Չարլզ Քերթիս
| Չարլզ Քերթիս | |
| Կուսակցություն՝ | ԱՄՆ Հանրապետական կուսակցություն |
|---|---|
| Կրթություն՝ | Topeka High School? |
| Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, դատախազ և փաստաբան |
| Դավանանք | մեթոդիզմ |
| Ծննդյան օր | հունվարի 25, 1860[1][2] |
| Ծննդավայր | Տոպիկա, ԱՄՆ |
| Վախճանի օր | փետրվարի 8, 1936[1][2] (76 տարեկան) |
| Վախճանի վայր | Վաշինգտոն, ԱՄՆ |
| Թաղված | Topeka Cemetery |
| Քաղաքացիություն | |
| Հայր | Orren Arms Curtis?[3] |
| Մայր | Ellen Gonville Pappan?[3] |
| Ամուսին | Annie Elizabeth Curtis? |
| Ինքնագիր | |
Չարլզ Քերթիս (անգլ.՝ Charles Curtis, հունվարի 25, 1860[1][2], Տոպիկա, ԱՄՆ - փետրվարի 8, 1936[1][2], Վաշինգտոն, ԱՄՆ), ամերիկացի քաղաքական գործիչ, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, 1907-1913 և 1915-1925 թվականներին եղել է սենատոր, 1929-1933 թվականներին զբաղեցրել է ԱՄՆ փոխնախագահի պաշտոնը[4]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Չարլզ Քերթիսը ծնվել է 1860 թվականի հունվարի 25-ին Կանզաս նահանգի Տոպիկա քաղաքում։ Ունի անգլիական, շոտլանդական և վալլիական ծագում[4]։ Մոր կողմից Քերթիսը եղել է Կանզա հնդկական ցեղի առաջնորդի ժառանգորդը[5]։ Չարլզի մայրը նրան ֆրանսերեն է սովորեցրել։ Մոր մահից հետո նրա դաստիարակությամբ զբաղվել են տատիկն ու պապիկը։ Անսալով տատիկի խորհրդին Քերթիսը կրթություն է ստացել Տոպիկայի միջնակարգ դպրոցում։ Դպրոցն ավարտելուց հետո Չարլզը իրավաբանություն է սովորել համատեղելով կես դրույքով աշխատանքի հետ։ 1881 թվականին ընդունվել է փաստաբանների կոլլեգիա[6]։ 1885-1889 թվականներին Տոպիկայում դատախազի կարգավիճակում պրակտիկա է անցել[7]։
Քաղաքական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Հանրապետականների կողմից ընդգրկվել է Ներկայացուցիչների պալատի անդամ և հաջորդող 6 տարիների ընթացքում վերընտրվել է այդ պաշտոնում։ Կոնգրեսում աշխատելու ժամանակ, Չարլզ Քերթիսը առանցքային դեր է ունեցել Օկլահոմայի հինգ քաղաքակիրթ ցեղերին հողատարածքով ապահովելու գործընթացում[7][8]։ Չարլզի կարծիքով հնդիկներին կհաջողվեր ինտեգրվել քաղաքակիրթ հասարակությանը։ Կառավարությունը, իր հերթին փորձեր է ձեռնարկել համոզելով նրանց ընդունել եվրո-ամերիկյան մշակույթը[8]։ Այս ծրագիրը կյանքի կոչելու ընթացքում կառավարության որոշ անդամների պատշաճության սահմաններից դուրս գալու պատճառով ընտանիքներ են ոչնչացվել[4]։
1907 թվականին Կանզաս նահանգի օրենսդիր մարմնի կողմից ընտրվել ԱՄՆ Սենատի անդամ։ 1912 թվականի նահանգի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով հաղթել են դեմոկրատները և որպես հետևանք Սենատում Քերթիսի փոխարեն ընտրել են իրենց ներկայացուցչին։
1913 թվականին ընդունվել է ԱՄՆ Սահմանադրության 17-րդ փոփոխությունը, որն իրենից ենթադրում էր, որ սենատորները պետք է ընտրվեին համաժողովրդական քվեարկության արդյունքում։ 1914 թվականին քվեարկության մասնակիցների կողմից Քերթիսը ընտրվել է սենատորի պաշտոնում։ Այդ պաշտոնում մնացել է մինչև փոխնախագահի պաշտոնը ստանձնելը։
1928 թվականին Քերթիսը ընտրվել է փոխնախագահի պաշտոնում։ Մեծ ճգնաժամի սկսվելուց հետո հավանություն է տվել առանց աշխատավարձի կրճատման հնգօրյա աշխատանքային շաբաթին[8]։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Չարլզ Քերթիսը մահացել է 1936 թվականի փետրվարի 8-ին սրտամկանի ինֆարկտից[7]։ Թաղվել է Տոպիկայի գերեզմանոցում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 GeneaStar
- 1 2 Pas L. v. Genealogics — 2003.
- 1 2 3 «NationMaster — Encyclopedia: Charles Curtis». Արխիվացված է օրիգինալից 2012-02-06-ին. Վերցված է 2011-03-10-ին.
{{cite web}}: no-break space character in|title=at position 13 (օգնություն) - ↑ «Genealogy of Vice President Charles Curtis - Mother's side: Pappan's (of Charles Curtis)». Արխիվացված է օրիգինալից 2012-07-23-ին. Վերցված է 2010-07-19-ին.
- ↑ Charles Curtis, U.S. Senate: Art & History Արխիվացված 2020-01-04 Wayback Machine, US Senate.gov, reprinted from Vice Presidents of the United States, 1789—1993, Washington, DC: US Government Printing Office, 1997, accessed 10 August 2008
- 1 2 3 «Charles Curtis: Biography from Answers.com». Արխիվացված օրիգինալից 2011-02-28-ին. Վերցված է 2011-03-10-ին.
- 1 2 3 «US Vice — Presidents — Charles Curtis». Արխիվացված է օրիգինալից 2010-12-02-ին. Վերցված է 2011-03-21-ին.
{{cite web}}: no-break space character in|title=at position 8 (օգնություն)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Charles Curtis; Native-American Indian Vice-President; a biography» Արխիվացված 2021-08-13 Wayback Machine, Vice President Charles Curtis Website
- Whispers Like Thunder the movie web site
- Don C. Seitz, From Kaw teepee to Capitol; the life story of Charles Curtis, Indian, who has risen to high estate, full text, Hathi Trust Digital Library
- Charles Curtis House Museum Արխիվացված 2011-02-02 Wayback Machine
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չարլզ Քերթիս» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- ԱՄՆ-ի հանրապետական կուսակցության անդամներ
- Հունվարի 25 ծնունդներ
- 1860 ծնունդներ
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Փետրվարի 8 մահեր
- 1936 մահեր
- Վաշինգտոն քաղաքում մահացածներ
- ԱՄՆ-ում թաղվածներ
- Անձինք այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի քաղաքական գործիչներ
- ԱՄՆ-ի փոխնախագահներ
- ԱՄՆ-ի քաղաքական գործիչներ
- Ամերիկացի իրավաբաններ
- Ամերիկացի հակակոմունիստներ
- Ամերիկացի փաստաբաններ
- Ամերիկացիներ անգլիական սերմամբ
- Բնիկ ամերիկացիներ