Ավստրիայի խորհրդարանական ընտրություններ, 2017
Ավստրիայում Ազգային ժողովի 26-րդ ընտրությունները արտահերթ ընտրություններ էին, որոնք կայացան 2017 թվականի հոկտեմբերի 15-ին։
Ազգային ժողովի գործող կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավստրիայի ազգային ժողովի 25-րդ նստաշրջանում ներկայացված կուսակցություններն են՝
- Ավստրիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցություն (SPÖ)
- Ավստրիայի ժողովրդական կուսակցություն (ÖVP)
- Ավստրիայի ազատության կուսակցություն (FPÖ)
- Կանաչներ - Կանաչ այլընտրանք (GRÜNE)
- NEOS - Նոր Ավստրիա և Ազատական ֆորում (NEOS)
- Պիտեր Պալցի ցուցակ (PILZ)
- Ավստրիայի ազատ ցուցակ (FLÖ)
- Սպիտակներ (WEIßE)
Կուսակցական ցուցակներ, որոնք չեն ներկայացված Ազգային ժողովում՝
- Իմ ձայների հաշվարկ (G!LT)
- KPÖ Plus՝ Ավստրիայի կոմունիստական կուսակցություն (KPÖ) - Երիտասարդ կանաչներ
Նախաբան
[խմբագրել | խմբագրել կոդը]«ÖVP» պահպանողական կուսակցության առաջնորդ Ռեյնհոլդ Միտելեյները մայիսի 10-ին հրաժարական է տալիս[2]։ Մայիսի 14-ին արտաքին գործերի և եվրոինտեգրացիայի նախարար Սեբաստիան Կուրցը միաձայն ընտրվում է ÖVP կուսակցության նոր առաջնորդ։ Կուրցը հայտարարեց ընտրություններին մասնակցելու նոր անկախ ցուցակ, որը կոչվեց «Սեբաստիան Կուրցի ցուցակ - Նոր ժողովրդական կուսակցություն»։ Ցուցակը պետք է բաց լինի նաև այն անձանց համար, ովքեր չեն հանդիսանում ÖVP կուսակցության կամ այլ շահագրգռված կուսակցությունների անդամ[3]։
Մայիսի 18-ին «Կանաչների կուսակցության» առաջնորդ Եվա Գլավիշնիկը իր բոլոր պաշտոններից հրաժարական տվեց՝ պայմանավորելով ընտանեկան և առողջական խնդիրներով, ինչպես նաև վերջին ամիսներին քաղաքական ճնշման հետևանքով կուսակցությունից հեռացվելով և նախկին ոչ բնականոն նախընտրական գործընթացով[4]։ Մայիսի 19-ին Կանաչների կուսակցության հանձնաժողովը ընտրում է Տիրոլի կուսակցության ներկա առաջնորդ Ինգրիդ Ֆելիպեյին որպես կուսակցության ղեկավար։ Սակայն կուսակցությունից Եվրախորհրդարանի պատգամավորության 2017 թվականի թեկնածու է ընտրվում Ուլրիկե Լունաչեկը[5]։
Հունիսի 14-ին SPÖ կուսակցության ղեկավարությունը հայտարարեց, որ նա որոշակի պայմաններով հանում է ծայրահեղ աջ FLÖ քաղաքական ուժի հետ կոալիցիա կազմելու 30-ամյա արգելքը։ Կուսակցության «արժեքների» ցուցիչը ներառում էր պահանջների շարք, որոնք պետք է կատարեր կոալիցիայի ցանկացած գործընկեր՝ ներառյալ եվրոպամետ քաղաքականությունը, ամսական 150 եվրո նվազագույն աշխատավարձի վճարման պարտավորությունը, սեռերի հավասարությունը և մարդու իրավունքների պաշտպանությունը[6]։
Հունիսի 27-ին Ստրոնախի խումբը հայտարարեց, որ նրանք ընտրություններին չեն մասնակցի այն պատճառով, որ նրա հիմնադիր Ֆրանկ Ստրոնախը որոշել է դադարեցնել ֆինանսական վճարները կուսակցությանը և հայտարարել կուսակցությունը լքելու իր մտադրության մասին[7]
Հուլիսի 8-ին Ավստրիայի 2016 թվականի նախագահական ընտրությունների անհայտ թեկնածու Իրմհարդ Գրիսսը միացավ Էլեկտորալ NEOS - Նոր Ավստրիա և Ազատական ֆորում միությանը։ Չնայած նա չէր էլ եղել կուսակցական և չէր մասնակցել քննարկումներին NEOS-ի ցուցակում զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը կուսակցության առաջնորդ Մատիաս Ստրոլիից հետո։ Այդ քայլը Վիննայում կուսակցական ժողովում լայն շրջանակի կողմից հավանության արժանացավ[8].:
Հուլիսի 14-ին FPÖ կուսակցության նախկին առաջնորդ Կառլ Շնելը Զալցբուրգում հայտարարեց, որ ընտրություններին կմասնակցեի «Ազատ Ավստրիա - Շնելի ցուցակով»։ Շնելն արդեն ուներ ազգային ժողովի երեք պատգամավորների աջակցությունը և պարտավոր չէր գրանցման համար ներկայացնել 2600 ստորագրություն։
Հուլիսի 17-ին Կանաչների կուսակցության նախկին պատգամավոր և հիմնադիր անդամ Պիտեր Պիլցը որոշեց լքել ազգային ժողովը։ Հուլիսի 25-ին Կանաչների կուսակցության պատգամավորների մեծամասնությունը համաձայնեցին, որպեսզի ընտրությանը մասնակցեն նոր ցուցակով։ Հուլիսի 25-ին Պիլցը ներկայացրեց իր նոր ցուցակը լրագրողական հարց ու պատասխանի ժամանակ։ Նա արդեն ուներ ազգային ժողովի 4 պատգամավորների աջակցություն և կարիք չուներ գրանցման համար ներկայացնել 2600 ստորագրություն։
