Սիմֆոնիա № 15 (Շոստակովիչ)
15-րդ սիմֆոնիան կոմպոզիտոր Դմիտրի Շոստակովիչի վերջին սիմֆոնիան է, որը նա ավարտել է 1971 թվականին։ Սիմֆոնիան գրված է լա մինորում և առաջին անգամ կատարվել է 1972 թվականի հունվարի 8-ին՝ Մոսկվայի կոնսերվատորիայի մեծ դահլիճում, Շոստակովիչի որդու՝ Մաքսիմ Շոստակովիչի գլխավորությամբ։
Բնութագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Սիմֆոնիան ունի 4 մաս՝
- Ալլեգրետտո
- Ադաջիո-Լարգո-Ադաջիո-Լարգո
- Ալլեգրետտո
- Ադաջիո-Ալլեգրետտո-Ադաջիո-Ալլեգրետտո
Սիմֆոնիայում կոմպոզիտորն օգտագործել է շատ մեծ քանակությամբ գործիքներ՝ հիմնականում հարվածային։ Բայց հակառակ դրան սիմֆոնիան ունի կամերային սիմֆոնիայի հնչողություն, քանի որ կոմպոզիտորը երբեք չի օգտագործում բոլոր գործիքները միաժամանակ։ Սիմֆոնիայի կառուցվածքը շատ հետաքրքիր է։ Այստեղ Շոստակովիչն օգտագործել է Ռոսսինիի Վիլհելմ Տելլ օպերայի նախերգանքի որոշ հատվածներ։ Կան նաև Գուստավ Մալերի, Միխայիլ Գլինկայի և Ռիխարդ Վագների ստեղծագործությունների որոշ հատվածներ։
Կոմպոզիտորն օգտագործել է որոշ շատ հազվագյուտ հարվածային գործիքներ, ինչպիսիք են փոքրիկ արկղիկը (շատ հին փայտյա գործիք) և կաստանետը։
|