Էքզիստենցիալ հոգեթերապիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Էքզիստենցիալ հոգեթերապիա (անգլ.՝ existential therapy), հոգեթերապիայի ուղղություն, որի նպատակն է ուղղորդել այցելուին իր կյանքի իմաստը հասկանալուն, սեռական կյանքի արժեքների հասկացմանը և կյանքի ուղու փոփոխությունն է հիմնված այդ արժեքների վրա իր կատարած ընտրության համար կրելով պատասխանատվություն: Էքզիստենցիալ հոգեբուժությունը ծագել է 20-րդ դարում, ինչպես Էքզիստենցիալիզմի և հոգեբուժության շարունակություն[1][2]:

Հիմնական դրույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի ժամանակակից էքզիստենցիալ հոգեբույժ Իրվին Յալոմը տարբերում է չորս խնդիր, որոնց հետ առնչվում է էքզիստենցիալ հոգեբուժությունն՝ մահ, մեկուսացում, ազատություն և ներքին դատարկություն: Ըստ էքզիստենցիալ հոգեբուժության ներկայացուցիչների, անձի մնացյալ բոլոր հոգեբանական և վարքային խնդիրները դուրս են գալիս այդ հիմնական խնդիրների շարքից և միակ լուծումը, այդ հիմնական խնդիրների իմաստավորվածությունը կարող է հանգեցնել մարդու հանգստության և նրա կյանքը լցնել իմաստով[3]:

էքզիստենցիալ հոգեբուժության մեջ մարդու կյանքը դիտվում է որպես ներքին կոնֆլիկտների շարք, որոնց լուծումը տանում է կյանքի արժեքների վերաիմաստավորման, կյանքի նոր ուղիների որոնման, մարդկային անհատականության ձևավորմանը: Այդ ներքին կոնֆլիկտները և նրանցից հանգող տագնապները, դեպրեսիան, ապատիան, դիտվում են ոչ որպես խնդիրներ և հոգեբանական ընկճումներ, այլ որպես անձի զարգացման անհրաժեշտ փուլեր: Դեպրեսիան օրինակ դիտվում է, որպես կյանքի արժեքների կորուստ, որը բացում է կյանքի նոր արժեքների բացահայտման ճանապարհը: Տագնապը և անհանգստությունը դիտվում են որպես կարևոր ընտրություն կատարելու նշաններ, դրանք լքում են մարդուն, երբ ընտրությունը կատարված է լինում: Դրա հետ կապված էքզիստենցիալ հոգեբուժության խնդիրն այն է, որ անձին բերի իր ամենախոր էքզիստենցիալ խնդիրների ընկալմանը, արթնացնել փիլիսոփայական մտածողություն այդ խնդիրների շուրջ և ոգևորել մարդուն համապատասխան փուլում կատարել ընտրություն, եթե անձը հետաձգում է այն, ապա խրվում է տագնապի և դեպրեսիայի մեջ:

էքզիստենցիալ հոգեբուժությունը չունի համընդհանուր թերապիայի միջոցներ: Էքզիստենցիոնալ հոգեբուժության սիանսները սովորաբար ընթանում են երկխոսության ձևով թերապևտի և այցելուի միջև: Այդ դեպքում թերապևտը ոչ մի դեպքում հաճախորդին չի պարտադրում ոչ մի տեսակետ, այլ միայն օգնում է այցելուին խորը հասկանալ իրեն, կատարել սեփական ենթադրությունները, հասկանալ սեփական անահատական ընդունկությունները իր պահանջները կյանքի տվյալ փուլում :

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ հեղինակներ էքզիստենցիալ հոգեթերապիայի ծագումը վերագրում են հնագույն ժամանակներին, օրինակ Սոկրատեսի երկխոսությունները երիտասարդների հետ, իսկ ավելի ուշ Արիստոտելի, Էպիկուրոսի և ստոիցիզմի դպրոցները փիլիսոփայական թերապիայի որոշակի տեսակին, որը բարելավել է աշխարհի իմացությունը և այդպիսով բարելավել մարդու կյանքը, որը բարեկամացնում է նրան ժամանակակից էքզիստենցիալ հոգեբուժության հետ:

Փիլիսոփայության այդպիսի նշանակությունը կենդանացրեցին Կերկեգորը և Նիցշեն: Նրանց աշխատանքը ավելի ուշ ոգևորել է 20-րդ դարի շատ մտածողների, ինչպիսիք են Հայդեգեր և Սարտրը, որոնք չէին թաքցնում, որ տեսնում են փիլիսոփայության դերը առաջին հերթին մարդուն օգնություն ցուցաբերելու մեջ[1]:

Փիլիսոփայության հաջորդ ուղղությունը, որը դրեց էքզիստենցիոնալ թերապիայի և ամբողջ հոգեբանության հիմքերը՝ ֆենոմենոլոգիան է, որը հոգեբաններին և հոգեթերապևտներին տալիս է անհրաժեշտ գործիքակազմ՝ այցելուի խնդիրների էությունը բացահայտելու համար[4]:

Առաջին հոգեբանները, ովքեր անմիջապես կատարել են էքզիստենցիոնալիզմի գախափարները հոգեբանության մեջ 20-րդ դարում Կարլ Յասպերսը և Լյուդվիգ Բինսվանգերն էին: Բինսվանգերի էքզիստենցիալ վերլուծությունը լայն տարածում ստացավ: Այնուհետև Հայդեգերի ֆենոմենալոգիան հանգեցրեց Մեդարդ Բոսի դիզայն-վերլուծությանը[5]:

Սարտրի աշխատանքները ոգեշնչել են Ռոնալդ Լեյնգաին իր մեթոդիկաների ստեղծմանը:

Առանձին կարելի է հիշատակել Վիկտոր Ֆրանկլի լոգոթերապիայի ծագումը, որպես էքզիստենցիալ հոգեթերապիայի հատուկ ուղղություն, որի նպատակն է օգնել մարդկանց գտնել տառապանքների իմաստը, ինչպես այն գտավ ինքը՝ Ֆրանկլը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ համակենտրոնացման ճամբարներում: Վիկտոր Ֆրանկլինի և Ռոլլո Մեային համարվում են 20-րդ դարի ամենահեղինակավոր էքզիստենցիոնալ թերապևտները:

Էքզիտենցիալ թերապիայի նշանավոր անձանց շարքերում անհրաժեշտ է հիշատակել Ալիս Հոլցխեյ- Կունցին, Ջեյմս Բյուջենտալիյին, Էռնեստո Սպինելիի, Կարկա Շնայդերի և Իրվին Դևիդ Յալոմին:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Existential therapy: An introduction
  2. Элленберг Г. Клиническое введение в психиатрическую феноменологию и экзистенциальный анализ // Экзистенциальная психология. Экзистенция / пер. с англ. М. Занадворова, Ю. Овчинниковой. — М.: Апрель Пресс, Изд-во ЭКСМО-Пресс, 2001. — С. 231.
  3. Rockville (MD): Substance Abuse and Mental Health Services Administration (US); 1999.
  4. Existential Therapy: Definition & Key Concepts
  5. Андрюшин В. В. История развития экзистенциально-гуманистических школ на постсоветском пространстве // hpsy.ru, 21.08.2006.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ялом И. Экзистенциальная психотерапия / пер. с англ Т. С. Драбкиной. — М.: «Класс», 2000. — 576 с. — (Библиотека психологии и психотерапии). ISBN 5-86375-106-1
  • Мэй Р. Экзистенциальные основы психотерапии // Экзистенциальная психология. Экзистенция / пер. с англ. М. Занадворова, Ю. Овчинниковой. — М. : Апрель Пресс : ЭКСМО-Пресс, 2001. — С. 59-67.
  • Летуновский В. В. Экзистенциальный анализ. История, теория и методология практики. Диссертация на соискание ученой степени кандидата психологических наук / Московский Государственный Университет им. М. В. Ломоносова, факультет психологии.