Ջորջ Դալլաս
| Ջորջ Դալլաս անգլ.՝ George M. Dallas | |
|---|---|
| Ծնվել է | հուլիսի 10, 1792[1][2][3] |
| Ծննդավայր | Ֆիլադելֆիա, ԱՄՆ |
| Մահացել է | դեկտեմբերի 31, 1864[1][2][3] (72 տարեկան) |
| Մահվան վայր | Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ |
| Գերեզման | St. Peter's Churchyard[4] |
| Քաղաքացիություն | |
| Մայրենի լեզու | անգլերեն |
| Կրոն | Եպիսկոպոսյան եկեղեցի |
| Կրթություն | Փրինսթոնի համալսարան և Էդինբուրգի համալսարան |
| Մասնագիտություն | քաղաքական գործիչ, փաստաբան և դիվանագետ |
| Ամուսին | Sophia Dallas? |
| Ծնողներ | հայր՝ Alexander J. Dallas?, մայր՝ Arabella Maria Smith?[2] |
| Զբաղեցրած պաշտոններ | ԱՄՆ փոխնախագահ, Pennsylvania Attorney General?, United States ambassador to the Russian Empire?, ԱՄՆ դեսպան Միացյալ Թագավորությունում, դեսպան, ԱՄՆ սենատոր և խորհրդի անդամ |
| Կուսակցություն | Դեմոկրատական կուսակցություն |
| Անդամություն | Ամերիկական փիլիսոփայական ընկերություն |
| Երեխաներ | Elizabeth Nicklin Dallas?, Philip Nicklin Dallas? և Catherine Chew Dallas?[5] |
| Ստորագրություն | |
Ջորջ Միֆին Դալլաս (անգլ.՝ George Mifflin Dallas, հուլիսի 10, 1792[1][2][3], Ֆիլադելֆիա, ԱՄՆ - դեկտեմբերի 31, 1864[1][2][3], Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ), ամերիկացի քաղաքական գործիչ, ԱՄՆ 11-րդ փոխնախագահ (1845-1849)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջորջ Դալլասը ծնվել է Փենսիլվանիա նահանգի Ֆիլադելֆիա քաղաքում՝ Ալեքսանդր Ջեյմս Դալլասի և Արաբելլա Սմիթ Դալլասի ընտանիքում[6]։ Ծագումով շոտլանդացի է։ Կրթություն է ստացել Էդինբուրգում[6]։ 1810 թվականին ավարտել է Փրինսթոնի համալսարանը[6]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Դիվանագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1812 թվականի պատերազմի ժամանակ Ջորջը ցանկություն է հայտնել ռազմաճակատ մեկնել, սակայն հոր առարկումների պատճառով հետ է կանգնել այդ մտքից[6]։ Որոշ ժամանակ անց ընդունել է Ալբերտ Գալատինի անձնական քարտուղարը դառնալու առաջարկը[6]։ 1814 թվականի օգոստոսին Դալլասը Վաշինգտոն է տեղափոխել ԱՄՆ-ի և Անգլիայի միջև կնքվելիք խաղաղության պայմանագիրը։ Հետո, Ջորջը ԱՄՆ երկրորդ բանկի փաստաբան է դարձել[6]։ 1817 թվականին զբաղեցնում է Ֆիլադելֆիայի գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը և պաշտոնավարում մինչև 1820 թվականը[6]։
Քաղաքականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
1812 թվականի պատերազմից հետո Փենսիլվանիայում տիրել է քաղաքական քաոսային վիճակ․ Դեմոկրատական կուսակցության երկու ֆրակցիաներ պայքար են մղել իշխանության գալու համար։ Դալլասի ղեկավարած թևը այն համոզմանն է եղել, որ Սահմանադրությունը գերակա է։ Մյուս թևի ղեկավարը եղել է ապագա նախագահ Ջեյմս Բյուկենենը[6]։
1829 թվականին Ջորջ Դալլասը զբաղեցրել է Փենսիլվանիա նահանգի արևելյան շրջանի դատախազի պաշտոնը։ Այդ պաշտոնում մնացել է մինչև 1831 թվականը։ 1831 թվականի դեկտեմբերին Ջորջը ստանձնել է Սենատորի պաշտոնը[7]։ Վերընտրվելուց հրաժարվել է[8]։
1833-1835 թվականներին Դալլասը զբաղեցրել է Փենսիլվանիա նահանգի գլխավոր դատախազի պաշտոնը։ 1837-1839 թվականներին նախագահ Մարտին Վան Բյուրենի նշանակմամբ Սանկտ Պետերբուրգում պատվիրակ է եղել[8]։ Այդ պաշտոնում իր պաշտոնավարման տարիներին զգալիորեն նպաստել է դեպի Ռուսաստան ամերիկյան բամբակի և ծխախոտի արտահանման զարգացմանը։
1844 թվականին Դալլասը ընտրվել է ԱՄՆ փոխնախագահի պաշտոնում։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջորջ Դալլասը մահացել է 1864 թվականի դեկտեմբերի 31-ին՝ Ֆիլադելֆիայում։ Հուղարկավորվել է Ֆիլադելֆիայի Սուրբ Պետրոսի եկեղեցում[8]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Encyclopædia Britannica
- 1 2 3 4 5 Lundy D. R. The Peerage
- 1 2 3 4 GeneaStar
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ Geni(բազմ․) — 2006.
- 1 2 3 4 5 6 7 8 «George Mifflin Dallas, 11th Vice President (1845-1849)». Արխիվացված է օրիգինալից 2012-07-23-ին.
- ↑ Barnard, Isaac Dutton, (1791 - 1834) (und).
- 1 2 3 «NationMaster — Encyclopedia: George M. Dallas». Արխիվացված է օրիգինալից 2012-01-23-ին. Վերցված է 2011-03-09-ին.
{{cite web}}: no-break space character in|title=at position 13 (օգնություն)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջորջ Դալլաս» հոդվածին։ |
| ||||||||||
- Հուլիսի 10 ծնունդներ
- 1792 ծնունդներ
- Ֆիլադելֆիա քաղաքում ծնվածներ
- Դեկտեմբերի 31 մահեր
- 1864 մահեր
- Ֆիլադելֆիա քաղաքում մահացածներ
- ԱՄՆ-ում թաղվածներ
- Փրինսթոնի համալսարանի շրջանավարտներ
- Էդինբուրգի համալսարանի շրջանավարտներ
- ԱՄՆ-ի դեմոկրատական կուսակցության անդամներ
- Ամերիկյան փիլիսոփայական ընկերության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- ԱՄՆ-ի փոխնախագահներ
- Ամերիկացիներ անգլիական սերմամբ
- Փենսիլվանիայի համալսարանի շրջանավարտներ