Jump to content

Ռոման Յարեմչուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոման Յարեմչուկ
Քաղաքացիությունը  Ուկրաինա
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 27, 1995(1995-11-27)[1] (28 տարեկան)
Ծննդավայր Լվով, Ուկրաինա
Հասակ 186 սանտիմետր
Քաշ 78 կիլոգրամ
Դիրք հարձակվող

Ռոման Յարեմչուկ (ուկրաիներեն՝ Роман Олегович Яремчук, նոյեմբերի 27, 1995(1995-11-27)[1], Լվով, Ուկրաինա), ուկրաինացի ֆուտբոլիստ, բելգիական «Բրյուգե» ակումբի և Ուկրաինայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող։ Նա վարձավճարով խաղում է «Վալենսիա» ակումբում։

Ծնվել է 1995 թվականի նոյեմբերի 27-ին Լվովում։ Վեց տարեկանից ֆուտբոլ է պարապվել «Կարպատների» դպրոցում։ Մարզիչ Նիկոլայ Դուդարենկոյի առաջարկությամբ նա խաղացել է որպես հարձակվող։ 2007 թվականին ուսումը շարունակել է Կիևի «Դինամոյի» ակադեմիայում։ Ավարտելուց առաջ վերջին երեք տարին սովորել եմ Ալեքսեյ Դրոցենկոյի ղեկավարությամբ։ Ուկրաինայի մանկապատանեկան ֆուտբոլի լիգայում մարզվելու տարիներին իր նորամուտը նշել է «Դինամոյի» կազմում 2008 թվականի սեպտեմբերի 6-ին՝ Չեռնիգովի «Յունոստի» դեմ խաղում։ Այդ խաղում Յարեմչուկը դուբլի հեղինակ է դարձել։ Նա գոլի հեղինակ է դաևձել հաջորդ երկու խաղերում։ Այդ մրցաշրջանում նա 10 գոլ է խփել «Դինամոյի» մրցակիցների դեմ անցկացրած 21 խաղում։ Հաջորդ մրցաշրջանում նա կրկնել է այդ ցուցանիշը՝ կրկին 10 գոլ 21 խաղում, իսկ 2010/11 մրցաշրջանում նա բարելավել է իր ելույթը՝ արդեն 17 խաղում խփելով 12 գոլ։ Նույն մրցաշրջանում Յարեմչուկը դարձավ երկու հեթ-տրիկի հեղինակ։

2011/12 մրցաշրջանում Յարեմչուկը միջինը մեկ խաղում մեկ գոլ է խփել։ Նա անցկացնել է 21 հանդիպում «Դինամոյի» կազմում և խփել է 21 գոլ։ Ռոմանի հաջող մրցաշրջանի ավարտը «Դինամոյի» մինչև 17 տարեկանների թիմի խաղն էր Մոսկվայի «Սպարտակի» հասակակիցների դեմ, որն անցկացվել է կիևյան ակումբի 85-ամյակի տոնակատարության շրջանակներում։ Այդ խաղում դինամոյականներն հաղթել են 4։1, առաջին գոլը խփել է Յարեմչուկը։

