Համաձայն 2002 թվականի տվյալների, գյուղն ուներ 426 բնակիչ, հիմնականում հայեր, որից 206 տղամարդ և 220 կին: 2014 թվականին գյուղում արդեն ապրում էր 451 մարդ, որից 215 տղամարդ և 236 կին:
1918 թվականի սկզբին, երբ երիտթուրքական նվաճողները ներխուժել են Անդրկովկաս, Ծիրայի հայերը հարկադրված տեղափոխվել են Ախալցխա և տեղի բնակչության հետ վեց ամիս շարունակ հերոսաբար դիմադրել են թշնամուն: Թուրքերը ավերել են Ծիրա գյուղը:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 127)։