«Աբրահամ Գյուլխանդանյան»–ի խմբագրումների տարբերություն
չ փոխարինվեց: մ , → մ, (7) oգտվելով ԱՎԲ |
|||
Տող 50. | Տող 50. | ||
*Գիւլխանդանեան Աբրահամ,,Հ. Յ. Դաշնակցութեան առաջին ծրագիրը եւ նրա հեղինակները՚', Աթէնք, 1987: |
*Գիւլխանդանեան Աբրահամ,,Հ. Յ. Դաշնակցութեան առաջին ծրագիրը եւ նրա հեղինակները՚', Աթէնք, 1987: |
||
*Գիւլխանդանեան Աբրահամ,,Հայ-թաթարական կռիւները Անդրկովկասում՚', ,,Հայրենիք՚' ամսագիր, 1935, թիւ 10, էջ 132-135, թիւ 11, էջ 129-135, թիւ 12, էջ 134-141: |
*Գիւլխանդանեան Աբրահամ,,Հայ-թաթարական կռիւները Անդրկովկասում՚', ,,Հայրենիք՚' ամսագիր, 1935, թիւ 10, էջ 132-135, թիւ 11, էջ 129-135, թիւ 12, էջ 134-141: |
||
*Գիւլխանդանեան Աբրահամ,,Հայ-թաթարական ընդհարումները՚', հատ. Ա., Փարիզ, 1933, 218 |
*Գիւլխանդանեան Աբրահամ,,Հայ-թաթարական ընդհարումները՚', հատ. Ա., Փարիզ, 1933, 218 էջ։ |
||
*Գիւլխանդանեան Աբրահամ,,Յեղափոխական դէմքեր. Հակոբ Չիլինգարեան (Աշոտ Հայկունի)՚', ,,Հայրենիք՚' ամսագիր, 1936, թիւ 1, էջ 131: |
*Գիւլխանդանեան Աբրահամ,,Յեղափոխական դէմքեր. Հակոբ Չիլինգարեան (Աշոտ Հայկունի)՚', ,,Հայրենիք՚' ամսագիր, 1936, թիւ 1, էջ 131: |
||
*Գիւլխանդանեան Աբրահամ,,Յեղափոխական հայուհիներ՚', մաս Ա., Փարիզ, 1939, 63 |
*Գիւլխանդանեան Աբրահամ,,Յեղափոխական հայուհիներ՚', մաս Ա., Փարիզ, 1939, 63 էջ։ |
||
==Գրականություն== |
==Գրականություն== |
10:23, 1 Օգոստոսի 2016-ի տարբերակ
Ծնվել է | 1875 |
---|---|
Ծննդավայր | Վաղարշապատ |
Մահացել է | 1946 (70–71 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և Հայաստանի Առաջին Հանրապետություն |
Կրթություն | Գևորգյան Հոգևոր Ճեմարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, գրող և պատմաբան |
Կուսակցություն | ՀՅԴ |
Ստորագրություն | |
Abraham Gyulkhandanyan Վիքիպահեստում |
Աբրահամ Գյուլխանդանյան (1875, Վաղարշապատ - 1946, Փարիզ), հասարակական և քաղաքական գործիչ, պատմաբան։ ՀՀԴ կուսակցության անդամ։
Կենսագրություն
Ավարտել է էջմիածնի Գևորգյան ճեմարանը, 1914 թվականին՝ Յարոսլավլի Դեմիդովյան բարձրագույն վարժարանի իրավաբանական բաժինը։ 1898 թվականից զբաղվել է Բաքվի նավթաշրջանի հայ բնակչության ազգային և սոցիալական պայքարը կազմակերպելու գործով։ 1905-1906 թթ․ հայ-թաթարական ընդհարումների ժամանակ մասնակցել է մարտերին, կազմակերպել Գանձակի հայության ինքնապաշտպանությունը։
