Ներգաղթ Շվեդիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ներգաղթայալներ և արտագաղթողներ, Շվեդիա 1850-2007

Ներգաղթ Շվեդիա, արտերկրից եկածների հաշվին երկրի բնակչության համալրման գործընթաց:
Շվեդիայի ողջ պատմության ընթացքում ժողովրդագրական պատկերը բնութագրվել է ներգաղթի և արտագաղթի գործընթացներով: Այսպիսով, եթե 19-րդ դարում տեղի ունեցավ շվեդների զանգվածային արտագաղթ ԱՄՆ, Կանադա, Ավստրալիա, ապա Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Շվեդիան սկսում է ակտիվորեն ընդունել աշխատանքային միգրանտներ Սկանդինավիայից, Իտալիայից, Հունաստանից, Հարավսլավիայից, Թուրքիայից, այնուհետև փախստականների Մերձավոր Արևելքի երկրներից, Աֆրիկայից, Բալկաններից և նախկին ԽՍՀՄ-ից[1]:

Տարեկան մոտ 150 հազար մարդ է արտագաղթում Շվեդիա: Նրանք հիմնականում գալիս են Սիրիայից, Լեհաստանից, Իրաքից, Հնդկաստանից, Սոմալիից, Աֆղանստանից, Ֆինլանդիայից, Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից[2]:

2018 թվականին Շվեդիայի միգրացիայի պետական բյուրոյի կողմից տրված 132.7 հազար բնակության թույլտվությունից 33.8%-ը եղել են ընտանիքի վերամիավորման, 30.9% -ը երկրում աշխատելու, 18.9%-ը՝ ապաստան ստանալու, 10,6%-ը՝ ուսման նպատակով, 5,4%-ը տրվել է ԵՄ / ԵՏՄ քաղաքացիներին[3]

Ներգաղթը էական ազդեցություն է ունենում Շվեդիայի ժողովրդագրության վրա՝ ապահովելով բնակչության կայուն աճ, ինչպես նաև շվեդական հասարակությանը դարձնում է մշակութային, քսաներորդ դարում բավականին համասեռ, ավելի միջազգային և բազմամշակութային: 2018 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Շվեդիայում բնակվող 10.2 միլիոն մարդուց 930 հազարը (9,1%) այլ երկրների քաղաքացի են եղել: Արտերկրում են ծնվել շուրջ 1,1 միլիոն Շվեդիայի քաղաքացիներ: Շուրջ 2,5 միլիոն մարդ (երկրի ընդհանուր բնակչության 24.9%-ը) ունեն օտարերկրյա արմատներ (այսինքն՝ նրանք կամ նրանց ծնողներից երկուսն էլ ծնվել են արտերկրում)[4]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջնադար և Նոր ժամանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմության ընթացքում Շվեդիան ականատես է եղել ինչպես լայնամասշտաբ արտագաղթի, այնպես էլ ներգաղթի: Հավանաբար երկրի ներկայիս տարածքը բնակեցված է եղել մինչև վերջին սառցե դարաշրջանը: Ժամանակակից շվեդները համարվում են մասամբ որսորդների և հավաքչությամբ զբաղվողների ժառանգներ, որոնք այնտեղ են եկել 12-13 հազար տարի առաջ[5]:

Ավելի ուշ վիկինգները Սկանդինավյան թերակղզուց տեղափոխվեցին Բրիտանական կղզիներ, Ֆրանսիայի հյուսիս, ինչպես նաև տիրապետեցին արևելյան ուղղությանը` Նովգորոդին, Կիևին: Համարվում է, որ այս վայրերից նրանք ստրուկներ են բերել[6]:

Դեռևս միջնադարում, Հանզայական միությունից գերմանացիները սկսեցին գալ Շվեդիա: 16-րդ դարում եկան ֆինները, ռոմերը, 17-րդ դարում` մետալուրգիայի զարգացման հետ վալոնները` Բելգիայից: Ներգաղթյալների հիմնական խմբերից մեկը, որոնք սկսեցին ժամանել 18-րդ դարում հրեաներն էին, ինչպես նաև ֆրանսիացի մտավորականները, փիլիսոփաներն ու նկարիչները[1][7]:

