Սանտա Կլաուսի գաղտնի ծառայությունը (մուլտֆիլմ)
Սանտա Կլաուսի գաղտնի ծառայությունը անգլ.՝ Arthur Christmas | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() ![]() |
Ժանր | հումորային դրամա, մանկական ֆիլմ, սուրբծննդյան ֆիլմ, կինոկատակերգություն և ընտանեկան ֆիլմ |
Թվական | նոյեմբերի 17, 2011[1], նոյեմբերի 23, 2011[2], նոյեմբերի 2, 2011[3] և 2011 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Sarah Smith?[4] |
Սցենարի հեղինակ | Պիտեր Բայնհեմ և Sarah Smith?[5] |
Երաժշտություն | Գարի Գրեգսոն-Ուիլյամս |
Մոնտաժ | Ջոն Կարնոշան |
Կինոընկերություն | Աարդման անիմեյշն, Sony Pictures Animation և Կոլումբիա Փիքչերս |
Տևողություն | 97 րոպե |
Բյուջե | 100 000 000 $ |
Շահույթ | 46 462 469 $[6] և 147 421 719 $[6] |
Պաշտոնական կայքէջ | |
![]() |
Սանտա Կլաուսի գաղտնի ծառայությունը, ամերիկյան/բրիտանական արտադրության 2011 թվականի 3D անիմացիոն կինոնկար է, որը նկարահանվել է Aardman Animations-ի և Sony Pictures Animation-ի համատեղ աշխատանքի արդյունքում։ Ֆիլմի պրեմիերան Բրիտանիայում տեղի է ունեցել 2011 թվականի նոյեմբերի 11-ին, իսկ ԱՄՆ-ում՝ նոյեմբերի 23-ին[7]։
Ֆիլմի ռեժիսորն է Սառա Սմիթը, իսկ պրոդյուսերը՝ Բերրի Քուկը[7]։ Մուլտֆիլմն ներառում է Ջեյմս ՄաքԷվոյի, Հաֆ Լորիի, Բիլ Նիգիի, Ջիմ Բրոուդբենթի, Իմելդա Ստոնթոնի, Էշլի Ջենսենի, Մարկ Ութոն, Լաուրա Լիննի, Եվա Լոնգորիա, Ռամոնա Մարքեզի և Մայքլ Փոլինի ձայները։ Այն պատմում է Ամանորի գիշերվա մի իրադարձություն, որի գլխավոր հերոսն է Սանտա Կլաուսի անճոռնի որդի Արթուր Կլաուսը, ով նկատում է, որ իր հայրը մի աղջնակի նվեր թողել է տանը։ Տղան որոշում է ուղղել հոր անուշադիր քայլը և ընկնում է անհավանական արկածների մեջ։ Նրան ուղեկցում են միայն իր ծեր պապիկը, Սուրբծննդյան քաջ էլֆը և ութ ուժեղ, բայց դեռ չվարժված հյուսիսային եղջերուներ։
«Սանտա Կլաուսի գաղտնի ծառայությունը» շատ լավ կարծիքների արժանացավ քննադատների կողմից, ովքեր ողջունեցին դրա անիմացիոն, հումորային, խելացի և ընկերական պատմությոնը[8]։ Մուլտֆիլմն իր $100 միլիոն բյուջեյով հավաքեց ավելի քան $147 միլիոն ողջ աշխարհում[9]։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Ճրագալույցի երեկոյին հարյուրավոր Սուրբծննդյան էլֆեր օգնում են Սանտա Կլաուսին մեկ գիշերվա ընթացքում ողջ աշխարհի երեխաներին հասցնել նրանց խնդրած նվերները[10]։ Ներկայիս Սանտան՝ Մալքոլմը և էլֆերը դա անում են մեծ հմտությամբ և զինվորական կարգապահությամբ։ Այս բարդ ու խճճված առաքելության մանր, բայց շատ կարևոր գործերով է զբաղվում Սանտայի ավագ որդի Սթիվը և նրա հավատարիմ էլֆ Փիթերը, ովքեր հետևում են հյուսիսային բևեռին։ Իսկ անճոռնի և պանոֆոբիկ որդի Արթուրը պատասխանում է Սանտայի ստացած նամակներին։
