Ռոլո Մեյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոլո Մեյ
Ծնվել էապրիլի 21, 1909(1909-04-21)[1][2]
Ադա, Hardin County, Օհայո, ԱՄՆ
Մահացել էհոկտեմբերի 22, 1994(1994-10-22)[2] (85 տարեկան)
Տիբուրոն, Մարին շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունհոգեբան, հոգեթերապևտ և գրող
Հաստատություն(ներ)Նյու Յորքի համալսարան, Հարվարդի համալսարան և Եյլի համալսարան
Ալմա մատերՄիչիգան նահանգի համալսարան, Օբերլինի քոլեջ, Կոլումբիայի համալսարանի մանկավարժական քոլեջ, Union Theological Seminary? և Կոլումբիայի համալսարան
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր
Տիրապետում է լեզուներինանգլերեն[3]
Ազդվել էKurt Goldstein?, Օտտո Ռանկ և Henri Ellenberger?
Պարգևներ
 Rollo May Վիքիպահեստում

Ռոլո Ռիս Մեյ (անգլ.՝ Rollo May, ապրիլի 21, 1909(1909-04-21)[1][2], Ադա, Hardin County, Օհայո, ԱՄՆ - հոկտեմբերի 22, 1994(1994-10-22)[2], Տիբուրոն, Մարին շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի նշանավոր հոգեբան և հոգեթերապևտ, էքզիստենցիալ հոգեբանության տեսաբան։ Իր աշխատություններում մանրամասնորեն անդրադարձել է մարդկային գոյության հիմնական խնդիրներին՝ բարի և չար, ազատություն, պատասխանատվություն և ճակատագիր, ստեղծագործություն, մեղք, վախ, սեր, բռնություն։ Ռոլո Մեյի ամենահայտնի «Սեր և կամք» (անգլ.՝ Love and Will) աշխատանքը դարձել է ամերիկյան բեսթսելլեր և 1970 թվականին ստացել Ռալֆ Ուոլդո Էմերսոնի մրցանակ մարդու մասին գիտության բնագավառում ունեցած վաստակի համար[4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիս Մեյը (ի ծնե տրված անունը) ծնվել է 1909 թվականի ապրիլի 21-ին Օհայո նահանգի Ադա փոքրիկ քաղաքում։ Ունեցել է մեծ քույր և հինգ փոքր եղբայր։ Ռիսի ծնունդից հետո ընտանիքը տեղափոխվել է Մարին-Սիթի (Միչիգան), որտեղ էլ անցել է նրա մանկությունը[5]։

Մեյի ծնողները կրթված չէին, քիչ էին զբաղվում երեխաների դաստիարակությամբ, իսկ միմյանց հետ էլ չունեին բարենպաստ հարաբերություններ[5], ինչը հետագայում՝ 1933 թվականին, հանգեցրեց ամուսնալուծության։ Ռոլոյի ավագ քույրը տառապում էր շիզոֆրենիայով։ Այդ բարդ կենսական պայմանների պատճառով Ռիս Մեյը փոխեց իր անունը[6]։

Դպրոցն ավարտելուց հետո Ռոլո Մեյն ընդունվեց Միչիգանի պետական քոլեջ։ Ուսումնառության տարիներին Ռոլոն դարձավ մի ամսագրի համահեղինակը, որը քննադատում էր իշխանությունների գործողությունները։ Դա հանգեցրեց քոլեջից նրան հեռացնելուն։ Դրանից հետո նրան ընդունեցին Օբեռլինյան քոլեջ, որն ավարտեց 1930 թվականին և ստացավ բակալավրի աստիճան անգլերենի հիմնական մասնագիտացմամբ և հունական գրականության ու պատմության լրացուցիչ մասնագիտացմամբ[6]։

Քոլեջն ավարտելուց հետո Մեյը մեկնեց Սալոնիկ և սկսեց զբաղվել մանկավարժական գործունեությամբ։ Սկսեց հաճախել նաև Ալֆրեդ Ադլերի դասախոսություններին[6]։

1933 թվականին, պայմանավորված ծնողների ամուսնալուծությամբ, Մեյը վերադարձավ ԱՄՆ և մասնակցեց Նյու Յորքի միասնական աստվածաբանական սեմինարիային[6]։ Ուսումնառության ընթացքում Մեյը ծանոթացավ նշանավոր աստվածաբան և փիլիսոփա Պաուլ Տիպլիխի հետ, ով փախել էր Նացիստական Գերմանիայից և ակադեմիական կարիերան շարունակում էր Ամերիկայում։ Նրանք ընկերացան և պահպանեցին ընկերությունը ավելի քան երեսուն տարի[5]։

