Ստեֆան Էդբերգ
Սեռ | արական |
---|---|
Քաղաքացիություն | Շվեդիա |
Բնակվելու վայր | Լոնդոն |
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 19, 1966[1] (58 տարեկան) |
Ծննդավայր | Västervik, Կալմար, Շվեդիա[1] |
Հասակ | 188 սանտիմետր սմ |
Քաշ | 77 կիլոգրամ կգ |
Կարիերայի սկիզբ | 1983 թվական |
Կարիերայի ավարտ | 1996 թվական |
Աշխատող ձեռք | աջլիկություն[1] |
Հարված ձախից | մեկձեռքանի |
Մարզիչ | Tony Pickard? |
Պարգևավճար, USD | 20 630 941 |
Մենախաղ | |
Խաղեր Հ/Պ | 801–270[2] |
Տիտղոսներ | 42 |
Ամենաբարձր վարկանիշ | 1 (1990 թվական օգոստոսի 13) |
Մեծ Սաղավարտի մրցաշարեր | |
Ավստրալիա | Հաղթանակ (1985, 1987) |
Ֆրանսիա | եզրափակիչ (1989) |
Ուիմբլդոն | Հաղթանակ (1988,1990) |
ԱՄՆ | Հաղթանակ (1991,1992) |
Օլիմպիական խաղեր | Ոսկի Լոս Անջելես 1984 (մենախաղ) Բրոնզ Սեուլ 1988 (մենախաղ) Բրոնզ Սեուլ 1988 (զուգախաղ) |
Զուգախաղ | |
Խաղեր Հ/Պ | 283–153[2] |
Տիտղոսներ | 18 |
Ամենաբարձր վարկանիշ | 1 (1986 թվական հունիսի 9) |
Ավարտել է կարիերան |
Ստեֆան Բենգտ Էդբերգ (շվեդ.՝ Stefan Bengt Edberg, ծնվել է 1966 թվականի հունվարի 19-ին, Վեստերվիկ, Շվեդիա), շվեդ թենիսիստ, աշխարհի նախկին թիվ մեկ ռակետ մենախաղում և զուգախաղում։ Պատմության մեջ միակ Մեծ Սաղավարտի հաղթող պատանիների շրջանում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թենիսով սկսել է զբաղվել 7 տարեկանից։ 14 տարեկան հասակում դառնում է աշխարհի չեմպիոն պատանիների շրջանում ինչպես մենախաղում, այնպես էլ զուգախաղում։ 16 տարեկանում նորամուտում է պրոֆեսիոնալների շրջանում։
1983 թվականին, դժբախտ հանգամանքների բերումով, Էդբերգի մատուցումը առաջացնում է գծային մրցավար Ռիչարդ «Դիկ» Վերթհայմի մահը ԱՄՆ բաց առաջնության շրջանակներում[3]։
1983 թվականին Էդբերգը հաղթում է պատանիների շրջանում Մեծ Սաղավարտի մրցանակը։ Նա միակ մարզիկն է, ով հասել է նման հաջողության պատանեկան մրցաշարերում։
19 տարեկան հասակում հաղթում է պրոֆեսիոնալների շրջանում իր առաջին Մեծ Սաղավարտի մրցաշարում՝ 1985 թվականի Ավստրալիայի բաց առաջնությունում։
Էդբերգը մոտ էր հաղթանակների պրոֆեսիոնալների Մեծ Սաղավարտի բոլոր մրցաշարերում։ 1989 թվականին հասնում է մինչև գրունտային Ռոլան Գարոսի եզրափակիչ (իր համար ամենաանհարմար մրցաշարը), սակայն որոշիչ խաղում հինգ սեթում զիջում է մրցաշարի սենսացիա 17-ամյա Մայքլ Չանգին։
Մեծ Սաղավարտի իր վեցերորդ և վերջին տիտղոսը նա շահել է 1992 թվականի ԱՄՆ բաց առաջնությունում։ Քառորդ եզրափակիչում շվեդը 6-7, 7-5, 7-6, 5-7, 6-4 հաշվով հաղթում է Մայքլ Չանգին։ Խաղը շարունակվում է 5 ժամ և 26 րոպե, ինչը համարվում է ամենաերկարը այդ մրցաշարի պատմության մեջ։ Եզրափակիչում Էդբերգը առավելության է հասնում թենիսի նոր առաջատար Փիթ Սամփրասի նկատմամբ։