Մանկապատանեկան ֆուտբոլի լիգայում իր խաղով Յարեմչուկը գրավեԼ Է «Դինամոյի» մարզչական շտաբի ուշադրությունը։ Դեռևս չավարտելով ակադեմիան, նա և Մաքսիմ Տիշչենկոն, որի հետ Ռոմանը միշտ միասին խաղում էր Մանկապատանեկան ֆուտբոլի լիգայում, գլխավոր թիմի հետ հրավիրվել է Ավստրիա՝ ուսումնամարզական հավաքի։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Դինամո» (Կիև)[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի ամռանը ուսումն ավարտելուց հետո Յարեմչուկը պայմանագիր է կնքել Դինամո ֆուտբոլային ակումբի հետ։ Ուկրաինայի մինչև 19 տարեկանների առաջնությունում հարձակվողը նորամուտը նշել է նույն թվականի հուլիսի 25-ին՝ Վորսկլայի դեմ խաղում։ Մեկ շաբաթ անց՝ օգոստոսի 2-ին, Յարեմչուկի դեբյուտը տեղի է ունեցել ,մարզիչ Ալեքսանդր Խացկևիչի մինչև 21 տարեկանների թիմի կազմում երիտասարդական առաջնությունում։ Դինամոն հանդիպում է ունեցել «Կրիվբաս» ֆուտբոլային ակումբի երիտասարդական թիմի հետ։ Յարեմչուկը մեկնարկային կազմում է եղել և գոլային փոխանցում է կատարել Դմիտրո Խլյոբասին։ Երիտասարդական թիմի կազմում մի քանի հանդիպում անցկացնելուց հետո Ռոմանը 18 խաղում դարձել է 16 գոլի հեղինակ։ Յարեմչուկը կիևցիների կազմում դարձել Է Ուկրաինայի պատանեկան առաջին առաջնության հաղթողը, ինչպես նաեւ 14 գոլով դարձել է այդ մրցաշարի եզրափակիչ փուլի լավագույն ռմբարկուն։

2013 թվականի ամռանը երիտասարդական թիմի մարզիչ Ալեքսանդր Խացկևիչը գլխավորել է Դինամոյի երկրորդ թիմը, որը խաղում էր Առաջին լիգայում։ Նա իր հետ տարել է մի շարք խաղացողների, այդ թվում՝ Ռոմանին։ Պրոֆեսիոնալ մրցումներում Յարեմչուկը նորամուտը նշել է 2013 թվականի հուլիսի 14-ին Չեռնիհիվի «Դեսնա» ֆուտբոլային ակումբի դեմ խաղում, որն ավարտվել է ոչ-ոքի՝ 0:0 հաշվով, իսկ Յարեմչուկը մասնակցել է ամբողջ երկրորդ խաղակեսին՝ ընդմիջմանը խաղադաշտ դուրս գալով Սերգեյ Մյակուշկոյի փոխարեն։ Յարեմչուկը «Դինամո-2» ակումբի կազմում իր առաջին գոլը խփել է 2013 թվականի սեպտեմբերի 29-ին՝ 89-րդ րոպեին գրավելով Դոնեցկի Օլիմպիկ ակումբի դարպասը։

2016 թվականի մարտի 1-ին Յարեմչուկը նորամուտը նշել է «Դինամոյի» առաջին թիմում՝ հիմնական կազմում մասնակցելով «Ալեքսանդրիայի» դեմ Ուկրաինայի գավաթի խաղարկության 1/4 եզրափակչի խաղին (1:1)։ Ընդմիջման ժամանակ նրան փոխարինել է Լուկաշ Տեոդորչիկը[2]։

«Ալեքսանդրիա»[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի հուլիսի 21-ին հայտնի է դարձել, որ Յարեմչուկը խաղալու է «Ալեքսանդրիա» ֆուտբոլային ակումբում[3]։ Արդեն հուլիսի 31-ին կայացել է հարձակվողի նորամուտը Պրեմիեր Լիգայում։ Վորսկլայի դեմ տնային խաղում Յարեմչուկը 77-րդ րոպեին փոխարինել է Վիտալի Պոնոմարին։ Նույն թվականի հոկտեմբերի 1-ին Ռոմանն «Ալեքսանդրիայի» մեկնարկային կազմում էր «Դնեպր» ֆուտբոլային ակումբի դեմ խաղում։ Խաղի 16-րդ րոպեին Յարեմչուկը բացել է Ուկրաինայի Պրեմիեր Լիգայում իր գոլերի հաշիվը, իսկ 61-րդ րոպեին ձևակերպել է առաջին դուբլը՝ իր թիմի կազմում խփելով համապատասխանաբար 2-րդ և 4-րդ գոլերը մրցակցի դարպասին։ 85-րդ րոպեին «Դնեպրը» կարողացել է խփել պատասխան գնդակը, բայց արդյունքում Յարեմչուկի դուբլի շնորհիվ հանդիպումն ավարտվել է «Դնեպրի» սեփական դաշտում 1:4 հաշվով պարտությամբ[4]։