Օգոստոսի 14-ին հանրահայտ ավստրիական հումորիստ Ռոլանդ Դյուրինգերը հայտարարեց, որ իր հակաքաղաքական երգիծական «Ձայների իմ հաշվարկ» (G!LT) ցուցակը հավաքել է ավելի քան 2600 ստորագրություն և կհայտնվի ընտրական թերթոնում։
Օգոստոսի 16-ին Կոմունիստական կուսակցության և Երիտասարդ կանաչների միջև ստեղծված KPÖ պլյուս ընտրական դաշինքը հայտարարեց այն մասին, որ նրանք հավաքել են ավելի քան 2600 ստորագրություն և կլինեն ընտրական թերթիկում։ Նրանց՝ Կանաչների կուսակցությունից հեռանալուց հետո մայիսին պատանի կանաչները միացան Կոմունիստական կուսակցությանը[9]։
Ընտրական համակարգ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավստրիայի ազգային ժողովի 183 անդամների ընտրությունը կատարվում է համամասնական ընտրական համակարգով 9 բազմամանդատ ընտրական շրջաններում, որոնց սահմանները համապատասխանում են երկրի 9 նահանգներին։ Ազգային ժողովում տեղերը բաշխվում են դը Հեյրի ընտրական մեթոդով, 4 տոկոս ընտրական շեմի կիրառմամբ։ Ընտրողները կարող են տալ 3 ձայն ներկայացված թեկնածուների համար դաշնային, պետական և տեղական մակարդակով։ Թեկնածուի համար ցուցակի առաջադրման շեմը կազմում է դաշնային մակարդակի կուսակցական արդյունքի 7 տոկոսը, պետական մակարդակի 10 տոկոսը և տեղական մակարդակի 14 տոկոսը[10]։
Հասարակական կարծիքի հարցումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արդյունքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կուսակցություն | Ձայներ | % | Տեղ | +/- | |
---|---|---|---|---|---|
Ավստրիայի ժողովրդական կուսակցություն | 1,341,930 | 31.4 | 61 | +14 | |
Ավստրիայի ազատություն կուսակցություն | 1,170,455 | 27.4 | 53 | +13 | |
Ավստրիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցություն | 1,144,516 | 26.7 | 52 | 0 | |
Նոր Ավստրիա | 212,251 | 5.0 | 9 | 0 | |
Պետր Պիլցի ցուցակ | 177,035 | 4.1 | 8 | Նոր | |
Կանաչներ - Կանաչ այլընտրանք | 141,959 | 3.3 | 0 | -24 | |
Իմ ձայնը հաշվարկվել է | 39,466 | 0.9 | 0 | Նոր | |
Ավստրիայի կոմունիստական կուսակցություն | 31,381 | 0.7 | 0 | 0 | |
Զալցբուրգի ազատ թուղթ | 7,731 | 0.2 | 0 | Նոր | |
Սպիտակներ | 7,604 | 0.2 | 0 | Նոր | |
Հանուն Ապագայի նոր շարժում | 2,631 | 0.1 | 0 | Նոր | |
Տունը քաղաքականությունում | 661 | 0.0 | 0 | Նոր | |
Սոցիալիստական ձախ կուսակցություն | 571 | 0.0 | 0 | 0 | |
ԵՄ-ից դուրս գալու կուսակցություն | 500 | 0.0 | 0 | 0 | |
Քրիստոնեական կուսակցություն | 338 | 0.0 | 0 | 0 | |
Տղամարդկանց կուսակցություն | 183 | 0.0 | 0 | 0 | |
Դատարկ կամ անվավեր թերթիկներ | 45,548 | - | - | - | |
Ընդամենը | 4,324,760 | 100 | 183 | 0 | |
Գրանցվել են ընտրողներ/մասնակցություն | 6,400,998 | 67.6 | - | - | |
Աղբյուր՝ Ավստրիայի ՆԳՆ Արխիվացված 2017-10-15 archive.today (առանց փոստային թերթիկների հաշվարկի) |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 1,20 1,21 1,22 1,23 1,24 1,25 1,26 1,27 1,28 1,29 https://www.data.gv.at/katalog/dataset/3179c5b2-9bb5-4a7f-a573-5491ccb0110b/resource/612f3ac8-0c97-47de-8c75-65a917a53e40/download/wahl20171031154920.csv
- ↑ «Austrian chancellor tries to keep coalition alive after ally quits». Reuters(անգլ.)
- ↑ «Austrian chancellor tries to keep coalition alive after ally quits». Reuters.(անգլ.)
- ↑ «Grünen-Chefin Glawischnig tritt zurück» ORF.(գերմ.)
- ↑ «Grüne: Felipe wird Obfrau, Lunacek Spitzenkandidatin». ORF.(գերմ.)
- ↑ «Austrian Social Democrats drop ban on coalitions with far right». Reuters.(գերմ.)
- ↑ «Team Stronach gibt auf». Die Presse.(գերմ.)
- ↑ Griss bei NEOS-Treffen: «Große Ehre für mich». Kurier.(գերմ.)
- ↑ KPÖ Plus steht bundesweit auf den Stimmzetteln. ORF.(գերմ.)
- ↑ Vorzugsstimmenvergabe bei einer Nationalratswahl («Preferential voting in a federal election»). Արխիվացված 2019-03-02 Wayback Machine HELP.gv.at.(գերմ.)