Իր կարիերայի ամբողջ ընթացքում նա մրցակցում էր իր ժամանակների ուժեղագույն թենիսիստների հետ՝ Ջոն Մաքինրոյի, Իվան Լենդլի, Մաթս Վիլանդերի, Ջիմ Կուրիեի և Բորիս Բեկկերի։ Գրավիչ են դառնում Էդբերգի և Բեկկերի հանդիպումները Ուիմբլդոնի մրցաշարում։ Երեք տարի անընդմեջ, 1988 թվականից մինչ 1990 թվականը, նրանք խաղում էին մրցաշրջանի ամենահեղինակավոր մրցաշարի եզրափակիչում։ 1988 և 1990 թվականների հաղթող է դուրս գալիս Ստեֆանը։ 1989-1991 թվականների ժամանակաշրջանին են գաիս Էդբերգի և Բեկկերի մրցակցությունը աշխարհի առաջին ռակետի կոչման համար։
Բացի մենախաղից, Ստեֆան Էդբերգը հաջողության է հասել նաև զուգախաղային մրցաշարերում։ 1980-ական թվականների կեսերին Յարիդ-Էդբերգ զույգը երկու տարի շարունակ գլխավորում էր աշխարհի լավագույն զույգերի տասնյակը։
Էդբերգը, իր երկրի հայրենասերը, ռեկորդային քանակ անգամ ներպկայացրել է Շվեդիան Դևիսի Գավաթի խաղարկությունում։ Հավաքականի հետ միասին նա Դևիսի Գավաթը շահել է 4 անգամ (1984, 1985, 1987 և 1994 թվականներին)։ Նա Շվեդիայի հավաքականի կազմում նաև երեք անգամ հաղթանակ է տարել թիմային Աշխարհի գավաթում՝ 1988, 1991 և 1995 թվականներին։
Պրոֆեսիոնալ կարիերան ավարտել է 1996 թվականին։ 2004 թվականի հունվարին թենիսում մեծ հաջողությունների համար ընդգրկվել է Թենիսի փառքի միջազգային սրահում։
Ակտիվ խաղային կարիերայի ավարտից հետո Ստեֆան Էդբերգը դառնում է հաջողակ գործարար։ Նա իր բաժինն ունի Շվեդիայի անտառային և ձկնային արդյունաբերական ձեռնարկություններում։ Հսկայական եկամուտ են բերում նրան «Adidas» ընկերության հետ նրա երկարատև պայմանագրերը, ում հագուստը և կոշիկները նա գովազդում է։ Այդ գումարների մի մասը տրամաշրվում է Արտուր Կեշի ֆոնդին, նախկինում հայտնի թենիսիստի, ով մահացել էր ՁԻԱՀ-ից։ Նաև ակտիվորեն հովանավորում է երիտասարդ շվեդ թենիսիստների, նրանց տրամաշրելով անվանական կրթաթոշակներ։ 2007 թվականից վերսկսում է մասնակցությունը վետերանների և բարեգործական խաղերում։ Նրան հաճախ, որպես փորձագետ և թենիսային մարտերի մեկնաբան, հրավիրում են Շվեդիայի, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի և Ավստրալիայի հեռուստա-ռադիո ընկերությունները։
2014 թվականի սկզբին Ստեֆան Էդբերգը դառնում է հայտնի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերի մարզիչը։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստեֆան Էդբերգը ամուսնացած է Աննեթ Հյորթ Օլսենի հետ։ Նրանք ունեն երկու երեխա՝ Էմիլի և Քրիստոֆեր[4]։ Օլսենը ժամանակին ռոմանտիկ հարաբերություններ ուներ Էդբերգի թենիսային մրցակից Մաթս Վիլանդերի հետ, մինչ Էդբերգի հետ իրենց ամուսնությունը[5]։
Էդբերգը հանդիսանում է անգլիական «Լիդս Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի[6] և տափօղակով հոկեյի շվեդական «Växjö Lakers» ակումբի[7] երկրպագու։
Նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պրոֆեսիոնալ թենիսիստ է 1983 թվականից։ Հաղթել է մենախաղի 42 և զուգախաղի 18 մրցաշարերում։
Մենախաղի աշխարհի առաջին ռակետ 1990 թվականի օգոստոսի 13-ից, այդ տիտղոսը պահպանել է (ընդմիջումներով) 72 շաբաթվա ընթացքում։
Լավագույն արդյունքներ.
