Շարլոտա Պերելի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Շարլոտա Պերելի
Charlotte Perrelli 2013-05-28 001.jpg
Բնօրինակ անունշվեդերեն՝ Charlotte Perrelli
Ի ծնե անունշվեդերեն՝ Anna Jenny Charlotte Nilsson
Ծնվել էհոկտեմբերի 7, 1974(1974-10-07)[1] (47 տարեկան)
Hovmantorp
ԵրկիրFlag of Sweden.svg Շվեդիա
Ժանրերփոփ երաժշտություն և դիսկո
Մասնագիտություներգչուհի, հեղինակ-կոմպոզիտոր և Երաժիշտ
Երգչաձայնկոնտրալտո
Գործիքներվոկալ
ԼեյբլUniversal Music Group
ԱնդամակցությունAnders Engbergs? և Wizex?
Կայքcharlotteperrelli.com
Charlotte Perrelli Վիքիպահեստում

Շարլոտա Պերելի (իրական անունը՝ Աննա Ջենի Շարլոտա Նիլսոն, հոկտեմբերի 7, 1974(1974-10-07)[1], Hovmantorp), շվեդ երգչուհի և դերասանուհի։ 1999 թվականին ներկայացրել է Շվեդիան Եվրատեսիլ երգի մրցույթում՝ «Take Me to Your Heaven» երգով։ Զբաղեցրել է առաջին հորիզոնականը՝ հաղթանակ բերելով իր երկրին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1987-1998[խմբագրել | խմբագրել կոդը]

13 տարեկանում միացել է «Խովմանտորպ» պարային թիմին։ Ավարտելուց հետո նա տեղափոխվել է Վեկշյո, որտեղ հաճախել է կատարողական արվեստի դպրոց։ Նա նաև դարձել է «Kendix» խմբի մենակատար։ Ավելի ուշ նա երգել է «Anders Engbergs» խմբում, սակայն երկու ալբոմ թողարկելով, նա թողնում է թիմին՝ միանալով «Wizex» անսամբլին։ 1998 թվականին խումբը առաջադրվել է շվեդական երաժշտական մրցանակի «Mot nya mål» ալբոմի համար, իսկ «Tusen och en natt» ալբոմը դարձել է «Ոսկե սկավառակ»։ 1997-1998 թվականներին Շարլոտան մասնակցել է շվեդական «Vita lögner» («Սպիտակ սուտ») օպերային, հանդես գալով 20 դրվագներում[2]։

1999-2000[խմբագրել | խմբագրել կոդը]

1999 թվականին հաղթել է «Մելոդիֆեստիվալեն» երաժշտական մրցույթում, ապա Երուսաղեմում տեղի ունեցած Եվրատեսիլ 1999 երգի մրցույթում՝ «Take Me to Your Heaven» երգով։ Եվրատեսիլ երգի մրցույթում հաղթելուց հետո Շարլոտան դարձել է բավական հայտնի։ Նա համերգային շրջագայություն է ունեցել Եվրոպայում և Միջին Արևելքում, ինչպես նաև թողարկել է իր առաջին՝ «Charlotte» (1999) կոչվող սոլո ալբոմը։

2001-2003[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 թվականին թողարկել է երկրորդ ալբոմը՝ «Miss Jealousy», որը ներառում է «You Got Me Going Crazy» սինգլը։ 2003 թվականին Շարլոտան դարձավ եվրատեսիլի շվեդական ընտրական փուլի հաղթողը։ Նույն տարվա ապրիլին նա մասնակցում է շվեդական արտադրության «Հիսուս Քրիստոս գերաստղ»-ին։ Սեպտեմբերին թողարկվեց «Broken Heart» սինգլը, իսկ 2004 թվականի հունիսին թողարկվեց երրորդ «Gone Too Long» կոչվող ալբոմը։

2004-2007[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաջող դեբյուտային ելույթից հետո նրան արդեն հրավիրում են Եվրատեսիլ 2004 երգի մրցույթի ազգային ընտրությանը, իսկ TV4 հեռուստաալիքը Շարլոտային հրավիրում է ստեղծել իր սեփական շոուն։ Նա կազմակերպում է «Super Troupers» մանկական երաժշտական ծրագիրը։

2007 թվականի մայիսին Շարլոտան մասնակցել է «Nordic Preview Show»-ին, քննարկել «Եվրատեսիլ 2007 երգի մրցույթ»-ի մասնակիցներին` որպես Շվեդիայի փորձագետ։ Մինչ այդ նա արդեն 2005 թվականին փորձագիտական հանձնաժողովի անդամ էր։

2008 թվականից[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրատեսիլ 2008 երգի մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչ

