Ջոան Քյուսաք
Ջոան Քյուսաք | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 11, 1962[1][2][3][…] (62 տարեկան) |
Ծննդավայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Կրթություն | Վիսկոնսինի համալսարան Մեդիսոնում և Evanston Township High School? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | կատակերգու, կինոդերասանուհի, սցենարիստ, հեռուստատեսային դերասանուհի, ձայնային դերասանուհի և դերասանուհի |
Ընտրանի | Խաղալիքների պատմություն |
Ծնողներ | հայր՝ Dick Cusack? |
Պարգևներ և մրցանակներ | |
Ջոան Քյուսաք (անգլ.՝ Joan Cusack, հոկտեմբերի 11, 1962[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, «Էմմի» մրցանակի դափնեկիր և «Օսկար» մրցանակի կրկնակի հավակնորդ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ կյանք և կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջոանը ծնվել է Նյու Յորքում, բայց մանկությունն անցել է Իլինոյս նահանգի Էվանսթոն քաղաքում։ Մեծացել է իռլանդացի կաթոլիկ ընտանիքում և եղել է հինգ երեխաներից երկրորդը։ Հայրը դերասան Ռիչարդ Քյուսաքն է, դերասաններ են դարձել նաև եղբայրներ Ջոնն ու Բիլը և քույրեր Էնն ու Սյուզին։ Նենսին՝ մայրը, եղել է դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի[5], իսկ հետագայում՝ քաղաքական ակտիվիստ[6][7]։
Քյուսաքը Մեդիսոնի Վիսկոնսինի համալսարանի շրջանավարտ է, որտեղ 1985 թվականին ստացել է անգլերեն լեզվի բակալավրի աստիճան[8]։ Նաև The Story Theatre-ում սովորել է արվեստի իմպրովիզացիաներ[5]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Քյուսաքի առաջնաելույթային ֆիլմերն են եղել «Իմ թիկնապահը» և «Մանրադրամ» ֆիլմերը, սակայն իր առաջնաելույթին հաջորդող երեք տարին ոչ մի տեղ չի նկարահանվել։ Միայն 1983 թվականին նկարահանվել է «Դասարան» պատկերում։ Այն պատմում է էլիտար ուսումնական հաստատության ունկնդիրների մասին, որը բարձր դասարանցիներին նախապատրաստում է երկրի հեղինակավոր համալսարաններ ընդունվելուն։ Հետո նկարահանվել է «16 մոմ» ֆիլմում։ Ջոանը շատ ժամանակ է նվիրել համալսարանում սովորելուն, իսկ անմիջապես հետո, երբ 1985 թվականին ավարտել է համալսարանը, նրան հրավիրել են «Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում» հայտնի ամերիկյան կատակերգական շոու[8]։ Այս շոուում խաղացել է սոցիալապես անապահով աղջկա՝ Սալենայի դերը, որը փորձում էր հարաբերություններ հաստատել տղայի հետ։ Սրանից բացի, շոուի մի քանի թողարկումների ժամանակ կրկնօրինակել է Բրուկ Շիլդսին, Ջեյն Ֆոնդային և Եղիսաբեթ II-ին։
Ջոան Քյուսաքը խաղացել է բազմաթիվ կատակերգություններում, այդ թվում՝ «Խաղալիքներ» (Ռոբին Ուիլյամսի և Մայքլ Գեմբոնի հետ) և «Ինը ամիս» (Հյու Գրանտի և Ջուլիան Մուրի հետ), շատ է զբաղվել մուլտֆիլմերի հնչյունավորմամբ։ «Գործարար աղջիկ» ֆիլմում կատարած դերի համար առաջադրվել է Օսկար մրցանակին երկրորդ պլանի լավագույն կանացի դերի համար։
Ջոանը նկարահանվել է մի շարք ֆիլմերում՝ «Ադամսների ընտանեկան արժեքները», «Հեռուստատեսային նորություններ», «Ամուսնացած մաֆիայի հետ», «Ճանապարհ դեպի Արլինգթոն», «Փախչող հարսնացուն» և «Ռոքի դպրոց»։ «Մուտք և ելք» ֆիլմի համար դերասանուհին արժանացել է մի քանի մրցանակների, այդ թվում՝ «American Comedy Award», «Ուղեկից» և «Critic's Choice Movie Awards», ինչպես նաև առաջադրվել է «Ոսկե գլոբուս» և «Օսկար» մրցանակներին։
2011-2015 թվականներին Քյուսաքը նկարահանվել է «Անամոթները» սերիալում Շեյլա Ջեքսոնի դերում, որի համար չորս անգամ առաջադրվել է «Էմմի» մրցանակի, իսկ 2015 թվականին 5-րդ փորձից հետո շահել է մրցանակը։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Քյուսաքը 1993 թվականին ամուսնացել է Ռիչարդ Բյորկի հետ։ Նրանք ունեն երկու որդի՝ Դիլանը և Մայլսը։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1983 | ֆ | Դասարան | Class | Ջուլիա |
1984 | ֆ | 16 մոմ | Sixteen Candles | Geek Girl #1 |
1984 | ֆ | Գրենդվյու, ԱՄՆ | Grandview, U.S.A | Մերի Մեյն |
1985-1986 | ս | Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում | Saturday Night Live | Սալենա |
