Պապատաչիի տենդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պապատաչիի տենդ
Պապատաչիի հիվանդության տարածվածությունն ըստ սերոտիպերի
Տեսակվարակիչ հիվանդություն և հիվանդության կարգ
ՊատճառՏոսկանայի վիրուս, Մլակային տենդի Սիցիլիական վիրուս և մլակային տենդի նեապոլյան վիրուս
Փոխանցման ձևմոծակների միջոցով փոխանցվող և P. papatasi?[1]
Հիվանդության ախտանշաններտենդ, դող, գլխացավ, Անքնություն, Գրգռականություն, մենինգիզմի նշաններ, Կոնյունկտիվիտ, լուսավախություն, Տաուսիգի ախտանիշներ, Պիկքի ախտանիշ, Հոդացավ, միալգիա, գլխարկի ախտանիշ, առաջնային աֆեկտ, Պապուլա, Հաճախասրտություն[1], Դանդաղասրտություն, Հիպոտոնիա և Աստենիա
Բուժաքննությունֆիզիկալ զննում, Արյան ընդհանուր հետազոտություն, գոտկային պունկցիա, Պոլիմերազային շղթայական ռեակցիա և Չեզոքացման ռեակցիա
Բժշկական մասնագիտությունվարակաբանություն
ՀայտնաբերողԱլոիս Պիկք[2]
ՀՄԴ-9066.0066.0
ՀՄԴ-10A93.1
ԲուժումՄիզամուղ դեղամիջոցներ և սիմպտոմատիկ բուժում
 Pappataci fever Վիքիպահեստում

Պապատաչիի տենդ (Pappataci fever), Ֆլեբոտոմուսային, մլակային, եռօրյա, տրանսմիսիվ, տենդային, արբովիրուսային ինֆեկցիա, պայմանավորված ֆլեբովիրուսի երեք սերոտիպերով:Անունը ՝pappa (սովորաբար դա օգտագործվում է որպես սննդի ընդհանուր անուն, բայց այս դեպքում այն բայ է, նշանակում է «ուտել») և taci (լուռ) բառերի միությունն է,որն արտահայտում է այս միջատների տարբերությունն արյունով սնովող այլ մլակներից։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիվանդությունը տարածված է Արևելյան կիսագնդի մերձարևադարձային գոտում հյուսիսային լայնության 20°-ից մինչև 45°, մասնավորապես Հարավային Եվրոպայում, Հյուսիսային Աֆրիկայում, Բալկաններում, Միջերկրական ծովի արևելյան հատվածում, Իրաքում, Իրանում, Պակիստանում, Աֆղանստանում և Հնդկաստանում[3]։

Պատճառագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիվանդությունը փոխանցվում է Phlebotomus ցեղի մլակների խայթոցներով, մասնավորապես՝ Phlebotomus papatasi, Phlebotomus perniciosus և Phlebotomus perfiliewi:Հայտնի է Ֆլեբովիրուսի հարուցչի երեք սերոտիպ՝ նեապոլական, սիցիլիական և Տոսկանայի։ Մլակներն իրենց արտաքին տեսքով հիշեցնում են մոծակներին,բայց շատ ավելի փոքր են նրանցից (2-2.5 մմ)։ Մլակի մարմինը շատ նուրբ է, կիսաթափանցիկ, այնպես որ հանգիստ վիճակում պատի վրա նստած մլակին դժվար է նկատել։ Բազմացումը ճշգրիտ ուսումնասիրված չէ։ Նրանց թրթուրները գտնվել են հողե հատակ ունեցող շենքերում, հողում, կրծողների բներում և աղբում։ Ձմեռում են թրթուրային փուլում։ Խայթում են առավելապես գիշերը։ Խայթոցն անցավ է, սակայն առաջացնում է սաստիկ քոր։ Առաջանում է փոքրիկ հանգույց, որի վրա բշտիկ է գոյանում, այնուհետև կեղևակալվում է[4]։ Մլակը վարակվում է վարակված մարդուն կծելու ժամանակ՝ տենդի սկսվելուց 48 ժամ առաջ և տենդի ավարտից 24 ժամ հետո, որից հետո միջատը կրում է վարակը ողջ կյանքի ընթացքում[5]։ Բացի մարդուց միջատին փոխանցման հորիզոնական ուղուց վիրուսը փոխանցվում է նաև տրանսօվարիալ՝ վարակված էգից իր սերնդին[6]։

