Միաեղջյուրների խանութ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միաեղջյուրների խանութ
անգլ.՝ Unicorn Store
Երկիր ԱՄՆ
Ժանրկինոկատակերգություն
Թվականսեպտեմբերի 11, 2017
Լեզուանգլերեն
ՌեժիսորԲրի Լարսոն
ՊրոդյուսերԲրի Լարսոն և Ռուբեն Ֆլեյշեր
Սցենարի հեղինակSamantha McIntyre?
ԴերակատարներԲրի Լարսոն, Ջոան Քյուսաք, Սեմյուել Ջեքսոն, Բրեդլի Ուիթֆորդ, Կարան Սոնի, Աթի Մամուդու, Mary Holland?, Հեմիշ Լինքլեյթեր և Աննալե Էշֆորդ[1]
ԵրաժշտությունԱլեքս Գրիվոլդ
Նկարահանման վայրԼոս Անջելես
ԿինոընկերությունSycamore Pictures?
Տևողություն92 րոպե

«Միաեղջյուրների խանութ» (անգլ.՝ Unicorn Store), ամերիկյան կատակերգական ֆիլմ՝ նկարահանված ռեժիսոր Բրի Լարսոնի կողմից Սամանթա Մաքինթայրի սցենարով։ Գլխավոր դերերը կատարում են Սեմյուել Լ. Ջեքսոնը, Ջոան Քյուսակը, Բրեդլի Ուիթֆորդը, Կարան Սոնին, Մամուդու Աթին, Մերի Հոլանդը և Հեմիշ Լինքլեյթեր։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Քիթ անունով կինը վերադառնում է ծնողների մոտ, որտեղ ստանում է խորհրդավոր հրավեր՝ բացելու սեփական խանութը։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի օգոստոսին հայտարարվել է, որ Միգել Արտետան Սամանտա Մաքինտայրի սցենարով նկարահանելու է ֆիլմ, որի գլխավոր դերը կատարելու է Ռեբել Ուիլսոնը։ Մայք Ուայթն ու Դևիդ Բեռնադը պետք է հանդես գային որպես պրոդյուսեր «Rip Cord Productions» ընկերության աջակցությամբ[2]։ 2016 թվականի օգոստոսին հայտարարվել է, որ ֆիլմի ռեժիսորը, պրոդյուսերը, ինչպես նաև գլխավոր դերակատարը կլինի Բրի Լարսոնը։ Որպես պրոդյուսերներ նշվել են Բեռնադը, Ռուբեն Ֆլեյշերը, Փերիս Կասիդոկաստաս-Լատսիսը, Լինեթ Հաուել Թեյլորն ու Թերի Դուգլասը[3][4]։ 2016 թվականի նոյեմբերին ֆիլմին են միացել Սեմյուել Լ. Ջեքսոնը, Ջոան Քյուսակը, Բրեդլի Ուիթֆորդը, Քարան Սոնին ու Մամուդու Աթին[5][6][7]։ Նույն թվականի դեկտեմբերին դերասանական անձնակազմին է միացել Մերի Հոլանդը[8]։

Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի նկարահանումներն սկսվել են 2016 թվականի նոյեմբերին Լոս Անջելեսում և ավարտվել նույն թվականի դեկտեմբերի 9-ին[6]։

Թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է Տորոնտոյի կինոփառատոնում 2017 թվականի սեպտեմբերի 11-ին[9]։

Արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմն արժանացել է քննադատների խառը գնահատականներին։ Rotten Tomatoes կայքում այն ունի 64 % վարկանիշ 14 գրախոսությունների հիման վրա 6,2/10 միջին միավորով[10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Letterboxd — 2011.
  2. Sneider, Jeff (13 августа 2012). «Miguel Arteta rides with 'Unicorn' indie». Variety (անգլերեն).
  3. McNary, Dave (8 августа 2016). «Brie Larson Making Directorial Debut, Starring in Comedy 'Unicorn Store'». Variety (անգլերեն).
  4. Sharf, Zack (8 августа 2016). «Brie Larson Sets Directorial Debut With Indie Comedy 'Unicorn Store'». IndieWire (անգլերեն).
  5. Hipes, Patrick (14 ноября 2016). «Samuel L. Jackson, Joan Cusack & Bradley Whitford Join Brie Larson's 'Unicorn Store'». Deadline.com (անգլերեն).
  6. 6,0 6,1 Ford, Rebecca (14 ноября 2016). «Samuel L. Jackson, Joan Cusack, Bradley Whitford Join Brie Larson's 'Unicorn Store'». The Hollywood Reporter (անգլերեն).
  7. N'Duka, Amanda (29 ноября 2016). «Brie Larson's 'Unicorn Store' Hires Mamoudou Athie; Carlito Olivero Joins 'Bad Samaritan'». Deadline.com (անգլերեն).
  8. Petski, Denise (16 декабря 2016). «Mary Holland Lands Roles In 'Veep' & 'Unicorn Store'». Deadline.com (անգլերեն).
  9. Pond, Steve (15 августа 2017). «Aaron Sorkin, Brie Larson, Louis CK Movies Added to Toronto Film Festival Lineup». TheWrap (անգլերեն).
  10. «Unicorn Store (2017)». Rotten Tomatoes (անգլերեն).