1938 թվականին՝ սեմինարիան ավարտելուց հետո, Ռոլո Մեյը Տիպլիխի ղեկավարությամբ պաշտպանեց աստվածաբանության գիտական աստիճանը և ձեռնադրվեց հոգևորական Նյու Ջերսիում[6],, որտեղ երկու տարի քահանա էր[5]։ Նույն տարում ամուսնացավ իր առաջին կնոջ՝ Ֆլորենցիա Դե Ֆրիզի հետ (անգլ.՝ Florence De Frees)։ Նրանք ունեցան որդի և դուստր երկորյակներ[6]։

Քահանայի աշխատանքը թողնելուց հետո Ուիլյամ Ալանսոն Ուայթի հոգեբուժության, հոգեվերլուծության և հոգեբանության ինստիտուտում մասնակցեց դասընթացի՝ միաժամանակ աշխատելով Նյու Յորքի քաղաքային քոլեջում՝ որպես հոգեբան-խորհրդատու։ Այստեղ Մեյը ծանոթացավ Հարի Սալիվանի հետ[5]։

1942 թվականին Մեյը հիվանդացավ տուբերկուլոզով և մեկուկես տարի անցկացրեց հիվանդանոցում։ Այստեղից նա դուրս եկավ այն համոզմունքով, որ ինքն առողջացավ ոչ թե բժիշկների ջանքերի շնորհիվ, այլ իր ներքին աշխատանքի արդյունքում[6]։

1946 թվականին սկսեց մասնավոր պրակտիկան[5]։

1948 թվականին դարձավ հոգեթերապևտ[7] և ընդգրկվեց Ուիլյամ Ալանսոն Ուայթի հոգեբուժության, հոգեվերլուծության և հոգեբանության ինստիտուտի դասավանդողների կազմում, որտեղ շարունակեց աշխատել մինչև 1974 թվականը[5]։

1949 թվականին Կոլումբիայի համալսարանի Մանկավարժական քոլեջում ստացավ փիլիսոփայության դոկտորի կոչում։ Դա Կոլումբիայի համալսարանում տրված առաջին Ph.D. կոչումն էր[7]։

1969 թվականին ամուսնալուծվեց[6]։

1971 թվականին ամուսնացավ Ինգրիդ Սքուլի հետ (անգլ.՝ Ingrid Scholl)[6], իսկ 1978 թվականին նորից ամուսնալուծվեց[6]։

1989 թվականին ամուսնացավ Ջորջիա Լի Միլ Ջոնսոնի հետ (անգլ.՝ Georgia Lee Mill Johnson)[6]։

Մահացել է 1994 թվականին 85 տարեկան հասակում սրտային քրոնիկ անբավարարությունից[6]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տուբերկուլոզի բուժումից հետո Մեյը տագնապի մասին իր բոլոր գրառումները ձևակերպեց դոկտորական ատենախոսության տեսքով և հրատարակեց «Տագնապի նշանակությունը» (1950) աշխատանքը։ Այդ և հետագա նշանավոր աշխատությունների արդյունքում ձեռք բերեց միջազգային և համաշխարհային ճանաչում։ Նրա նշանավոր «Սեր և կամք» աշխատությունն արժանացել է Ռալֆ Էմերսոնի մրցանակի։ Իսկ 1972 թվականին Նյու Յորքի բժշկական հոգեբանների հանրությունը նրան շնորհեց դոկտոր Մարտին Լյութեր Քինգի մրցանակ «Ուժ և անմեղություն»։

Դրան զուգահեռ Մեյը վարում էր ակտիվ մանկավարժական և կլինիկական գործունեություն։ Կարդում էր դասախոսություններ Հարվարդի և Փրինսթոնի համալսարաններում, տարբեր ժամանակներում դասավանդել է Եյլի և Կոլումբիայի համալսարաններում, Դարտմուտի, Օբեռլինյան և Վասսարի քոլեջներում, ինչպես նաև Նյու Յորքի սոցիալական հետազոտությունների նոր դպրոցում։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. May R. Love and Will. — 1969.
  2. May R. The Meaning of Anxiety. — N.Y. : Pocket Books, 1977.
  3. Мэй Р. Открытие Бытия. — М. : Институт Общегуманитарных Исследований, 2004. — 224 с. — ISBN 5-88239-137-8.
  4. Мэй Р. Любовь и воля = Love and Will. — М. : Рефл-бук ; К. : Ваклер, 1997.
  5. Мэй Р. Смысл тревоги = The Meaning of Anxiety / пер. с англ. М. И. Заваловой и А. Ю. Сибуриной; терминолог. правка В. Данченка. — К. : PSYLIB, 2005.
  6. Мэй Р. Искусство психологического консультирования / пер. Т. К. Кругловой. — М. : Независимая фирма «Класс», 1999. — ISBN 0-285-65099-8 (Великобритания), ISBN 5-86375-077-3 (РФ).

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոլո Մեյ» հոդվածին։