«Գենտ»[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի օգոստոսի 16-ին չորս տարվա պայմանագիր է կնքել բելգիական «Գենտ» ակումբի հետ[5]։ Նոր թիմում իր նորամուտը նշել է 2017 թվականի օգոստոսի 27-ին՝ Անդերլեխտ ֆուտբոլային ակումբի դեմ խաղում, 86-րդ րոպեին փոխարինման դուրս գալով Մամադու Սիլայի փոխարեն[6]։ Նույն թվականի նոյեմբերին Յարեմչուկի գոլը «Ստանդարտ» ֆուտբոլային ակումբի դարպասին օգնել է «Գենտին» հաղթել 1:0 հաշվով։ Ռոմանի համար սա դարձել է Բելգիայի Սուպերլիգայում խփած առաջին գնդակը։ Դեբյուտային մրցաշրջանում ուկրաինացին անցկացրել է 34 հանդիպում, որտեղ խփել է 9 գոլ[7]։

2018/19 մրցաշրջանում Յարեմչուկը դարձել է հիմնական խաղացող ՝ բոլոր մրցաշարերում անցկացնելով 45 հանդիպում և աչքի է ընկել 12 անգամ։ 2019 թվականի հոկտեմբերի 24-ին ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի շրջանակներում Վոլֆսբուրգ ակումբի դեմ խաղում աչքի է ընկել դուբլով (2:2)[8]։ 2020 թվականի սկզբին նա ստացել է վնասվածք և մի քանի ամիս դուրս է մնացել։ Չնայած Բելգիայի առաջնությունում անցկացրել է ընդամենը 18 հանդիպում, նա դարձել է 10 գոլի հեղինակ։

2020 թվականի նոյեմբերի 1-ին «Վասլանդ-Բևերենի» ակումբի դեմ խաղում ձևակերպել է իր կարիերայի առաջին հեթ-տրիկը[9]։ 2000 թվականի դեկտեմբերի 17-ին Յարեմչուկը «Վասլանդ-Բևերենի» դեմ դարձել է գոլի հեղինակ։ Այս խաղը դարձավ Բելգիայի առաջնությունում դարձել է 100-րդը խաղացողի համար, իսկ խփած գոլը թույլ տվեց Յարեմչուկին ընդգրկվել «Գենտի» պատմության լավագույն ռմբարկուների թոփ 5-ում[10]։ Բելգիայի առաջնության 2020/21 մրցաշրջանում Ռոմանը 34 խաղում դարձել է 20 գոլի հեղինակ։ Այս արդյունքով նա երրորդ տեղն է զբաղեցրել Սուպերլիգայի ռմբարկուների շարքում։ 2021 թվականի փետրվարին Յարեմչուկը կարիերայում երկրորդ անգամ երեք գոլ է խփել «Մուսկրոն» ակումբի դեմ խաղում։ Նույն հանդիպման ժամանակ ուկրաինացին գոլային փոխանցում է կատարել, իսկ «Գենտը» արդյունքում հաղթել է 4:0 հաշվով[11]։

Բենֆիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Յարեմչուկը Բենֆիկայի կազմում

2021 թվականի հուլիսի 31-ին պորտուգալական Բենֆիկա ակումբը հայտարարել է Յարեմչուկի տեղափոխության մասին 17 միլիոն եվրոյով, որը մտել է ակումբի պատմության մեջ ամենաթանկ գնումների թոփ տասնյակում[12]։ Պայմանագիրը կնքվել է մինչև 2026 թվականը[13]։

