Jump to content

Օլբեն Ուիլյամ Բարքլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օլբեն Ուիլյամ Բարքլի
անգլ.՝ Alben William Barkley
Դրոշ
Դրոշ
(35-րդ) ԱՄՆ փոխնախագահ
Դրոշ
Դրոշ
Հունվարի 20, 1949 - Հունվարի 20, 1953
Նախագահ Հարի Թրուման
Նախորդող Հարի Թրուման
Հաջորդող Ռիչարդ Նիքսոն
Դրոշ
Դրոշ
Սենատոր
Դրոշ
Դրոշ
 
Կուսակցություն՝ Դեմոկրատական կուսակցություն
Կրթություն՝ Էմորիի համալսարան, Վիրգինյան համալսարանի Իրավունքի դպրոց[1] և Oxford College of Emory University?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, դատավոր և փաստաբան
Դավանանք մեթոդիզմ
Ծննդյան օր նոյեմբերի 24, 1877(1877-11-24)[2][1][3][…]
Ծննդավայր Lowes, Գրեյվս շրջան, Կենտուկի, ԱՄՆ[1]
Վախճանի օր ապրիլի 30, 1956(1956-04-30)[2][1][3][…] (78 տարեկան)
Վախճանի վայր Լեքսինգտոն, Վիրջինիա, ԱՄՆ[1]
Թաղված Mount Kenton Cemetery
Քաղաքացիություն  ԱՄՆ
Ի ծնե անուն անգլ.՝ Willie Alben Barkley
Հայր John Wilson Barkley?[4]
Մայր Electra Eliza Smith?[4]
Ամուսին Jane Hadley Barkley? և Dorothy Brower?
Զավակներ Laura Louise Barkley? և Marian Barkley?
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Օլբեն Ուիլյամ Բարքլի[5] (անգլ.՝ Alben William Barkley, նոյեմբերի 24, 1877(1877-11-24)[2][1][3][…], Lowes, Գրեյվս շրջան, Կենտուկի, ԱՄՆ[1] - ապրիլի 30, 1956(1956-04-30)[2][1][3][…], Լեքսինգտոն, Վիրջինիա, ԱՄՆ[1]), ամերիկացի քաղաքական գործիչ, ԱՄՆ դեմոկրատական կուսակցության կարկառուն ներկայացուցիչներից, 1949-1953 թվականներին զբաղեցրել է ԱՄՆ փոխնախագահի պաշտոնը, ԱՄՆ պատմության ամենատարեց փոխնախագահը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օլբեն Բարքլին ծնվել է 1877 թվականի նոյեմբերի 24-ին Ջոն Ուիլսոնի ընտանիքում։ Օլբենը ընտանիքի 8 երեխաներից եղել է ամենամեծը[6]։

Բարքլիի ծնողները եղել են ծխախոտագործ վարձակալ ֆերմերներ, հայրը եղել է տեղական պրեսբիտերական եկեղեցու քահանա[7]։ Ծնողները եղել են հավատացյալ և դեմ են եղել թղթախաղերին, ինչպես նաև ալկոհոլին։

Բարքլին աշխատել է իր ծնողների ֆերմայում և դպրոց է հաճախել Լոուսում[8]։ Նրան դուր չի եկել իր անունը, այդ իսկ պատճառով հետագայում փոխել է այն և կրել է «Օլբեն Ուիլյամ» անունը[9]։ 1891 թվականի վերջերին, երբ տնտեսությունը ճգնաժամ էր ապրում, Բարքլիի հայրը ցորենի վարձակալ ֆերմեր աշխատելու հնարավորություն ստանալու նպատակով՝ անսալով իր բարեկամների խորհրդին, վաճառել է իր ֆերման և տեղափոխվել Քլինտոն[10]։ Բարքլին ընդունվել է տեղական սեմինարիա, սակայն չի ավարտել կրթությունը, որից հետո 1892 թվականին ընդունվել է Քլինտոնում գտնվող մեթոդիստական Մարվին քոլեջը[7][10]։ Քոլեջի նախագահը նրա ուսումնական ծախսերը մարելու դիմաց նրան առաջարկել է հավաքարար աշխատել։ Նա Բարքլիին թույլատրել է բացակայել ուսումնական տարվա առաջին և վերջին ամիսներին՝ ընտանեկան ֆերմայում աշխատելու նպատակով։ Բարքլին եղել է քոլեջի դիսկուսիոն խմբի ամենաակտիվ մասնակիցներից։ 1897 թվականին ստացել է արվեստի բակալավրի աստիճան և Մարվինում ստացած կրթությունը մղել է նրան որպեսզի նա մեթոդիստ դառնա[7][9]։

