«Հրաչյա Հովհաննիսյան (բանաստեղծ)»–ի խմբագրումների տարբերություն
չ clean up, փոխարինվեց: |07| → |7|, |08}} → |8}} oգտվելով ԱՎԲ |
չ clean up, փոխարինվեց: → (5) oգտվելով ԱՎԲ |
||
Տող 38. | Տող 38. | ||
}} |
}} |
||
'''Հրաչյա Կարապետի Հովհաննիսյան''' ([[1919]], [[դեկտեմբերի 8]], գ. Շահաբ (այժմ՝ Աբովյանի շրջանի [[Մայակովսկի]] - [[1997]], |
'''Հրաչյա Կարապետի Հովհաննիսյան''' ([[1919]], [[դեկտեմբերի 8]], գ. Շահաբ (այժմ՝ Աբովյանի շրջանի [[Մայակովսկի]] - [[1997]], [[նոյեմբերի 22]], [[Երևան]]), հայ բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, հրապարակախոս, հասարակական գործիչ։ ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1974)։ |
||
Գրող [[Դավիթ Հովհաննես]]ի |
Գրող [[Դավիթ Հովհաննես]]ի և դերասանուհի [[Թամար Հովհաննիսյան]]ի հայրն է։ |
||
== Կենսագրություն == |
== Կենսագրություն == |
||
Տող 53. | Տող 53. | ||
== Պարգևներ == |
== Պարգևներ == |
||
*Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան |
*Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան |
||
*Կարմիր աստղի, ժողովուրդների բարեկամության |
*Կարմիր աստղի, ժողովուրդների բարեկամության շքանշան |
||
*«Պատվո նշան» շքանշան |
*«Պատվո նշան» շքանշան |
||
*ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր, 1979 |
*ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր, 1979 |
05:54, 11 Օգոստոսի 2015-ի տարբերակ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հրաչյա Հովհաննիսյան (այլ կիրառումներ)
Հրաչյա Հովհաննիսյան | |
---|---|
Պատկեր:Հրաչյա Հովհաննիսյան.png | |
Ծնվել է | 1919 դեկտեմբերի 8 |
Ծննդավայր | Շահապ, Երևանի գավառ, Հայաստանի Առաջին Հանրապետություն[1] |
Վախճանվել է | նոյեմբերի 22, 1997 | (տարիքը 58)
Վախճանի վայր | Երևան |
Գերեզման | Թոխմախի գերեզմանատուն |
Մասնագիտություն | բանաստեղծ, թարգմանիչ, հրապարակախոս, արձակագիր, հասարակական գործիչ և գրող |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Աշխատավայր | Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական ընկերություն[1], Խորհրդային գրականություն[1] և Գրական թերթ[1] |
Պարգևներ | |
Զավակներ | Դավիթ Հովհաննես Թամարա Հովհաննիսյան |
Հրաչյա Հովհաննիսյան Վիքիդարանում |
Հրաչյա Կարապետի Հովհաննիսյան (1919, դեկտեմբերի 8, գ. Շահաբ (այժմ՝ Աբովյանի շրջանի Մայակովսկի - 1997, նոյեմբերի 22, Երևան), հայ բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, հրապարակախոս, հասարակական գործիչ։ ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1974)։
Գրող Դավիթ Հովհաննեսի և դերասանուհի Թամար Հովհաննիսյանի հայրն է։
Կենսագրություն
1941 թվականին, Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետի երրորդ կուրսից, մեկնել է խորհրդային բանակ, մասնակցել Հայրենական մեծ պատերազմին։ 1944 թվականին զորացրվելուց հետո աշխատել է Արտասահմանյան երկրների հետ բարեկամության և մշակութային կապի հայկական ընկերությունում, ռադիոհաղորդումների կոմիտեում, «Սովետական գրականություն» ամսագրի խմբագրությունում։ 1955-1959 թթ. եղել է «Գրական թերթ»-ի խմբագիրը, 1959-1975 թթ.՝ Հայաստանի գրողների միության վարչության երկրորդ քարտուղարը, 1988-1990 թթ.՝ նախագահ։ 1978 թվականից «Գրական թերթի» գլխավոր խմբագիր[2]։