- Պատանիների շրջանում Մեծ Սաղավարտի մենախաղի հաղթող 1983 թվականին։
- Ավստրալիայի բաց առաջնության հաղթող (1985, 1987) մենախաղում։
- Ուիմբլդոնի մրցաշարի հաղթող (1988, 1990) մենախաղում։
- ԱՄՆ բաց առաջնության հաղթող (1991, 1992) մենախաղում։
- Ֆրանսիայի բաց առաջնության եզրափակիչի մասնակից (1989) մենախաղում։
- Մասթերս Գավաթի հաղթող 1989 թվականին։
- ԱՄՆ բաց առաջնության հաղթող (1987) զուգախաղում։
- Ավստրալիայի բաց առաջնության հաղթող (1987, 1996) զուգախաղում։
- 1984 թվականի Օլիմպիական խաղերի թենիսի ցուցադրական մրցաշարի հաղթող մենախաղում։
- 1988 թվականի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր մենախաղում և զուգախաղում։
- Միակ թենիսիստը, ով արժանացել է «Տարվա խաղացող» կոչմանը մենախաղում (1990, 1991) և զուգախաղում (1986, 1987)։
Խաղաոճ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հզոր մատուցումը, լավ դրված բեքհենդը (հարված փակ ռակետով) և լավ խաղը ընթացքից եղել են Ստեֆանի հանրահայտ հարձակողական ոճի անքակտելի տարրերը։ Շվեդը քարոզում էր արագ և աթլետիկ թենիս և այդ պատճառոջ առավել վտանգավոր էր արագ ծածկույթների վրա։ Նրա սիրելի հնարքը եղել է «մատուցում-երք ցանցի մոտ» տարրը (անգլ.՝ serve-and-volley)։ Արդեն երկրորդ հարվածից հետո նա առաջ էր շարժվում դեպի ցանցը և խաղում էր ընթացքից, որը շատ արդյունավետ էր և Էդբերգին հաղթանակներ էր բերում։
Էդբերգը ժամանակակիցների շրջանում տարբերվում էր մարզական վեհանձնությամբ։ Հինգ անգամ նրան նշում են որպես պրոֆեսիոնալ տուրի անթերի խաղացող (1988-1990, 1992 և 1995 թվականներին)։ Հետագայում ATP-ն սահմանում է հատուկ մրցանակ վարպետության և թենիսին ծառայության համար՝ Ստեֆան Էդբերգի անվան «Կորտի ջենթլմեն»։
Հանդերձանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր ամբողջ կարիերայի ընթացքում Էդբերգն օգտագործում էր «Wilson Sporting Goods» ռակետներ և «Adidas» ընկերության մարզահագուստ և մարզակոշիկ։
Վարկանիշային պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1984 թվական — 20
1985 թվական — 5
1986 թվական— 5
1987 թվական— 2
1988 թվական— 5
1989 թվական— 3
1990 թվական— 1
1991 թվական— 1
1992 թվական— 2
1993 թվական— 5
1994 թվական— 7
1995 թվական— 23
1996 թվական— 14
Մեծ Սաղավարտի մենախաղի մրցաշարերի եզրափակիչներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հաղթանակներ (6)
[խմբագրել | խմբագրել կոդը]Թվական | Մրցաշար | Մրցակից | Հաշիվ |
1985 | Ավստրալիայի բաց առաջնություն | Մաթս Վիլանդեր | 6-4 6-3 6-3 |
1987 | Ավստրալիայի բաց առաջնություն | Պետ Կեշ | 6-3 6-4 3-6 5-7 6-3 |
1988 | Ուիմբլդոնի մրցաշար | Բորիս Բեկկեր | 4-6 7-6(2) 6-4 6-2 |
1990 | Ուիմբլդոնի մրցաշար | Բորիս Բեկկեր | 6-2 6-2 3-6 3-6 6-4 |
1991 | ԱՄՆ բաց առաջնություն | Ջիմ Կուրիե | 6-2 6-4 6-0 |
1992 | ԱՄՆ բաց առաջնություն | Փիթ Սամփրաս | 3-6 6-4 7-6 6-2 |
Պարտություններ (5)
[խմբագրել | խմբագրել կոդը]Թվական | Մրցաշար | Մրցակից | Հաշիվ |
1989 | Ֆրանսիայի բաց առաջնություն | Մայքլ Չանգ | 1-6 6-3 6-4 4-6 2-6 |
1989 | Ուիմբլդոնի մրցաշար | Բորիս Բեկկեր | 0-6 6-7(1) 4-6 |
1990 | Ավստրալիայի բաց առաջնություն | Իվան Լենդլ | 6-4 6-7 2-5 հրաժարում |
1992 | Ավստրալիայի բաց առաջնություն | Ջիմ Կուրիե | 3-6 6-3 4-6 2-6 |
1993 | Ավստրալիայի բաց առաջնություն | Ջիմ Կուրիե | 2-6 1-6 6-2 5-7 |