Կատարելով իր 70-րդ առաջադրանքը, Մալքոլմը հասկանում է, որ այդ ամենի մեջ նա ուղղակի խորհրդանշանի դեր է տանում։ Առաքելության վերջում նա շնորհավորական հայտարարություն է անում էլֆերին և ի տխրություն Արթուրին, Սանտան որոշում է կատարել նաև իր 71-րդ առաջադրանքը։ Իրենց ամանորյա ընթրիքի ժամանակ, երբ Արթուրն առաջարկում է խաղալ սեղանի որևէ խաղ, վերածվում է Մալքոլմի և Սթիվի միջև փոքր վեճի։ Երբ կռվին է խառնվում Մալքոլմի հայր Գրենդսանտան, ում հոգնեցրել է թոշակը, նեղանում է և քննադատում նրանց գերզարգացվածությունը։ Արդյունքում, ընտանիքի խռոված անդամները թողնում են տոնական սեղանը։
Այդ ընթացքում, Բրիոնի անունով մի էլֆ գտնում է մոռացված նվերը՝ հեծանիվը, որը դեռ չի առաքվել։ Նա միանգամից ահազանգում է Սթիվին և Փիթերին։ Արթուրը խուճապի է մատնվում, երբ ճանաչում է, որ նվերը Գվենի համար է, մի աղջկա, ում նամակին նա անձամբ էր պատասխանել։ Արթուրը կանչում է հորը, ով այլևս չի կարողանում ղեկավարել իրավիճակը։ Սթիվն ասում է, որ միլիարդավոր նվերներից մեկը չառաքելը մեծ ողբերգություն չէ և սխալն ուղղելը կտևի մի քանի օր։ Մյուս կողմից Գրենդսանտան, ով ծանոթ էր նմանատիպ իրավիճակների, առաջարկում է վերցնել Իվին, իր հին, փայտե սահնակը և ութ հյուսիսային եղջերուներ։ Արդյունքում օտարերկրացիների մոտ այն կառաջացներ պատերազմական դրություն։ Արթուրը հասկանում է, որ չի կարող կատարել դա և իրեն չի օգնի իր եղբայր Սթիվը, իսկ հայրն արդեն քնել էր, ուստի նվերը չէր կարող առաքվել։
Արթուրը, նրա պապիկը և Բրոնին ընկնում են հետաքրքիր և վտանգավոր արկածների մեջ, սակայն հաղթահարելով բոլոր դժվարությունները՝ հանձնում են նվերը Գվենին։
Հնչյունավորողներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ջեյմս ՄաքԷվոյ - Արթուր Կլաուս։ Ունենալով լավ բնավորություն՝ անճոռնի է։ Նա Մալքոլմի և Մարգարեթի կրտսեր որդին է, ով աշխատում է փոստատանը։
- Հաֆ Լորի - Սթիվեն «Սթիվ» Կլաուս։ Մալքոլմի և Մարգարեթի ավագ որդին։
- Բիլ Նիգի - Գրենդսանտա։ Մալքոլմի 136 տարեկան մրթմրթացող հայրիկը, Սթիվի և Արթուրի պապիկը, ով տանել չի կարողանում ժամանակակից աշխարհը։
- Ջիմ Բրոուդբենթ - Մալքոլմ «Սանտա» Կլաուս։ Հյուսիսային բևեռի ամենակարևոր դեմքը, Գրենդսանտայի որդին, Մարգարեթի ամուսինը, Սթիվի և Արթուրի հայրը։
- Իմելդա Ստոնթոն - Մարգարեթ Կլաուս։ Մալքոլմի տաղանդավոր կինը, Սթիվի և Արթուրի մայրը[11]։
- Էշլի Ջենսեն - Բրիոնի։ Արթուրի Սուրբծննդյան հավատարիմ էլֆը։
- Մարկ Ութոն - Փիթեր։ Սթիվի օգնական էլֆը։
- Լաուրա Լիննի - Հյուսիսային բևեռի համակարգիչը։
- Եվա Լոնգորիա - Չիֆ Դե Սիլվա։ UNFITA կազմակերպության ղեկավար։
- Ռամոնա Մարքեզ - Գվեն Հայնս։ Այն աղջիկը, ում նվերը պետք է առաքի Արթուրը։
- Մայքլ Փոլին - Էրնի Քլիքեր։ Ամենածեր էլֆը, ով Գրենդսանտայի հետ 46 առաքելություն է կատարել[12]։
