Ռեյ Ալեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ռեյ Ալլենից)
Ռեյ Ալեն
Ray Allen

Ակումբ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Մայամի Հիթ
Դիրքը Հարձակվող պաշտպան
Համար № 34
Ի ծնե տրված անունը Ուոլթեր Ռեյ Ալեն
Walter Ray Allen
Ծննդյան ամսաթիվ մարտի 26, 1962 (62 տարեկան)
Ծննդավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Քեսլ Էյր ֆորս բեյզ, Կալիֆորնիա, ԱՄՆ
Ազգություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ամերիկացի
Հասակ 1,96 մ
Քաշ 93 կգ
Դպրոց Հիլքրեստ (Դալզել, Հարավային Կարոլինա)
համալսարան Կոնեկտիկուտ (1993–1996)
Դրաֆթի տարի 1996 / ռաունդ՝ 1 / ընտր.՝ 5-րդ
Դրաֆթ ակումբ Մինեսոտա Թիմբերվուլվզ
Կարիերայի պատմություն
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՄիլոուքի Բաքս (1996–2003)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՍիեթլ Սուպերսոնիքս (1984–2003)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներԲոստոն Սելտիքս (2007–2012)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՄայամի Հիթ (2012-2014)
Մրցանակներ

  • 2x NBA չեմպիոն (2008, 2013)
  • 10× NBA աստղ (2000–2002, 2004–2009, 2011)
  • All-NBA երկրորդ թիմ (2005)
  • All-NBA երրորդ թիմ (2001)
  • NBA All-Rookie երկրորդ թիմ (1997)
  • NBA 3-միավորանոց նետումների մրցույթի հաղթող (2001)
  • NBA սպորտային պահվածքի մրցանակ (2003)
  • NBA փլեյ-օֆֆների բոլոր ժամանակների առաջատար՝ իրացված 3-միավորանոցների կատեգորիայում
  • NBA բոլոր ժամանակների առաջատար՝ իրացված 3-միավորանոցների կատեգորիայում
  • ԱՄՆ բասկետբոլի ֆեսերացիայի տարվա մարզիկ (1995)
  • UPI տարվա խաղացող (1996)
  • Մեծ արևելքի տարվա խաղացող (1996)
  • Կոնսենսուս All-American առաջին թիմ (1996)
Մեդալներ

Օլիմպիական խաղեր
 Ոսկի - Սիդնեյ 2000
ՖԻԲԱ-ի ամերիկյան առաջնություն
 Ոսկի - Սան Խուան 2003
Ունիվերսիադ
 Ոսկի - Ֆուկուոկա 1995

Ուոլթեր Ռեյ Ալեն (անգլ.՝ Walter Ray Allen, հուլիսի 20, 1975(1975-07-20), Merced, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1][2]), ամերիկացի նախկին բասկետբոլիստ, պաշտպան։ Հանդես է եկել Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Միլոուքի Բաքս», «Սիեթլ Սուպերսոնիքս» (այժմ՝ «Օկլահոմա սիթի Թանդեր»), «Բոստոն Սելտիքս» և «Մայամի Հիթ» ակումբներում։

Համարվում է NBA-ի պատմության լավագույն երեքմիավորանոց և տուգանային նետումներ կատարողներից մեկը[3][4]։

Ուսանողական առաջնության շրջանակներում 1993–1996 թվականներին ներկայացրել է Կոնեկտիկուտի համալսարանի «Հասկիս» բասկետբոլային թիմը, որից հետո ընտրվել է NBA-ի 1996 թվականի դրաֆթի առաջին ռաունդի 5-րդ ընտրությամբ՝ «Մինեսոտա Թիմբերվուլվզի» կողմից, որից հետո փոխանակվել է «Միլոուքի Բաքսի» Ստեֆոն Մարբերիի հետ, ով նույն դրաֆթի 4-րդ ընտրությունն էր։

Երկու անգամ ճանաչվել է NBA-ի չեմպիոն՝ 2008-ին և 2013-ին, համապատասխանաբար՝ «Բոստոն Սելտիքսի» և «Մայամի Հիթի» կազմում։

