Նիկլաուս Մանուել
Նիկլաուս Մանուել | |
---|---|
Ծնվել է | 1484[1][2][3][…] |
Ծննդավայր | Բեռն, Հին Շվեյցարիայի Համադաշնություն, Շվեյցարիա |
Մահացել է | ապրիլի 28, 1530[4][5][6] |
Մահվան վայր | Բեռն, Հին Շվեյցարիայի Համադաշնություն, Շվեյցարիա |
Քաղաքացիություն | Շվեյցարիա |
Մասնագիտություն | բանաստեղծ, քաղաքական գործիչ, նկարիչ, դրամատուրգ, բանաստեղծ-փաստաբան և գծանկարիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Member of the Grand Council of the Canton of Bern? |
Երեխաներ | Hans Rudolf Manuel? |
Niklaus Manuel Վիքիպահեստում |
Նիկլաուս Մանուել (գերմ. Niklaus Manuel Deutsch, 1484[1][2][3][…], Բեռն, Հին Շվեյցարիայի Համադաշնություն, Շվեյցարիա - ապրիլի 28, 1530[4][5][6], Բեռն, Հին Շվեյցարիայի Համադաշնություն, Շվեյցարիա), շվեյցարացի գեղանկարիչ, բանաստեղծ, կալվածատեր և քաղաքական գործիչ։ Նրա ոճի վրա մեծ ազդեցություն են ունեցել Վերածնունդը և Ալբրեխտ Դյուրերի ստեղծագործությունները։ Ստեղծել է ոսկերիչների, եկեղեցիների, դիմանկարների և կտավների համար էսքիզներ։ Նրա գունագեղ կտավները հիմնականում պատկերում են դիցաբանական և աստվածաշնչյան տեսարաններ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1484 թվականին Բեռն քաղաքում, բուրժուայի ընտանիքում։ 1509 թվականին ամուսնացել է Կատարինե Ֆրիշինգի հետ և վերցրել իր հոր՝ Իմանուիլ Ալեմանի (դեղագործ՝ Պիեմոնտ մարզի Կիերի կոմունայում) տոհմական անունը՝ պահպանելով սկզբնատառ N.M.D. միացագիրը (Niklaus Manuel Deutsch)
1512 թվականից եղել է Մեծ խորհրդարանի պատգամավոր։
1513-1520 թվականներին աշխատել է Բեռնում՝ որպես գեղանկարիչ։
Միառժամանակ, 1516-1522 թվականներին մասնակցել է իտալական արշավների՝ չթողնելով գեղանկարչությունը։ 1522 թվականին անցել է ծառայության, սակայն վիրավորվելուց հետո տեղափոխվել է Շվեյցարիա։ 1528 թվականին անցել է Բեռնի Փոքր Խորհրդարան և աստիճանաբար թողել նկարչի գործունեությունը։
Ստեղծագործական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Սովորել է նկարել ապակու վրա, այնուհետև՝ գեղանկարչություն և գրաֆիկա։
Նրա գեղարվեստական ուսումնառության մասին ոչինչ հայտնի չէ։ Մոտավորապես 1508 թվականին նա ստեղծեց իր ամենահայտնի կտավները՝ գեղանկարներ, նկարներ և գեղանկարներ ապակու վրա՝ Գրաֆ Ուրֆի մոտիվներով (Բազել, գեղարվեստի թանգարան)։
Վերադառնալով Բեռն, նա ապրում է ակտիվ ստեղծագործական կյանքով։ Նկարում է իր ամենահայտնի՝ «Սուրբ Աննան՝ տիրամոր և նորածնի հետ» (1513-14թթ․), «Պիրամա և Սյուբա» (1513-1514 թթ․), «Սուրբ Աննայի եռապատկերը» (1515 թ․), «Սուրբ Ղուկասի և Էգիլիայի եռապատկերը» (1515 թ․), «Պետրոս առաքյալի անվանակոչումը» (1516-1518 թթ․), «Հովհաննես Մկրտիչի գլխատումը» (1517 թ․), «Պարիսի դատավարությունը» (1517-1518թթ․), «Սուրբ Անտոնիոյին հալածող հրեշները»(1520թ․), «Ինքնադիմանկար» (1520 թ․)։ 1513-1520թթ եղել է նրա բեղմնավոր աշխատանքի ժամանակշրջանը։ Որպես բանաստեղծ, նրան կաշկանդում էր իր թերի մասնագիտությունը։