Գլխավոր էլֆերին հնչյունավորում են Սանջեև Բասքարը, Ռոբի Քոլթրանը, Ջոան Քյուսաքը, Ռիս Դերբին, Ջեյն Հորոքսը, Իեյն ՄակՔին, Էնդի Սերքիսը և Դոմինիկ Ուեսթը։
Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
«Սանտա Կլաուսի գաղտնի ծառայության» մասին առաջին անգամ հայտարարվել է 2007 թվականին՝ «Ռուդոլֆ առաքելություն» անվան տակ[13][14]։ Դա Aardman-ի և Sony Pictures Entertainment-ի առաջին համատեղ աշխատանքն է[15]։
Aardman-ը Մեծ Բրիտանիայում 18 ամիս ծախսեց մուլտֆիլմի նախաարտադրական հարցերի, սցենարի գրման և դիզայնի վրա, այնուհետև տեղափոխվեց դեպի Sony-ի գրասենյակ՝ ԱՄՆ՝ ևս 18 ամիս աշխատելու համար[16]։ 2009 թվականի ապրիլի 27-ին հայտնի դարձավ, որ Aardman-ը Sony Pictures Imageworks-ը միասին աշխատում են ֆիլմի արտադրության վրա[17]։
Թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեծ Բրիտանիայում ֆիլմի պրեմիերան տեղի ունեցավ 2011 թվականի նոյեմբերի 11-ին, իսկ Միացյալ Նահանգներում՝ 2011-ի նոյեմբերի 23-ին[7]։ Ջասթին Բիբերի «Santa Claus is Coming to Town» երգի տեսահոլովակը, որն ներառում էր կադրեր մուլտֆիլմից, հավելյալ կերպով ցուցադրվեց կինոթատրոններում՝ ֆիլմից առաջ[18]։
DVD սկավառակ[խմբագրել | խմբագրել կոդը]
«Սանտա Կլաուսի գաղտնի ծառայությունը» 2012 թվականի նոյեմբերի 6-ին, ԱՄՆ-ում թողարկվեց DVD և Blu-ray սկավառակների վրա[19], իսկ Մեծ Բրիտանիայում՝ նոյեմբերի 19-ին[20]։
Ընդունում[խմբագրել | խմբագրել կոդը]
Քննադատական կարծիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
«Սանտա Կլաուսի գաղտնի ծառայությունը» հիմնականում ստացավ դրական գնահատականներ՝ ի շնորհիվ Սուրբծննդյան թեմային նորովի անդրադառնալուն։ Rotten Tomatoes-ը հայտարարեց, որ քննադատների տված կարծիքներից 92%-ը դրական են, վաստակելով «Թարմ» վարկանիշ[8], Ֆիլմը 13-րդ «Ոսկե Լոլիկ» մրցանակաբաշխությանը հաղթեց որպես 2011 թվականի ամենաբարձր գնահատական ստացած անիմացիոն կինոնկար[21]։ Metacritic-ում, ևս մի շատ կարևոր կայքում ֆիլմը վաստակեց 69 միավոր, հիմնվելով 32 կարծիքի վրա[22]։
Շահույթ[խմբագրել | խմբագրել կոդը]
«Սանտա Կլաուսի գաղտնի ծառայությունը» Հյուսիսային Ամերիկայում հավաքեց $46,462,469[9], իսկ Մեծ Բրիտանիայում՝ $33,334,089[23], այլ երկրներում՝ $67,622,914, համաշխարհային հասույթը կազմելով $147,419,472[9]։
Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Մրցանակաբաշխություն | Անվանակարգ | Ստացող | Արդյունք |
---|---|---|---|
Alliance of Women Film Journalists[24] | Անիմացիոն ֆիլմ | Առաջադրված | |
Annie Awards[25] | Լավագույն անիմացիոն աշխատանք | Առաջադրված | |
Կերպարների լավագույն դիզայն | Փիթեր դը Սև | Առաջադրված | |
Լավագույն սցենար | Քրիս Ձերն | Առաջադրված | |
Հնչյունավորում՝ առաջարկված աշխատանքում | Էշլի Ջենսեն | Առաջադրված | |