Հաղթանակներ մենախաղային մրցաշարերում
[խմբագրել | խմբագրել կոդը]ATP-տուր մրցաշարեր
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
|
Ելույթներ թիմային մրցաշարերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Թիմային մրցաշարերի եզրափակիչներ (7)
[խմբագրել | խմբագրել կոդը]Հաղթանակներ (3)
[խմբագրել | խմբագրել կոդը]№ | Թվական | Մրցաշար | Թիմ | Մրցակից | Հաշիվ |
1. | 1984 | Դևիսի Գավաթ | Մ. Վիլանդեր, Հ. Սունդստրյոմ, Ս. Էդբերգ, Ա. Յարիդ |
Ջ. Քոնորս, Ջ. Մաքինրոյ, Պ. Ֆլեմինգ, Ջ. Արիաս |
4-1 |
2. | 1985 | Դևիսի Գավաթ | Մ. Վիլանդեր, Ս. Էդբերգ, Յ. Նյուստրյոմ |
Մ. Վեստֆալ, Բ. Բեկկեր, Ա. Մաուրեր |
3-2 |
3. | 1994 | Դևիսի Գավաթ | Յ. Ապել, Յ. Բյորկման, Մ. Լարսոն, Ս. Էդբերգ |
Ա. Վոլկով, Ե. Կաֆելնիկով, Ա. Օլխովսկի, Ա. Չերկասով |
4-1 |
Պարտություններ (4)
[խմբագրել | խմբագրել կոդը]№ | Թվական | Մրցաշար | Թիմ | Մրցակից | Հաշիվ |
1. | 1986 | Դևիսի Գավաթ | Մ. Պերնֆորս, Ս. Էդբերգ, Ա. Յարիդ |
Պ. Կեշ, Պ. Մակնամի, Ջ. Ֆիցջերալդ |
2-3 |
2. | 1988 | Դևիսի Գավաթ | Մ. Վիլանդեր, Կ. Կարլսոն, Ս. Էդբերգ, Ա. Յարիդ |
Բ. Բեկկեր, Է. Յելեն, Պ. Կյունեն, Կ.-Ու. Շտեբ |
1-4 |
3. | 1989 | Դևիսի Գավաթ | Մ. Վիլանդեր, Я. Гуннарссон, Ս. Էդբերգ, Ա. Յարիդ |
Բ. Բեկկեր, Է. Յելեն, Կ.-Ու. Շտեբ |
2-3 |
4. | 1996 | Դևիսի Գավաթ | Յ. Բյորկման, Ն. Կուլտի, Ս. Էդբերգ, Թ. Էնկվիստ |
Ա. Բյոչ, Ս. Պիոլին, Գ. Ռաու, Գ. Ֆորժե |
2-3 |
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պրոֆիլը ATP կայքում
- STE...fan — Էդբերգի երկրպագուների կայք Արխիվացված 2016-03-08 Wayback Machine
- The Edberg Corner - Official Stefan Edberg Fanlisting (en) Արխիվացված 2013-05-16 Wayback Machine
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Collins B. The Bud Collins History of Tennis: An Authoritative Encyclopedia and Record Book — 2 — NYC: New Chapter Press, 2010. — P. 574. — ISBN 978-0-942257-70-0
- ↑ 2,0 2,1 ATP վեբկայք
- ↑ Evening Independent St. Petersburg, Fla. page=3-C date=12 September 1983
- ↑ "Stefan Edberg: A Champion reflects", Rediff India Abroad. Retrieved 22 October 2008.
- ↑ Kirkpatrick, Curry. "An Astonishing Net Result" Արխիվացված 2009-05-30 Wayback Machine, Sports Illustrated. 14 June 1982. Retrieved 22 October 2008.
- ↑ Baker, Andrew. Stefan Edberg returns to play Tim Henman Արխիվացված 2014-09-03 Wayback Machine, The Daily Telegraph (London), 28 November 2007.
- ↑ «Stefan Edberg: Jag vill sponsra Växjö». Aftonbladet.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստեֆան Էդբերգ» հոդվածին։ |
|
- Հունվարի 19 ծնունդներ
- 1966 ծնունդներ
- Ապրող անձինք
- Շվեդիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Թենիսիստներ այբբենական կարգով
- Տղամարդկանց թենիսի առաջին ռակետներ
- Ուիմբլդոնի մրցաշարի տղամարդկանց մենախաղի հաղթողներ
- Ավստրալիայի թենիսի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի հաղթողներ
- ԱՄՆ-ի թենիսի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի հաղթողներ
- ԱՄՆ-ի թենիսի բաց առաջնություն
- Ֆրանսիայի թենիսի բաց առաջնություն
- Ավստրալիայի թենիսի բաց առաջնություն
- Ուիմբլդոնի մրցաշար
- Մեծ սաղավարտի (թենիս) մրցաշարեր
- Շվեդ թենիսիստներ