Լեգիրում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լեգիրում, (գերմ. Legieren – միահալել, < լատ. ligo – կապում եմ, միացնում եմ), մետաղական համաձուլվածքների մեջ լեգիրող տարրեր մտցնելը՝ նրանց որոշակի ֆիզիկական, քիմիական կամ մեխանիկական հատկություններով օժտելու նպատակով։ Լեգիրման միջոցով ստանում են զանազան հատկություններով մետաղական համաձուլվածքներ, որոնք զգալիորեն տարբերվում են մաքուր մետաղների հատկություններից։ Առաջացող ֆազերի բյուրեղային կառուցվածքը և որոշ հատկություններ (էլեկտրական, մագնիսական, ջերմային) կախված են տարբեր տարրերի ատոմների փոխազդեցության բնույթից։ Լեգիրումը բերում է ֆազերի հավասարակշռության պայմանների խախտմանը, որոնք արտահայտվում են վիճակի դիագրամներով։ Լեգիրող տարրերը հիմնական տարրի (լուծիչի) զուգակցմամբ, կախված դրանց ատոմական տրամագծերի և էլեկտրաքիմիական հատկությունների փոխհարաբերությունից, կազմում են նոր ֆազեր՝ պինդ լուծույթներ, միջանկյալ ֆազեր, քիմիական միացություններ։ Լեգիրող տարրերի ներկայությամբ փոխվում են մեկ մոդիֆիկացիայից մյուսին անցնելու ջերմաստիճանները։ Լեգիրման հետևանքով համաձուլվածքների հատկությունների փոփոխությունը պայմանավորված է նաև կառուցվածքային բաղադրիչների ձևի, չափերի բաշխման, ինչպես նաև հատիկների սահմանների կազմի և վիճակի փոփոխությամբ։ Լեգիրումը կարող է արգելակել ապաբյուրեղացման պրոցեսները։ Որպես կանոն լեգիրում կատարվում է լեգիրող տարրերը լեգիրվող մետաղի հետ միահալելով (սովորաբար հեղուկ վիճակում)։ «Լեգիրում.» տերմինով են անվանում նաև պինդ մարմնի մեջ կողմնակի ատոմներ մտցնելը՝ նրա մակերևույթը իոններով ռմբակոծելով։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 512