«Ֆտոր»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
|||
Տող 1. | Տող 1. | ||
[[Պատկեր:F-TableImage.png|մինի|Ֆտոր]] |
[[Պատկեր:F-TableImage.png|մինի|Ֆտոր]] |
||
{{Նշան|F}} |
{{Նշան|F}} |
||
== կիրառումը == |
|||
Ֆտորը համարվում է կարևոր միկրոտարր մարդու օրգանիզմի նորմալ աճի և կենսագործունեության համար: Ընդ որում, դրա ինչպես պակասը, այնպես էլ ավելցուկը նպաստում են տարբեր ախտաբանական երևույթների զարգացմանը, քանի որ ֆտորիդները 2-րդ դասի վտանգավորության (թունաբանական, կումուլյատիվ, հեռավոր ազդեցության տեսանկյունից) քիմիական նյութեր են: Ֆտորի պակասն էական դեր չի խաղում մեծահասակների մոտ: Ավելին, ֆտորի ավելցուկն ունի կուտակվելու` կումուլյացիայի հատկություն, որը կարող է պատճառ հանդիսանալ հետևյալ հիվանդությունների առաջացման գործում` ֆյուորոզ, օստեոմալացիա, օստեոպորոզ, կռճիկային հյուսվածքի և ջլերի կալցինոզ, օստեոսարկոմա, նյարդային համակարգի հիվանդություններ և այլն: Օրգանիզմի նորմալ աճի և կենսագործունեության համար այն կարևորվում է մանկական հասակում: Ֆտորն օրգանիզմ է ներմուծվում խմելու և հանքային ջրի, սննդամթերքի (ձկնամթերք, լյարդ, ընկույզ, աշորայի ձավար, ոչխարի միս, կաթ, թեյ, սոխ, խնձոր, բրինձ) միջոցով, ինչպես նաև օդից` այն բնակավայրերում, որտեղ արդյունաբերությունից (օրինակ`ցեմենտի գործարան) մթնոլորտն աղտոտվում է ֆտորիդներով: Ֆտորի կարիես-կանխարգելիչ նշանակությունը կայանում է նրանում, որ թափանցելով էմալ, այնտեղ տեղակայված հիդրօքսիապատիտը վերափոխում է ֆտորապատիտի, որն ավելի կայուն է ատամնափառում տեղակայված միկրոօրգանիզմների կողմից արտադրվող թթուների նկատմամբ: Սակայն պետք է նշել, որ ֆտորի ավելցուկի դեպքում ֆտորապատիտի փոխարեն առաջանում է կալցիումի ֆտորիդ, որն էլ բերանի խոռոչի հիմնային նյութերի ազդեցության տակ հեշտությամբ քայքայվում է: Շատ երկրներում, որպես կարիեսի-կանխարգելիչ միջոց, օգտագործում են ֆտոր պարունակող հաբեր, ատամների մածուկներ, էլիքսիռներ և այլ միջոցներ: Ելնելով վերը նշվածից` կարելի է եզրակացնել, որ կարևորվում է ֆտորիդների անհրաժեշտ չափաքանակի ապահովումը մարդու օրգանիզմում` որոնք տարբեր են տարիքային տարբեր խմբերի համար: Հայաստանի Հանրապետությունում կերակրի աղը յոդացվում է վահանաձև գեղձի հիվանդությունների կանխարգելման նպատակով: Ֆտորը ճնշում է յոդի մետաբոլիզմը, ինչը կարող է նպաստել խպիպի առաջացմանը, հետևաբար հակասում է Հայաստանի Հանրապետությունում վահանաձև գեղձի հիվանդությունների կանխարգելմանն ուղղված գործընթացին` կապված աղի յոդացման հետ: Հայաստանի Հանրապետությունում կերակրի աղը մատակարարվում է միայն մեկ աղի կոմբինատից` ամբողջապես յոդացված վիճակում: Միաժամանակ, յոդով և ֆտորով հագեցված կերակրի աղի պարագայում կարող է տեղի ունենալ նշված տարրերի փոխազդեցություն, հետևաբար նաև անհրաժեշտ ազդեցության արդյունավետության նվազում: Անհրաժեշտ է նշել նաև, որ առանձին ֆտորով և յոդով հագեցված կերակրի աղերի արտադրությունը միևնույն գործարանում կհանգեցնի տեխնոլոգիական գործընթացների դժվարությունների առաջացման: ՀՀ-ում կերակրի աղի ֆտորացման անհրաժեշտության հարցը բազմիցս քննարկվել է ՀՀ առողջապահության նախարարությունում: Արդյունքում մասնագետները եկել են այն եզրակացության, որ ՀՀ ազգաբնակչության շրջանում ֆտորի միացությունների քանակը որոշելու և գնահատելու նպատակով անհրաժեշտ է ընտրել սպառողների տարբեր խմբեր` հաշվի առնելով տարիքը, օգտագործվող սննդակարգը, հանքային