Ուլրիկե Լունաչեկ
Ուլրիկե Լունաչեկ | |
![]() | |
Կուսակցություն՝ | Կանաչներ |
---|---|
Կրթություն՝ | Լեոպոլդի և Ֆրանցի անվան Ինսբրուքի համալսարան |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, լրագրող, համաժամանակյա (սինխրոն) թարգմանիչ և թարգմանչուհի |
Ծննդյան օր | մայիսի 26, 1957[1] (66 տարեկան) |
Ծննդավայր | Կրեմս ան դեր Դոնաու, Ստորին Ավստրիա, Ավստրիա[1] |
Քաղաքացիություն | ![]() |
Հայր | Heinrich Lunacek? |
Կայք՝ | ulrike-lunacek.eu |
Պարգևներ | |
Ուլրիկե Լունաչեկ (գերմ.՝ Ulrike Lunacek, մայիսի 26, 1957[1], Կրեմս ան դեր Դոնաու, Ստորին Ավստրիա, Ավստրիա[1]), ավստրիացի քաղաքական գործիչ։ Եվրոպական խորհրդարանի անդամ Ավստրիայից (2009-2017), Ավստրիայի ազգային խորհրդի անդամ (1999-2009)։ Ավստրիական կանաչների կուսակցության՝ The Greens – The Green Alternative անդամ։ Ավստրիայի 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում եղել է Կանաչների առաջատար թեկնածուն, որի ընթացքում կուսակցությանը չի հաջողվել խորհրդարանում զբաղեցնել որևէ տեղ 1983 թվականից ի վեր առաջին անգամ։
Լունաչեկը եղել է Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ, 2009-2017 թվականներին՝ Կանաչների եվրոպական ազատ ալիանսի անդամ և Եվրոպական խորհրդարանում Ավստրիական կանաչների կուսակցության պատվիրակության ղեկավար։ Եղել է Կոսովոյի զեկուցողը և ԼԳԲՏ իրավունքների միջգերատեսչական խմբի համանախագահ, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, Քաղաքացիական ազատությունների, արդարադատության և ներքին գործերի կոմիտեի փոխնախագահ։ 2017 թվականի ավստրիական ընդհանուր ընտրություններում Կանաչների պարտությունից հետո Լունաչեկը թողել է ավստրիական և ԵՄ բոլոր քաղաքական գործառույթները։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուլրիկե_Լունաչեկը ծնվել է 1957 թվականին Ստորին Ավստրիա նահանգի Կրեմս շրջանի Կրեմս ան դեր Դոնաու քաղաքում։ 1967-1975 թվականներին սովորել է Վիեննայի երկրորդ շրջանի ավագ դպրոցում, 1973-1974 ուսումնական տարում Այովայի Բուն ավագ դպրոցում եղել է AFS ուսանող։ 1975 թվականին թարգմանություն (անգլերեն և իսպաներեն) է ուսանել Ինսբրուքի Լեոպոլդի և Ֆրանցի համալսարանում, որն ավարտել է 1983 թվականին։ Ուսումնառության տարիներին հիմնադրել է Ինսբրուքի կանանց ապաստանը, որտեղ եղել է սոցիալական աշխատող։ 1984-1986 թվականներին եղել է Վիեննայի "Frauensolidarität" (Համերաշխություն կանանց շրջանում) կազմակերպության խորհրդատուն։ Հետագայում խմբագրել է "Südwind" թերթը և եղել Ավստրիայի տեղեկատվական ծառայություն զարգացման քաղաքականության (ÖIE) մամլո պատասխանատուն, միաժամանակ աշխատել է որպես անկախ թարգմանիչ և լրագրող[2]։
1994 թվականին Լունաչեկը եղել է Կահիրեում ՄԱԿ-ի Բնակչության և զարգացման համաժողովի պատվիրակ, իսկ մեկ տարի անց համակարգել է բոլոր ՀԿ-ների մամուլի աշխատանքները Պեկինում անկացվող Կանանց 4-րդ համաժողովում։
Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Լունաչեկի քաղաքական կարիերան սկսվել է 1995 թվականին Palais Auersperg-ում կազմակերպված Ավստրիայի լեսբուհիների և գեյերի ֆորումի կողմից «Appeal to reason» ներկայացմամբ և ավստրիական Կանաչների կուսակցությամբ առաջին անգամ որպես թեկնածու ներկայանալով, որի դաշնային բիզնեսի ղեկավարն է եղել 1996-1998 թվականներին։
Ավսրիայի խորհրդարանի անդամ, 1999-2009[խմբագրել | խմբագրել կոդը]