Բենֆիկայի կազմում Յարեմչուկն առաջին հանդիպումն անցկացրել է 2021 թվականի օգոստոսի 10-ին՝ ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի որակավորման փուլի Սպարտակ ակումբի դեմ խաղում, մասնակցելով գոլային գրոհի (2:0)[14]։ 2021 թվականի օգոստոսի 14-ին Պորտուգալիայի ֆուտբոլի առաջնությունում նորամուտը նշել է «Արոկա» ակումբի դեմ խաղում (2:0)՝ դուրս գալով մեկնարկային կազմում, աչքի է ընկելով գոլով և գոլային փոխանցմամբ[15]։ 2021 թվականի սեպտեմբերի 25-ին Յարեմչուկը դուբլի հեղինակ է դարձել «Վիտորիա Գիմարայնշ» ակումբի դեմ խաղում (1:3)[16]։ Դեկտեմբերի 8-ին Բենֆիկայի կազմում խփել է իր առաջին գնդակը Չեմպիոնների Լիգայում Դինամո ակումբի դեմ խաղում[17]։ 2022 թվականի ապրիլի 13-ին Էնֆիլդ մարզադաշտում Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակչի ժամանակ Լիվերպուլի հետ խաղում աչքի է ընկել գոլով (3:3)։ Ընդհանուր առմամբ Չեմպիոնների Լիգայի 2021/22 խաղարկությունում իր հաշվին գրանցել է երեք գոլ[18]։

Բրյուգգե[խմբագրել | խմբագրել կոդը]

2022 թվականի օգոստոսի 29-ին Բրյուգգեն իր պաշտոնական կայքում հայտարարել է ուկրաինացու տրանսֆերի մասին, պայմանագիրը կնքվել է մինչև 2026 թվականը։ Տրանսֆերի գումարը կազմել է 16 միլիոն եվրո (ևս 3 միլիոն նախատեսված է եղել բոնուսների տեսքով), ինչը ակումբի համար դարձել է տրանսֆերային ռեկորդ[19]։ Սեպտեմբերի 3-ին ակումբում պաշտոնապես նորամուտը նշել է «Սերկլ Բրյուգգե» ակումբի դեմ խաղի ժամանակ, որտեղ աչքի է ընկել գոլով։ Սեպտեմբերի 11-ին «Սերեն» ակումբի դեմ Բելգիայի առաջնության 8-րդ տուրի խաղում աչքի է ընկել երկու գոլային փոխանցումով (2:0)[20]։ 2023 թվականի օգոստոսի 17-ին հեթ-տրիկ է ձևակերպել իսլանդական «Ակյուրեյրի» ակումբի դեմ կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի խաղում[21]։

Վալենսիա[խմբագրել | խմբագրել կոդը]

2023 թվականի սեպտեմբերի 1-ին մեկ տարվա վարձավճարով տեղափոխվել է իսպանական Վալենսիա ֆուտբոլային ակումբ[22]։ Սեպտեմբերի 28-ին Յարեմչուկը Վալենսիայի կազմում իր նորամուտը նշել է Ռեալ Սոսիեդադի դեմ խաղում։ 2023 թվականի դեկտեմբերի 6-ին Իսպանիայի գավաթի 2-րդ փուլի «Արոսա» ակումբի դեմ խաղում աչքի է ընկել իր նորամուտի գոլով ակումբի կազմում, որը նույնպես որոշել է խաղի ելքը (0:1)[23]։ 2024 թվականի հունվարի 2-ին Վիլյառեալի դեմ խաղում աչքի է ընկել Լա Լիգայում նորամուտի գոլով[24]։

Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականից ներգրավվել է Ուկրաինայի բոլոր տարիքային խմբերի պատանեկան հավաքականների խաղերին։ Մասնակցել է Եվրո 2014-ի պատանեկան և 2015-ի աշխարհի երիտասարդական առաջնություններին, որտեղ դարձել է 1 գոլի հեղինակ։