Բարքլին 1913 թվականին

Դպրոցն ավարտելուց հետո Բարքլին ընդունվել է Էմորիի քոլեջը (այժմ Էմորիի համալսարանի մի մասը)։ 1897-1898 ուսումնական տարում ակտիվորեն մասնակցել է «Delta Tau Delta» ուսանողական միավորման աշխատանքներին, սակայն չկարողանալով թույլ տալ իրեն շարունակել ուսումը՝ գարնանային կիսամյակի ավարտից հետո վերադարձել է Քլինտոն[10]։ Աշխատանքի է անցել Մարվին քոլեջում որպես ուսուցիչ, սակայն կենսական ծախսերը հոգալու համար բավարար գումար չվաստակելու պատճառով ազատվել է աշխատանքից[6]։ 1898 թվականի դեկտեմբերին ծնողների հետ տեղափոխվել է Պադյուկա[10]։

Քաղաքական կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

1913-1927 թվականներին եղել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ, իսկ 1927-1949 թվականներին՝ ԱՄՆ սենատոր, Սենատի դեմոկրատական կուսակցության ղեկավար։ Եղել է դեմոկրատական կուսակցության ականավոր քաղաքական գործիչներից, պայքարել է խաղատնային բիզնեսների դեմ, աջակցել է Ֆրանկլին Ռուզվելտի «Նոր կուրս» կոչվող քաղաքականությանը։ 1930-ական թվականների ընտրությունների ժամանակ հաղթել է աշխատավորների և ֆերմերների աջակցության շնորհիվ։

Սենատոր Բարքլիի այցը ամերիկական զորքի կողմից ազատագրված Բուխենվալդ համակենտորանցման ճամբար

1948 թվականին նախագահ Հարի Թրումանի առաջարկով 71-ամյա Բարքլին առաջադրվել է փոխնախագահի պաշտոնում[7]։ Չնայած Դեմոկրատական կուսակցության պառակտմանը և Հենրի Ուոլեսի Պրոգրեսիվ կուսակցության գոյությանը՝ Թրումանին և Բարքլիին հաջողվել է 1948 թվականի ընտրությունների ժամանակ հաղթանակ տանել հանրապետական Թոմաս Դյուիի նկատմամբ[7]։ 71 տարեկան հասակում Բարքլին դարձել է ԱՄՆ պատմության ամենատարեց փոխնախագահը[6][9]։

1952 թվականին Թրումանը հրաժարվել է իր թեկնածությունը առաջադրել գալիք նախագահական ընտրությունների ժամանակ։ Բարքլին իր հերթին փորձեր է ձեռնարկել կուսակցությունից աջակցություն ստանալու և նախագահի պաշտոնում իր թեկնածությունը առաջադրելու համար, սակայն իր մեծ տարիքի պատճառով դեմոկրատների մեծամասնության կողմից աջակցություն չի ստացել։

Կյանքի վերջին տարիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1952 թվականի նախագահակն ընտրություններից հետո Բերքլին կատարակտի վիրահատություն է տարել[7]։ Թոշակի անցնելոց հետո էլ Բարքլին հանրահայտ հռետոր էր և լրագրող Սիդնի Շալեթի հետ սկսեց աշխատել իր հուշագրության վրա[7]։ 1954 թվականին Բարքլին կրկին ընտրվեց Սենատում[9][11]։ Արևմտյան Վիրջինիայից վետերան սենատոր Հարլի Կիլգորն առաջարկեց Բարքլիին փոխվել տեղերով․ առաջարկեց, որ Բարքլին նստի առաջին շարքում՝ պալատի ավագ անդամների հետ, ինքը՝ երկրորդ շարքում՝ սկսնակ օրենսդիրների հետ, սակայն Բարքլին մերժում է առաջարկը[7]։ Ի պատիվ նախորդ ժառայության՝ Բարքլին նշանակվում է հեղինակավոր Միջազգային հարաբերությունների կոմիտեում[6]։