1999-2009 թվականներին Լունաչեկը եղել է Ավստրիայի խորհրդարանի անդամ և Կանաչների խմբի արտաքին և զարգացման քաղաքականության, ինչպես նաև լեսբուհի, գեյ և տրանսգենդերների համար հավասարության հարցերով խոսնակ։ 1999 թվականից սկսած եղել է արտաքին գործերի կոմիտեի փոխնախագահ։
Որպես Ավստրիայի խորհրդարանի առաջին բացահայտ լեսբուհի քաղաքական գործիչ[3]՝ նա նաև Կանաչների «andersrum» անդամ է։
2006 թվականի մայիսի 5-ին Լունաչեկը ընտրվել է Հելսինկիում Եվրոպական Կանաչ կուսակցության համանախագահ և պաշտոնավարել 3 տարի։ 2008 թվականի հոկտեմբերի 28-ին դարձել է Ավստրիայում Կանաչ խորհրդարանական ակումբի փոխնախագահ և 2009 թվականի Եվրախորհրդարանի ընտրության ժամանակ եղել առաջատար։
Եվրոպական խորհրդարանի անդամ, 2009-2017[խմբագրել | խմբագրել կոդը]
2009 թվականի հուլիսի 14-ին Լունաչեկը տեղափոխվեց Եվրոպական խորհրդարան որպես Ավստրիայի կանաչների պատվիրակության ղեկավար։ Իր պաշտոնավարման ընթացքում նա եղել է Արտաքին գործերի հանձնաժողովի (AFET), Կանանց իրավունքների և գենդերային հավասարության կոմիտեի (FEMM) անդամ և ԵՄ-Հայաստան, ԵՄ-Ադրբեջան և ԵՄ-Վրաստան (DSCA) խորհրդարանական համագործակցության կոմիտեների պատվիրակության անդամ։ Բացի այդ, նա եղել է Քաղաքացիական ազատությունների, արդարադատության և ներքին գործերի կոմիտեի (LIBE) փոխարինող անդամ, Ալբանիայի, Բոսնիայի և Հերցեգովինայի, Սերբիայի, Մոնտենեգրոյի և Կոսովոյի (DSEE) և Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի (DEPA) պատվիրակության անդամ[4]։ Ավելին, եղել է Կոսովոյի խորհրդարանի զեկուցող և Կանաչների / EFA խմբի արտաքին գործերի գծով ներկայացուցիչը[2]։
Որպես Եվրախորհրդարանի ԼԳԲՏ իրավունքների միջգերատեսչական խմբի համանախագահը՝ Լունաչեկը նաև պայքարել է լեսբուհիների, գեյերի, բիսեքսուալների և տրանսգենդերների իրավունքների համար[5]։ Բացի այդ, նա եղել է Արևմտյան Սահարայի Եվրոպական Խորհրդարանի միջգերատեսչական[6] և Եվրոպական խորհրդարանի երեխաների իրավունքների խմբերի անդամ[7]։
2011 թվականին Եվրոպական ձայնը հաղորդեց, որ Լունաչեկը, ոգեշնչված Քեթրին Էշթոնի աջակցությամբ, դիմել է Կոսովոյում Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության գրասենյակի ղեկավարի պաշտոնի համար, սակայն դիվանագետ չլինելու պատճառով իրավասու չի եղել պաշտոնը զբաղեցնելու համար[8][9]։
Լունաչեկը տարբեր առիթներով գլխավորել է ԵՄ-ընտրությունների դիտորդական առաքելությունը, ներառյալ 2013 թվականի Հոնդուրասի ընդհանուր ընտրությունները։
2013 թվականի փետրվարին Լունաչեկը Եվրախորհրդարանում ընտրվել է Կանաչների/EFA խմբի փոխնախագահ Ռեբեկա Հարմսի և Դանիել Քոն-Բենդիտի ղեկավարությամբ[4]։ 2014 թվականի եվրոպական ընտրություններից հետո խումբը նրա օգտին քվեարկել է որպես Եվրախորհրդարանի նախագահության թեկնածու[10]։ Նա ծառայել է որպես Եվրախորհրդարանի տասնչորս փոխնախագահներից մեկը, ով նախագահել է լիագումար նիստի ժամանակ։ Այս առումով նա պատասխանատու է եղել խորհրդարանի Սախարովի անվան մրցանակի և խորհրդարանում Արևմտյան Բալկաններումին վերաբերող հարցերը ներկայացնելու համար[11]։ Անդամակցել է Ժողովրդավարության աջակցության և ընտրությունների համակարգող խմբին (DEG), որը վերահսկում է խորհրդարանի ընտրությունների դիտորդական առաքելությունները[12]։
Քաղաքական դիրքորոշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
