«Մետաղ»–ի խմբագրումների տարբերություն

Jump to navigation Jump to search
չ
→‎Բնության մեջ: ուղղագրական
չ (→‎Բնության մեջ: Չնկատեցի, որ չեմ գրանցվել։ IP-ից ուղղումները իմն են)
չ (→‎Բնության մեջ: ուղղագրական)
 
== Բնության մեջ ==
Մետաղների մեծ մասը հանդիպում է [[բնություն|բնության]] մեջ [[քիմիական միացություն|միացությունների]] և [[հանքաքար]]երի ձևով: Նրանք կազմում են [[օքսիդ]]ներ, [[սուլֆիդ]]ներ, [[կարբոնատ]]ներ և այլ [[քիմիա]]կան միացություններ: Մաքուր մետաղների ստացման և հետագա օգտածործմանօգտագործման համար անհրաժեշտ է դրանց զատել հանքաքարից և զտել: Անհրաժեշտության դեպքում կատարվում է մետաղների [[լեգիրացում]] և/կամ այլ մշակում: Դրա ուսումնասիրությամբ զբաղվում է [[մետալուրգիա]] կոչվող [[գիտություն]]ը: Այն տարբերում է սև ([[երկաթ]]ի հիմքով) և գունավոր (դրանց բաղադրության մեջ չի մտնում երկաթը, շուրջ 70 տարր) մետաղների համաձուլվածքները: [[Ոսկի]]ն, [[արծաթ]]ը և [[պլատին]]ը դասվում են թանկարժեք (ազնիվ) մետաղների շարքին: Բացի այդ, փոքր քանակությամբ մետաղներ առկա են նաև [[ծով]]ի [[ջուր|ջրում]], [[բույս]]երում, կենդանի [[օրգանիզմ]]ներում, որոնք կարևոր նշանակություն ունեն օրգանական աշխարհի ձևավորման և գոյատևման գործընթացներում:
 
Հայտնի է, որ մարդու օրգանիզմի 3%-ը կազմված է մետաղներից:<ref>[http://n-t.ru/ri/kk/hm16.htm Յուրի Կուշկին «Մեզ շրջապատող քիմիան»]</ref> Մեր [[բջիջ]]ներում ամենաշատը առկա են [[կալցիում]]ը ([[ոսկոր]]ներում) և [[նատրիում]]ը, որը [[միջբջջային հեղուկ]]ում և [[ցիտոպլազմա]]յում [[էլեկտրոլիտ]]ի դեր է կատարում: [[Մագնեզիում]]ը կուտակվում է [[մկանային համակարգ|մկանային]] հյուսվածքներում և [[նյարդային բջիջ]]ներում, [[պղինձ]]ը՝ [[լյարդ]]ում, [[երկաթ]]ը՝ [[արյուն|արյան]] կարմիր գնդիկների մեջ (կարմիր գույնը պայմանավորված է հենց երկաթի առկայությամբ):

Նավարկման ցանկ