Մարտի 15 երկրորդ անգամ հաղթել է Մելոդիֆեստիվալենը ստացել է իրավունք մասնակցելու Բելգրադում կայանալիք Եվրատեսիլ 2008 երգի մրցույթին։ Մարտի 14-ին նկարահանվել է «Hero» երգի տեսահոլովակը, իսկ հետո մեկնել է նոր երգերը ներկայացնող շրջագայությունների։ Նա մրցույթի ֆավորիտներից մեկն էր, սակայն զբաղեցրեց ընդամենը 18-րդ տեղը, հավաքելով 47 միավոր[3]։ Միևնույն ժամանակ, նոր «Hero» ալբոմը զբաղեցրել է երրորդ տեղը Շվեդիայի չարթերում[4]։

Եվրատեսիլից հետո կոմպոզիտոր Ռոբերտ Ուելսի հետ միասին երգչուհին մասնակցեց «Rhapsody in Rock» շոուին, այնուհետև հանդես է եկել Պեկինի ամառային օլիմպիական խաղերում։ Նաև Չինաստանում թողարկվել է նրա «Hero» ալբոմը։

Աշնան ընթացքում Շարլոտան աշխատել է Սուրբ ծննդյան «Rimfrostjul» ալբոմի վրա, որը լույս է տեսել նոյեմբերի 10-ին։ Նա նաև հանդես է եկել մի քանի շոուերում, այդ թվում`«Sommarkrysset», «Victoriadagen» և «Nationaldagen»: Հոկտեմբերի 31-ին նա հրավիրվեց «Idol 2008» շոուին, որպես ժյուրի։ Նոյեմբերին և դեկտեմբերին նա հանդես եկավ Շվեդիայում Սուրբ Ծննդյան համերգների ժամանակ՝ նոր ալբոմի երգերով։ 2009 թվականի սկզբին նա ուղևորվեց Մինսկ և Պեկին։ 2009 թվականի փետրվարին Մարտին Ստենմարկի հետ միասին հանդես եկավ Մելոդիֆեստիվալեն 2009 թվականի երրորդ կիսաեզրափակիչում «En ny tid» տեսահոլովակով։

2009 թվականի հուլիսին երգչուհին հայտարարել էր իր պլանների մասին՝ թողարկել նոր ալբոմ 2010 թվականին։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2003-2009 թվականներին Շարլոտան ամուսնացել է ռեստորանատեր Նիկոլայ Ինգոսոյի հետ։ Ամուսնական կյանքի ընթացքում Շարլոտան ունեցավ երկու որդի՝ Անջելո Մատեո Պերելի (ծնված 2004 թվականի հունվարի 8-ին) և Ալեսիո Ռոբեչտո Պերելի (ծնված 2005 թվականի հոկտեմբերի 17-ին)։

2012 թվականից Շարլոտան պաշտոնապես ամուսնացել է Անդերս Ժենսենի հետ։ Ամուսնությունից հետո ծնվում է երրորդ որդին` Ադրիան Ռոմեո Պերելի-Յենսենը (ծնված 2003 թվականի հուլիսի 30-ին)։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմի մասին Սինգլներ
Charlotte
  • 1999: «Take Me to Your Heaven», #2 (Շվեդիա)
  • 1999: «I write you a lovesong», #38 (Շվեդիա)
  • 2000: «Damn You»
Miss Jealousy
  • Թողարկվել է 2001 թվականի մարտին
  • Չարթեր։
    • #32 (Շվեդիա)
  • 2001: «You Got Me Going Crazy», #20 (Շվեդիա)
  • 2001: «Miss Jealousy» (Թողարկված չէ)
Gone too long
  • Թողարկվել է 2004 թվականի մարտին
  • Չարթեր։
    • #11 (Շվեդիա)
  • 2003: «Broken Heart» #7 (Շվեդիա)
  • 2004: «Million Miles Away» #11 (Շվեդիա)
I din röst
  • Թողարկվել է 2006 թվականի հունիսին
  • Չարթեր։
    • #29 (Շվեդիա)
  • 2006: «I din röst» միայն պրոմո
  • 2006: «Jag är tillbaks»
Hero
  • Թողարկվել է 2003 թվականի ապրիլի 23-ին
  • Չարթեր։
    • #3 (Շվեդիա)
    • #20 (Նորվեգիա)
    • #18 (Ֆինլանդիա)
  • 2008: «Hero» #1 (Շվեդիա)
  • 2008: «Bullet»
  • 2008: «Addicted»
Rimfrostjul (Սուրբ ծննդյան ալբոմ)
  • Թողարկվել է 2008 թվականի նոյեմբերին
  • Չարթեր։
    • #12 (Շվեդիա)
The Girl
  • Թողարկվել է 2012 թվականի մարտի 14-ին
  • Չարթեր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. «Charlotte Nilsson» (անգլերեն)։ Internet Movie Database։ Արխիվացված օրիգինալից 2012-03-11-ին։ Վերցված է 2010-08-21 
  3. Michael Osborn (2008-05-20)։ «Sweden tipped to win Eurovision»։ BBC News։ Վերցված է 2008-06-06 
  4. «Charlotte Perrelli - Hero»։ swedishcharts.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-11-ին։ Վերցված է 2010-08-21 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]