1956 թվականի ապրիլի 30-ին Բարքլին հանկարծամահ է եղել ելույթի ժամանակ։ Այն բանից հետո, երբ արտասանել է «Ես կնախընտրեի լինել Տիրոջ տան ծառան, քան նստել ամենակարողների շարքում» բառերը Բարքլին ընկել է և մահացել սրտի կաթվածից[6][9]։ Թաղվել է Պադյուկիից ոչ հեռու գտնվող Մաունթ-Քենթոն գերեզմանոցում[12]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

1903 թվականիհունիսի 23-ին Բարքլին ամուսնացել է Դորոթի Բրաուերի (1882—1947) հետ։ Ունեցել են երեք երեխա՝ Դևիդ Մյուրել Բարքլի (1906–1983), Մերին Ֆրենսիս Բարքլի(1909–1996) և Լորա Լուիզա Բարքլի (1911–1987)։ Լորա Լուիզան ամուսնացել է ամերիկացի դիվանագետ Դուգլաս Մակարտուր 2-րդի հետ, ով գեներալ Դուգլաս Մակարտուրի ազգականն էր[6][7]։

1949 թվականի հուլիսի 8-ին Քլարք Քլիֆորդի կազմակերպած երեկույթի ժամանակ Բարքլին ծանոթանում է այրի Ջեյն Հեդլի հետ, ով Սենթ Լուիսից էր և բավականին փոքր էր Բարքլիից[7][9]։ Հեդլիի Սենթ Լուիս վերադառնալուց հետո Բրքլին նրա հետ կապ էր պահպանում նամակների և ավիաթռիչքների միջոցով[7]։ Նրանց հարաբերությունները արժանացան ողջ երկրի ուշադրությանը, և1949 թվականի նոյեմբերի 18-ին նրանք պսակադրվեցին Սեն Լյուիսի սուրբ Հովհաննես մեթոդիստական եկեղեցու Սինգլթոնի մատուռում[11]։ Արարողությունը հեռարձակվել է ազգային հեռուստատեսությամբ։ Բարքլին ԱՄՆ միակ փոխնախագահն էր, ով ամուսնացել էր պաշտոնավարության ժամանակ։[6].


Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 http://bioguide.congress.gov/scripts/biodisplay.pl?index=B000145
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 Pas L. v. Genealogics — 2003.
  5. Ермолович Д. И. Англо-русский словарь персоналий. — М.: Рус. яз., 1993. — 336 с. — С. 46
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 Libbey, James K. (1992). «Barkley, Alben William». In John E. Kleber (ed.). The Kentucky Encyclopedia. Associate editors: Thomas D. Clark, Lowell H. Harrison, and James C. Klotter. The University Press of Kentucky. ISBN 0-8131-1772-0. Արխիվացված է Հուլիս 26, 2020 Wayback Machine-ի միջոցով: «Источник». Արխիվացված է օրիգինալից 2020-07-26-ին. Վերցված է 2021-12-02-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 Libbey, James K. (1979). Dear Alben: Mr. Barkley of Kentucky. The University Press of Kentucky. ISBN 0-8131-0238-3. «Источник». Արխիվացված է օրիգինալից 2021-12-02-ին. Վերցված է 2021-12-02-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. Finch, Glenn (July 1971). «The Election of United States Senators in Kentucky: The Barkley Period». Filson Club History Quarterly. 45 (3).
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 Hatfield, Mark O. (1997). «Alben W. Barkley (1949–1953)» (PDF). Vice presidents of the United States, 1789–1993. Washington, D.C.: U.S. Government Printing Office. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012-08-24-ին. Վերցված է 2021-12-02-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  10. 10,0 10,1 10,2 10,3 Libbey, James K. (Autumn 1980). «Alben Barkley's Clinton Days». The Register of the Kentucky Historical Society. 78 (4).
  11. 11,0 11,1 Davis, Polly Ann (April 1978). «Alben W. Barkley: Vice President». The Register of the Kentucky Historical Society. 76 (2).
  12. "Barkley, Alben William". Biographical Directory of the United States Congress
Նախորդող՝
Հարի Թրուման
ԱՄՆ փոխնախագահ
1949—1953
Հաջորդող՝
Ռիչարդ Նիքսոն