Խակ (վրացերեն՝ ხაკი), Խեկ, Խյակ, հայաբնակ գյուղ Վրաստանի Սամցխե-Ջավախք մարզի Ախալցխայի շրջանում, Ախալցխայից 6 կմ հարավ-արևմուտք։ Գտնվում է ծովի մակարդակից 1400 մ բարձրության վրա։
Համաձայն 2014 թվականի տվյալների, գյուղն ուներ 70 բնակիչ, հիմնականում հայեր։
Բնակիչներն հիմնականում զբաղվում են ցորենի և կարտոֆիլի մշակությամբ, այգեգործությամբ և անասնապահությամբ։ 1947 թվականից գյուղում գործում է տարրական դպրոց։
Գյուղի բնակիչների նախնիները եկել են Էրզրումի նահանգից` 1830 թվականին։ Հայրենական պատերազմին գյուղից մասնակցել է 15 հոգի, որից 6-ը զոհվել են[3]։