Օտտո Ռանկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օտտո Ռանկ
գերմ.՝ Otto Rank
Ծնվել էապրիլի 22, 1884(1884-04-22)[1][2][3][…]
Վիեննա, Ավստրո-Հունգարիա
Մահացել էհոկտեմբերի 31, 1939(1939-10-31)[1][2][4] (55 տարեկան)
Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
բնական մահով
ԳերեզմանՖերնկլիֆ
Քաղաքացիություն Ավստրիա
Մասնագիտությունհոգեբան, existential therapist և հոգեվերլուծաբան
Գործունեության ոլորտհոգեվերլուծություն
Ալմա մատերՎիեննայի համալսարան
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[1]
Ազդվել էՀենրիկ Իբսեն
Ամուսին(ներ)Beata Rank-Minzer?
 Otto Rank Վիքիպահեստում

Օտտո Ռանկ (գերմ.՝ Otto Rank, իսկական ազգանունը՝ Ռոզենֆելդ, ապրիլի 22, 1884(1884-04-22)[1][2][3][…], Վիեննա, Ավստրո-Հունգարիա - հոկտեմբերի 31, 1939(1939-10-31)[1][2][4], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ավստրիացի հոգեվերլուծաբան, Ֆրոյդի աշակերտներից և հետնորդներից մեկը: Զբաղվել է երազների տեսությամբ, հարադրելով երազները դիցաբանության և գեղարվեստի հետ: Առավել հայտնի է նրա մենագրությունը «Ծննդյան վնասվածքը և նրա նշանակությունը հոգեվերլուծության մեջ», որտեղ նա ցույց է տալիս, որ պտղի հեռացումը մոր արգանդից հանդիսանում է «հիմնական վնասվածքը», որը որոշիչ դեր ունի նևրոզների զարգացման մեջ, և ամեն մարդու բնորոշ ենթագիտակցական ցանկությունները վերադառնում են մայրական արգանդ: Ֆրոյդը չէր կիսում այդ հայեցակարգը:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օտտո Ռանկը ծնվել է 1884 թվականի ապրիլի 22-ին Վիեննա քաղաքում, հրեական աղքատ ընտանիքի երկու որդիներից կրտսերն է: Հավակնոտ հայրը ուղղորդում էր նրա կրթությունը, հավատալով, որ երիտասարդ Օտտոն պետք էր դառնար ինժեներ-մեխանիկ: Ավարտելով արհեստագիտական ուսումնարանը, Ռանկը աշխատում էր արհեստանոցում: Այդ ժամանակ նա ինքնուրույն հոգեբանություն էր ուսումնասիրում, ավարտելով Վիեննայի արվեստի դպրոցը, հատուկ հետաքրքրություն էր դրսևորում դիցաբանության և գրականության հանդեպ: Հենրիկ Իբսենի «Տիկնիկների տունը» պիեսից վերցնում է Ռանկ ազգանունը:

1906 թվականին ծանոթանում է Զիգմունդ Ֆրոյդի հետ, ցույց տալով նրան Ալֆրեդ Ադլերի երաշխավորագիրը, (վերջինս Ռոզենֆելդների ընտանեկան բժիշկն էր) և երեք աշխատանքների ձեռագիր, որոնցից մեկը ընկած է 1907 թվականին հրապարակված «Նկարիչ» գրքի հիմքում: Ֆրոյդը բարձր է գնահատում ձեռագրերը, երիտասարդի մեջ տեսնելով հոգեվերլուծությամբ զբաղվելու ընդունակություններ: «…Արհեստագիտական ուսումնարանի շրջանավարտը մեզ ձեռագրեր ներկայացրեց, որը ցույց էր տալիս առարկայի բացառիկ իմացությունը: Մենք համոզեցինք նրան շարունակել գիմնազիական կրթությունը, հաճախել համալսարան և նվիրել իրեն հոգեվերլուծության ոչ բժշկական կիրառմանը…», – հիշում էր Ֆրոյդը: Արդյունքում Օտտո Ռանկը ավարտեց Վիեննայի համալսարանը և 1912 թվականին ստացավ փիիսոփայության դոկտորի աստիճան:

Ժամանակի ընթացքում Ֆրոյդի և Ռանկի միջև խոր ընկերական կապեր էին ձևավորվում, Ֆրոյդը նրան վերաբերվում էր որդու պես: 1912 թվականին Ռանկը դառնում է Վիեննական հոգեվերլուծական հասարակության քարտուղար, իսկ 1913 թվականից հանդիսանում է գաղտնի կոմիտեի անդամ: 1919-1924-ական թվականներին նա ղեկավարում էր հոգեվերլուծական աշխատաքներ հրապարակող հրատարակչությունը:

Դառնալով առաջին հոգեվերլուծաբանը առանց բժշկական կրթության, Օ. Ռանկը սկսեց այցելուներ ընդունել այն նույն տանը, որտեղ գտնվում էր նրա բնակարանը: Մի քանի տարիների ընթացքում նա զբաղվում էր հետազոտական աշխատանքներով, կառավարում հոգեվերլուծական հասարակության ֆինանսական և վարչական գործերը, օգնում էր Ֆրոյդին կազմակերպչական հարցերում, Վիեննայի հոգեվերլուծական հասարակության փոխնախագահն էր:

