Մայքլ Բալինտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մայքլ Բալինտ
Michael-balint.jpg
Ծնվել էդեկտեմբերի 3, 1896(1896-12-03)[1]
Բուդապեշտ, Հունգարիա
Մահացել էդեկտեմբերի 31, 1970(1970-12-31)[1] (74 տարեկանում)
Լոնդոն, Միացյալ Թագավորություն
ՔաղաքացիությունFlag of Hungary.svg Հունգարիա
ՄասնագիտությունՀոգեվերլուծություն, Հոգեթերապիա
ԱնդամակցությունQ55058156? և Բրիտանական հոգեվերլուծական ընկերություն
Ալմա մատերԲուդապեշտի համալսարան, Հումբոլդտի համալսարան և Մանչեսթերի համալսարան
Տիրապետում է լեզուներինանգլերեն[1]
Ինչով է հայտնիԽմբային հոգեթերապիայի և հոգեվերլուծության մասնագետ, «Բալինտյան խմբերի» հիմնադիր
Ամուսին(ներ)Էլիս Բալինտ և Էնիդ Բալինտ
Կայքbalint.co.uk
Mihály Bálint (physician) Վիքիպահեստում

Մայքլ Բալինտ (հունգ.՝ Bálint Mihály, դեկտեմբերի 3, 1896(1896-12-03)[1], Բուդապեշտ, Հունգարիա - դեկտեմբերի 31, 1970(1970-12-31)[1], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), հունգարացի հոգեթերապևտ և հոգեվերլուծող։ Խմբային հոգեթերապիայի և հոգեվերլուծության մասնագետ է, «Բալինտյան խմբերի» հիմնադիրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բալինտը ծնվել է 1896 թվականի դեկտեմբերի 3֊ին Բուդապեշտում։ Մանկության տարիներին հետաքրքրվում էր տեխնիկայով և երազում էր դառնալ ճարտարագետ, սակայն հայրը մասնագիտությամբ բժիշկ էր և վերջինիս պնդմամբ սկսեց ուսումնասիրել բժշկություն՝ 1914 թվականին ընդունվելով Բուդապեշտի համալսարան։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Բալինտը զորակոչվեց զինվորական ծառայության։ 1916 թվականին վերադարձավ ձեռքի լուրջ վնասվածքով և շարունակեց ուսումը։ 1920 ավարտեց բժշկական ֆակուլտետը։

Հետաքրքրվելով Ֆրոյդի գաղափարներով՝ 1919 թվականին սկսեց հաճախել հոգեվերլուծության դասընթացների, որը վարում էր Շանդոր Ֆերենցին։

1921 թվականին Բալինտը մեկնեց Բեռլին, որտեղ Օտտո Վարբուրգի բիոքիմիական լաբորատորիայում ստացավ գիտական աշխատակցի աշխատանք։ Այնուհետև ընդունվել է Բեռլինի համալսարան, որն ավարտել է 1924 թվականին՝ ստանալով փիլիսոփայության դոկտորի աստիճան։ Միաժամանակ ուսումնասիրել է բանասիրություն, բիոքիմիա և խորացրել գիտելիքները հոգեվերլուծության բնագավառում։ Իր առաջին կնոջ՝ Ալիսա Բալինտի հետ Հանս Զակսի մոտ մասնակցել է հոգեվերլուծության դասընթացի Բեռլինի համալսարանում։

1925 թվականին Բալինտն ընտանիքով վերադարձավ Բուդապեշտ։ 1926 թվականին սկսեց աշխատել որպես հոգեվերլուծող և դարձավ Հունգարական հոգեվերլուծական հանրության անդամ։ Այդ տարիներին անցնում էր ինքնավերլուծություն Շանդոր Ֆերենցի մոտ։ 1927 թվականին սկսեց վարել հոգեվերլուծական սեմինարներ Բուդապեշտի բժիշկների համար։ 1930 թվականին դարձավ Բուդապեշտի առաջին հոգեվերլուծական կլինիկայի հիմնադիրներից մեկը։ 1935-1939 թվականներին ղեկավարում էր Հոգեվերլուծական ինստիտուտը։

1939 թվականին ծովակալ Միկլոշ Հորթիի վարած քաղաքականության արդյունքում Բալինտը հունգարական հոգեվերլուծողների խմբի հետ ստիպված էր մեկնել Մանչեսթեր։ Այստեղ շարունակեց մասնակցել դասընթացների և հաստատեց իր որակավորումը, որը նրան հնարավորություն տվեց բժշկական պրակտիկա իրականացնել Մեծ Բրիտանիայում։ Այստեղ Ալիսը մահացավ՝ Բալինտին թողնելով իրենց որդու հետ։ 1944 թվականին Բալինտը ամուսնացավ երկրորդ անգամ, սակայն նրանց միությունը շուտով ավարտվեց, թեև մինչև 1952 թվականը ամուսնալուծված չէին։ 1945 թվականին Մանչեսթերի համալսարանում պաշտպանեց դիսերտացիա «Վարքագծի անհատական առանձնահատկությունները վաղ մանկության տարիքում» թեմայով և ստացավ հոգեբանության մագիստրոսի աստիճան։ Այս աշխատանքը նվիրված էր մոր և մանկան փոխհարաբերությունների առանձնահատկություններին և անձի զարգացման գործընթացում դրանց նշանակությանը։