ջրի օգտագործման քանակությունը, մատակարարվող խմելու ջրում դրա առկայությունը և խտությունը, բերանի խոռոչի անահատական հիգիենայի վիճակը, ֆտորիդների մթնոլորտ արտանետման աղբյուրի առկայությունը /Երևանում տեղակայված «Ռուսալ Արմենալ» ՓԲԸ/:Ֆտորը ոչ մեծ քանակով պարունակվում է մարդու բոլոր հյուսվածքներում, առավելապես` ոսկրերում և ատամներում: Օրգանիզմը ֆտոր ստանում է հիմնականում խմելու ջրի հետ (1 լ-ում պարունակվում է 0,5–1,5 մգ): Եթե խմելու ջրում և սննդամթերքում ֆտորի պարունակությունը ցածր է, առաջանում է ատամների ոսկրափուտ: |
|||
'''Ֆտոր''', քիմիական տարր է, որի նշանն է ''F'' և ատոմային թիվը՝ 9։ |
'''Ֆտոր''', քիմիական տարր է, որի նշանն է ''F'' և ատոմային թիվը՝ 9։ |
||
14:21, 25 Նոյեմբերի 2014-ի տարբերակ
կիրառումը
Ֆտորը համարվում է կարևոր միկրոտարր մարդու օրգանիզմի նորմալ աճի և կենսագործունեության համար: Ընդ որում, դրա ինչպես պակասը, այնպես էլ ավելցուկը նպաստում են տարբեր ախտաբանական երևույթների զարգացմանը, քանի որ ֆտորիդները 2-րդ դասի վտանգավորության (թունաբանական, կումուլյատիվ, հեռավոր ազդեցության տեսանկյունից) քիմիական նյութեր են: Ֆտորի պակասն էական դեր չի խաղում մեծահասակների մոտ: Ավելին, ֆտորի ավելցուկն ունի կուտակվելու` կումուլյացիայի հատկություն, որը կարող է պատճառ հանդիսանալ հետևյալ հիվանդությունների առաջացման գործում` ֆյուորոզ, օստեոմալացիա, օստեոպորոզ, կռճիկային հյուսվածքի և ջլերի կալցինոզ, օստեոսարկոմա, նյարդային համակարգի հիվանդություններ և այլն: Օրգանիզմի նորմալ աճի և կենսագործունեության համար այն կարևորվում է մանկական հասակում: Ֆտորն օրգանիզմ է ներմուծվում խմելու և հանքային ջրի, սննդամթերքի (ձկնամթերք, լյարդ, ընկույզ, աշորայի ձավար, ոչխարի միս, կաթ, թեյ, սոխ, խնձոր, բրինձ) միջոցով, ինչպես նաև օդից` այն բնակավայրերում, որտեղ արդյունաբերությունից (օրինակ`ցեմենտի գործարան) մթնոլորտն աղտոտվում է ֆտորիդներով: Ֆտորի կարիես-կանխարգելիչ նշանակությունը կայանում է նրանում, որ թափանցելով էմալ, այնտեղ տեղակայված հիդրօքսիապատիտը վերափոխում է ֆտորապատիտի, որն ավելի կայուն է ատամնափառում տեղակայված միկրոօրգանիզմների կողմից արտադրվող թթուների նկատմամբ: Սակայն պետք է նշել, որ ֆտորի ավելցուկի դեպքում ֆտորապատիտի փոխարեն առաջանում է կալցիումի ֆտորիդ, որն էլ բերանի խոռոչի հիմնային նյութերի ազդեցության տակ հեշտությամբ քայքայվում է: Շատ երկրներում, որպես կարիեսի-կանխարգելիչ միջոց, օգտագործում են ֆտոր պարունակող հաբեր, ատամների մածուկներ, էլիքսիռներ և այլ միջոցներ: Ելնելով վերը նշվածից` կարելի է եզրակացնել, որ կարևորվում է ֆտորիդների անհրաժեշտ չափաքանակի ապահովումը մարդու օրգանիզմում` որոնք տարբեր են տարիքային տարբեր խմբերի համար: Հայաստանի Հանրապետությունում կերակրի աղը յոդացվում է վահանաձև գեղձի հիվանդությունների կանխարգելման նպատակով: Ֆտորը ճնշում է յոդի մետաբոլիզմը, ինչը կարող է նպաստել խպիպի առաջացմանը, հետևաբար հակասում է Հայաստանի Հանրապետությունում վահանաձև գեղձի հիվանդությունների կանխարգելմանն ուղղված գործընթացին` կապված աղի յոդացման հետ: Հայաստանի Հանրապետությունում կերակրի աղը մատակարարվում է միայն մեկ աղի կոմբինատից` ամբողջապես յոդացված վիճակում: Միաժամանակ, յոդով և ֆտորով հագեցված կերակրի աղի պարագայում կարող է տեղի ունենալ նշված տարրերի փոխազդեցություն, հետևաբար նաև անհրաժեշտ ազդեցության արդյունավետության նվազում: Անհրաժեշտ է նշել նաև, որ առանձին