Ռոքի դպրոց
«Ռոքի դպրոց», (անգլ.՝ The School of Rock), Ռիչարդ Լինկլեյթերի կատակերգությունը։ Գլխավոր դերում նկարահանվել է Բլեք Ջեքը։ Rotten Tomatoes[7] կայքի քննադատների կողմից ֆիլմը արժանացել է բարձր (92%) ցուցանիշի։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Դյուի Ֆիննը (Բլեք Ջեք) սկանդալային կիթառիստ է և հանրության քաղաքակրթության բոլոր նորմերի մոլեգին հակառակորդ։ Բոլոր հնարավոր ձևերով նա ցուցաբերել է իր անհարգելի վերաբերմունքը կայացած արժեքների նկատմամբ, ապավինելով իշխանությանը և ռոքնռոլին։ Դյուին սիրում է բեմից ցատկել դահլիճ և քսան րոպեանոց սոլո կատարել։ Դյուին նպատակ ուներ իր ռոք-խումբը տանել տեղական մրցույթում հաղթանակի, սակայն իր խմբի ընկերները նրան վռնդում են անսամբլից։
Քաղցած, անընդհատ ունենալով փողի կարիք, ապրելով աղբի արկղերով լցված բնակարանում, Դյուիին պատահաբար պատասխանում է սենյակի հարևանին՝ Նեդ Շնիբլին (Mike White) ուղղված զանգին և նույնիսկ իր համար անսպասելիորեն համաձայնվում է փոխարինել «Հորաս Գրինի տարրական դպրոցի» ուսուցչին։
Այնտեղ նորեկին անընդհատ հետևում է տնօրեն Մուլինսը. վերջինս չգիտի, որ Նեդ Շնիբլը ուրիշ մարդ է։ Չնայած Դյուին գաղափար չի կազմում, թե ինչ և ինչպես դասավանդել, բայց շատ լավ գիտի ինչպես իր հինգերորդ դասարանցիների մեջ իր հանդեպ համակրանք ներշնչել։ Եվ, այն բանից հետո, երբ Դյուին պատահաբար լսում է երեխաների երաժշտության դասի փորձը և որոշում այդ երիտասարդ, շնորհալի երաժիշտներից ստեղծել նոր ռոք խումբ, նրանց կյանքն ընդմիշտ փոխվում է։
Դյուին նկատում է, ինչպես են նվագում դասական կիթառով, կոնտրաբասով, ծնծղաներով, դաշնամուրով, և այդ գործիքները փոխարինում է հետևյալ կերպ՝ դասական կիթառը էլեկտրակիթառով, կոնտրաբասը բաս-կիթառով, ծնծղաները հարվածային գործիքներով, դաշնամուրը սինթեզատորով։ Մնացածին հանձնարարում է այլ դերեր (տեխնիկներ, բեմի աշխատակիցներ, հատուկ էֆեկտների պատասխանատուներ), իսկ մի աներես աղջկա հատուկ տալիս է մենեջերի պաշտոնը, որպեսզի նա իրենից հեռու մնա։
Ռոքի ուժով նա օգնում է երեխաներին հաղթահարել իրենց կոմպլեքսները, ճնշվածությունը և ամոթխածությունը։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]| Դերակատար | Դեր |
|---|---|
| Բլեք Ջեք | Դյումի Ֆինն |
| Ջոան Կյուսակ | Ռոզալի Մալինս |
| Մայք Ուայթ | Նեդ Շնիբլի |
| Սառա Սիլվերման | Փեթի դի Մարկո |
| Ադամ Պասկալ | Տեո |
| Լուկաս Պապաելիաս | Նեյլ |
| Քրիս Սթեք | Դագ |
| Լուկաս Բաբին | Սփայդեռ |
| Ջորդան Քլեր Գրին | Միշել |
| Վերոնիկա Աֆլերբախ | Էլենի |
| Միրինդա Կոսգրոուվ | Սամուր Հեթուեյ |
Արտադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կինոնկարի գաղափարը տվել է Մայք Ուայթը, երբ նա դարձավ Բլեք Ջեքի հարևանը։ Ուայթը հաճախ էր տեսնում դերասանին միջանցքով մերկ վազելուց և լսում էր երաժշտություն, որը Բլեքը միացնում էր իր բնակարանում ամբողջ բարձրությամբ (այդ երաժշտությունը հետագայում օգտագործվեց ֆիլմում)։ Ուայթը նաև խաղացել է այն ուսուցչի դերում, որին փոխարինել էր Դյուին[8]։
Նախապես որոշված էր նախագծում ներգրավել ռեժիսոր Սթիվեն Ֆրիրսին[8].
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ Internet Movie Database — 1990.
- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 Internet Movie Database — 1990.
- ↑ ČSFD (չեխերեն) — 2001.
- 1 2 3 Box Office Mojo — 1999.
- ↑ Ռոքի դպրոց(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում
- 1 2 «Наш кинозал: Школа рока».
| ||||||
- Նյու Յորքում նկարահանված ֆիլմեր
- Նյու Ջերսիում նկարահանված ֆիլմեր
- Նյու Յորք նահանգում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2000-ականների ամերիկյան ֆիլմեր
- 2000-ականների անգլերեն ֆիլմեր
- 2000-ականների կինոկատակերգություններ
- 2003 ֆիլմեր
- Paramount Pictures ֆիլմեր
- Ամերիկյան կինոկատակերգություններ
- Գերմանական ֆիլմեր
- Ռիչարդ Լինկլեյթերի ֆիլմեր
- Ֆիլմեր երեխաների մասին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Նյու Յորք նահանգում
- 2000-ականների գերմանական ֆիլմեր
- Գերմանական կինոկատակերգություններ