1945 թվականի վերջին Բալինտը մեկնեց Լոնդոն և մինչև 1947 թվականը ղեկավարեց մանկական փոքրիկ կլինիկա։ 1947 թվականի հոկտեմբերին ստացավ բրիտանական քաղաքացիություն, ինչը նրան հնարավորություն տվեց դառնալ բրիտանական հոգեվերլուծական հանրության անդամ և զբաղվել հոգեվերլուծական գործունեությամբ։ Մելանի Քլայնի և Աննա Ֆրոյդի կողմնակիցների միջև հանրության պառակտումից հետո Բալինտը զբաղեցրեց չեզոք դիրք և ընդգրկվեց անկախ հոգեվերլուծողների խմբի մեջ։ 1948 թվականին նրան հրավիրեցին Թավիստոկյան նահանգի կլինիկա, որտեղ աշխատեց մինչև 1961 թվականը։

1968 թվականին Բալինտն ընտրվեց Բրիտանական հոգեվերլուծական հանրության նախագահ։ Նրա նախաձեռնությամբ սկսեցին անցկացվել Եվրոպական հոգեվերլուծական ֆեդերացիայի ամենամյա կոնֆերանսներ։

Կյանքի վերջին տարիներին Բալինտը հիվանդացավ ծանր դիաբետով, որը հանգեցրեց գրեթե ամբողջական կուրության։ Բալինտը մահացավ 1970 թվականի դեկտեմբերի 31֊ին։

Բալինտյան խմբեր[խմբագրել | խմբագրել կոդը]

1949 թվականին Բալինտը հանդիպեց Էնիդ Բալինտին, ով մի խումբ սոցիալական աշխատողների և հոգեբանների հետ աշխատում էր ամուսնական խնդիրների ուսումնասիրության գաղափարի շուրջ[2]։ Մայքլ Բալինտը դարձավ այս խմբի ղեկավարը, և նրանք միասին զարգացրին այն, ինչ այսօր կոչվում է «Բալինտյան խումբ»։

Aquote1.png Աշխատանքի նպատակն այն է, որ այցելուին հնարավորություն տրվի գտնել ինքն իրեն, ընդունել և համաձայնության գալ սեփական անձի հետ։
- Մայքլ Բալինտ
Aquote2.png

Բալինտյան խումբը մասնագիտական հաղորդակցական հմտություների բարելավման, մասնագիտական սթրեսի և հուզական այրման հաղթահարման մեթոդ է։ Ի սկզբանե այն նախատեսված է եղել բժիշկների խմբի հետ կիրառելու համար, սակայն այսօր այդ տեխնոլոգիան օգտագործվում է նաև հոգեբանների, ուսուցիչների, սոցիալական աշխատողների և այլ մասնագետների խմբերի հետ աշխատանքում։

Բալինտյան խումբը մասնագետների խումբ է, ովքեր պարբերաբար հանդիպում են և միմյանց ներկայացնում քննարկման ենթակա դեպքեր[3]։ Նպատակն է խմբային աշխատանքի արդյունքում ուսումնասիրել բժիշկ֊այցելու հարաբերությունները և առկա դժվարություները, անորոշությունը վերափոխել փոխհասկացման[4][5]։ Շեշտը դրվում է ոչ թե կոնկրետ դեպքի կամ այցելուի վարքագծի վերլուծության վրա, այլ տվյալ դեպքի շրջանակներում այցելուի հետ մասնագետի համագործակցության առանձնահատկությունների և մասնագետի հույզերի վրա։ Դրանով բալինտյան խմբերը տարբերվում են ավանդական սուպերվիզիաներից։

Բալինտյան խմբերում աշխատելու գլխավոր պայմաններից են անվտանգությունը, խմբի անդամների հուզական աջակցությունը։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Individual Differences of Behaviour in Early Infancy. Dissertation for Master of Science in Psychology. London, 1945.
  • Primary Love and Psycho-Analytic Technique. 1956.
  • The Doctor, His Patient and the Illness. London: Churchill Livingstone, 1957.
  • German translation: Der Arzt, sein Patient und die Krankheit. Stuttgart, Klett, 1966.
  • Thrills and Regressions. 1959.
  • German translation: Angstlust und Regression. Stuttgart: Klett-Cotta, 1991.
  • Basic Fault. 1967.
  • The Clinical Diary of Sándor Ferenczi. Edited by Judith Dupont. Translated by Michael Balint and Nicola Zarday Jackson. First cloth edition, 1988.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. Philip Hopkins, ‘Balint, Michael Maurice (1896–1970)’, Oxford Dictionary of National Biography, Oxford University Press, 2004 accessed 6 Dec 2015
  3. "What is a Balint Group?", The American Balint Society
  4. Balint Society, accessed July 2, 2006
  5. Balint Society Constitution, accessed July 2, 2006

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Балинт М. Базисный дефект: Терапевтические аспекты регрессии. — М.: "Когито-Центр", 2002.
  • Franz Sedlak und Gisela Gerber: Beziehung als Therapie Therapie als Beziehung. Michael Balints Beitrag zur heilenden Begegnung. München: Ernst Reinhardt Verlag, 1992, ISBN 3-497-01257-2.
  • Harold Stewart et al.: Michael Balint: Object Relations Pure and Applied. London: Routledge, 1996.
  • Osborne, Thomas, 'Mobilizing Psychoanalysis: Michael Balint and the General Practitioners' Social Studies of Science 23(1) (1993)։ 175–200
  • Columbia University Psychoanalytic Movement Project: oral history, 1963–1982; interview of Dr Michael Balint by Dr. Bluma Swerdloff, August 1965, London

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]