1987 | ֆ | Հեռուստատեսային նորություններ | Broadcast News | Բլեր Լիտոն |
1988 | ֆ | Աստղեր և շերտեր | Stars and Bars | Իրեն Շթեյն |
1988 | ֆ | Ամուսնացած մաֆիայի հետ | Married to the Mob | Ռոուզ |
1988 | ֆ | Գործարար աղջիկ | Working Girl | Սին |
1989 | ֆ | Ասա ինչ-որ բան | Say Anything | Կոնստանցիյա Դոբլեր |
1990 | ֆ | Տղամարդիկ չեն հեռանում | Men Don’t Leave | Ջոդի |
1990 | ֆ | Իմ կապույտ դրախտը | My Blue Heaven | Հանա Սթաբս |
1991 | ֆ | Բժիշկ Ռամիրեսի առանձնասենյակը | The Cabinet of Dr. Ramirez | Քեթի |
1992 | ֆ | Հերոս | Hero | Էվելին |
1992 | ֆ | Խաղալիքներ | Toys | Ալսաթիյա Զևո |
1993 | ֆ | Ադամսների ընտանեկան արժեքները | Addams Family Values | Դեբի Ժելինսկի |
1994 | ֆ | Քորինա, Քորինա | Corrina, Corrina | Ջոնսի |
1995 | ֆ | Ինը ամիս | Nine Months | Գեյլ Դվայեր |
1996 | ֆ | Հարգելի Սխալմունք | Mr. Wrong | Ինգա Գանթեր |
1997 | ֆ | Մուտք և ելք | In & Out | Էմիլի Մոնտգոմերի |
1999 | ֆ | Ճանապարհ դեպի Արլինգթոն | Arlington Road | Շերիլ Լենգ |
1999 | ֆ | Փախչող հարսնացուն | Runaway Bride | Պեգի Ֆլեմինգ |
1999 | մֆ | Խաղալիքների պատմություն 2 | Toy Story 2 | Ջեսի |
2000 | ֆ | Այնտեղ, ուր սիրտն է | Where the Heart Is | Րութ Մեյերս |
2003 | ֆ | Ռոքի դպրոց | The School of Rock | Ռոզալի Մալինս |
2004 | ֆ | Նորաձև մայրիկ | Raising Helen | Ջենի Պորտման |
2004 | ֆ | Վերջին տեսարանը | The Last Shot | Ֆանի Նաշ |
2005 | ֆ | Սառույցի արքայադուստրը | Ice Princess | Ջոան Կարլայլ |
2005 | մֆ | Փոքրիկ ճուտիկը | Chicken Little | Ուտի-Տֆուտի բադիկ |
2008 | ֆ | Քիթ Քիտրեջ։ Ամերիկացի աղջիկ | Kit Kittredge: An American Girl | օրիորդ Լյուսինդա Բոնդ |
2009 | ֆ | Առևտրամոլի խոստովանությունները | Confessions of a Shopaholic | Ջեյն Բլումվուդ |
2009 | ֆ | Իմ պահապան հրեշտակը | My Sister’s Keeper | դատավոր դե Սալվո |
2010 | մֆ | Խաղալիքների պատմություն 3 | Toy Story 3 | Ջեսի |
2010 | ս | Օրենք և կարգ։ Հատուկ ստորաբաժանում | Law & Order: Special Victims Unit | Պամելա Բյորտոն |
2011 | ֆ | Կարմիր մոլորակի գաղտնիքը | Mars Needs Moms | մայրիկ |
2011 | մս | Ֆինեսն ու Ֆերբը | Phineas and Ferb | Գլենդա Վիլկքինս |
2011 | մֆ | Սանտա Կլաուսի գաղտնի ծառայությունը | Arthur Christmas | էլֆերից մեկը |
2011 | ս | Անամոթները | Shameless | Շեյլա Ջեքսոն |
2012 | ֆ | Առանձնության առավելությունները | The Perks of Being a Wallflower | բժիշկ Բյորտոն |
2013 | ս | Օֆիս | The Office | Էրինի կենսաբանական մայրը |
2015 | ֆ | Շրջագայության ավարտը | The End of the Tour | Փեթի |
2017 | ֆ | Միաեղջյուրների խանութ | Unicorn Store | Գլեդիս |
2019 | մֆ | Խաղալիքների պատմություն 4 | Toy Story 4 | Ջեսի |
2019 | ֆ | Կլաուս | Klaus | տիկին Քրամ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 2,0 2,1 filmportal.de — 2005.
- ↑ 3,0 3,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ http://www.theatreworldawards.org/past-recipients.html
- ↑ 5,0 5,1 «Биография Джоан Кьюсак». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 1-ին.
- ↑ «Cusack, Richard J.». Chicago Tribune. Июнь 3, 2003. Արխիվացված է օրիգինալից 2018-09-29-ին. Վերցված է 2020-02-11-ին.
- ↑ «Miss Carolan, Newton Centre, Is Bride of Richard Cusack». Daily Boston Globe. Февраль 14, 1960. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 11-ին.
- ↑ 8,0 8,1 «Люди: Биография Джоан Кьюсак».
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոան Քյուսաք» հոդվածին։ |
|
- Հոկտեմբերի 11 ծնունդներ
- 1962 ծնունդներ
- Ապրող անձինք
- Նյու Յորք քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- 20-րդ դարի դերասանուհիներ
- 21-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- 21-րդ դարի դերասանուհիներ
- «Էմմի» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի կատակերգուներ
- Ամերիկացի կին հնչյունավորողներ
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Ամերիկացի սցենարիստներ
- Ամերիկացիներ իռլանդական սերմամբ