Ջորջ Փոյա
Ջորջ Փոյա (դեկտեմբերի 13, 1887[1][2][3], Բուդապեշտ, Հունգարիա - սեպտեմբերի 8, 1985[1][2][3], Պալո Ալտո, Կալիֆոռնիա, ԱՄՆ), հունգարացի մաթեմատիկոս։ Փոյան 1914-1940 թթ. եղել է ETH Zürich համալսարանի, իսկ 1940-1953 թթ.-ին՝ Ստանֆորդի համալսարանի պրոֆեսոր։ Նա հայտնի է որպես կոմբինատորիկայի, թվերի թեորեմի, թվաբանական անալիզի, հավանականության թեորեմի վերաբերյալ ունեցած իր ուսումնասիրություններով։ Փոյան նաև ճանաչված է մաթեմատիկայի ուսուցման մասին իր կատարած հսկայածավալ աշխատանքով։
Կյանքը և աշխատանքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Նա ծնվել է Բուդապեշտում, անվանակոչվել է Փոյա Գեորգի։ Ծնողները Աննա Դյուչը (մայր) և Ջեյքաբ Փոյան (հայր) են։ Թեև նրա ծնողները կրոնասեր էին, և նա կնքվել էր Հռոմեական կաթոլիկ եկեղեցում, այնուհանդերձ, Ջորջ Փոլյան հետագայում նախընտրեց դառնալ ագնոստիկ։ Փոյան 1914-1940 թթ. եղել է ETH Zürich համալսարանի (Շվեյցարիա) պրոֆեսոր, իսկ 1940-1953 թթ.-ին՝ Ստանֆորդի համալսարանի պրոֆեսոր։ Նա մինչև կյանքի և կարիերայի վերջ՝ մնաց Ստանֆորդի համալսարանի պրոֆեսոր էմերիտուս։ Փոյան աշխատել է բազմաթիվ մաթեմատիկական թեմաների շուրջ. մաթեմատիկական անալիզ, թվերի թեորեմ, շարքեր, երկրաչափություն, հանրահաշիվ, կոմբինատորիկա և հավանականութուն։
Մահացել է Պալո Ալտո, Կալիֆորնիա, Միացյալ Նահանգներում։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Փոյան, վաղ կարիերայի ընթացքում, Գաբոր Սզեգոի հետ գրել է խնդրագրքեր՝ «Խնդիրներ և վերլուծություններ» (I: շարքեր, ինտեգրալային հաշվարկ, ֆունկցիաների տեսություն և II: ֆունկցիաների տեսություն, զրոներ, պոլինոմիալներ, որոշիչներ, թվերի տեսություն, երկրաչափություն)։ Ավելի ուշ նա մեծ ջանքեր է գործադրում, որպեսզի ուսումնասիրի համակարգչային խնդրի լուծման մեթոդները՝ նպատակ ունենալով մաթեմատիկայի մեջ զարդգացնել հայտնաբերումների ձևը։ Այս թեմայի վերաբերյալ նա գրել է հինգ գրքույկ՝ «Ինչպես լուծել այն», «Հավանական պատճառներ» (մաս 1 և 2) և «Մաթեմատիկական հայտնագործություն», «Խնդիրներ լուծելու, հասկանալու, սովորելու և ուսուցանելու համար» (մաս 1 և 2)։ «Ինչպես լուծել այն» գրքում Փոյան նշում է մի քանի մեթոդներ խնդիրների լուծման համար, դա վերաբերում է թե մաթեմատիկական և, թե ոչ մաթեմատիկական խնդիրներին։ Գիրքը ներառում է մաթեմատիկայի մասին խորհրդատվություն և գեղագիտական տերմինների մինի-հանրագիտարաններ։ Գիրքը թարգմանվել է մի քանի լեզուներով և վաճառել ավելի քան մեկ միլիոն օրինակ։
2000 թ. Նոբելյան մրցանակակիր ռուս ֆիզիկոս Ժորես Ի. Ալֆյորովը բարձր գնահատեց Փոյայի այս գիրքը, նշելով, որ ինքը երկրպագում է այն։ Իսկ ամերիկացի մաթեմատիկոս Թերրի Տաոն օգտագործեց գիրքը՝ Միջազգային մաթեմատիկական օլիմպիադային պատրաստվելու համար։ Գիրքն այսօր էլ կիրառվում է մաթեմատիկական կրթության մեջ։
Փոյան գրեց մեկ այլ կարճ գիրք, որը կոչվում է «Մաթեմատիկան մեթոդները գիտության մեջ», որը աջակցություն ստացավ Ազգային գիտական հիմնադրամի կողմից։ Գիրքը խմբագրել է Լեոն Բոուդեն, հրատարակվել է 1977 թ՝ Ամերիկայի Մաթեմատիկական Ասոցիացիայի (MAA) կողմից։ Փոյան այս գրքի նախաբանում գրում է. «Հաջորդ էջերը օգտակար կլինեն, սակայն դրանք չպետք է դիտարկվեն որպես վերջնական արդյունք»։
Ժառանգություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Փոյայի պատվին ստեղծվել է մաթեմատիկայի կենտրոն` Այդահոի համալսարանում։ Մաթեմատիկայի կենտրոնը հիմնականում կենտրոնանում է սովորողներին հանրահաշիվ սովորեցնելու վրա։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1995.
- 1 2 3 4 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ verschiedene Autoren Historische Lexikon der Schweiz, Dictionnaire historique de la Suisse, Dizionario storico della Svizzera (գերմ.) — Bern: 1998.
- 1 2 3 4 5 6 7 8 9 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- 1 2 3 4 5 6 https://www.deutsche-biographie.de/pnd118825321.html#ndbcontent
- ↑ CONOR.Sl
- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 Mathematics Genealogy Project — 1997.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջորջ Փոյա» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- Դեկտեմբերի 13 ծնունդներ
- 1887 ծնունդներ
- Բուդապեշտ քաղաքում ծնվածներ
- Սեպտեմբերի 8 մահեր
- 1985 մահեր
- Կալիֆոռնիայում մահացածներ
- ԱՄՆ-ում թաղվածներ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ
- Հունգարիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Վիեննայի համալսարանի շրջանավարտներ
- Գյոթինգենի համալսարանի շրջանավարտներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Բուդապեշտի համալսարանի շրջանավարտներ
- Բրաունի համալսարանի դասախոսներ
- Հունգարացի մաթեմատիկոսներ
- Հունգարացի ֆիզիկոսներ
- Մաթեմատիկական անալիզի մասնագետներ
- Մաթեմատիկոսներ այբբենական կարգով
- Ֆրանսիայի Գիտությունների ակադեմիայի թղթակից անդամներ
- Օքսֆորդի համալսարանի ակադեմիկոսներ
- Հավանականությունների տեսության մասնագետներ
- Հունգարացի գիտնականներ
- Երկարակյացներ
