Շանդոր Ֆերենցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Շանդոր Ֆերենցի
հունգ.՝ Ferenczi Sándor
FerencziSándor.jpg
Ծնվել էհուլիսի 7, 1873(1873-07-07)
Միշկոլց, Ավստրո-Հունգարիա[1]
Մահացել էմայիսի 22, 1933(1933-05-22)[1][2][3] (59 տարեկանում)
Բուդապեշտ, Հունգարիա[1]
ՔաղաքացիությունFlag of Hungary.svg Հունգարիա
Մասնագիտությունհոգեվերլուծաբան և նյարդաբան
Հաստատություն(ներ)International Psychoanalytical Association
Գործունեության ոլորտհոգեվերլուծություն
ԱնդամակցությունQ55058156? և International Psychoanalytical Association
Ալմա մատերՎիեննայի համալսարան
Գիտական աստիճանդոկտորի աստիճան[1]
Տիրապետում է լեզուներինգերմաներեն և հունգարերեն[2]
Գիտական ղեկավարԶիգմունդ Ֆրոյդ
Հայտնի աշակերտներՄայքլ Բալինտ և Մելանի Քլայն
ՀայրBernát Ferenczi
Sándor Ferenczi Վիքիպահեստում

Շանդոր Ֆերենցի (հունգ.՝ Ferenczi Sándor, մինչև 1879 թվականը՝ Ֆրենկել, հուլիսի 7, 1873(1873-07-07), Միշկոլց, Ավստրո-Հունգարիա[1] - մայիսի 22, 1933(1933-05-22)[1][2][3], Բուդապեշտ, Հունգարիա[1]), հունգարացի հոգեվերլուծող, 1908-1924 թվականներին Զիգմունդ Ֆրոյդի համախոհներից մեկը, Հունգարական հոգեվերլուծական հանրության հիմնադիրը (1913), ինտրոյեկցիայի մասին ուսմունքի ստեղծողը (1909):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Միշկոլց քաղաքում՝ հրեաների ընտանիքում: Հայրը՝ Բարուխ Ֆրենկելը (հետագայում՝ Bernát Ferenczi, 1830-1889), Միշկոլց էր եկել Կրակովից[4], իսկ մայրը՝ Ռոզա Էյբենշյուցը (1840-1921), ևս սերում էր Գալիցիայից և մեծացել է Վիեննայում[5][6]: Հայրը ուներ գրախանութ սեփական տպարանով և գրադարանային ծառայություններով:

Շանդոր Ֆերենցին 1900 թվականից զբաղվում էր նյարդաբանական մասնավոր պրակտիկայով: Ֆրոյդի հետ ծանոթացման ժամանակ (1908) արդեն ուներ շուրջ 30 աշխատություն: Ֆրոյդին ուղեկցել է բազմաթիվ աշխատանքային այցերի ընթացքում, դարձել ներքին հոգեվերլուծական խմբի անդամ: Հունգարական Խորհրդային Հանրապետության ժամանակ Բելա Կունին աջակցելիս Բուդապեշտի համալսարանում ստեղծել է հոգեվերլուծության ամբիոն:

1924 թվականին Ֆերենցին Օտտո Ռանկի հետ հրատարակել է «Հոգեվերլուծության զարգացում» (ռուս.՝ «Развитие психоанализа») աշխատությունը: Փաստացի, Ֆերենցին պաշտպանում էր Ռանկի՝ նորածնության տրավմայի տեսությունը, որը ժխտվում էր Ֆրոյդի կողմից: Դա հանգեցրեց Ֆերենցու և Ֆրոյդի հարաբերությունների սառեցմանը, թեև բացահայտ կոնֆլիկտի չհասավ:

Տեսակետներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆերենցին մշտապես փորձարկում էր թերապևտիկ ներգործությունների մեթոդները, պաշտպանում էր հիպնոսի կիրառումը: Հայտնիություն է ձեռք բերել առավել դժվար այցելուների հետ աշխատելու և հոգեվերլուծության մեջ ընդունված ներգործությունների համեմատությամբ առավել ակտիվ ներգործության տեսություն հիմնելու շնորհիվ: Նրա այցելուներից է եղել Մելանի Քլայնը:

Առաջին շարքում՝ Զիգմունդ Ֆրոյդ, Սթենլի Հոլ, Կարլ Գուստավ Յունգ, երկրորդ շարքում՝ Աբրահամ Բրիլ, Էռնեստ Ջոնս և Շանդոր Ֆերենցի (Clark University, 1909)