2018 թվականի սեպտեմբերի 6-ին Չեխիայի հավաքականի դեմ խաղում նորամուտը նշել է ազգային հավաքականում։ Գլխավոր թիմի կազմում առաջին գոլը խփել է 2019 թվականի հունիսի 7-ին Սերբիայի հավաքականի դեմ խաղում, որը տեղի է ունեցել հայրենի Լվովում։

Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտրական փուլի շրջանակներում մասնակցել է 7 հանդիպման, որոնցում դարձել է 4 գոլի հեղինակ։

2021 թվականի հունիսի 1-ին Ուկրաինայի հավաքականի պաշտոնական հայտացուցակում ընդգրկվել է գլխավոր մարզիչ Անդրեյ Շևչենկոյի կողմից 2020 թվականի Եվրոպայի առաջնության խաղերին մասնակցելու համար[25]։ Եվրոպայի առաջնության եզրափակիչ հատվածում Յարեմչուկը խփել է 2 գոլ՝ Նիդերլանդների (2:3) և Հյուսիսային Մակեդոնիայի (2:1) դարպասին և կատարել մեկ գոլային փոխանցում։

2022 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլի D Ֆրանսիայի, Ֆինլանդիայի, Բոսնիա և Հերցեգովինայի և Ղազախստանի հավաքականների հետ խաղում դարձել է 3 գոլի հեղինակ։

2024 թվականի մարտի 21-ին Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի դեմ Եվրո 2024-ին դուրս գալու անցումային առաջին խաղում փոխարինման է դուրս եկել երկրորդ խաղակեսում, դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ, ինչով օգնել է հավաքականին հաղթանակի հասնել 1:2 հաշվով[26]։

Հայտնվել է հավաքականի հայտացուցակում 2024 թվականի Եվրոպայի առաջնության համար։ 2024 թվականի հունիսի 21-ին խմբային փուլի երկրորդ տուրում փոխարինման է դուրս եկել և հաղթական գնդակը խփել Սլովակիայի հավաքականի դեմ խաղում, Ուկրաինան հաղթել է 2:1 հաշվով։ Այսպիսով, Յարեմչուկը 3 գոլով (2 գոլ խփել է 2020 թվականի Եվրոպայի առաջնությունում) դարձել է Ուկրաինայի հավաքականի պատմության մեջ Եվրոպայի առաջնությունների եզրափակիչ փուլի լավագույն ռմբարկուն։

Խաղեր հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

2022 հունիսի 8-ի դրությամբ

Ընդհանուր՝ 38 խաղ / 13 գոլ․ 13 հաղթանակ, 14 ոչ-ոքի, 11 պարտություն։

Ելույթների վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

24 հուլիսի 2022-ի դրությամբ
Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթներ Եվրոգավաթներ Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
«Դինամո-2» 2013/14 19 3 19 3
2014/15 23 4 0 23 4
Ընդամենը 60 16 42 7
«Դինամո» 2015/16 0 0 1 0 1 0
2016/17 9 0 1 0 10 0
Ընդամենը 9 0 2 0 11 0
«Ալեքսանդրիա» 2016/17 14 5 1 1 2 0 17 6
«Գենտ» 2017/18 32 9 2 0 34 9
2018/19 37 8 4 3 4 1 45 12
2019/20 18 10 1 0 11 7 30 17
2020/21 34 20 2 1 7 2 43 23
Ընդամենը 121 47 9 4 22 10 152 61
«Բենֆիկա» 2021/22 23 6 2 0 13 3 42 9
Ընդամենը 23 6 5 1 3 1 42 9
«Բրյուգգե» 2020/21 0 0 0 0 0 0 0 0
Ընդհանուր կարիերայի ընթացքում 209 65 18 5 37 13 264 83

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

«Գենտ»[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բելգիայի առաջնության արծաթե մեդալակիր․ 2019/20