Շվեդիայի պատմության վրա հսկայական ազդեցություն են ունեցել 1850-1930-ական թվականներին զանգվածային արտագաղթը ԱՄՆ, Կանադա, Հարավային Ամերիկա և Ավստրալիա: Այդ պահին, կյանքի ավելի լավ պայմանների որոնման ակնկալիքով , ինչպես նաև կրոնական հետապնդումներից խուսափելու նպատակով երկիրը լքել է ավելի քան 1,5 միլիոն շվեդ, ինչը կազմում է բոլոր տղամարդկանց 20%-ը և 19-րդ դարի վերջին ծնված բոլոր կանանց 15%-ը[1]:

Արտագաղթը Շվեդիա Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Շվեդիան արտագաղթող երկրից վերածվում է ընդունող երկրի: Չնայած Շվեդիան չի մասնակցել Երկրորդ համաշխարհային պատերազմին, բայց ակտիվորեն ընդունել է փախստականներ Սկանդինավիայի, ինչպես նաև մերձբալթյան երկրներից: Եվ չնայած պատերազմի ավարտին նրանցից շատերը վերադարձան հայրենիք, բայց շատերն էլ մնացին, հատկապես Բալթյան երկրներից եկած փախստականները[8]:

Հետպատերազմյան զարգացող տնտեսությանը անհրաժեշտ էին աշխատանքային ռեսուրսներ, որն էլ խթան հանդիսացավ աշխատանքային ներգաղթի համար: Սկանդինավիայի, Իտալիայի, Հունաստանի, Հարավսլավիայի, Թուրքիայի և այլ երկրների բնակիչները այնտեղ էին գնում իրենց նախաձեռնությամբ, ինչպես նաև պաշտոնական իշխանությունների պահանջով:

1969 թվականի հուլիսի 1-ին ստեղծվեց Շվեդիայի միգրացիայի պետական վարչությունը, որը զբաղվում էր ինտեգրման և ներգաղթի հարցերով[8]:

Աշխատանքային ներգաղթը դառնում է ավելի վերահսկելի: Որպեսզի Շվեդիայում աշխատանք ստանար, դիմումատուն պետք է ներկայացներ աշխատանքի առաջարկ, ինչպես նաև ապացուցեր, որ ինքը ապրելու տեղ ունի: Սա զգալիորեն կրճատեց աշխատանքային միգրացիան ոչ-սկանդինավյան երկրներից: Միևնույն ժամանակ, Շվեդիայի քաղաքացիություն ստանալու համար երկրում գտնվելու ժամանակահատվածը կրճատվեց յոթից դառնալով հինգ տարի[8]:

1980-2000-ականների ժամանակաշրջանը բնութագրվում է փախստականների ներհոսքով, ինչպես Մերձավոր Արևելքից, այնպես էլ նախկին Հարավսլավիայից: Այսպիսով, շվեդները Բալկաններից ստացան 100 հազարից մի փոքր ավելի փախստական: Մյուս կողմից, 1995 թվականին Շվեդիան միացավ ԵՄ-ին (իսկ 2001 թվականին մտնում է Շենգենյան տարածք): Սա մեծացնում է տարբեր ժամանակահատվածների Շվեդիա ժամանող ԵՄ քաղաքացիների թիվը[8]:

2015 թվականի եվրոպական միգրացիոն ճգնաժամը շրջադարձային դարձավ միգրացիոն քաղաքականության մեջ: Այդ տարի միայն Շվեդիայում ապաստան էր հայցել 162.877 մարդ, որոնցից ավելի քան 50 հազարը Սիրիայի քաղաքացիներ էին:

2016 թվականին կառավարությունը մի շարք միջոցներ ձեռնարկեց ապաստանի օրենսդրությունը խստացնելու համար: Եթե նախկինում փախստականներին անմիջապես տրվում էր մշտական բնակության թույլտվություն, ապա այժմ այն տրվում է ժամանակավոր `երեք տարի ժամկետով: Նաև զգալիորեն սահմանափակեց ընտանիքի վերամիավորման հնարավորությունը[8]:

Այժմեականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնելիությունը (կապույտ գույնը) և մահացությունը Շվեդիայում 1735 թվականից մինչև 2000 թվական ժամանակահատվածում: Գրաֆիկը ցույց է տալիս բնակչության զգալի աճ 1800--1970 թվականներին և բնակչության անկման սկիզբը 20-րդ դարի 80-ականներից:

Գործող հաստատություններ և իրավական դաշտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շվեդիայի միգրացիոն վարչությունը (Migrationsverket) քննում է այն անձանց դիմումները, ովքեր ցանկանում են ձեռք բերել Շվեդիայում կացության թույլտվություն կամ քաղաքացիություն, ինչպես նաև դիմում են փախստականի կարգավիճակ ստանալու համար: Ապաստան հայցողների դիմումի քննարկման ընթացքում, նրանց տրամադրում են բնակարան և սնունդ[9]:

Միգրացիոն վարչությունը իր աշխատանքում ղեկավարվում է կառավարության նորմատիվ ակտերով, օրենքներով, կանոնակարգերով և միջազգային պայմանագրերով[9]:

Ներգաղթի հարցերը կարգավորող հիմնական օրենքը «Ներգաղթի մասին» օրենքն է (Utlänningslag (2005: 716)[10], որը սահմանում է Շվեդիայում օտարերկրացիների մուտքի, ելքի, կացության և աշխատանքի կանոնները, ինչպես նաև նրանց ապաստանի իրավունքը:

2016 թվականին ընդունված, նոր ժամանակավոր օրենքով սահմանափակվում է փախստականների և նրանց ընտանիքների հնարավորությունը Շվեդիայում բնակության թույլտվություն ստանալու համար[11]:

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականին Շվեդիայում բնակության իրավունք է ստացել 132.696 մարդ: Դրանցից 33,8%-ը ընտանիքի վերամիավորման նպատակով, 30.9%-ը՝ աշխատանքի հարցերով, 18.9%-ը ստացել է ապաստան, 10,6%-ը եկել է ուսման: 5,4%-ը ԵՄ / ԵՏՀ քաղաքացիներ են[3]:

Կենտրոնական վիճակագրական բյուրոյի տվյալներով, 2018 թվականին Շվեդիա է ներգաղթել 122 653 մարդ[12], իսկ 2017 թվականին՝ 145 հազար[13]: Միգրացիայի բյուրոյի կողմից 2017 թվականին տրված 135 հազար կացության թույլտվություններից 35.39%-ը եղել է ընտանիքի վերամիավորման համար, 26.22%-ը՝ ապաստանի, 23.83%՝ աշխատանքի համար, 9,9%՝ ուսման համար և 3.87%՝ ԵՄ / ԵՏՀ բնակիչների համար[14]:

Կենտրոնական վիճակագրական բյուրոյի կանխատեսումներով, երկարաժամկետ հեռանկարում ներգաղթի մակարդակը աստիճանաբար կնվազի մինչև տարեկան շուրջ 100 հազար մարդու[13]: Նշվում է նաև, որ ներգաղթի մակարդակը դեռևս ավելի բարձր կլինի, քան արտագաղթի մակարդակը[15]:

2016 թվականին Շվեդիա ժամանած 163 հազար ներգաղթյալներից 51.5 հազարը եկել է Սիրիայից (31,6%): Զգալի թվով ներգաղթյալներ են եկել Էրիտրեայից, Լեհաստանից, Իրաքից, Հնդկաստանից, Սոմալիից, Աֆղանստանից, Ֆինլանդիայից, Գերմանիայից և Մեծ Բրիտանիայից[2]: 2018 թվականին 132,7 հազար բնակչության թույլտվություններից առավելագույնը տրվել է Սիրիայի (17 304), Հնդկաստանի (12 829), Աֆղանստանի (11 468) քաղաքացիներին[16]:

Եթե խոսենք հետխորհրդային տարածքի մասին, ապա 2018 թվականին Շվեդիայում բնակության թույլտվություն են ստացել Ռուսաստանի Դաշնության 1.690 քաղաքացի, Բելառուսի 360 քաղաքացի, Ուկրաինայի 2697 քաղաքացի[16] (համեմատության համար՝ 2017 թվականին բնակության թույլտվություն են ստացել Ռուսաստանի 1689, Բելառուսի 375 , Ուկրաինայի 1907 քաղաքացիներ[17]): Ավելին, բոլոր երկրների համար թույլտվությունների մեծ մասը տրվել է աշխատանքի հետ կապված[17]:

Ժողովրդագրական պատկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Շվեդիայում բնակվող 10.2 միլիոն մարդուց 930 հազարը (9,1%) եղել են այլ երկրների քաղաքացիներ, արտերկրում ծնվել են 1,1 միլիոն Շվեդիայի քաղաքացի, 2,5 միլիոն մարդ (երկրի ընդհանուր բնակչության 24.9%-ը) ունեն օտարերկրյա արմատներ (այսինքն՝ նրանք կամ նրանց ծնողներից երկուսն էլ ծնվել են արտերկրում)[4]:

Մալմյոն Շվեդիայի խոշորագույն քաղաքներից մեկն է, որտեղ բնակվում են զգալի թվով ներգաղթյալներ (2018 թվականին `45.9%): Իսկ որոշ փոքր քաղաքներում արտասահմանյան ծագմամբ բնակիչները մեծամասնություն են կազմում, դրանցից են Բոտչյուրկը (59.3%), Սյոդերթելը (54.3%), Հապարանդը (52%) և այլն: Համեմատաբար փոքր թվով ներգաղթյալներ են բնակվում Պիտեոյում (7,5%), Ռետտվիկում (7,9%), Յոկերյոյում (7,9%)[18]: Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում օտարերկրյա ծագում ունեցող բնակչության մասնաբաժինը կազմում է ընդհանուր բնակչության 33.3%-ը[19]:

Համեմատություն այլ երկրների հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միավորված ազգերի կազմակերպության կողմից միջազգային ներգաղթյալների թվաքանակի փոփոխությունների վերաբերյալ կատարված ուսումնասիրության արդյունքներով , 2017 թվականին Շվեդիայում եղել է 1.747.710 ներգաղթյալ, ինչը կազմում է երկրի ընդհանուր բնակչության 17.6% -ը[20][21]:

Այս ցուցանիշը մի փոքր ավելի բարձր է, քան եվրոպական այլ երկրներում: Այսպես, ներգաղթյալներից է բաղկացած Գերմանիայի բնակչության 14.8%-ը, Մեծ Բրիտանիայի` 13.4%-ը, Ֆրանսիայի` 12.2%-ը: Արևելյան Եվրոպայում ներգաղթյալների թիվը համեմատաբար պակաս է՝ Բելառուսում այն կազմում է՝ 11,4%, Ուկրաինայում՝ 11,2%, Ռուսաստանում՝ 7,9%, Լեհաստանում՝ 1,7%: Եթե խոսենք Հյուսիսային Ամերիկայի մայրցամաքի մասին, ապա ԱՄՆ-ում ներգաղթյալների թիվը կազմում է 15.3%-ը, իսկ Կանադայում նրանց թիվը գերազանցում է Շվեդիային կազմելով`21.5%[20][21]:

Նշանակությունը հասարակության համար[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներգաղթը էական ազդեցություն է ունենում Շվեդիայի ժողովրդագրության վրա: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, Շվեդիայում, ինչպես զարգացած այլ երկրներում, ծնելիության մակարդակը սկսեց անկում ապրել: Այժմ շվեդները աշխարհի ամենատարեց ազգերից մեկն են: Ներգաղթողները ապահովում են բնակչության կայուն աճ[1], այսպես, օրինակ, 2018 թվականին Շվեդիայում ծնվել է 115.8 հազար երեխա, և երկիր է տեղափոխվել 132.6 հազար մարդ[4][22]:

20-րդ դարում շվեդական հասարակությունը մշակութային առումով համեմատաբար միատարր էր, օտարերկրացիների այդպիսի ներհոսքը շվեդական հասարակությունը դարձրեց ավելի բազմազգ և բազմամշակութային[23]:

Ներգաղթի ազդեցությունը Շվեդիայի տնտեսության վրա միանշանակ չի գնահատվում: Որոշ հետազոտողներ պնդում են, որ փախստականներին ապաստան տրամադրելը բյուջեի վրա էական բեռ է դառնում, որը չի փոխհատուցվում բնակչության այս խմբից ստացված միջոցներով[24][25]: Ավելին, Շվեդիայում շվեդների և միգրանտների միջև զբաղվածության մակարդակի մեծ բաց կա: Դա, ըստ հետազոտողների, բացասաբար է անդրադառնում երկրում սոցիալական ապահովության վրա[23], ինչպես նաև խաթարում է հավատը պետական հաստատությունների նկատմամբ[26]:

Մյուս կողմից, Շվեդիայում ներգաղթի վերաբերյալ գիտական գրականության վերլուծությունը ցույց է տալիս, որ այս երևույթը դրական ազդեցություն է ունեցել երկրի տնտեսական աճի վրա, հատկապես բարձր կրթված ներգաղթյալների պատճառով[27]: Ավելին, ըստ Bloomberg-ի, ներգաղթը դարձել է Շվեդիայի 2015 թվականի տնտեսական վերելքի հիմնական գործոններից մեկը: Եվրոպական միգրացիոն ճգնաժամի պայմաններում փախստականների մատուցվող ծառայությունների աճը և ռեկորդային թվով օգնությունների տրամադրումը նպաստում են երկրում գործազրկության կրճատմանը[28][29]:

Շվեդիայի կառավարությունը հերքում է նաև ներգաղթի բացասական ազդեցությունը երկրում ստեղծված իրավիճակի վրա՝ ներկայացնելով փաստեր, որոնք վկայում են, որ տնտեսությունն աճում է, և երկարաժամկետ գործազրկությունը ԵՄ-ում ամենացածրներից մեկն է: Շվեդիայի իշխանությունները հերքում են նաև տարածված այն կարծրատիպը, թե իբր Շվեդիայում ներգաղթյալների պատճառով հանցագործության աճ կա[30]:

Հասարակական կարծիք[խմբագրել | խմբագրել կոդը]

90-ականներից ի վեր, մինչև 2010 թվականը բարելավվեց շվեդների վերաբերմունքը փախստականների և ներգաղթյալների նկատմամբ: SOM ինստիտուտի (Գյոթենբուրգի համալսարան) անցկացրած սոցհարցումները ցույց են տվել, որ «Շվեդիայում ավելի քիչ փախստականներ ընդունելու» թեզի կողմնակից շվեդների թիվը գրեթե անընդհատ նվազում է 1990 թվականի 61%-ից՝ 2009 թվականին հասնելով 45%[31]:

Ըստ SOM ինստիտուտի քաղաքագիտության պրոֆեսոր Մարի Դեմկերի, վերջին տարիներին շվեդները հիմնականում դարձել են ավելի քիչ քսենոֆոբ[32]: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ավելի քիչ մարդիկ են համաձայն «Շվեդիայում չափազանց շատ օտարերկրացիներ կան» արտահայտության հետ: Այսպես, 1993 թվականին այս թեզի հետ համաձայն էին շվեդների 52%-ը, իսկ 2009 թվականին այդ ցուցանիշը իջավ մինչև 36%[33]:

2015 թվականի անցկացրած սոցհարցման արդյունքներով հարցվածների 40%-ը կողմ էր արտահայտվել փախստականների ընդունումը շարունակելու առաջարկությանը, մինչդեռ 37%-ը համաձայն չէր դրա հետ: 2016 թվականին անցկացված հետազոտությունը ցույց տվեց որ փախստականների նկատմամբ վերաբերմունքը փոխվել է, 52%-ը պաշտպանում էր ավելի քիչ փախստականներ ընդունելու գաղափարը, իսկ 24%-ը` հակառակը: 2017 թվականին այդ համամասնությունը դարձավ 53%՝ 23%-ի դիմաց[34]:

Այնուամենայնիվ, ընդհանուր առմամբ, Շվեդիայում օտարերկրացիների նկատմամբ վերաբերմունքը մնում էր դրական: Եյլի համալսարանի կողմից կատարված ուսումնասիրությունը ցույց տվեց, որ շվեդների 64%-ը դրական է վերաբերվում այն փաստին, որ հասարակության մեջ կան տարբեր մշակույթների ներկայացուցիչներ[35]:

Ներգաղթ և քաղաքականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շվեդիայում ներգաղթի նկատմամբ ոչ միարժեք վերաբերմունքը արտացոլվում է քաղաքական կուսակցությունների ծրագրերում, որոնք ներկայացնում են ամբողջ բազմակարծությունը: Օրինակ ՝ ծայրահեղ աջ պոպուլիստական «Շվեդիական դեմոկրատներ» կուսակցությունը պաշտպանում է ներգաղթի օրենսդրության խստացումը[36], մինչդեռ Շվեդիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, Կենտրոնական կուսակցությունը, Կանաչների կուսակցությունը և Ձախերի կուսակցությունը, որոշ վերապահումներով, աջակցում էին ապաստանի իրավունքի ապահովման գաղափարին, ինչպես նաև ներգրավում բարձրակարգ մասնագետների[37][38][39][40][41]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Швеция и миграция (рус.) // Sweden.ru.
  2. 2,0 2,1 «Syrien vanligaste födelselandet bland invandrade 2016»։ SCB։ 16 октября 2017 года 
  3. 3,0 3,1 Beviljade uppehållstillstånd översikter. Migrationsverket
  4. 4,0 4,1 4,2 «Befolkningsstatistik i sammandrag 1960–2018»։ SCB։ 21 марта 2018 года 
  5. Andersson, M. & B. Knarrström Senpaleolitikum i Skåne. En studie av materiell kultur och ekonomi hos Sveriges första fångstfolk. — Lund UV-Syd, Riksantikvarieämbetet, 1999.
  6. Allt vi vet och inte vet om vikingarnas värld (швед.) // Dagens Nyheter. — 2012.
  7. Sweden and migration (англ.) // Sweden.se.
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 «History»։ Migrationsverket։ 2 августа 2018 
  9. 9,0 9,1 «The Mission of the Migration Agency»։ Migrationsverket 
  10. «Utlänningslag (2005:716)»։ Sveriges Riksdag 
  11. «Immigration to Sweden»։ Information om Sverige։ Արխիվացված է օրիգինալից 2018-08-28-ին։ Վերցված է 2018-08-28 
  12. «Preliminary population statistics 2018»։ SCB։ 14 января 2019 года 
  13. 13,0 13,1 «Immigration and emigration by sex and country of birth 1970–2017 and projection 2018–2070»։ SCB։ 26 апреля 2018 года 
  14. «Beviljade uppehållstillstånd 1980-2017»։ Migrationsverket 
  15. «Women who turn 65 this year are estimated to live for 23 more years»։ SCB։ 12 апреля 2019 
  16. 16,0 16,1 «Beviljade uppehållstillstånd 2018»։ Migrationsverket։ 11 марта 2019 
  17. 17,0 17,1 Как уехать в Швецию (рус.) // Sweden.ru. — 2018.
  18. «Andel personer med utländsk bakgrund, 2018 jämfört med 2017»։ SCB։ 21 марта 2018 года 
  19. «Områdesfakta. Stockholms stad»։ Stockholms stad 
  20. 20,0 20,1 UN։ «2017 Revision of International migrant stock by age.» 
  21. 21,0 21,1 UN։ «2017 Revision of World Population Prospects» 
  22. «Sveriges folkmängd från 1749 och fram till idag»։ SCB 
  23. 23,0 23,1 Eger, Maureen A. Even in Sweden: The Effect of Immigration on Support for Welfare State Spending. (англ.) // European Sociological Review. — 2010. — С. 203-217.
  24. Ruist, Joakim The Fiscal Cost of Refugee Immigration: The Example of Sweden (англ.) // Population and Development Review. — 2015. — С. 567–581.
  25. Aldén, Lina & Mats Hammarsted Rapport till Finanspolitiska rådet 2016/Flyktinginvandring Sysselsättning, förvärvsinkomster och offentliga finanser (швед.) // Finanspolitiska rådet.
  26. How immigration is changing the Swedish welfare state (англ.) // The Economist. — 2017.
  27. «The effects of immigration on economic growth – a literature study»։ Growth analysis։ 26 апреля 2018 
  28. Witton, Bridie How immigration is fuelling Sweden's economic boom (англ.) // Independent. — 2016.
  29. Carlstrom, Johan Here Are Four Charts That Explain Sweden's Economic Boom (англ.) // Bloomberg. — 2016.
  30. «Facts about migration, integration and crime in Sweden»։ Government offices in Sweden։ 23 февраля 2017 года։ Արխիվացված է օրիգինալից 2017-02-24-ին։ Վերցված է 2018-08-28 
  31. Holmberg, Sören & Lennart Weibull Svenska trender 1986-2010 (швед.) // SOM.
  32. Olson, Lena (26 июня 2008 года)։ «Svenskar mer generösa mot invandrare»։ Göteborgs Universitet 
  33. «Svenskarna blir alltmer positiva till invandrare»։ Dagens Nyheter։ 24 мая 2010 года 
  34. «Motstånd mot flyktingar kvar på hög nivå»։ Aftonbladet։ 24 апреля 2018 года 
  35. Ahmadi, Fereshteh, Irving Palm, Nader Ahmadi (октябрь 2016 года)։ «Mångfaldsbarometern 2016»։ Högskolan i Gävle 
  36. «Sverigedemokraternas migrationspolitiska inriktningsprogram»։ Sverigedemokraterna 
  37. «Det tycker partierna om flyktingar»։ Aftonbladet 
  38. «Migration»։ Kristdemokraterna 
  39. «Medmänsklighet»։ Miljöpartiet 
  40. «Integration och invandring»։ Centerpartiet 
  41. «Migration, asyl- och flyktingpolitik»։ Socialdemokraterna