աբիսողոմ և Էթերի»
- Ջուզեպպե Վերդիի «Աիդա»
- Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի «Ոսկի աքլորիկը»
- Միխայիլ Գլինկայի «Իվան Սուսանին»
- Պյոտր Չայկովսկու «Պիկովայա դամա»
- Գեորգի Մայբորոդայի «Միլանա»
Բալետային ներկայացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1969 - Վ. Ս. Գուբարենկոյի «Քարե տիրակալը»,
- 1982 - Է. Ֆ. Ստանկովիչի «Օլգա»,
- 1986 - Եվգենի Ստանկովիչի «Պրոմեթևս»,
- Պյոտր Չայկովսկու «Կարապի լիճը»,
- Միխայիլ Սկորուլսկու «Անտառային երգը»։
Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կիևում հուշատախտակ է տեղադրվել այն տան վրա, որտեղ ապրել է Ս. Վ. Տուրչակը։
- 1994 թվականից Կիևում 4 տարին մեկ անցկացվում է Ս. Տուրչակի անվան դիրիժորների ազգային մրցույթը։ 2006 թվականից անցկացվում է որպես միջազգային մրցույթ։
- Կիևում գործում է արվեստի մանկական դպրոց, որը կոչվում է դիրիժորի անունով։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Музыкальная энциклопедия / Гл. ред. Ю.В. Келдыш. — «Советская энциклопедия», 1981. — С. 653. — 1056 с.
- ↑ ТУРЧАК в энциклопедии музыки
- ↑ Герой Соц. Труда Турчак Стефан Васильевич :: Герои страны
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Т. Марьяновская Дыхание жизни // Советская Культура. — 1970. — С. 3.
|
- Փետրվարի 28 ծնունդներ
- 1938 ծնունդներ
- Հոկտեմբերի 23 մահեր
- 1988 մահեր
- Կիև քաղաքում մահացածներ
- Սոցիալիստական աշխատանքի հերոսներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով պարգևատրվածներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստներ
- Ուկրաինական ԽՍՀ ժողովրդական արտիստներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Ուկրաինական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչներ
- Ուկրաինացի կոմպոզիտորներ
- Ուկրաինացի դիրիժորներ
- Ուկրաինացի մանկավարժներ
- Խորհրդային դիրիժորներ
- Խորհրդային մանկավարժներ
- Քաղցկեղից մահացածներ