1998 թվականին նկարահանվել է ռեժիսոր Սպայկ Լիի «Նա լավ է խաղում» գեղարվեստական ֆիլմում (գլխավոր դերերում՝ Դենզել Վաշինգթոն, Միլա Յովովիչ

Վաղ կյանքը և դպրոցական կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալենը ծնվել է 1975 թվականի հուլիսի 20-ին Կալիֆորնիայի Մերսեդ քաղաքի մոտոկայքում գտնվող «Քասլ» օդային ուժերի բազայում՝ Ուոլթեր Ալեն ավագի և և Ֆլորա Ալենի ընտանիքում[5]։ Ընտանիքը բաղկացած է եղել 5 զավակներից և բազմաթիվ անգամներ տեղափոխվել մի քաղաքից մյուսը, ինչպես նաև այլ երկրներ։ Հաճախել է Դալզել բնակավայրի (Հարավային Կարոլինա) «Հիլքրեսթ» ավագ դպրոցը, որի բասկետբոլային թիմի կազմում հասել է մինչև նահանգային առաջնություն։

Համալսարանային կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]

Դպրոցն ավարտելուց հետո Ալենն ունդունում է Կոնեկտիկուտի համալսարանի առաջարկած կրթաթոշակային ծրագիրը և 1993-1996 թվականների ընթացքում հանդես գալիս «Հասկիս» կոչվող համալսարանային թիմում։ Համալսարանային տարիներին Ալենն ընդգրկվում է «All-American» խորհրդանշական հավաքականի կազմում, ինչպես նաև 1995 թվականին ԱՄՆ բասկետբոլի ֆեդերացիայի վարկածով ճանաչվում «տարվա մարզիկ»։ Կոնեկտիկուտի համալսարանային կարիերան Ալենն ավարտում է գրանցված 1922 ընդհանուր միավորով, ինչպես նաև ռեկորդ սահմանում մեկ սիրողական մրցաշրջանի (1995-96) ընթացքում իրացրած 116 3-միավորանոց նետումներով։

2001 թվականին Ալենն ընտրվում է որպես Կոնեկտիկուտի համալսարանի 25 հոգուց բաղկացած դարի խորհրդանշական հավաքականի պատվավոր ավագ։

2001 թվականի փետրվարի 5-ին՝ Կոնեկտիկուտի և Սիրաքյուսի համալսարանների միջև անցկացած հանդիպման առաջին խաղակեսից հետո կազմակերպված «Պատվավոր հասկիներ» ("Huskies of Honor") միջոցառման ժամանակ հավերժացվում է Ալենի խաղաշապիկը[6]։

NBA-ի կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]

Միլուոքի Բաքս (1996–2003)[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալենն ընտրվում է NBA-ի 1996 թվականի դրաֆթի առաջին ռաունդի 5-րդ ընտրությամբ՝ «Մինեսոտա Թիմբերվուլվզի» կողմից և փոխանակման արդյունքում Էնդրյու Լենգի հետ միասին տեղափոխվում «Միլուոքի Բաքս»՝ նույն դրաֆթի 4-րդ ընտրություն Ստեֆոն Մարբերիի դիմաց։ 1996 թվականին Ալենն ընդգրկվում է «All-Rookie 2-րդ թիմ» նորեկներից բաղկացած խորհրդանշական հավաքականում։ «Միլուոքիի» կազմում ունեցած ամենահաջող մրցաշրջանն Ալենն ունենում է 2000-01 թվականներին, որի ընթացքում հաղթում է «Բոլոր աստղերի ուիքենդի» 3-միավորանոց նետումների մրցույթը, ընդգրկվում «All-NBA երրորդ թիմ» խորհրդանշական հավաքականում և որպես ակումբի «մեծ եռյակի» անդամ (Սեմ Կասելի և Գլեն Ռոբինսոնի հետ) հասնում մինչև փլեյ-օֆֆի Արևելյան կոնֆերենցիայի եզրափակիչ՝ 7-խաղյա մրցապայքարում պարտվելով Ալեն Այվերսոնի «Ֆիլադելֆիա Սևնթի Սիքսերսին»։