Նրա նկարներից ամենահայտնին է «Հովհաննես Մկրտիչի գլխատումը» (1517, Բազել թանգարան)։ Նկարը չունի ո՛չ դիդակտիկ և ո՛չ էլ բարոյական միտք։ Դա նկարչի իրականության դրամատիկ ընկալումն է։ Նկարիչը հատուկ տպավորությամբ է պատկերում երեկոյան երկինքը՝ ամպերի միջից երևացող արևի շողերով և ծիածանով։ Լույսի շողերը, մթության մեջ կարծես կլանում են գործող մարդկանց դեմքերը, ճարտարապետության և լանդշաֆտի դետալները։ Դրանից տեսարանը դառնում է ավելի դրամատիկ և հանելուկային։ Դիտողը լարված ուսումնասիրում է հերոսներին, ովքեր տեղափոխում են Հովհաննեսի մարմինը, և դահիճին՝ ով ձեռքերում պահում է գլխատվածի գլուխը։ Այստեղ Մանուելը հասնում է Ալբրեխտ Դյուրերի և Մաթիաս Գրունեվալդի հոգևորականությանը։
Ինչպես Հանս Լեյի մոտ, Մանուելի մոտ նույնպես, բնապատկերը մեծ նշանակություն ունի․ ռեալիզմի և երևակայության համադրումը « Պիրամ և Ֆիզբա» նկարում (1513-14 թթ․, Բազելի գեղարվեստի թանգարան)։ Նրա բնապատկերները ավելի շատ մթնոլորտ են հաղորդում , քան՝ տարածքի տոպոգրաֆիա։ Երբեմն, նրա նկարները գոբելեն են հիշեցնում, օրինակ՝ «Պարիսի դատավարությունը» (1517թ․, Բազելի գեղարվեստի թանգարան), որտեղ դեկորատիվ, սև ֆոնի վրա առանձնանում են պայծառ և գունավոր պատկերներ։
Մանուելի ստեղծագործություններում հատուկ տեղ են զբաղեցնում Դյուրերից և Բալդունգ Գրինից ոգեշնչված նկարները, հատկապես՝ կրոնական և վերածննդի թեմաները։
1523 թվականին, Մանուելը թողնում է գեղանկարչությունը, ձևափոխում՝ արհեստանոցը և ամբողջովին նվիրվում պոեզիային։ Նա ճանաչվեց ռեֆորմացիայի քարոզող։1520-ական թվականներին գրեց Հռոմի եկեղեցական կյանքը քննադատող մի քանի վիպակներ։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
«Պիրամ և Ֆիսբա»
-
«Սուրբ Էգիլիոսն աշխատելիս»
-
«Սուրբ Ղուկասը նկարելիս»
-
«Սուրբ Աննան Աստվածամոր և Մանկան հետ»
-
«Սուրբ Լյուդովիկոս»
-
«Պետրոս Առաքյալի անվանականչը»
-
«Հովհաննես Մկրտչի գլխատումը»
-
«Պարիսի դատը»
-
«Մահվան համբույրը»
-
«Լոգանք՝ շատրվանում»
-
«Դևերը տանջում են սբ. Անտոնիոսին»
-
«Ինքնանկար»
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Union List of Artist Names
- ↑ 3,0 3,1 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 4,0 4,1 4,2 SIKART — 2006.
- ↑ 5,0 5,1 5,2 Encyclopædia Britannica
- ↑ 6,0 6,1 6,2 Շվեյցարական թատրոնի բառարան (գերմ.) / Hrsg.: A. Kotte
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկլաուս Մանուել» հոդվածին։ |
|