2013 թվականին Լունաչեկը պաշտպանել է «Սեռական և վերարտադրողական առողջության և իրավունքների մասին» ոչ պարտադիր որոշումը[13], որը կոչ է անում «տարիքային և գենդերային զգայուն սեռականության և հարաբերությունների կրթություն բոլոր երեխաների և դեռահասների համար», և ստեղծվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ համահեղինակությամբ, որտեղ որոշ սեռական տեղեկություններ համարվում են համապատասխան 4 տարեկանից։ Որոշ վիճահարույց հարցերից հետո Եվրոպական խորհրդարանն ընդունեց փոխված տարբերակը, որը սեռական կրթությունը իրավունակ է համարում անդամ երկրների համար[14]։ Զեկույցի հակառակորդներին Լունաչեկն անվանել է «աջակողմյան մոլեռանդներ»[15]՝ նշելով, որ խմբերը դեմ են «կանանց առողջ վերարտադրողական և սեռական կյանքի իրավունքին»[15]։
2017 թվականի ապրիլի 27-ին Լունաչեկը ողջունեց Ալբանիայի ազատագրման բանակի նախկին առաջնորդ Ռամուշ Հարադինայի ազատ արձակումը[16], որը Սերբիայի պատերազմական հանցագործությունների դատախազի կողմից մեղադրվում էր պատերազմական հանցանքների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների համար և Սերբիան պահանջել էր նրա արտահանձնումը։ Լունաչեկը կոչ արեց ԵՄ պաշտոնյաներին ճնշում գործադրել Սերբիային վրա՝ հետ վերցնելու ձերբակալման հրամանը։
Այլ գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ավստրիայի միջազգային հարաբերությունների ինստիտուտ (OIIP), խորհրդի անդամ
- Եվրոպական խորհուրդ՝ արտաքին հարաբերությունների գծով (ECFR), անդամ[17]
- Ալփբախ եվրոպական ֆորում, խորհրդի անդամ[18]
- Österreichisch-Saharauische Gesellschaft (ÖSG), անդամ
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Ավստրիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» պատվո նշան (2009)
- Ռոզա Փարքսկի խիզախության մրցանակ (2013)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Wer ist Wer
- ↑ 2,0 2,1 (գերմ.) Homepage of Ulrike Lunacek, http://www.ulrikelunacek.eu/index.php?id=34 Archived 2013-06-24 at Archive.is, retrieved 24 June 2013
- ↑ (գերմ.) http://www.parlament.gv.at/PAKT/VHG/XXII/NRSITZ/NRSITZ_00112/SEITE_0217.html, retrieved 24 June 2013
- ↑ 4,0 4,1 http://www.europarl.europa.eu/meps/en/97017/ULRIKE_LUNACEK_history.html, retrieved 24 June 2013
- ↑ http://www.lgbt-ep.eu/about/presidents/ Archived 2016-05-27 at the Wayback Machine., retrieved 24 June 2013
- ↑ Members Archived 2015-12-08 at the Wayback Machine. European Parliament Intergroup on Western Sahara.
- ↑ Members of the European Parliament Intergroup on Children’s Rights European Parliament.
- ↑ Planning for Pristina European Voice, May 4, 2011.
- ↑ Diplomatic dilemma European Voice, September 14, 2011.
- ↑ Dave Keating (June 25, 2014), Greens, ECR and GUE put up candidates for Parliament president European Voice.
- ↑ Parliament vice-president portfolios assigned European Voice, November 13, 2014.
- ↑ Members of the Democracy Support and Election Coordination Group (DEG) European Parliament
- ↑ Report on Sexual and Reproductive Health and Rights
- ↑ MEPs say sexual and reproductive health and rights are matter for member states
- ↑ 15,0 15,1 «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2019-02-03-ին։ Վերցված է 2019-06-15
- ↑ [1](չաշխատող հղում)
- ↑ Members European Council on Foreign Relations.
- ↑ Council Archived 2021-05-13 at the Wayback Machine. European Forum Alpbach.
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ուլրիկե Լունաչեկ կատեգորիայում։ |