20-ական թվականներին Ռանկը մի շարք գաղափարներ ներկայացրեց, որոնք կանխորոշեցին գաղտնի կոմիտեից նրա հեռանալը և Ֆրոյդի հետ ընդհարումը: 1924 թվականին Նյու Յորքի հոգեվերլուծական հասարակության նախագահի հրավերով նա մեկնեց ԱՄՆ, որտեղ մի քանի ամիս շարունակ նոր գաղափարներ էր շարադրում ամերիկացի հոգեվերլուծաբաններին: 1924 թվականին Շանդոր Ֆերենցիի հետ հրապարակեց «Հոգեվերլուծության զարգացում» գիրքը:

Վերադառնալով Վիեննա՝ Օ. Ռանկը հեռացավ հոգեվերլուծական ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնից: 1929 թվականին հրաժարական տվեց, վերջնականորեն կանխորոշելով գժտությունը Ֆրոյդի հետ: 1930-ական թվականների սկզբին Օ. Ռանկը հոգեվերլուծաբան էր աշխատում Փարիզում:

1935 թվականին Օտտո Ռանկը մեկնեց ԱՄՆ, որտեղ զբաղվում էր ուսուցչական և թերապևտիկ գործունեությամբ, նոր հոգեվերլուծական գաղափարների առաջադրմամբ:

1939 թվականի հոկտեմբերի 31-ին Նյու Յորքում Օտտո Ռանկը կոկորդի բուժման համար օգտագործած ծծմբի պարունակության նկատմամբ ալերգիայի ռեակցիայից մահանում է:

Առասպել հերոսի ծննդյան մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Օ. Ռանկը առաջին հոգեվերլուծաբաններից էր, ով հատուկ ուշադրություն դարձրեց հոգեվերլուծական մեթոդի կիրառմանը արվեստի, կրոնի, պոեզիայի, գրականության ուսումնասիրության ժամանակ: «Առասպել հերոսի ծննդյան մասին» աշխատանքում Ռանկը դրույթ առաջադրեց, որի համաձայն բոլոր ժամանակների և ազգերի առասպելների բովանդակության նույնականության աղբյուրի բացահայտումը հնարավոր է միայն դրանց հոգեբանական վերլուծության միջոցով:

Հերոսի ծննդյան իմաստի հոգեբանական բացատրության ընթացքում Օ. Ռանկը փորձում էր բացահայտել առասպելի կապը որոշ հոգեկան հիվանդությունների հետ: Մասնավորապես նա գտնում էր, որ իրենց հիմնական հատկանիշներում հերոսների մասին առասպելները հիմնականում համապատասխանում են հոգեկան հիվանդների մոլական պատկերացումներին, ովքեր տառապում են հետապնդման զառանցանքով կամ վեհության զառանցանքով:

Ծննդյան տրավմա և նրա նշանակությունը հոգեվերլուծության վրա[խմբագրել | խմբագրել կոդը]

Օտտո Ռանկը գտնում էր, որ ծննդյան վնասվածքը դառնում է վախի և տագնապի առաջացման առաջին պատճառը: Օ. Ռանկը ելնում էր նրանից, որ երեխայի աշխարհ գալը և մորից առանձնացնելը տրավմատիկ իրադարձություն է մարդու կյանքում: Մայրական արգանդ վերադառնալու ձգտումը և նախկին վիճակի վերականգնումը կապված է ծննդյան տրավմայի հետ:

Օ. Ռանկը գտնում էր, որ նևրոզը առաջանում է ներհոգեկան հակամարտությունների հողի վրա՝ վերադառնալ նախածննդյան ներդաշնակ վիճակին և ծննդյան սարսափների հիշողությունների միջև: Այսպիոսով Ռանկը վերաիմաստավորեց դասական հոգեվերլուծության հիմնական դիրքորոշումները.

  • էդիպյան բարդույթը՝ մայրական արգանդ վերադառնալու փորձերի տեսանկյունից (երեխայի ծնունդ) և երկրորդական տրավմայի (երեխային կտրելը մայրական կաթից)
  • Արյունապղծության վախ և համապատասխան արգելքներ՝ քանի որ հակասում է մայրական արգանդ վերադառնալու երևակայությանը

Խոսելով հոգեթերապիայի մասին, Օ. Ռանկը գտնում էր, որ բուժման վերջին փուլը այցելուի համար վերածնունդ է: Անգիտակցական մակարդակում բուժումը կապված է ծննդյան հետ, այցելուն կարող է ընկալել իրեն որպես նորածին, այսինքն վերլուծաբանի հոգևոր երեխան: Այսպիսով վերլուծությունը կարելի է համարել այցելուի նախկինում ծննդյան տրավմայի հաղթահարման անհաջող փորձի հաջող ավարտ:

Ավանդը հոգեվերլուծության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս Ռանկի գաղափարները զարգացում են գտել Ստանիսլավ Գրոֆի աշխատանքներում (ԱՄՆ), ով հետազոտությունների ընթացքում հալյուցինոգեն օգտագործելով, բացահայտում էր հիշողության հետքեր մոր արգանդում գտնվելու և ծննդաբերության վերաբերյալ:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Лейбин В. Постклассический психоанализ. Энциклопедия. - М.: АСТ, 2008.
  • Патопсихология. Психоаналитический подход. (Под ред. Ж. Бержере). - М.: Аспект Пресс, 2008.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]