Իր հետազոտություններում Ֆերենցին հանգել է այն եզրակացության, որ այցելուների վկայությունները ընտանիքում մանկության տարիներին ապրած բռնության մասին կարելի է համարել ճշմարիտ միայն այն դեպքում, երբ դրանք ստուգվում են այդ ընտանիքից այլ այցելուների հետ աշխատանքի արդյունքում: Այցելուի հիշողության մեջ տրավմատիկ ապրումների վերականգնումը նա էական չէր համարում թերապիայի համար:

Թերապևտիկ նպատակներով լիբիդոյի կենտրոնացման համար Ֆրոյդը այցելուներին հանձնարարում էր պահպանել սեռական ժուժկալություն, իսկ Ֆերենցին գնում էր ավելի հեռու՝ պահանջելով հրաժարվել սնունդից, խմիչքից և ֆիզիկական այլ պահանջմունքներից: Երբ այդպիսի պրակտիկան ցույց տվեց իր անարդյունավետությունը, Ֆերենցին անցավ հակառակ գործելաոճին. նա հոգեվերլուծողից պահանջում էր այցելուի հանդեպ դրսևորել հնարավորինս շատ ջերմություն, բարեհամբույրություն և կապվածություն, քանի որ նևրոտիկները մանկության տարիներին զրկված էին լինում հենց դրանցից:

Իր «Թալասսա, գենիտալային տեսության փորձ» («Thalassa, Versuch einer Genitaltheorie», 1924) վիճահարույց աշխատության մեջ Ֆերենցին շեշտադրում է անհատի՝ մայրական օրգանիզմ և, վերջին հաշվով, համաշխարհային օվկիանոսի ջրերին վերադառնալու բնազդային ձգտումը:

Ֆերենցին պաշտպանում էր մեկ անձի մեջ վերլուծողի և սուպերվիզորի գործառույթների համատեղման գաղափարը, որը քիչ էր ընդունված այլ հոգեվերլուծողների կողմից:

Ազդեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆերենցու հայացքները մեծ ազդեցություն են թողել նրա հունգարացի կոլեգա Մայքլ Բալինտի վրա: Դրանք որոշակի ճանաչում ունեն նաև Ժակ Լականի հետնորդների, ինչպես նաև ԱՄՆ-ում 1980-ական թվականներին ստեղծված հոգեվերլուծական դպրոցի կողմնակիցների շրջանում:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Hysterie und Psychoneurosen, Lpz., 1919;
  • Die Symbolik der Brucke, «Intern. Z. Psychoanal.», 1921, Bd. 7, S. 211—213;
  • Zur Psychoanalyse von Sexualgewohnheiten, «Intern. Z. Psycoanal.», 1928, Bd. 11;
  • Development of Psychoanalysis (Classics in Psychoanalysis, Monograph 4), Otto Rank and Sandor Ferenczi, International Universities Press, Inc, 1986, Hardback, ISBN 0-8236-1197-3.;
  • (Hrsg) Bausteine zur Psychoanalyse, 4 Bde., 1927, Wien.;
  • The phenomena of hysterical materialisation, in.: Contributions to the Theory and Technique of Psychoanalysis, 2 Bde., L., 1950.
  • Thalassa: A Theory of Genitality, Sandor Ferenczi, H. Karnac Books, Limited, 1989, Paperback, ISBN 0-946439-61-3.
  • First Contributions to Psycho-Analysis, Sandor Ferenczi, translated by Ernest Jones, H. Karnac Books, Limited, 1994, Hardback, ISBN 1-85575-085-6.
  • Final Contributions to the Problems & Methods of Psycho-Analysis, Sandor Ferenczi, H. Karnac Books, Limited, Hardback, 1994, ISBN 1-85575-087-2.
  • Ferenczi’s Turn in Psychoanalysis, Peter L. Rudnytsky, New York
  • Sandor Ferenczi: Reconsidering Active Intervention, Martin Stanton, Jason Aronson Publishers, 1991, Hardcover, 1991, ISBN 0-87668-569-6.
  • Legacy of Sandor Ferenczi, Edited by Adrienne Harris and Lewis Aron, Analytic Press, 1996, Hardback, ISBN 0-88163-149-3.
  • Ференци, Ш. Собрание научных трудов. - Ижевск: ERGO, 2013. - Т. 2: Работы 1908–1912 гг. ISBN 978‑5‑98904-151-0

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 1,9 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #11868678X // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 SNAC — 2010.
  4. Բարուխ Ֆրենկելը Միշկոլց էր գնացել 14 տարեկան հասակում ծնողների հետ
  5. About Ferenczi
  6. Генеалогия семьи Френкель

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]