Փոքր Պամաճ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գյուղ
Փոքր Պամաճ
վրացերեն՝ პატარა პამაჯი
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՄարզՍամցխե-Ջավախք
ՇրջանԱխալցխայի
ԲԾՄ1210 մ
Պաշտոնական լեզուվրացերեն
Բնակչություն454[1] մարդ (2014)
Ազգային կազմՀայեր 99,6 %
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+995
##Փոքր Պամաճ (Վրաստան)
Red pog.png
##Փոքր Պամաճ (Սամցխե-Ջավախեթի մարզ)
Red pog.png

Փոքր Պամաճ (վրաց.` პატარა პამაჯი), հայաբնակ գյուղ Վրաստանի Սամցխե-Ջավախք մարզի Ախալցխայի շրջանում, Ախալցխայից 12 կմ արևմուտք, իսկ Վալե երկաթուղային կայարանից` 5 կմ արևելք։ Գտնվում է ծովի մակարդակից 1210 մ բարձրության վրա։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն 2002 թվականի տվյալների, գյուղն ուներ 658 բնակիչ, հիմնականում հայեր, որից 290 տղամարդ և 368 կին, իսկ 2014 թվականին գյուղում ապրում էր արդեն 454 մարդ, որից 207 տղամարդ և 247 կին։

Բնակիչներն զբաղվում են կարտոֆիլի մշակությամբ, այգեգործությամբ և բանջարաբուծությամբ։

Գյուղն ունի հայկական միջնակարգ դպրոց, ակումբ և բուժկայան։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի բնակիչների նախնիները եկել են Էրզրումի նահանգից` 1830 թվականին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «მოსახლეობის საყოველთაო აღწერა 2014»։ საქართველოს სტატისტიკის ეროვნული სამსახური։ ნოემბერი 2014։ Վերցված է 7 ნოემბერი, 2016 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png