Jump to content

Յանկել Ադլեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յանկել Ադլեր
Ծնվել էհուլիսի 26, 1895(1895-07-26)[1][2][3][…]
ԾննդավայրTuszyn, Łódź East County, Լոձի վոյեվոդություն, Լեհաստան[4]
Վախճանվել էապրիլի 25, 1949(1949-04-25)[1][5][3][…] (53 տարեկան)
Մահվան վայրWhitley Cottage, Aldbourne, Ուիլթշիր, Ուիլտշիր, Միացյալ Թագավորություն
Ազգությունհրեա
Քաղաքացիություն Լեհաստան և Գերմանիա
Մասնագիտություննկարիչ և գծանկարիչ
Ոճէքսպրեսիոնիզմ և Փարիզյան դպրոց
Թեմաներգեղանկարչություն և փորագրություն
ԱնդամակցությունKirkcudbright Artists' Colony?
 Jankel Adler Վիքիպահեստում

Յանկել Յակուբ Ադլեր (լեհ.՝ Jankiel Adler հուլիսի 26, 1895(1895-07-26)[1][2][3][…], Tuszyn, Łódź East County, Լոձի վոյեվոդություն, Լեհաստան[4] - ապրիլի 25, 1949(1949-04-25)[1][5][3][…], Whitley Cottage, Aldbourne, Ուիլթշիր, Ուիլտշիր, Միացյալ Թագավորություն), լեհ-հրեա նկարիչ, գրաֆիկ ու դիզայներ, պոետ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Բելառուսից ներգաղթած հրեական ընտանիքում։ 1912 թվականին Բելգրադում իր հորեղբոր մոտ սկսել է սովորել փորագրության արվեստը։ Նույն թվականին սկսեց աշխատել որպես փորագրող Բելգրադի փոստային բաժանմունքում։

1914 թվականին տեղափոխվել է Գերմանիա, որտեղ որոշ ժամանակ ապրել է Բարմենում և սովորել «Կիրառական արվեստի դպրոցում»՝ պրոֆեսոր Գ. Վիտյուհտերի ղեկավարության տակ։

1918-1919 թվականներին ապրել է Լոձում, որտեղ դարձել է «Երիտասարդ իդիշ» նկարիչների ավանգարդ խմբի հիմնադիրներից և առաջատար նկարիչներից մեկը։ 1918 թվականին Լոձում կայացավ նրա աշխատանքների առաջին ցուցահանդեսը, որը կազմակերպել էր «Նկարիչների և կերպարվեստի սիրահարների ասոցիացիան»։ Այստեղ՝ Լոձում, նա սկսեց հրատարակել իր բանաստեղծությունները։

1919 թվականին Ադլերը ներկայացրել է իր աշխատանքները Վարշավայի «Polonia» հյուրանոցի լեհական արվեստի ակումբում։

Մինչև 1920 թվականը ապրել է Վարշավայում։ 1920 թվականին մեկնում է Բեռլին, որտեղ ընկնում է «Die Aktion»-ի շուրջ համախմբված նկարիչների շրջան։ 1921 թվականին վերադառնում է Բարմեն և դառնում «Die Wupper» նկարիչների խմբի անդամ։

1922 թվականից ապրել և աշխատել է Մ. Էռնստի և Գ. Կամպենդոնկի հետ Դյուսելդորֆում։ Եղել է Հռենոսյան մոդեռնի անդամ։

1931-1933 թվականներին դասավանդել է «Դյուսելդորֆի գեղարվեստի ակադեմիայում» և ընկերություն է արել Պաուլ Կլեեի հետ։

1935 թվականին ունեցել է ցուցահանդես, որին հաջորդել են ցուցահանդեսներ Իտալիայում, Չեխոսլովակիայում և ԽՍՀՄ-ում։ 1937 թվականին Ադլերը դարձավ այն նկարիչներից մեկը, ում աշխատանքները ցուցադրվեցին Մյունխենում՝ «Դեգեներատիվ արվեստ» ցուցահանդեսում։ Նույն թվականին նա հանդիպում ունեցավ Պիկասոյի հետ։ Այդ ժամանակից ի վեր Ադլերի նկարչական ոճը դարձել է ավելի մոնումենտալ ու հարուստ գույներով[6]։

1940 թվականին նա կամավոր մեկնել է լեհական բանակ Ֆրանսիայում, որտեղ տարհանվել է Շոտլանդիա, ավելի ուշ հիվանդության պատճառով զորացրվել[7]։

1943 թվականից մինչև իր մահը ապրել է Լոնդոնի մերձակայքում գտնվող Ալդբորնում։ Մահացել է սրտի կաթվածից, երբ իմացել է, որ իր ողջ ընտանիքը՝ այդ թվում 10 եղբայրներն ու քույրերը, մահացել են Հոլոքոստի ժամանակ։

Ստեղծագործություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատել է Վարշավայում, Բեռլինում, Դյուսելդորֆում, Փարիզում ու Լոնդոնում։

Ադլերը Լեհաստանում հրեական մշակութային շարժման մի մասն էր, նրա ստեղծագործություններից շատերը եղել են հրեական թեմայով։

1917 թվականից նա ստեղծել է մի շարք նկարներ էքսպրեսիոնիզմի ոգով[8]։

Դրամատիկ նոստալգիան, հոռետեսական ֆատալիզմը, աղետի կանխազգացումը համակել էին նրա նախապատերազմյան նկարները, որոնք եղել են հրեական բանահյուսության, աստվածաշնչյան և թալմուդյան պատմությունների թեմաներով։ Նա մեկնաբանեց քրիստոնեական պատկերագրության առակները, որպես հրեական ավանդույթի վերածննդի խորհրդանշական արտահայտություն։

Ժամանակի ընթացքում նա հեռացավ էքսպրեսիոնիզմից։ Կուբիզմի և կոնստրուկտիվիզմի ազդեցության տակ նա ստեղծել է ոճավորված ֆիգուրատիվ կոմպոզիցիաներ՝ չհրաժարվելով պատմողական մոտիվներից։ Գաղափարական ուղղության ոլորտում նա ձգտել է համադրել անձնական փորձը, ազգային ինքնությունը և կրոնական ու էթնիկական արժեքները։ Վաղ կուբիզմի գեղագիտության համաձայն՝ նա թեման արտահայտել է միաժամանակ մի քանի տեսակետից։ Նատյուրմորտներում նա կպցրեց պաստառի կտորներ տարբեր նախշերով և թերթերի հատվածներով. ընդօրինակել է փայտի հյուսվածքը, կոմպոզիցիայի դաշտում մուտքագրել տառեր և թվեր, ինչպես նաև եբրայերեն գեղագրություն։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Jankel Adler (նիդերլ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Adler, Yankel // Benezit Dictionary of ArtistsOUP, 2018. — ISBN 978-0-19-977378-7doi:10.1093/BENZ/9780199773787.ARTICLE.B00000970
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #118647024 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 http://www.canna.pl/tuszyn/index.php?page=adler_aldbourne
  6. Benus, Benjamin. «Figurative Constructivism, Pictorial Statistics, and the Group of Progressive Artists, c. 1920-1939» (PDF). DRUM. University of Maryland. Վերցված է 2018 թ․ փետրվարի 6-ին.
  7. «Kirkcudbright Galleries». June 2019. Վերցված է 2019 թ․ հունիսի 28-ին.
  8. Lee, David; Shuttleworth, Malcolm, eds. (2000). The Millennium Book of Aldbourne - A Snapshot of the Parish in the Year 2000. Aldbourne: Trustees of the Aldbourne Memorial Hall. էջ 201.