«Մեծ Արջ»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
|||
Տող 34. | Տող 34. | ||
Շերեփի բոլոր աստղերն ունեն արաբերեն անուններ` վերը նշված Մերաքը նշանակում է «գոտկատեղ», իսկ Դուբհեն` ուղղակի «արջ»:<br /> |
Շերեփի բոլոր աստղերն ունեն արաբերեն անուններ` վերը նշված Մերաքը նշանակում է «գոտկատեղ», իսկ Դուբհեն` ուղղակի «արջ»:<br /> |
||
Մյուս նշանավոր աստղերից է Մեծ Արջի 47-ը (47 UMa), որը երեք [[մոլորակ]]ներով [[Արեգակ|արեւանման]] աստղ է: Մոլորակային համակարգերից այս աստղի համակարգն առավել նմանություն ունի [[Արեգակնային համակարգ]]ի հետ: Գտնվում է [[Երկիր|Երկրից]] 46 [[լուսատարի]] հեռավորության վրա:<br /> |
Մյուս նշանավոր աստղերից է Մեծ Արջի 47-ը (47 UMa), որը երեք [[մոլորակ]]ներով [[Արեգակ|արեւանման]] աստղ է: Մոլորակային համակարգերից այս աստղի համակարգն առավել նմանություն ունի [[Արեգակնային համակարգ]]ի հետ: Գտնվում է [[Երկիր|Երկրից]] 46 [[լուսատարի]] հեռավորության վրա:<br /> |
||
Արտաերկրային քաղաքակրթությունների որոնման ծրագրով 2001 եւ 2003թթ. դեպի |
Արտաերկրային քաղաքակրթությունների որոնման ծրագրով 2001 եւ 2003թթ. դեպի Մեծ Արջի 47 աստղ են ուղարկվել [[Երկիր]] մոլորակի վրա ապրողների ռադիոուղերձները: |
||
== Դիցաբանություն == |
== Դիցաբանություն == |
05:23, 19 Հոկտեմբերի 2013-ի տարբերակ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Համաստեղություն | |
Լատիներեն անվանում | Ursa Major |
---|---|
Հապավում | UMa |
Մասն է | Հյուսիսային երկնային կիսագունդ |
Կազմված է | Big Dipper? |
Հակում | +55.38 |
Մակերես | 1280 քառակուսի աստիճան[1] |
Հիմնական աստղեր | 7, 20 |
Բայեր/Ֆլեմստիդ աստղեր | 93 |
Ճանաչված մոլորակներով աստղեր | 9 |
Պայծառ աստղեր | 6 |
Ամենապայծառ աստղ | Ալիոտ (1.7124մ) |
Ամենամոտիկ աստղ | Lalande 21185 (8.29 լտ) |
Մեսյեի առարկաներ | 7 |
Ասուպային հոսքեր | Alpha Ursa Majorids Leonids-Ursids |
Հարևան համաստեղությունները | Վիշապ Ընձուղտ Լուսան Փոքր Առյուծ Առյուծ Վերոնիկայի վարսերը Որսկան Շներ Եզնարած |
Անվանված է | արջեր |
Տեսանելի է +90° և −30°. լայնությունների միջև: Ամենատեսանելին է ապրիլ ամսում ժամը 21:00-ին (երեկոյան 9-ին): Յոթ սանամոր աստղերը՝ Մեծ Արջի համաստեղության ամենապայծառ աստղերը |
Մեծ Արջը (Լատիներեն` Ursa Major, հապավումը` UMa), հյուսիսային կիսակամարի համաստեղություն է, որը հյուսիսային կիսագնդում երեւում է ամբողջ տարին։ Ամենալավ տեսանելիությունն ապրիլ ամսին է: Իր չափերով երկնքում երրորդն է` Հիդրայից եւ Կույսից հետո և իր յոթ պայծառ աստղերով ստեղծում է շերեփի նմանվող պատկեր:
Աստղերը
Մեծ Արջի Մերաք (β UMa, Մեծ Արջի բետա) եւ Դուբհե (α UMa, Մեծ Արջի ալֆա) աստղերն ամենապայծառն են, գտնվում են «շերեփի» առջեւի մասում եւ նրանցով կարելի է գտնել Բեւեռային աստղը: Բեւեռային աստղը գտնվում է այդ երկու աստղերը միացնող գծի վրա` նրանց միջեւ եղած տարածքի հնգապատիկի հեռավորության վրա:
Շերեփի բոլոր աստղերն ունեն արաբերեն անուններ` վերը նշված Մերաքը նշանակում է «գոտկատեղ», իսկ Դուբհեն` ուղղակի «արջ»:
Մյուս նշանավոր աստղերից է Մեծ Արջի 47-ը (47 UMa), որը երեք մոլորակներով արեւանման աստղ է: Մոլորակային համակարգերից այս աստղի համակարգն առավել նմանություն ունի Արեգակնային համակարգի հետ: Գտնվում է Երկրից 46 լուսատարի հեռավորության վրա:
Արտաերկրային քաղաքակրթությունների որոնման ծրագրով 2001 եւ 2003թթ. դեպի Մեծ Արջի 47 աստղ են ուղարկվել Երկիր մոլորակի վրա ապրողների ռադիոուղերձները:
Դիցաբանություն
Ըստ հունական ավանդույթի, կնամոլ Զևսը իր սիրուհի Կալիստոյին փրկելով իր խանդոտ կնոջ` Հերայի զայրույթից, իր հրապուրանքի առարկային դարձրել է արջ:
Հայերենում Մեծ Արջ համաստեղությունը նաև կոչվում է Յոթ սանամոր աստղեր: Ըստ Հայկական ավանդույթի, ժամանակին յոթ սանամայր են եղել, ունեցել են մի քավոր։ Սանամայրերից յուրաքանչյուրը մտածել է, թե մյուսը կհոգա քավորի հոգսերը։ Քավորը մնացել է առանց խնամքի և քաղցից մեռել։ Աստված, բարկանալով սանամայրերի վրա, նրանց դարձրել է յոթ աստղ։
-
Մեծ Արջը 1825թ. Լոնդոնում հրատարակված Urania's Mirror համաստեղությունների քարտեզների վրա:
-
Յոհան Հեվելիուսի քարտեզներում պատկերված Մեծ Արջը:
-
Մեծ շերեփը Ալյասկա նահանգի դրոշի վրա:
|