Բիլ Նիգի | Հաղթանակ | ||
Պատմության կառուցվածք | Սառա Սմիթ, Փիթեր Բեյնհեմ | Առաջադրված | |
British Academy of Film and Television Arts[26] | Անիմոցիոն ֆիլմ | Առաջադրված | |
Broadcast Film Critics Association Awards[27] | Լավագույն անիմիացիա | Առաջադրված | |
Chicago Film Critics Association[28] | Անիմացիոն ֆիլմ | Առաջադրված | |
Ոսկե Գլոբուս[29] | Լավագույն անիմացիոն ֆիլմ | Առաջադրված | |
Online Film Critics Society[30] | Լավագույն անիմացիոն աշխատանք | Առաջադրված | |
Satellite Awards[31] | Մուլտիպլիկացիոն/Անիմացիոն աշխատանք | Առաջադրված | |
San Diego Film Critics Society[32] | Լավագույն անիմացիոն ֆիլմ | Հաղթանակ | |
Visual Effects Society[33] | Լավագույն վիզուալ էֆեկտներ՝ անիմոցիոն կինոնկարում | Դագ Իքելեր, Քրիս Ջուեն, Ալան Շորթ, Մենդի Թենքենսոն | Առաջադրված |
Լավագույն վիրտուալ օպերատորական աշխատանք | Մայքլ Ֆորդ, Դեյվիդ Մորհեդ, Էմի Տահիրա | Առաջադրված | |
Women Film Critics Circle[34] | Best Animated Females | Առաջադրված |
Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]
«Սանտա Կլաուսի գաղտնի ծառայությունը»։ Սաունդթրեքեր | |
---|---|
Հարի Գրեգսոն-Ուիլիամսի | |
Թողարկված | Նոյեմբերի 14, 2011 |
Ժանր | Սաունդթրեք |
Տևողություն | 46։50 |
Լեզու | Անգլերեն |
Լեյբլ | Sony Classical Madison Gate Records |
Երգացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]
# | Անվանում | Տևողություն | |||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
1. | «Trelew, Cornwall, England» | 1:48 | |||||||
2. | «Operation Christmas» | 4:54 | |||||||
3. | «Waker!» | 2:51 | |||||||
4. | «Mission Control» | 2:55 | |||||||
5. | «One Missed Child» | 3:00 | |||||||
6. | «Bring Them Home» | 1:43 | |||||||
7. | «Dash Away» | 3:46 | |||||||
8. | «Paris Zoo?» | 2:29 | |||||||
9. | «The Wrong Trelew» | 1:54 | |||||||
10. | «Race to Gwen's House» | 2:09 | |||||||
11. | «Arthur's Sadness» | 2:22 | |||||||
12. | «Serengeti Escape» | 2:24 | |||||||
13. | «Worry Me!» | 1:37 | |||||||
14. | «Space Travel» | 2:48 | |||||||
15. | «Goodbye Evie» | 2:48 | |||||||
16. | «Christmas Morning» | 4:00 | |||||||
17. | «We Wish You A...» | 0:48 | |||||||
18. | «Make Someone Happy» (Կատարում է Բիլ Նիգին) | 2:34 | |||||||
46:50 |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ http://www.boxofficemojo.com/movies/?id=arthurchristmas.htm
- ↑ http://www.sfi.se/sv/svensk-filmdatabas/Item/?itemid=75172&type=MOVIE&iv=Basic
- ↑ http://www.imdb.com/title/tt1430607/
- ↑ ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ 6,0 6,1 Box Office Mojo — 1999.
