Սոլլիի Տիրամայր
| տեսակ | գեղանկար |
|---|---|
| նկարիչ | Ռաֆայել Սանտի[1] |
| տարի | 1500[2] և 1500[3] |
| բարձրություն | 52 սանտիմետր |
| լայնություն | 38 սանտիմետր |
| ուղղություն | Բարձր վերածնունդ |
| ժանր | հոգևոր արվեստ[1] |
| նյութ | յուղաներկ[1], poplar panel?[1][3] և ներկեր[3] |
| գտնվում է | Բեռլինի պատկերասրահ[3] |
| հավաքածու | Բեռլինի պատկերասրահ[3] և Solly Collection? |
| սեփականատեր | Edward Solly? |
| հիմնական թեմա | Աստվածամայրն ու Որդին |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ | |
«Սոլլիի Տիրամայր» (կամ «Տիրամայրը և Մանուկը գրքի հետ»), Բարձր Վերածննդի շրջանի իտալացի նկարիչ Ռաֆայել Սանտիի առաջին նկարներից։ Թվագրվում է 1500-1508 թվականներով։
Նկարի անվանումը կապված է բրիտանացի բանկիր և կոլեկցիոներ Էդվարդ Սոլլիի (1776—1848) անվան հետ, ում հավաքածուից Բեռլինի պատկերասրահը 1820 թվականին ձեռք է բերել նկարը[4]։
Պատկերագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նկարում պատկերված է կույս Մարիամը՝ Մանուկը գրկին։ Մարիամի աջ ձեռքում ոչ մեծ գիրք է, որին սևեռված է Տիրամոր ուշադրությունը։ Գիրքը սուրբգրային խորհրդանիշ է, որը բարբառում է Քրիստոսի ողբերգական ճակատագրի մասին։ Հայացքը գրքին՝ Մանուկը ձախ ձեռքում պահել է այն ժամանկներում տարածված խաղալիք կարմրակատարիկը։ Այսպիսի սրբապատկերագրությունը ավանդական էր իտալական կրոնական գեղանկարչության համար և ներկայացված է Ռաֆայել Սանտիի մեկ այլ հայտնի՝ «Տիրամայրը կարմրակատարի հետ» նկարում։
«Սոլլի տիրամայրը» Ռաֆայելի վաղ շրջանի գործերից է և կրում է իր ուսուցչի՝ Պերուջինոյի ազդեցությունը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Սոլլիի տիրամայր» — видео на YouTube
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոլլիի Տիրամայր» հոդվածին։ |
|
