Փախչող հարսնացուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Փախչող հարսնացուն
անգլ.՝ Runaway Bride
Փախչող հարսնացուն.jpg
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրռոմանտիկ կատակերգություն[1][2][3] և դրամա
Թվականհուլիսի 25, 1999[4] և սեպտեմբերի 30, 1999[5]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԳարի Մարշալ[6][7][8][…]
ՊրոդյուսերԹեդ Ֆիլդ, Թոմ Ռոզենբերգ, Robert W. Cort? և Scott Kroopf?
Սցենարի հեղինակJosann McGibbon?
ԴերակատարներՋուլիա Ռոբերտս[7][9][8][…], Ռիչարդ Գիր[7][9][8][…], Ջոան Կյուսակ[7][10][11], Հեկտոր Էլիզոնդո, Ռիտա Ուիլսոն[11], Փոլ Դուլի[10][11], Քրիստոֆեր Մելոնի[12][11], Դոնալ Լոգ[11], Լորի Մետքալֆ[11], Յուլ Վասկես, Scott Marshall?, Լիզա Ռոբերթս Գիլան, Գարի Մարշալ, Սանդրա Թեյլոր, Լարի Միլլեր, Լինդա Լարկին, Սիլա Ուորդ, Թոմ Մեյսոն, Reg Rogers? և Ryan Slattery?
ՕպերատորՍտյուարտ Դրայբյորգ[13]
ԵրաժշտությունԶեյմս Նյուտոն Հովարդ և Per Gessle?
ՄոնտաժԲրյուս Գրին
Պատմվածքի վայրՆյու Յորք և Մերիլենդ
Նկարահանման վայրԲալթիմոր
ԿինոընկերությունLakeshore Entertainment, Paramount Pictures, Interscope Communications? և Touchstone Pictures
Տևողություն116 րոպե
Շահույթ309 457 509 $[14]

«Փախչող հարսնացուն» (անգլ.՝ Runaway Bride)` 1999 թվականի ամերիկյան ռոմանտիկ կատակերգություն է` նկարահանված Ջուլիա Ռոբերթսի և Ռիչարդ Գիրի, ինչպես նաև «Սիրունիկը» ֆիլմի այլ դերասանների ու նկարահանող անձնակազմի մասնակցությամբ։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեգի Կարպենտեր հմայիչ երիտասարդ աղջիկ է, որը տղամարդկանց հետ հարաբերություններում մի քանի անգամ անհաջողություններ է ունեցել: Մեգին վախենում է ամուսնությունից, և ամեն անգամ, երբ գալիս է հարսանիքի ժամանակը, նա փախչում է հենց խորանի մոտից: Այդպիսով, Մեգին երեք անգամ փախչում է սեփական հարսանիքից: Տեղի լրագրողները նրան կոչում են «Փախչող հարսնացու»:

Այդ ժամանակ Նյու Յորքում լրագրող Այկ Գրեհեմը որոշում է հոդված գրել Մեգիի մասին՝ նրա մասին լսելով բարերից մեկում մի հարբած մարդուց: Սակայն չստոգելով փաստերը՝ նա հոդվածում գրում է, թե Մեգին հարսանիքից փախել է յոթ անգամ: Ամսագիրն ստանում է հերքում, որում նշվում է, որ Մեգի Կարպերտերն իր հարսանիքներից փախել է ընդամենը երեք անգամ: Զրպարտության մեջ մեղադրվող լրագրողին աշխատանքից ազատում են փաստերը խեղաթյուրելու համար: Այկին աշխատանքից հեռացնում է իր նախկին կինը, և նրա նոր ամուսինը` Այկի լավագույն ընկերը, նրան առաջարկում է գնալ Հեյլ փոքր քաղաք (Մերիլենդ նահանգ) և նոր հոդված գրել Մեգիի մասին, որը պատրաստվում է ամուսնանալ դպրոցի ֆուտբոլային թիմի մարզիչ Բոբի հետ:

Այկի ժամանումն սկզբում արժանանում է տեղի բնակիչների բացասական և թերահավատ արձագանքի, սակայն այն արագորեն փոխարինվում է բարեհաճությամբ։ Բոլորն էլ բառացիորեն հիացած են նրբանկատ նորեկով, մասնավորապես Մեգիի ընկերուհիները: Մինչդեռ, Այկը հասկանում է, որ Մեգին ամենևին էլ արյունարբու կախարդ չէ, ինչպես ինքն էր պատկերացնում նրան, այլ ծանր կյանք ունեցող աղջիկ: Մեգին փորձում է ժխտել, որ փոխադարձ համակրանք է զգում Այկի նկատմամբ: Այնուամենայնիվ, բոլոր ծրագրերը խառնվում են, երբ Մեգին հարսանիքի փորձի ժամանակ համբուրում է Այկին: Ընդամենը մի քանի րոպեում Այկը և Մեգին որոշում են ամուսնանալ, ինչից հետո ամբողջ քաղաքը պատրաստվում է դիմավորել նորաթուխ փեսացուի նյույորքյան ընկերներին:

Հարսանիքի օրը մոտենում է, և Այկն ընկնում է կասկածների մեջ։ Արդյո՞ք Մեգին իր հետ նույն կերպ կվարվի, ինչ մյուսների հետ: Այդպես էլ լինում է։ Մեգին կրկին փախչում է՝ կոտրված սրտով թողնելով Այկին:

Նյու Յորք վերադառնալուց որոշ ժամանակ անց Այկն իր բնակարանում գտնում է Մեգիին, որը եկել էր իրենից ներողություն խնդրելու և առաջարկություն անելու։ Նա հասկացել է, որ ամեն անգամ փախչում է, քանի որ վստահ չէր իր որոշման ճիշտ լինելու մեջ, բայց հիմա հաստատ համոզված է, որ միայն Այկին է սիրում: Շուտով սիրահարները համեստ հարսանիք են անցկացնում գեղեցիկ մարգագետնում, որտեղ շուտով գալիս են իրենց բոլոր ընկերները՝ շնորհավորելու նորապսակներին այդ երջանիկ օրվա կապակցությամբ:

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Ջուլիա Ռոբերթս Մեգի Կարպենտեր, փախչող հարսնացուն
Ռիչարդ Գիր Այկ Գրեմ, լրագրող
Ջոան Կյուսակ Պեգի Ֆլեմինգ
Ռիտա Ուիլսոն Էլի Գրեմ, Այկի նախկին կինը
Հեկտոր Էլիզոնդո Ֆիշեր, Այկի նախկին կնոջ ամուսինը
Պոլ Դուլի Ուոլտեր Կարպենտեր, փախչող հարսնացուի հայրը
Քրիստոֆեր Մելոնի Մարզիչ Բոբ Կելի
Դոնալ Լոգ Քահանա Բրայան Նորիս
Ռեգ Ռոջերս Բուսաբան Ջորջ Սվիլինգ
Յուլ Վասկես Ռոկեր Գիլ Չավես
Ջին Շետլեր տատիկ
Սիլա Ուորդ Բարի տիկինը

Շահույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր պրեմիերայի օրը՝ 1999 թվականի հուլիսի 30-ին, ֆիլմը հավաքել է 12 մլն դոլար[15]։ Առաջին հանգստյան օրերին ֆիլմը գրավել է առաջին հորիզոնականը՝ հավաքելով 35,1 միլիոն դոլար[16]։

Մինչև իր վարձույթի ավարտը ֆիլմը հավաքել է 152,3 մլն դոլար ԱՄՆ-ում և Կանադայում, միջազգային եկամուտը կազմել է 157,2 մլն դոլար, իսկ ընդհանուր առմամբ կազմել է 309,5 մլն դոլար ամբողջ աշխարհում[17]:

Արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Փախչող հարսնացուն» ֆիլմն ընդհանուր առմամբ արժանացել է քննադատների երկիմաստ արձագանքների։ Rotten Tomatoes կայքում ֆիլմն ունի 46 % վարկանիշը 87 գրախոսությունների հիման վրա, իսկ միջին վարկանիշը կազմում է 5.31/10։ Ֆիլմի մասին գրախոսականում ասվում է․ «Քիմիայի բացաայությամբ պարզ պատմություն է Ռիչարդ Գիրի և Ջուլիա Ռոբերթսի միջև» (անգլ․՝ Cliche story with lack of chemistry between Richard Gere and Julia Roberts)[18][19][20][21]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.movieguide.org/reviews/runaway-bride.html
  2. http://www.flixster.com/movie/the-wedding-planner/
  3. http://www.nytimes.com/movies/movie/180254/Runaway-Bride/overview
  4. выгрузка данных FreebaseGoogle.
  5. Internet Movie Database — 1990.
  6. http://www.imdb.com/title/tt0163187/
  7. 7,0 7,1 7,2 7,3 http://stopklatka.pl/film/uciekajaca-panna-mloda
  8. 8,0 8,1 8,2 http://www.interfilmes.com/filme_14032_noiva.em.fuga.html%E2%80%8E
  9. 9,0 9,1 http://www.metacritic.com/movie/runaway-bride
  10. 10,0 10,1 http://www.adorocinema.com/filmes/filme-21753/
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 11,5 http://www.imdb.com/title/tt0163187/fullcredits
  12. http://www.virtual-history.com/movie/film/7836/runaway-bride
  13. http://www.filmaffinity.com/en/film335424.html
  14. Box Office Mojo — 1999.
  15. «Witch Chases 'Bride'»։ Los Angeles Times։ Վերցված է 2012-06-02 
  16. «Weekend Box Office Results for July 30-August 1, 1999»։ Box Office Mojo։ Վերցված է 2012-07-05 
  17. «Runaway Bride (1999)»։ Box Office Mojo։ Վերցված է 2012-07-05 
  18. «It Looked Good on Paper»։ Los Angeles Times։ Վերցված է 2012-06-02 
  19. «Review Roberts runs away with hearts in Runaway Bride»։ CNN։ Վերցված է 2012-06-02 (չաշխատող հղում)
  20. «Runaway Bride»։ Chicago Sun Times։ Վերցված է 2012-06-02 
  21. «FILM REVIEW; Pretty Woman Is Back, But Now She's Cautious»։ The New York Times։ Վերցված է 2012-06-02 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]