- ↑ 7,0 7,1 7,2 «Aardman-ի «Սանտա Կլաուսի գաղտնի ծառայությունն» ներառում է Բրիտանական կինեմատոգրաֆիայի աստղերին»։ Animation World Network։ Նոյեմբերի 2, 2010։ Արխիվացված օրիգինալից 2010-11-05-ին։ Վերցված է Հոկտեմբերի 12,2012
- ↑ 8,0 8,1 ««Սանտա Կլաուսի գաղտնի ծառայությունը» (2011)»։ Rotten Tomatoes։ Վերցված է Հոկտեմբերի 12, 2012
- ↑ 9,0 9,1 9,2 «Arthur Christmas»։ Box Office Mojo։ IMDb.com, Inc.։ Վերցված է 3 April 2012
- ↑ ««Սանտա Կլաուսի գաղտնի ծառայության» գերզարգացած սահնակի ստեղծումը»։ Wired։ Նոյեմբերի 22, 2011։ Վերցված է Սեպտեմբերի 28, 2012
- ↑ «Ֆիլմի կարծիք․ «Սանտա Կլաուսի գաղտնի ծառայությունը»»։ Morning Sun։ Նոյեմբերի 23, 2011։ Վերցված է Դեկտեմբերի 26, 2011
- ↑ ««Սանտա Կլաուսի գաղտնի ծառայությունը»»։ The Huffington Post։ Հոկտեմբերի 27, 2011։ Վերցված է Հոկտեմբերի 29, 2011
- ↑ «Aardman reveals new slate»։ Variety։ Հունիսի 18,2007։ Վերցված է Նոյեմբերի 5, 2010
- ↑ «James McAvoy cast in Aardman Animation’s 3D flick»։ Total Film։ Նոյեմբերի 3, 2010։ Արխիվացված օրիգինալից 2010-11-06-ին։ Վերցված է Նոյեմբերի 5, 2010
- ↑ «Gromit animators sign Sony deal»։ BBC News։ Ապրիլի 2, 2007։ Վերցված է Նոյեմբերի 7, 2010
- ↑ «Aardman charts new course with Sony»։ Variety։ Դեկտեմբերի 18, 2010։ Վերցված է Հունվարի 24, 2011
- ↑ «Aardman Partners with Sony for Christmas, Pirates»։ Animation World Network։ Ապրիլի 27, 2009։ Վերցված է Նոյեմբերի 5, 2010
- ↑ Sony Pictures Animation (Դեկտեմբերի 17, 2011)։ «Ջասթին Բիբերը գալիս է քո քաղաք։ Նրա նոր երգը դարձել է «Սանտա Կլաուսի գաղտնի ծառայությունը» մուլտֆիլմի սաունդթրեք» (Press release)։ PR Newswire։ Վերցված է Դեկտեմբերի 11, 2011
- ↑ ««Սանտա Կլաուսի գաղտնի ծառայությունը» 3D Blu-Ray սկավառակը»։ Blu-ray.com։ Վերցված է Օգոստոսի 27, 2012
- ↑ ««Սանտա Կլաուսի գաղտնի ծառայությունը» (DVD)»։ Amazon.co.uk։ Վերցված է Հուլիսի 27, 2012
- ↑ «13-րդ Ոսկե Լոլիկ մրցանակաբաշխությւոն - Անիմացիա»։ Rotten Tomatoes։ Flixster։ Վերցված է Հունվարի 10, 2012
- ↑ ««Սանտա Կլաուսի գաղտնի ծառայության» վարկանիշները, գնահատականները, կադրերը Metacritic-ում»։ Metacritic։ CBS Interactive։ Վերցված է Հունվարի11, 2012
- ↑ ««Սանտա Կլաուսի գաղտնի ծառայությունը» (2011) - Մեծ Բրիտանիա»։ Box Office Mojo։ Վերցված է Հոկտեմբերի 12, 2012
- ↑ «2011 թվականի EDA մրցանակաբաշխության նոմինացիաները»։ Alliance of Women Film Journalists։ Վերցված է Ապրիլի 4, 2012
- ↑ ««Ռանգոն» հաղթեց Annie մրցանանակ՝ լավագույն անիմացիոն ֆիլմ անվանակարգում»։ The Hollywood Reporter։ Փետրվարի 4, 2012։ Վերցված է Ապրիլի 3, 2012