Հովհաննիսյանի բանաստեղծությունների առաջին գիրքը («Իմ կյանքի երգը») լույս է տեսել 1948 թվականին։ Այնուհետև հրատարակվել են նրա «Երկրորդ հանդիպում» (1951), «Հրաշալի այգեպան» (1956), «Ծովի լռությունը» (1964), «Վայրի վարդ» (1968), «Սուրը դափնու վրա» (1970), «Հայրական երգ» (1977) ժողովածուները։ Հովհաննիսյանի քնարական բանաստեղծ է։ Սեր, հայրենիք, Հայրենական մեծ պատերազմ, բնություն, հողի աշխատավոր, ժողովրդի ճակատագիր. սրանք են այն առանցքային թեմաները, որոնց շուրջը հյուսված է Հովհաննիսյանի պոեզիան։ Հովհաննիսյանը գրել է նաև հրապարակախոսական, գրականագիտական, քննադատական հոդվածներ, էսսեներ, պատմվածքներ, ուղեգրական նոթեր («Մոտիկն ու հեռուն», 1967, «ժամանակի շունչը», 1976)։
Թարգմանել է խորհրդային բանաստեղծների, ինչպես նաև Ալեքսանդր Պուշկինի, Նիկոլայ Նեկրասովի, Իվան Ֆրանկոյի, Լուի Արագոնի, Մաքսիմ Ռիլսկու ստեղծագործություններից։ Հովհաննիսյանի երկերը թարգմանվել են աշխարհի շատ լեզուներով։
Զոհվել է 1997 թվականի նոյեմբերի 22-ին, ավտովթարից[3]։
Պարգևներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան
- Կարմիր աստղի, ժողովուրդների բարեկամության շքանշան
- «Պատվո նշան» շքանշան
- ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր, 1979
- ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, 1974
- ՀԳՄ Ավետիք Իսահակյանի անվան մրցանակ, 1982
- ԼՂՀ Եղիշեի անվան մրցանակ, 1994
Երկեր
- Իմ կյանքի երգը, բանաստեղծությունների ժողովածու, 1948
- Հրաշալի այգեպան, բանաստեղծությունների ժողովածու, 1956
- Ծովի լռությունը, բանաստեղծությունների ժողովածու, 1964
- Սուրը դափնու վրա, բանաստեղծությունների ժողովածու, 1970
- Մոտիկն ու հեռուն, 1967
- Ժամանակի շունչը, 1976
- Իրիկնային ղողանջ, բանաստեղծությունների ժողովածու, 1982
- Ոսկե ամպ, 1984
- Պատերազմի դեմքը, 1986
- Դաժան դրախտավայր, բանաստեղծությունների ժողովածու, 1993
- Անկախության պերճանքն ու խեղճությունը, 1994
- Կապույտ լեռան շուքը, 1995
- Հուշերի երեկո, 1996
- Մենության օրեր, բանաստեղծությունների ժողովածու, 1996
Ծանոթագրություններ
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ ԹԵ ԻՆՉՊԵՍ ՀՐԱՉՅԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ՔԻՉ ԷՐ ՄՆՈՒՄ ԴԱՌՆԱՐ ՀՐԱՉՅԱ ԱՄԱԶՈՆ
|
- Մայակովսկի գյուղում ծնվածներ
- Թոխմախի գերեզմանատանը թաղվածներ
- ԽՄԿԿ անդամներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Ժողովուրդների բարեկամության շքանշանի դափնեկիրներ
- Կարմիր աստղի շքանշանի ասպետներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիրներ
- ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Հայաստանի գրողների միության նախագահներ
- Հայ բանաստեղծներ
- 1919 ծնունդներ
- Դեկտեմբերի 8 ծնունդներ
- 1997 մահեր
- Նոյեմբերի 22 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Հայ արձակագիրներ
- Հայ թարգմանիչներ
- Հայ հրապարակախոսներ
- Հայ հասարակական գործիչներ