Չարլզ Սքոթ Շերինգթոն
Չարլզ Սքոթ Շերինգթոն (անգլ.՝ Charles Scott Sherrington, նոյեմբերի 27, 1857[1][2][3][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] - մարտի 4, 1952[1][2][3][…], Իստբորն, Իսթբորն, Արևելյան Սասեքս, Արևելյան Սասիքս, Միացյալ Թագավորություն[4]), անգլիացի ֆիզիոլոգ, Լոնդոնի թագավորական ընկերության անդամ (1893)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտել է Քեմբրիջի համալսարանը 1885 թվականին։ Եղել է Լիվերպուլի (1895-ից 1913 թվականներին) և Օքսֆորդի (1913-ից 1935 թվականներին) համալսարանների պրոֆեսոր։ Աշխատանքները հիմնականում վերաբերում են կենտրոնական նյարդային համակարգի ֆիզիոլոգիային։ Ուսումնասիրել է ողնուղեղի ռեֆլեքսային գործունեության օրենքները, նշել սինապսների դերը նյարդային բջիջների փոխհարաբերության պրոցեսում, մանրամասն նկարագրել փոխհակադարձ (ռեցիպրոկ) նյարդավորումը։ Զարգացրել է մկանային ռեցեպցիայի (ընկալչության) մասին տեսությունը, նկարագրել գլխուղեղի կեղևի փոխհարաբերությունը ողնուղեղի շարժիչ կենտրոնների հետ, որոնք կարգավորում են կմախքային մկանները։ Շերինգթոնի գիտական աշխատանքները մեծ դեր են խաղացել փորձառական և կլինիկական նյարդաբանության զարգացման համար։ Արժանացել է Նոբելյան մրցանակի 1932 թվականին Է. Էդրիանի հետ համատեղ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 Encyclopædia Britannica
- 1 2 3 4 Who Named It? — 1994.
- 1 2 3 4 5 www.accademiadellescienze.it (իտալ.)
- ↑ www.pas.va
- ↑ Летопись Российской академии наук. Т. VII. 1946—1953 (ռուս.) — М.: Архив Российской академии наук, 2022. — С. 785. — 896 с. — ISBN 978-5-6046932-6-1
- ↑ (unspecified title) — doi:10.5281/ZENODO.18315206
- 1 2 3 Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Award winners : Copley Medal — Royal Society.
- ↑ https://journals.openedition.org/framespa/515
- ↑ https://gallica.bnf.fr/ark:/12148/bpt6k32169328/f71
- ↑ Liste des docteurs honoris causa de l'Université de Paris de 1918 à 1933 inclus (ֆր.) — 1934. — Vol. 9, Iss. 1. — P. 90—95. — ISSN 0041-9176
- ↑ The Nobel Prize in Physiology or Medicine 1932 — Nobel Foundation.
- ↑ Table showing prize amounts — Nobel Foundation, 2019.
- ↑ La vie universitaire (ֆր.) / J. Fenoglio, M. Lannelongue — Paris: Société éditrice du Monde, Louis Dreyfus, Jérôme Fenoglio, 1946. — P. 5. — ISSN 0395-2037; 1284-1250; 2262-4694
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չարլզ Սքոթ Շերինգթոն» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 486)։ |
- Նոյեմբերի 27 ծնունդներ
- 1857 ծնունդներ
- Լոնդոն քաղաքում ծնվածներ
- Մարտի 4 մահեր
- 1952 մահեր
- Միացյալ Թագավորությունում մահացածներ
- Լեոպոլդինայի անդամներ
- Լոնդոնի թագավորական ընկերության անդամներ
- Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիայի անդամներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամներ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ
- Օքսֆորդի համալսարանի շրջանավարտներ
- Թագավորական շքանշանով պարգևատրվածներ
- Կոպլիի մեդալակիրներ
- Բժշկության կամ ֆիզիոլոգիայի բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Անգլիացի ֆիզիոլոգներ
- Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Անգլիացի նոբելյան մրցանակակիրներ
- Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամներ
- Անգլիացի բժիշկներ
- Քեմբրիջի համալսարանի շրջանավարտներ
- Բրիտանացի գիտնականներ
- Անգլիացի գիտնականներ
- ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամներ
- Բրիտանացի բանաստեղծներ
- Անգլիացի կենսաբաններ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամներ
- Նիդերլանդների արվեստի և գիտությունների թագավորական ակադեմիայի անդամներ
- Բրիտանացի նոբելյան մրցանակակիրներ
- Օքսֆորդի համալսարանի ակադեմիկոսներ
- Ֆրանսիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Ռուսաստանի ԳԱ թղթակից անդամներ
- Բրիտանական ակադեմիայի անդամներ
- Բրիտանացի երկարակյացներ