- ↑ «BAFTA-ի 2012 թվականի անվանակարգերը»։ BAFTA։ Հունվարի 4, 2012։ Վերցված է Հունվարի 19, 2012
- ↑ «17-րդ CRITICS’ CHOICE MOVIE AWARDS (2012) – BEST PICTURE: THE ARTIST»։ The Broadcast Films Critics Association։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-08-ին։ Վերցված է Ապրիլի 3, 2012
- ↑ «Chicago Film Critics Awards - 2008-2011»։ Chicago Film Critics Association։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-22-ին։ Վերցված է Ապրիլի 3, 2012
- ↑ «2011 թվականի անվանակագրերը և հաղթողները»։ The Hollywood Foreign Press Association։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-05-ին։ Վերցված է Ապրիլի 3, 2012
- ↑ «15th Annual Online Film Critics Society Awards Nominations»։ Online Film Critics Society։ Դեկտեմբերի 26, 2011։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-18-ին։ Վերցված է Ապրիլի 3, 2012
- ↑ «2011»։ International Press Academy։ Վերցված է Ապրիլի 3, 2012
- ↑ «2011-ի հաղթողները»։ San Diego Film Critics Society։ Վերցված է Ապրիլի 3, 2012
- ↑ «10th Annual VES Awards Recipients»։ Visual Effects Society։ Փետրվարի 7, 2012։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-10-ին։ Վերցված է Փետրվարի 8, 2012
- ↑ «The Women Film Critics Circle Awards»։ Awards Daily։ Դեկտեմբերի 19, 2011։ Վերցված է Ապրիլի 3, 2012
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- http://www.arthurchristmas.com Սանտա Կլաուսի գաղտնի ծառայությունը (մուլտֆիլմ). պաշտոնական կայք
- Սանտա Կլաուսի գաղտնի ծառայությունը(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Սանտա Կլաուսի գաղտնի ծառայությունը»(անգլ.) ֆիլմը Allmovie կայքում:
- Սանտա Կլաուսի գաղտնի ծառայությունը(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում
- «Սանտա Կլաուսի գաղտնի ծառայությունը»(անգլ.) ֆիլմը Box Office Mojo կայքում
- «Սանտա Կլաուսի գաղտնի ծառայությունը»(անգլ.) ֆիլմը Metacritic կայքում:
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- Ալբոմներ այբբենական կարգով
- 2011 ֆիլմեր
- Ամերիկյան մուլտֆիլմեր
- Ամանորյա ֆիլմեր
- Ընտանեկան ֆիլմեր
- Մուլտֆիլմեր
- Մուլտֆիլմեր այբբենական կարգով
- Սուրբծննդյան ֆիլմեր
- Անգլերեն ֆիլմեր
- Բրիտանական մուլտֆիլմեր
- 2011 մուլտֆիլմեր
- Columbia Pictures ֆիլմեր
- Ամերիկյան եռաչափ ֆիլմեր
- Ամերիկյան ֆիլմեր
- 3D մուլտֆիլմեր
- Բրիտանական ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Ֆրանսիայում
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Վաշինգտոն ԿՇ-ում
- Ամերիկյան ֆենտեզի կինոկատակերգություններ