Սիեթլ Սուպերսոնիքս (2003–2007)[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալենը «Բաքսի» կազմում մնաց մինչև 2002-03 մրցաշրջանի կեսը, որից հետո փոխանակման արդյունքում Ռոնալդ Մյուրեյի, համալսարանային թիմակից Քևին Օլիի և ապագա դրաֆթի ընտրության իրավունքի հետ տեղ գտավ «Սիեթլ Սուպերսոնիքսում»՝ Գարի Պեյտոնի և Դեզմոնդ Մեյսոնի դիմաց։ 2005 թվականին անց Ալենը և «Սոնիքսի» թիմակից Ռաշարդ Լյուիսը ընդգրկվում են «All-NBA երկրորդ թիմ» խորհրդանշական հավաքականում և դուրս գալիս մինչև Արևմտյան կոնֆերենցիայի կիսաեզրափակիչ։

2004-05 մրցաշրջանից հետո Ալենը որոշում է 5 տարով երկարաձգել պայմանագիրը «Սոնիքսի» հետ և ստորագրում է 80 միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ նոր պայմանագիր։ 2006–07 մրցաշրջանում Ալենի միջին տվյալներն էին 26,4 միավոր, 4,5 անդրադարձ և 4,1 արդյունավետ փոխանցում (կարիերայի բարձրագույն ցուցանիշ)։

«Սոնիքսի» կազմում Ալենն ունեցել է բազմաթիվ անհատական նվաճումներ. 2006 թվականի մարտի 12-ին Ալենը դառնում է NBA-ի պատմության 15 000 կարիերայի միավորների սահմանագիծն հատած 97-րդ մարզիկը, նույն թվականի ապրիլ 7-ին Ալենը լիգայի պատմության ամենաարդյունավետ 3-միավորանոց նետումներ իրականացրած բասկետբոլիստների աղյուսակում գրավում է երկրորդ տեղը՝ զիջելով միայն Ռեջի Միլլերին։ Ապրիլի 19-ին Ալենը գերազանցում է Դենիս Սկոտի՝ մեկ խաղաշրջանի ընթացքում կատարած հաջող 3-միավորանոց նետումների տասը տարվա ռեկորդը (ներկայումս Ալենի ռեկորդը գերազանցվել է Ստեֆեն Քըրրիի կողմից)։

Բոստոն Սելտիքս (2007–2012)[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայամի Հիթ (2012–2014)[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասանական կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պայմանանշաններ
  Խ Մասնակցած խաղեր   ՄԽ  Խաղեր որպես մեկնարկային  ր/խ  Խաղացած րոպեներ
 ՆԱ%  Նետման արդյունավետություն  3Մ%  Երեք միավորների իրացման արդյունավետություն  Տ%  Տուգանային նետման արդյունավետություն
 ա/խ  անդրադարձները խաղում  փ/խ  Արդյունավետ փոխանցումները խաղում  խ/խ  Խլումները խաղում
 բ/խ  Բլոկշոտերը խաղում  մ/խ  Միավորները խաղում  Թավատառ  Կարիերայի բարձրագույն ցուցանիշ
Ցույց է տալիս այն մրցաշրջանը, որում Ալենը հաղթել է NBA-ի առաջնությունը

