Յայջի (Ջուղայի շրջան)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Յայջի (այլ կիրառումներ)
Գյուղ | ||
---|---|---|
Յայջի | ||
Yaycı | ||
Երկիր | Ադրբեջան | |
Ինքնավար Հանրապետություն | Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն | |
Շրջան | Ջուղայի շրջան | |
Համայնք | Ջուղայի շրջան և Նախիջևանի գավառ | |
Պաշտոնական լեզու | Ադրբեջաներեն | |
Բնակչություն | 5857 մարդ (2010) | |
Ազգային կազմ | Ադրբեջանցիներ | |
Կրոնական կազմ | Շիա իսլամ | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Յայջի[1] (ադրբ.՝ Yaycı), գյուղ ներկայիս Ադրբեջանական Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Ջուղայի շրջանում։
Ավանդություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թշնամիների հարձակման ժամանակ Որոտանի ձորերի բնակիչները ամրանում են Լծեն գյուղի ժայռերում։ Երկար ամիսներ տևող պաշարման ընթացքում սպառվում է պաշարվածների աղը։ Մի երիտասարդ որսորդ հանձն է առնում գնալ Շենհեր աղի։ Անտառի մեջ հանդիպում է Յայջիկ անունով կիսավայրենի մի աղջկա, որը տեսնելով որսորդին, փախչում է։
Աղը Լծեն հասցնելուց հետո, որսորդը նորից գնում է Յայջիկի հետևից։ Գտնելով նրան ամուսնանում է հետը և կիրճի խորքից բարձրանալով լեռան կատարը, տուն է հիմնում, ընտանիք կազմում։ Ժամանակ անց, որսորդը նեղվելով թշնամիներից, գերդաստանով իջնում է ձորը, թաքնվում անմատչելի տեղերում և այնտեղ գյուղ հիմնում, որը անտառաբնակ աղջկա անունով կոչվում է Յայջի[2][3][4][5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Նախիջևանի ԻՍՍՀ բնակավայրերը
- ↑ Արամ Ղանալանյան (1969). Ավանդապատում. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ.
- ↑ Մովսես Խորենացի. Պատմութիւն Հայոց. էջեր Գիրք Ա, Գլուխ Ի.
- ↑ Մանուկ Աբեղյան (1899). Հայ ժողովրդական առասպելները Մովսես Խորենացու Հայոց պատմության մեջ. Վաղարշապատ.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ Г. Халатьянц (1896). Армянский эпос в Истории Армении Моисея Хоренского. Москва.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
|