ֆտորով և յոդով հագեցված կերակրի աղերի արտադրությունը միևնույն գործարանում կհանգեցնի տեխնոլոգիական գործընթացների դժվարությունների առաջացման: ՀՀ-ում կերակրի աղի ֆտորացման անհրաժեշտության հարցը բազմիցս քննարկվել է ՀՀ առողջապահության նախարարությունում: Արդյունքում մասնագետները եկել են այն եզրակացության, որ ՀՀ ազգաբնակչության շրջանում ֆտորի միացությունների քանակը որոշելու և գնահատելու նպատակով անհրաժեշտ է ընտրել սպառողների տարբեր խմբեր` հաշվի առնելով տարիքը, օգտագործվող սննդակարգը, հանքային ջրի օգտագործման քանակությունը, մատակարարվող խմելու ջրում դրա առկայությունը և խտությունը, բերանի խոռոչի անահատական հիգիենայի վիճակը, ֆտորիդների մթնոլորտ արտանետման աղբյուրի առկայությունը /Երևանում տեղակայված «Ռուսալ Արմենալ» ՓԲԸ/:Ֆտորը ոչ մեծ քանակով պարունակվում է մարդու բոլոր հյուսվածքներում, առավելապես` ոսկրերում և ատամներում: Օրգանիզմը ֆտոր ստանում է հիմնականում խմելու ջրի հետ (1 լ-ում պարունակվում է 0,5–1,5 մգ): Եթե խմելու ջրում և սննդամթերքում ֆտորի պարունակությունը ցածր է, առաջանում է ատամների ոսկրափուտ:
Ֆտոր, քիմիական տարր է, որի նշանն է F և ատոմային թիվը՝ 9։
Հայտնագործման պատմություն
Ֆտորը (F2) հայտնագործել է Կարլ Վիլհելմ Շեելեն 1771 թ., իսկ առաջին անգամ մաքուր վիճակում ստացել է Անրի Մուասսանը (1886 թ.)։ Իր անունը ստացել է հունարեն ֆտորոս-քայքայում բառից։ Այն սովորական պայմաններում անգույն, քլորի հոտին նմանվող հոտով, խիստ թունավոր գազ է, tեռ=-183C, tհալ =-219 C։
Քիմիական հատկություններ
Ստանում են կալիումի հիդրոֆտորիդի (KHF2) հալույթի էլեկտրոլիզով։
- 2KHF2 → 2K + H2 + 2F2
Ամենաուժեղ օքսիդիչն է, օքսիդացնում է նույնիսկ քսենոնին (Xe)
- 2F2 + 2H2O → 4HF + O2
- F2 + H2 → 2HF (պայթյունով)
- Cl2 + F2 → 2ClF
- Xe + F2 → XeF2
Ֆտորաջրածինը (HF) անգույն, սուր հոտով գազ է, լավ լուծվում է ջրում, tհալ=-83,4 °C, tեռ=19,5 °C։ Ջրային լուծույթը թույլ թթու է (պլավիկյան թթու)։
- HF → H + + F-
Միակ թթուն է, որը լուծում է ապակին, շնորհիվ հետևյալ ռեակցիայի.
- SiO2 + 4HF → SiF4 + 2H2O կամ SiO2 + 6HF → H2(SiF6) + 2H2O
Այդ պատճառով պլավիկյան թթուն պահում են պլաստմասսայե կամ մոմապատ ամաններում։
Օքսիդը (F2O) անգույն, բնորոշ հոտով գազ է, tհալ=-224 °C, tեռ=19,5 °C։ Ստանում են ֆտորի և ալկալիների փոխազդեցությունից.
- 2F2 + 2NaOH → 2NaF + H2O + F2O
Ֆտորն օգտագործում են հատուկ պլաստմասսաների (տեֆլոն), ֆրեոնների և հեղուկ հրթիռային վառելիքի օքսիդիչի ստացման համար։
Տես նաև
Պարբերական աղյուսակ | |||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
H | He | ||||||||||||||||||||||||||||||
Li | Be | B | C | N | O | F | Ne | ||||||||||||||||||||||||
Na | Mg | Al | Si | P | S | Cl | Ar | ||||||||||||||||||||||||
K | Ca | Sc | Ti | V | Cr | Mn | Fe | Co | Ni | Cu | Zn | Ga | Ge | As | Se | Br | Kr | ||||||||||||||
Rb | Sr | Y | Zr | Nb | Mo | Tc | Ru | Rh | Pd | Ag | Cd | In | Sn | Sb | Te | I | Xe | ||||||||||||||
Cs | Ba | La | Ce | Pr | Nd | Pm | Sm | Eu | Gd | Tb | Dy | Ho | Er | Tm | Yb | Lu | Hf | Ta | W | Re | Os | Ir | Pt | Au | Hg | Tl | Pb | Bi | Po | At | Rn |
Fr | Ra | Ac | Th | Pa | U | Np | Pu | Am | Cm | Bk | Cf | Es | Fm | Md | No | Lr | Rf | Db | Sg | Bh | Hs | Mt | Ds | Rg | Cn | Nh | Fl | Mc | Lv | Ts | Og |
Կաղապար:Link FA Կաղապար:Link GA Կաղապար:Link GA Կաղապար:Link GA