«Բենֆիկա»[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պորտուգալիայի առաջնության բրոնզե մեդալակիր․ 2021/22
  • Պորտուգալիայի Լիգայի Գավաթի եզրափակչի մասնակից. 2021/22

Անձնական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ուկրաինայի Պրեմիեր Լիգայի ամսվա խաղացող. 2016 թվականի հոկտեմբեր[27]
  • Ուկրաինայի առաջնությունում ամենաարագ գոլի հեղինակը (8-րդ վայրկյանին)[28]
  • Եվրոպայի առաջնություններում գոլերի քանակով Ուկրաինայի հավաքականի ռեկորդակիր․ 3 գոլ
  • Օլեգ Բլոխինի անվան ռմբարկուական ակումբի անդամ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Ребров: «Александрия могла забить нам в первом тайме 3-4 мяча»». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 7-ին.
  3. «Роман Яремчук виступатиме за Олександрію». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 7-ին.
  4. ««Александрия» благодаря дублю Яремчука разгромила «Днепр»». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 7-ին.
  5. «KAA Gent legt jonge spits Roman Yaremchuk onder contract» (հոլանդերեն). kaagent.be. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 16-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  6. «Екс-динамівець на останніх хвилинах втратив нагоду принести "Генту" перемогу над "Андерлехтом"». www.depo.ua (ուկրաիներեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 16-ին.
  7. «Роман Яремчук». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 3-ին.
  8. «Дубль Яремчука в матча Гент – Вольфсбург». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 3-ին.
  9. «ВІДЕО. Шикарний перфоманс! Яремчук зробив хет-трик за Гент у Бельгії». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 11-ին.
  10. «Яремчук вошел в пятерку лучших бомбардиров Гента за последние 40 лет». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 19-ին.
  11. «Роман Яремчук». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 3-ին.
  12. «Топ-10 самых дорогих покупок Бенфики в истории». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 12-ին.
  13. «Yaremchuk é do Benfica» (պորտուգալերեն). slbenfica.pt. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 31-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  14. «Гол Яремчука помог Бенфике пройти Спартак». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 11-ին.
  15. «Яремчук дебютирует в старте Бенфики и чемпионате Португалии» (ռուսերեն). football.ua. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 14-ին.
  16. «Дубль за 11 минут. Яремчук удачно сыграл за Бенфику». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 25-ին.
  17. Дубль за 11 минут. Яремчук забил первый гол в Лиге чемпионов Արխիվացված է Դեկտեմբեր 8, 2021 Wayback Machine-ի միջոցով:
  18. ««Приятно забивать, но мне обидно покидать Лигу чемпионов»: Яремчук прокомментировал гол на легендарном стадионе». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 18-ին.
  19. «Бенфика назвала сумму, за которую Яремчук перешел в Брюгге». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 13-ին.
  20. «Украинец Яремчук отметился двумя голевыми передачами». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 13-ին.
  21. «Нападающий сборной Украины Яремчук оформил хет-трик». Արխիվացված օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 18-ին.
  22. «Роман Яремчук продовжить кар'єру у Валенсії». Արխիվացված օրիգինալից 2023 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 1-ին.
  23. «Яремчук забив перший гол за Валенсію». Արխիվացված օրիգինալից 2023 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 5-ին.
  24. «Яремчук отметился дебютным голом в испанской Примере». Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 2-ին.
  25. «ОФІЦІЙНО. АНДРІЙ ШЕВЧЕНКО ОГОЛОСИВ ЗАЯВКУ ЗБІРНОЇ УКРАЇНИ НА ЄВРО-2020». uaf.ua (ուկրաիներեն). Украинская ассоциация Դրոշа. 01.06.2021. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 3-ին.
  26. Яремчук – Лев матча
  27. Роман Яремчук — найкращий гравець Ліги Парі-Матч у жовтні!
  28. «Топ-5 самых быстрых голов чемпионата Украины». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 11-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոման Յարեմչուկ» հոդվածին։