Ռաջու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Ռաջու
արաբ․՝ راجو‎‎
քրդ.՝ Reco
ԵրկիրՍիրիա Սիրիա
ՄուհաֆազաՀալեպի մարզ
ՄինտակաԱֆրինի գավառ
ՆահիյաՌաջուի շրջան
ԲԾՄ551 մ
Բնակչություն3122 մարդ (2004)
Ժամային գոտիUTC+2
##Ռաջու (Սիրիա)
Red pog.png

Ռաջու (արաբ․՝ راجو‎‎, քրդ.՝ Reco), քաղաք Սիրիայի Արաբական Հանրապետության հյուսիսարևմտյան մասում՝ Հալեպի մարզի Աֆրինի գավառում։ Համանուն շրջանի վարչական կենտրոնն է։

Աշխարհագրական դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը գտնվում է մարզի հյուսիսարևմտյան մասում՝ Թուրքիայի հետ սահմանին մոտ։ Ռաջուն տեղակայված է Ալ-Ակրադ (Քուրդ-դաղ) կոչվող լեռնային վայրում՝ ծովի մակարդակից 551 մետր բարձրության վրա[1]։
Առջուն տեղակայված է մարզի վարչական կենտրոն Հալեպից 62 կմ դեպի հյուսիս-արևմուտք և երկրի մայրաքաղաք Դամասկոսից 348 կմ դեպի հյուսիս-հյուսիս-արևելք։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականի մարդահամարի տվյալների համաձայն՝ քաղաքի բնակչությունը կազմում է 3122[2] մարդ՝ հիմնականում քրդեր։

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

1912 թվականից Ռաջուով է անցնում Բաղդադի երկաթուղին։ Քաղաքում տեղակայված է երկաթուղու կայարաններից մեկը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ռաջու, Սիրիա» (անգլերեն)։ Ֆիզիկաաշխարհագրական տվյալներ։ Վերցված է 2014-02-11 
  2. «2004 թվականի մարդահամարի տվյալները»։ Արխիվացված է օրիգինալից 2013-09-26-ին։ Վերցված է 2015-03-01