Նախանշաններ և ախտանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարակիչ խայթոցից մի քանի օր անց առաջանում է թուլության զգացում, որովայնային անհանգստություն և դող, որին հաջորդում է 39-40 °C (102-104 °F) ջերմությունը, ճակատային շրջանում ուժեղ գլխացավերը, մկանների և հոդերի ցավերը, դեմքի կարմրությունն ու հաճախասրտությունը։ Երկու օր անց ջերմությունը սկսում է նվազել, և ջերմաստիճանը դառնում է նորմալ։ Հոգնածությունը, հազվասրտությունը և թերճնշումը կարող են պահպանվել մի քանի օրից մինչև մի քանի շաբաթ, սակայն որպես կանոն վերականգնումը ամբողջական է լինում[5]։ Գաղտնի շրջանը տևում է 3-8 օր:Ունի սուր ընթացք։ Լեզուն խիստ չոր է և փառակալված:Լեզվակը այտուցված է, հիպերեմիկ,դեմքը՝ կարմիր, աչքերը ՝փայլուն:Հաճախ նկատվում է մենինգիզմ։ Անոթազարկը՝ 80-90 զարկ րոպեում։ Բնորոշ է փորափքանքը (մետեորիզմ), փորկապությունը, երբեմն՝ փորլուծությունը; Լյարդն ու փայծաղը չեն շոշափվում։ Մաշկի վրա, մլակների կծման հետքերից զատ, երբեմն առաջանում են զանազան ցաներ՝ էրիթեմա,եղնջացան,պապուլաներ,ռոզեոլաներ։ Տենդը դադարում է 2-3 օր անց։ Գլխացավն ու ընդհանուր թուլությունը պահպանվում են մոտ մի քանի շաբաթ։ Ռեցիդիվները տևում են առաջին նոպայից ավելի կարճ[4]։

Phlebotomus papatasi մլակը խայթելիս

Ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիվանդությունը ճանաչվում է բնորոշ կլինիկական պատկերով։ Բնորոշ լեյկոպենիան, լիմֆոցիտոզն ու մոնոցիտոզը դեռ պահպանվում են ապաքինումից մեկ ամիս անց։ Ախտորոշումը կարելի է հաստատել շճաբանական հետազոտությամբ և ՊՇՌ թեստերով[4]։

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիվանդության հատուկ բուժում չկա։ Կիրառվում է սիմպտոմատիկ բուժում[7]։

Կանխարգելում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաշտպանիչ ցանցերը կարող են բավարար չլինել մլակների խայթոցը կանխելու համար։ Կանխարգելման համար անհրաժեշտ է ինսեկտիցիդներով պայքարել մլակների բազմացման և խայթման դեմ[4]։

Համաճարակաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պապատաչիի տենդը հազվադեպ է ճանաչվում էնդեմիկ շրջաններում, քանի որ զուգակցվում է մանկական այլ հիվանդությունների հետ։ Առավել հաճախ հանդիպում է զինվորականների և էնդեմիկ շրջաններից ներգաղթածների շրջանում[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Disease Ontology — 2016.
  2. https://www.sciencedirect.com/science/article/pii/S0166354213001927
  3. Gratz N.G. (2004). The vector-borne human diseases in Europe. Their distribution and burden on public health (PDF). Copenhagen, Denmark. էջեր 25–6.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  4. 4,0 4,1 4,2 4,3 Մինկևիչ, Ի.Ա. (1957). Ինֆեկցիոն հիվանդություններ.
  5. 5,0 5,1 Encyclopædia Britannica. «Pappataci fever». Վերցված է 2009 թ․ հուլիսի 3-ին.
  6. Tesh, R.B. (1984). «Transovarial transmission of arboviruses in their invertebrate vectors». In K.F. Harris (ed.). Current topics in vector research. Vol. 2. էջեր 57–76. ISBN 0-275-91433-X. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 20-ին.
  7. Tavana AM. Sandfly fever in the world. Ann Trop Med Public Health 2015;8:83–7
  8. Sabin A.B. (1955). «Recent advances in our knowledge of dengue and sandfly fever». American Journal of Tropical Medicine and Hygiene. 4 (2): 198–207. doi:10.4269/ajtmh.1955.4.198. PMID 14361897.
Դասակարգում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պապատաչիի տենդ» հոդվածին։