Նաոխրեբ
Գյուղ | |||
---|---|---|---|
Նաոխրեբ վրացերեն՝ ნაოხრები | |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Սամցխե-Ջավախք | ||
Շրջան | Ախալցխայի | ||
Հիմնադրված է | 1830 թ. | ||
ԲԾՄ | 1300 մ | ||
Խոսվող լեզուներ | Վրացերեն (որպես պետական) Հայերեն (որպես մայրենի) | ||
Բնակչություն | 488[1] մարդ (2014) | ||
Ազգային կազմ | Հայեր 99,6 % | ||
Կրոնական կազմ | Հայ կաթողիկե եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
| |||
Նաոխրեբ կամ Նորխեբ (Մորխեբ, վրացերեն՝ ნაოხრები), հայաբնակ գյուղ Վրաստանի Սամցխե-Ջավախք մարզի Ախալցխայի շրջանում՝ Ախալցխա քաղաքից 11 կմ դեպի հարավ-արևմուտք, փոքր-ինչ թեք արևմտահայաց սարահարթին, ծովի մակերևույթից 1130-1240 մ բարձրության վրա[2]:
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղի բնակիչները հայեր են, որոնց նախնիները, ըստ որոշ տեղեկությունների, տեղափոխվել են Կարինի գավառի Արծաթի, Կամպիր, Ղարակեպակ և Հինձք գյուղերից[2][3][4][5][6][7][8][9]:
Նաև հայտնի է, թե որ ազգատոհմի նախնիները որ բնակավայրից են տեղափոխվել Նաոխրեբ: Պապոյենք կամպիրցիներ են, Փիլոսենք, Ղազարենք և Մելքոնենք` արծաթցիներ, Ղևենենք` ղարակեպակցիներ, իսկ Նազարեթենք և Փաշենք` հինձքցիներ[2][9]:
Գյուղի բնակիչները հիմնականում զբաղվում են հացահատիկային բույսերի և կարտոֆիլի մշակությամբ, այգեգործությամբ, ինչպես նաև անասնապահությամբ: Գյուղի մոտակայքում արդյունահանվում է գորշ ածուխ:
Եկեղեցական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղի հավատավոր բնակչությունը հիմնականում Հայ Կաթողիկե եկեղեցու հետևորդներ են[2]:
Հայտնի է, որ գյուղի առաջին քահանան եղել է տեր Սահակ Ղազարյանը, ում շիրմաքարը գտնվում է եկեղեցու արևելյան կողմում[10]:[11]: 1991 թվականին քահանայագործելիս է եղել Սարգիս Մելքոնյանը, ում շիրմաքարը նույնպես գտնվում է եկեղեցու արևելյան կողմում[10][12]: 1915 թվականին գյուղի եկեղեցու քահանա է նշանակվել Բագրատ Տեր-Սիմոնյանցը, ով այդ պաշտոնում հիշվում է նաև 1916 թվականին[10][13][14]: 1936 թվականին հիշատակվում է Սարգիս քահանան, ում շիրմաքարը գտնվում է եկեղեցու արևելյան կողմում[10]: 1965 թվականին հիշվում է տիրացու Պետրոս Մուրադյանը[10]: 1994 թվականի մարտից մինչև 2003 թվականը գյուղի բնակչության հոգևոր կարիքները սպասարկում էր Էմմանուել վարդապետ Տապպաղյանը, ով պատարագ էր մատուցում նաև Աբաթխև, Ղուլալիս, Ծինուբան և Սուխլիս գյուղերում[10]: 2008 թվականից գյուղի քահանան է տեր Պողոս Գրիգորյանը, ով հովվում է նաև Աբաթխև, Ծինուբան և Ղուլալիս գյուղերին[15]:
Գյուղում գործում է Սուրբ Փրկիչ հայ կաթողիկե եկեղեցին (կառուցված` 1860 թ.) և նորակառույց Սուրբ Մարիամ Աստվածածին մատուռը:
Պատմական հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Նաոխրեբը հարուստ է պատմական հուշարձաններով, այդ թվում եկեղեցի, հին գերեզմանոցներ և այլն[2]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «მოსახლეობის საყოველთაო აღწერა 2014»։ საქართველოს სტატისტიკის ეროვნული სამსახური։ ნოემბერი 2014։ Վերցված է 7 ნოემბერი, 2016
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Սամվել Կարապետյան (2008)։ Ախալցխա (Սամցխե Ջավախք)։ Երևան: Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հասարակական կազմակերպություն։ էջ 243։ ISBN 978-99941-875-0-8
- ↑ Յ. Քօսեան (1902)։ «Հանդէս Ամսօրեայ»։ Ախալցխա։ էջ 83
- ↑ Սամվել Կարապետյան (2008)։ Ախալցխա (Սամցխե Ջավախք)։ Երևան: Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հասարակական կազմակերպություն։ էջ 201։ ISBN 978-99941-875-0-8
- ↑ Սամվել Կարապետյան (2008)։ Ախալցխա (Սամցխե Ջավախք)։ Երևան: Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հասարակական կազմակերպություն։ էջ 202։ ISBN 978-99941-875-0-8
- ↑ Սամվել Կարապետյան (2008)։ Ախալցխա (Սամցխե Ջավախք)։ Երևան: Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հասարակական կազմակերպություն։ էջ 212։ ISBN 978-99941-875-0-8
- ↑ Յ. Քօսեան (1926)։ Բարձր Հայք, հատոր Բ։ Վիեննա։ էջ 100
- ↑ Պ. Յակոբեան (1993)։ Հրաւէր ողջմտութեան։ Ս. Էջմիածին։ էջ 131
- ↑ 9,0 9,1 Հ. Հակոբյան (2002)։ Ախալցխա. Էրզրումյան գաղթից մինչև մեր օրերը։ Երևան։ էջ 150
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 Սամվել Կարապետյան (2008)։ Ախալցխա (Սամցխե Ջավախք)։ Երևան: Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հասարակական կազմակերպություն։ էջ 247։ ISBN 978-99941-875-0-8
- ↑ Հ. Հակոբյան (2002)։ Ախալցխա. Էրզրումյան գաղթից մինչև մեր օրերը։ Երևան։ էջ 152
- ↑ Յ. Քօսեան (1992թ.-ի մարտ)։ Հանդէս Ամսօրեայ։ Ախալցխա։ էջ 83
- ↑ Ա. Դավթյան (1997)։ Հայկական և հայախառը բնակավայրերը Վրաստանում։ Երևան։ էջ 180
- ↑ Օրացոյց եւ պատկեր տօնից։ Թիֆլիս։ 1916։ էջ 79
- ↑ Սամվել Կարապետյան (2008)։ Ախալցխա (Սամցխե Ջավախք)։ Երևան: Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հասարակական կազմակերպություն։ էջ 248։ ISBN 978-99941-875-0-8
|
|