1910 թվականին ցարական իշխանությունները Գյուլխանդանյանին ձերբակալել են և բանտարկել (մինչև 1912 թվականը)։ 1913 թվականին մտել է ազգային բյուրոյի կողմից Թուրքահայաստանում բարենորոգումներ անցկացնելու գործին օժանդակող պատասխանատու մարմնի մեջ։ 1916 թվականից՝ Բաքվի Հայոց ազգային խորհրդի նախագահ։ 1918 թվականին (Ռոստոմի հետ) մասնակցել է Բաքվի հայության դիմադրության կազմակերպմանը։
1919 թվականի հունիսին Գյուլխանդանյանը ընտրվել է Հայաստանի Հանրապետության խորհրդարանի անդամ, եղել ներքին գործերի և արդարադատության, 1920 թվականին՝ ելևմտական նախարար։ 1920 թվականի դեկտեմբերի 2-ին Ալեքսանդր Խատիսյանի հետ ստորագրել է Ալեքսանդրապոլի պայմանագիրը։ Հայաստանի բոլշևիկյան օկուպացիայից հետո անցել է Թիֆլիս, Կ. Պոլիս, ապա հաստատվել Ֆրանսիայում։ Փարիզում զբաղվել է դաշնակցության դիվանում պահվող ավելի քան 100 հազար վավերագրերի ու փաստաթղթերի կարգավորմամբ։
1942 թվականին եղել է Բեռլինում հիմնադրված Հայ ազգային խորհդրի փոխնախագահը[1]:
Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին, Փարիզը գերմանացիներից ազատագրելուց հետո, ֆրանսիացի կոմունիստների պահանջով որդու հետ ձերբակալվել է, բանտարկվել (1944 թվականի հոկտեմբեր - 1945 թվականի սեպտեմբեր)։
Մեծ է Գյուլխանդանյանի վաստակը հայ հեղափոխական, ազգային-ազատագրական շարժման ղեկավարման և անկախ Հայաստանի պետական կյանքի կազմակերպման գործում։
Երկեր
- Գիւլխանդանեան Աբրահամ,,Ազգային շարժումների դրդապատճառները XIXդ.-ում'', Փարիզ, 1939։
- Գիւլխանդանեան Աբրահամ,,Բագուի դերը մեր ազատագրական շարժման մէջ՚', ,,Հայրենիք'' ամսագիր, 1924, թիւ 1, էջ 123-131, թիւ 2, էջ 133-144, թիւ 3, էջ 60-66, թիւ 5, էջ 97-111, թիւ 6, էջ 102-108, թիւ 8, էջ 109-118, թիւ 9, էջ 106-112, թիւ 10, էջ 109-119, թիւ 11, էջ 98-103, թիւ 12, էջ 49-56, 1925, թիւ 3, էջ 125-131, թիւ 4, էջ 106-112, թիւ 5, էջ 116-121:
- Գիւլխանդանեան Աբրահամ,,Հ. Յ. Դաշնակցութեան առաջին ծրագիրը եւ նրա հեղինակները՚', Աթէնք, 1987:
- Գիւլխանդանեան Աբրահամ,,Հայ-թաթարական կռիւները Անդրկովկասում՚', ,,Հայրենիք՚' ամսագիր, 1935, թիւ 10, էջ 132-135, թիւ 11, էջ 129-135, թիւ 12, էջ 134-141:
- Գիւլխանդանեան Աբրահամ,,Հայ-թաթարական ընդհարումները՚', հատ. Ա., Փարիզ, 1933, 218 էջ։
- Գիւլխանդանեան Աբրահամ,,Յեղափոխական դէմքեր. Հակոբ Չիլինգարեան (Աշոտ Հայկունի)՚', ,,Հայրենիք՚' ամսագիր, 1936, թիւ 1, էջ 131:
- Գիւլխանդանեան Աբրահամ,,Յեղափոխական հայուհիներ՚', մաս Ա., Փարիզ, 1939, 63 էջ։
Գրականություն
- Լազյան Գ., Դեմքեր հայ ազատագրական շարժումեն, Կահիրե, 1949։
Ծանոթագրություններ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Կաղապար:Հայաստանի արդարադատության նախարարները Կաղապար:Հայաստանի գլխավոր դատախազները
|