Սազել
Արտաքին տեսք
| Գյուղ | |||
|---|---|---|---|
| Սազել | |||
վրաց.՝ საძელი | |||
| Երկիր | |||
| Մարզ | Սամցխե-Ջավախք | ||
| Շրջան | Ախալցխայի | ||
| Համայնք | Ախալցխայի շրջան | ||
| ԲԾՄ | 1220 մ | ||
| Բնակչություն | 381[1] մարդ (2014) | ||
| Ազգային կազմ | Հայեր 99,7 % | ||
| Ժամային գոտի | UTC+4 | ||
| Հեռախոսային կոդ | +995 | ||
|
| |||
Սազել (վրացերեն՝ საძელი - Սաձելի), հայաբնակ գյուղ Վրաստանի Սամցխե-Ջավախք մարզի Ախալցխայի շրջանում, Ախալցխայից 4 կմ արևմուտք։ Գտնվում է ծովի մակարդակից 1220 մ բարձրության վրա։
Բնակչությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Համաձայն 2002 թվականի տվյալների, գյուղն ուներ 607 բնակիչ, հիմնականում հայեր, որից 275 տղամարդ և 332 կին, իսկ 2014 թվականին, գյուղում արդեն ապրում էր 381 մարդ, որից 173 տղամարդ և 208 կին։
Բնակիչներն զբաղվում են հացահատիկային բույսերի, եգիպտացորենի և կարտոֆիլի մշակությամբ, բանջարաբուծությամբ, պտղաբուծությամբ և անասնապահությամբ։ Գյուղում գործում էր միջնակարգ դպրոց[2], ակումբ, գրադարան և բուժկայան։
Պատմությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Սազել գյուղի բնակիչները եկել են Էրզրումի նահանգից` 1828 թվականին։ Գյուղի եկեղեցին (Սուրբ Խաչ) կառուցվել է 1881 թվականին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «მოსახლეობის საყოველთაო აღწერა 2014». საქართველოს სტატისტიკის ეროვნული სამსახური. ნოემბერი 2014. Վերցված է 7 ნოემბერი, 2016-ին.
- ↑ სსიპ საგანმანათლებლო და სამეცნიერო ინფრასტრუქტურის განვითარების სააგენტო(չաշխատող հղում)
| ||||||||||||||||||||||
| ||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 112)։ |