Կանոնավոր առաջնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Ակումբ Խ ՄԽ ր/խ ՆԱ% 3Մ% Տ% ա/խ փ/խ խ/խ բ/խ մ/խ
1996-97 Միլուոքի 82 81 30.9 0.430 0.393 0.823 4.0 2.6 0.9 0.1 13.4
1997-98 Միլուոքի 82 82 40.1 0.428 0.364 0.875 4.9 4.3 1.4 0.1 19.5
1998-99 Միլուոքի 50 50 34.4 0.450 0.356 0.903 4.2 3.6 1.1 0.1 17.1
1999-00 Միլուոքի 82 82 37.4 0.455 0.423 0.887 4.4 3.8 1.3 0.2 22.1
2000-01 Միլուոքի 82 82 38.2 0.480 0.433 0.888 5.2 4.6 1.5 0.2 22.0
2001-02 Միլուոքի 69 67 36.6 0.462 0.434 0.873 4.5 3.9 1.3 0.3 21.8
2002-03 Միլուոքի 47 46 35.8 0.437 0.395 0.913 4.6 3.5 1.2 0.2 21.3
2002-03 Սիեթլ 29 29 41.3 0.441 0.351 0.920 5.6 5.9 1.6 0.1 24.5
2003-04 Սիեթլ 56 56 38.4 0.440 0.392 0.904 5.1 4.8 1.3 0.2 23.0
2004-05 Սիեթլ 78 78 39.3 0.428 0.376 0.883 4.4 3.7 1.1 0.1 23.9
2005-06 Սիեթլ 78 78 38.7 0.454 0.412 0.903 4.3 3.7 1.3 0.2 25.1
2006-07 Սիեթլ 55 55 40.3 0.438 0.372 0.903 4.5 4.1 1.5 0.2 26.4
2007-08† Բոստոն 73 73 35.9 0.445 0.398 0.907 3.7 3.1 0.9 0.2 17.4
2008-09 Բոստոն 79 79 36.4 0.480 0.409 0.952 3.5 2.8 0.9 0.2 18.2
2009-10 Բոստոն 80 80 35.2 0.477 0.363 0.913 3.2 2.6 0.8 0.3 16.3
2010-11 Բոստոն 80 80 36.1 0.491 0.444 0.881 3.4 2.7 1.0 0.2 16.5
2011-12 Բոստոն 46 42 34.0 0.458 0.453 0.915 3.1 2.4 1.1 0.2 14.2
2012-13† Մայամի 79 0 25.8 0.449 0.419 0.886 2.7 1.7 0.8 0.2 10.9
2013-14 Մայամի 73 9 26.5 0.442 0.375 0.905 2.8 2.0 0.7 0.1 9.6
Կարիերայում 1300 1149 35.6 0.452 0.400 0.894 4.1 3.4 1.1 0.2 18.9
Բոլոր աստղերի խաղում 10 0 20.1 0.423 0.310 0.765 2.6 2.2 1.1 0.2 14.5

Փլեյ-օֆֆ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Ակումբ Խ ՄԽ ր/խ ՆԱ% 3Մ% Տ% ա/խ փ/խ խ/խ բ/խ մ/խ
1999 Միլուոքի 3 3 40.0 0.532 0.474 0.615 7.3 4.3 1.0 0.3 22.3
2000 Միլուոքի 5 5 37.2 0.444 0.385 0.909 6.6 2.6 1.6 0.0 22.0
2001 Միլուոքի 18 18 42.7 0.477 0.479 0.919 4.1 6.0 1.3 0.6 25.1
2005 Սիեթլ 11 11 39.6 0.474 0.378 0.889 4.3 3.9 1.3 0.4 26.5
2008 Բոստոն 26 26 38.0 0.428 0.396 0.913 3.8 2.7 0.9 0.3 15.6
2009 Բոստոն 14 14 40.4 0.403 0.350 0.948 3.9 2.6 1.1 0.4 18.3
2010 Բոստոն 24 24 38.5 0.431 0.386 0.863 3.3 2.6 0.9 0.1 16.1
2011 Բոստոն 9 9 40.1 0.523 0.571 0.960 3.8 2.4 1.2 0.1 18.9
2012 Բոստոն 18 10 34.2 .395 0.304 0.711 4.1 1.0 0.9 0.1 10.7
2013 Մայամի 23 0 24.9 0.430 0.406 0.870 2.8 1.3 0.5 0.1 10.2
2014 Մայամի 20 1 26.4 0.413 0.388 0.919 3.4 1.6 0.7 0.2 9.3
Կարիերայում 171 121 35.5 0.443 0.401 0.883 3.8 2.6 1.0 0.2 16.1

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://espn.go.com/nba/player/gamelog/_/id/9/ray-allen
  2. 2,0 2,1 http://espn.go.com/nba/player/_/id/9/ray-allen
  3. «NBA և ABA առաջատարները տուգանային նետման կատեգորիայում». «Սպորտս ռեֆերենս» սպը. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 10-ին.
  4. «NBA և ABA առաջատարները 3-միավորանոց նետման կատեգորիայում». «Սպորտս ռեֆերենս» սպը. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 10-ին.
  5. «Ռեյ Ալենի կենսագրությունը». JockBio. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 29-ին.
  6. ««www.UConnHuskies.com Տղամարդկանց բասկետբոլ»». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 25-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]